Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

07.12.2019
ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ կունենա ՄԱԿ-ի նստաշրջանում

Հայաստանի արտաքին քաղաքականությունը հենվում է արժեքների երեք հարթության վրա

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը երեկ հրավիրած մամուլի ասուլիսում անդրադարձավ Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգի կարեւոր հարցերին։
Նա նախ տեղեկացրեց, որ առաջիկայում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այցելելու է ԱՄՆ. «ՀՀ վարչապետը լինելու է Կալիֆորնիա նահանգում եւ այնտեղ ունի օրակարգ։ Լինելու է Նյու Յորքում եւ մասնակցելու է ՄԱԿ—ի գլխավոր ասամբլեայի 74—րդ նստաշրջանի բացմանը։ Մենք շատ հետեւողականորեն օգտագործում ենք ՄԱԿ—ի կարեւոր հարթակը բարձր ղեկավարության մակարդակով մեր արտաքին քաղաքականության օրակարգը առաջ տանելու համար։ Լինելու է վարչապետի ելույթը նստաշրջանի ժամանակ։ Լինելու են երկկողմ հանդիպումներ, տարբեր այլ միջոցառումներ եւ ելույթներ»։
Այնուհետեւ Զոհրաբ Մնացականյանն ամփոփեց Հայաստանում եւ Արցախում կայացած ԱԳՆ կենտրոնական ապարատի եւ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների ու հյուպատոսական հիմնարկների ամենամյա համաժողովը։
«ԱԳՆ կենտրոնական ապարատի եւ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների ու հյուպատոսական հիմնարկների ամենամյա համաժողովն առաջինն էր Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո։ Մենք ընդգծեցինք արժեքների երեք հարթություն, որոնց վրա հենվում է մեր արտաքին քաղաքականությունը։ Համաժողովը նորովի էր անցկացման ձեւաչափով։ Մենք կազմակերպեցինք մեր աշխատանքներն այնպես, որպեսզի մեր դիվանագիտական ոլորտի ներկայացուցիչներն ունենան շփումներ գործարար աշխարհի հետ։ Մենք հանդիպում ունեցանք էկոնոմիկայի նախարարի հետ, այդ հանդիպումը ի հայտ բերեց որոշակի խնդիրներ, որոնք կապված են հավաքական պատվեր ձեւակերպելու հետ։ Հանդիպում ունեցանք նաեւ Հայոց կաթողիկոսի հետ, քննարկվեցին նախարարության եւ Մայր աթոռի, դիվանագիտական ներկայացուցչությունների ու առաքելական եկեղեցու միջեւ համագործակցության մի շարք հարցեր։ Հանդիպում ունեցանք սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի հետ։ Մեծ նշանակություն ուներ այցը Արցախ։ Առանց այդ այցի դեսպանահավաքը թերի կլիներ։ Բովանդակային քննարկումներ ունեցանք Արցախի նախագահի, արտաքին գործերի նախարարի հետ։ Դեսպանահավաքի ընթացքում ներկայացրի նաեւ ՀՀ արտաքին քաղաքականության երեք սկզբունքները»,–ասաց Մնացականյանը։
Անդրադառնալով Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի հետ հերթական հանդիպման հնարավորությանը, նախարարը շեշտեց, որ այն տեղի է ունենալու շուտով, ինչի մասին լրացուցիչ տեղեկատվություն կտրվի։
ՀՀ—ԵՄ հարաբերությունների առումով Զոհրաբ Մնացականյանը նկատեց, որ Հայաստանի Հանրապետությունը շարունակելու է մեծ ներուժ ներդնել Եվրոպական միության հետ վիզաների ազատականացման հարցում։
«Երկխոսության մեկնարկի համար 2020 թ. արտահայտված է նույն Արեւելյան գործընկերության գագաթնաժողովի վերջին փաստաթղթում։ Մեզ համար, անկախ ամենից, սա գերակայություն է։ Մեզ համար գերակայություն է ոչ թե 2020 թ. ունենալ այդ երկխոսությունը, այլ ուղղակի օր առաջ։ Այդ առումով մեր կողմից շատ նախաձեռնողական ենք։ Այս հարցը ոչ թե ուղղակի թողել ենք Եվրամիությանը, այլ ակտիվորեն երկկողմ մակարդակով աշխատում ենք այդ երկխոսության մեկնարկը հայտարարելու ուղղությամբ։ Մենք չափազանց ոգեւորված ենք այն մտադրությամբ եւ այն հայտարարությամբ, որ հնչեցրեց ԵՄ հանձնաժողովի նախագահը։ Մենք ինքներս ունենք մեր կողմից ձեւավորված փորձագետների խումբ, որն աշխատում է այն խնդիրների շուրջ, որոնք առնչվում են միգրացիոն հարցերին, արտոնագրերի հարցերին»,–ասաց նա։
Նախարարը խոսեց նաեւ Երեւանում հոկտեմբերի 1—ին կայանալիք Եվրասիական տնտեսական միության գագաթնաժողովի մասին՝ նշելով, որ սպասվում է նաեւ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիի եւ Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լունի մասնակցությունը։
Ի դեպ, Իրանի հետ երկկողմ բարեկամական հարաբերությունները առանձնահատուկ են։ «Իրանի հետ հարաբերություններում ունենք բավական ծավալուն օրակարգ, որի նպատակն է թե՛ տարածաշրջանային անվտանգության, թե՛ զարգացման բնագավառում խորացնել համագործակցությունն այնպես, որ կարողանանք արդյունքներ ձեւավորել այս նպատակը հետապնդելու առումով։ Սա մեր ազգային շահերից է բխում։ Իրանի հետ մեր բարեկամական հարաբերությունները բավական ակտիվ շարունակել ենք։ Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ—ում հնարավորություն է տալիս հետապնդել մեր շահերը նաեւ այդ շրջանակի միջոցով»,–ասաց Մնացականյանը։
Արտգործնախարարն անդրադարձավ նաեւ Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման հարցին։
«Այդ հարցում մենք ունենք ոչ ողջունելի իրավիճակ։ Թուրքիայի կողմից այդ իրողություններն են Ցյուրիխի գործընթացի մերժումը, շարունակական շրջափակումը, Ցեղասպանության ժխտողական քաղաքականության շարունակական հետապնդումը, Լեռնային Ղարաբաղի հարցում ընդգծված կողմնակալությունը»,–ասաց Մնացականյանը։
Միջազգային համագործակցության առումով ԱԳ նախարարը նշեց, որ ընդհանրապես Հայաստանի Հանրապետությունը բացառում է որեւէ պետության հետ համագործակցությունը այլ գործընկերոջ հետ հարաբերությունների հաշվին։
«Մենք ՌԴ—ի հետ ունենք հստակ ձեւավորված ռազմավարական համագործակցություն, ունենք ինքներս մեր օրակարգը բազմաթիվ գործընկերների հետ համագործակցության։ Բոլոր ուղղություններով ունենք մեր հարաբերությունները, մեր գործընկերները եւ հաշվի ենք առնում նաեւ, բնականաբար, ներկայիս միջազգային հարաբերությունների օրակարգն ու դինամիկան։ Եվ մենք կառուցում ենք մեր հարաբերությունները՝ բացառելով այդ համագործակցությունը մյուս գործընկերոջ հետ հարաբերությունների հաշվին»,– ասաց Մնացականյանը։
Ինչ վերաբերում է Սիրիայի նկատմամբ Հայաստանի վերաբերմունքին, ապա Զոհրաբ Մնացականյանը վերահաստատեց, որ Սիրիայի հարցը Հայաստանի համար առավել զգայուն է. «Մեզ համար Սիրիայի հարցը առավել զգայուն հարց է, եւ մենք դա արտահայտում ենք նաեւ մեր մարդասիրական առաքելության գործառույթն իրականացնելու միջոցով։ Ինչ վերաբերում է մնացած այլ զարգացումներին, դրանք չափազանց դինամիկ են եւ բազմաթիվ հարթակներ ունեն։ Սիրիայի ճգնաժամի կարգավորման գործընթացը չափազանց բազմաշերտ է եւ բարդ։ Այստեղ մենք առաջնորդվում ենք այն սկզբունքով, որը վերաբերում է մեր հայրենակիցների անվտանգությանը, եւ մարդասիրական առաքելությունը հենց այդ նպատակն է արտահայտում»։

07-09-2019





07-12-2019
Հեղափոխական նշանակության կարեւոր իրադարձություններ
Որոնք անմիջականորեն առնչվում են պատմական արդարության վերականգնման հետ



07-12-2019
Կոմիտասը՝ Թումանյանին. «Ջահել ջիվան ջանիդ ափսոսացի, էս անգամ ձեռիցս պրծար»
Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


Կոմիտասի ստեղծագործության, նրա կյանքի եւ, մասնավորապես, Թումանյանի ...


07-12-2019
Գյումրու քյալլան, ֆռռիկն ու ընկեր Ղազարյան-Ջղեր Խաչիկը
Գյումրեցին առաջ է նայում ու լիաթոք ծիծաղում

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am




07-12-2019
Նեոօսմանականությունը Թուրքիայի գերնպատակն է
Ծավալապաշտական նկրտումներին հագուրդ տալու համար

Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ
e.begijanyan@hhpress.am


Այսօր արդեն ...


07-12-2019
Կառավարությունում շարունակվում են գերատեսչությունների բյուջետային հատկացումների հայտերի քննարկումները
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում շարունակվում են գերատեսչությունների բյուջետային ...



07-12-2019
«Միշտ ունենալու ենք ատոմակայան, անկախ այն հանգամանքից, թե ով ինչ խորհուրդ կտա»
Հարցազրույց տարածքային կառավարման եւ ...

07-12-2019
Սահմանամերձ գյուղը նոր ջրատար կունենա
Այն լիովին կհագեցնի Ուղտասարի այգիների ...

07-12-2019
Աշխարհի քարտեզը 30 տարի առաջ այսպիսին չէր, կփոխվի նաեւ առաջիկա 30 տարում
Եվրոպան կկանգնի՞ ազգային պետությունների ...

07-12-2019
Գրանցվեց ՀՖՖ նախագահի 3 թեկնածու
Ժամանակավոր կասեցման որոշում է ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +1... +3
ցերեկը +7... +9

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO