Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

18.02.2020
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ


Կկոնսերվացվի 105 խորքային հոր

Արարատյան դաշտի ջրերի հարցը դեռ օրախնդիր է

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am

Տարիներ առաջ, երբ Արարատյան դաշտում ձկնաբուծությունը սկսեց թափ հավաքել, հայաստանյան փորձից ելնելով, երբ վերահսկողությունը խիստ հիմքերի վրա չէ, մենք մտահոգություն հնչեցրինք, որ այդ տնտեսական արդյունավետությունը կարող է զգալ միայն գործի նախաձեռնողը։ Ցավոք, ճիշտ դուրս եկանք. փորձի արդյունք շահը տնտեսավարողը տեսավ, մենք՝ փորձանքը համտեսեցինք։ Եվ արդեն մասնագիտական շրջանակները սկսեցին ահազանգել. Արարատյան դաշտն ամայանում է։ Հետո էլ սկսեցինք մտածել խնդրի կարգավորման մասին։
Նախորդ տարիներին հորեր փակվեցին։ 100—ից ավելին էլ դեռ պետք է փակվեն։ Եվ դրա նպատակը Արարատյան դաշտի ջրային պաշարների ծավալի կտրուկ նվազման խնդրի կարգավորումն է։ 2019թ. պետբյուջեում վերաբաշխում անելու կառավարության որոշման նախագիծ կա, որ կքննարկվի մինչեւ հոկտեմբերի 1—ը ներառյալ (նախաձեռնողը շրջակա միջավայրի նախարարությունն է), այնուհետ կներառվի կառավարության նիստի օրակարգում (եթե, իհարկե, լրամշակման չդրվի)։
Արարատյան դաշտի ջրային պաշարները պատմականորեն հիմնականում օգտագործվում էին խմելու եւ ոռոգման նպատակներով։ 2006թ. սկսած այնտեղ սկսեցին գործել մեծ քանակությամբ ձկնաբուծարաններ։ Բավականին կարճ ժամանակահատվածում ձկնաբուծության ոլորտը դարձավ Արարատյան դաշտի ամենառեսուրսատար ջրօգտագործողը։
Շրջակա միջավայրի նախարարության տվյալներով, 2013թ. ձկնաբուծարանների կողմից օգտագործվող ջրի ծավալը գերազանցեց կայունության շեմը (տարեկան կտրվածքով սպառվում էր մոտ 1,6 անգամ ավելի ջուր, քան հասցնում էր ձեւավորվել), ինչն էլ պատճառ եղավ արտեզյան ստորերկրյա ջրերի ճնշման կտրուկ անկմանը։ Դա բերեց ստորերկրյա ջրերի ծավալի կտրուկ նվազմանն ու հյուծմանը (ընդգծումը նախարարության ձեւակերպումն է)։ Որպես հետեւանք՝ կտրուկ նվազեց հորերի ջրատվությունը, իսկ որոշ աղբյուրներ ընդհանրապես ցամաքեցին։
Ու չնայած շատ հորերի փակմանը, ցայսօր խնդիրը չի կարգավորվել։ Դեռ անհրաժեշտություն կա Արարատյան դաշտի ջրային պաշարների օգտագործումը կրճատելու, կանոնակարգելու եւ նորմավորելու։
Ասել է թե՝ խորքային հորերի լուծարման եւ կոնսերվացման աշխատանքները պետք է շարունակվեն։
2019թ. օգոստոսի 5—ից մինչեւ 16—ը ներառյալ Արարատի եւ Արմավիրի մարզերում շրջակա միջավայրի նախարարությունը ուսումնասիրել է կոնսերվացման կամ լուծարման ենթակա խորքային հորերի տեխնիկական վիճակը։ Ուսումնասիրության արդյունքների համաձայն՝ անհրաժեշտ է լուծարել եւ կոնսերվացնել 105 խորքային հոր։ Որից 97 հոր կկոնսերվացվի, 8—ը կլուծարվի։
Այս նպատակով կառավարության պահուստային ֆոնդից շրջակա միջավայրի նախարարությանը կհատկացվի (ըստ նախագծի) 37 մլն 954 հազար դրամ։
Մանրամասն հաշվարկներն էլ են տրված։
Ըստ այդմ՝ 97 կոնսերվացման ենթակա խորքային հորից 200 մմ տրամագծով 19 խորքային հորի կոնսերվացման համար կպահանջվի 2 մլն 796 հազար դրամ։ 300 մմ տրամագծով 65 խորքային հորի կոնսերվացման համար կպահանջվի 11 մլն 842 հազար դրամ։ 400 մմ տրամագծով 13 խորքային հորի կոնսերվացման համար էլ կպահանջվի 2 մլն 868 հազար դրամ։ Ընդհանուր առմամբ՝ 97 հորի կոնսերվացման համար կպահանջվի 17 մլն 506 հազար դրամ։
8 խորքային հորի լուծարման համար էլ կծախսվի 19 մլն 703 հազար դրամ։ 744 հազար դրամ էլ կարժենան տեխնիկական հսկողության ծառայությունները։
Շրջակա միջավայրի նախարարությունն ակնկալում է, որ Արարատյան դաշտի խորքային հորերի լուծարման եւ կոնսերվացման արդյունքում նախատեսվում է խնայել շուրջ 30 մլն խմ/տարի ջրաքանակ։
Հարց է ծագում՝ իսկ ինչո՞ւ այս ամենը պետք է անել պետական բյուջեի եւ ոչ թե ձկնաբուծարանների սեփականատարերի հաշվին։ Չէ՞ որ, օրինակ, ես, որպես օրինապահ հարկատու, ոչնչով մեղավոր չեմ, որ ձկնաբուծարանների տերերը բառիս բուն իմաստով շահագործել են Արարատյան ջրերը։ Ուրեմն ինչո՞ւ պետք է ես պատասխան տամ նրա անօրինականության համար։
Պարզվում է՝ կառավարության հիշյալ որոշման նախագծում դրույթ կա, ըստ որի շրջակա միջավայրի նախարարին հանձնարարվելու է ձեռնարկել միջոցներ Արարատի եւ Արմավիրի մարզերում գոյություն ունեցող ապօրինի շահագործվող, ինքնաշատրվանող եւ բացասական մակարդակով հորերի լուծարման աշխատանքների համար ծախսված պետական միջոցները փաստացի սեփականատերերից գանձելու ուղղությամբ։ Եվ 6-ամսյա ժամկետում հորերի լուծարման աշխատանքների համար ծախսված պետական միջոցները փաստացի սեփականատերերից կամավոր կարգով չգանձելու դեպքում գանձման գործընթացը դատական կարգով կարվի։

10-09-2019





18-02-2020
Արցախյան շարժում եւ 2020 թվական
Մեր հայրենիքին վերաբերող ցանկացած խնդիր մենք պետք է ...


18-02-2020
Նոր օրենսդրական փոփոխությունները կուժեղացնեն երկրի պաշտպանության համակարգը
Մասնավոր ընկերությունները կներգրավվեն երկրի անվտանգության ապահովման գործընթացներում

Պետության ...


18-02-2020
Հայերի սպանդ, կոտորածներ եւ ջարդեր…
Բաքվում վայրագությունների ենթարկված հայերի թիվն այդպես էլ առայսօր ...


18-02-2020
Հայաստանի ազգային հերոս
Գեղազնիկ Միքայելյան (Չաուշ)

Ազգային-ազատագրական պայքարի նվիրյալ, կամավորական ջոկատների ...


18-02-2020
Հայոց ցեղասպանության հարցը Սիրիայի խորհրդարանում բարձրացվել էր
Բայց սա առաջին պաշտոնական ճանաչումը եւ դատապարտումն էր



18-02-2020
Փաշինյան–Ալիեւ բանավեճը մեկ անգամ եւս վկայեց
Ադրբեջանը պատրաստ չէ կառուցողական երկխոսության

Օրերս Մյունխենի անվտանգության ...


18-02-2020
Վարչապետի մոտ զինված ուժերում մահվան դեպքերի հետ կապված՝ տեղի է ունեցել խորհրդակցություն
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, ...



18-02-2020
«Այո» կամ «ոչ»՝ սա է խնդիրը
Պաշտոնապես մեկնարկել է սահմանադրական ...

18-02-2020
«Իմացի'ր, երբ կանգ առնել»
Որո՞նք են էսթետիկ բժշկության դրական ու ...

18-02-2020
Վանաձորն ունի մի շարք լուրջ առավելություններ
«Վանաձորն ունի մի շարք լուրջ ...

18-02-2020
Ովքեր են հավակնում նախագահի պաշտոնին եւ պատգամավորական մանդատներին
Մարտի 31—ին Արցախում կկայանան ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... -3
ցերեկը 0... +2

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO