Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

18.09.2019
ՄՇԱԿՈՒՅԹ


Ես չգիտեմ, երբ է ծնվել իմ մեջ նկարիչը

Երեւանը տասնհինգ տարի առաջ

Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am


Իսկ եղանակը՝ առանձին վիճակ. հեռվում Դալմայի բաղերն են, վերեւում երկինքն է՝ կապտակապարագույն երանգներով եւ քաղաքի վրա կամաց—կամաց տարածվում է օտար ֆիլմերում հնչած Ջիվանի դուդուկի աղեկտուր նվագը։ Չի բացվում Արարատյան դաշտի առավոտներից մեկը։
Հին Նորք բարձրացող ճոպանուղուց երեւում են Հանրապետության հրապարակը, նախկինում աչալուրջ հսկող առաջնորդի պարապ մնացած տարածքի կանաչը, աջ ու ահյակ գործող—չգործող շատրվանները, Կառավարական շենքը, երկրի սոցիալական վիճակը, Արարատի հեռապատկերին Մարտիրոս Սարյանի նկարած երեք բարդիներից մեկի չորացած կոճղը, կրկեսի ոլորապտույտում սակարկող մատղաշ պոռնկուհու կարճ փեշը եւ փեշը շարունակող ոտքերի ճերմակությունը, օպերայի բակում Թումանյանի արձանին հենած բահի անտեր մնացած կոթը։ Կողքի փողոցում սեւին է տալիս սոցապնախարարի ծածկագրված բեղը, քիչ այն կողմ «Երեւան» հյուրանոցն է՝ Արմեն Շեկոյանի վերջերս լույս տեսած գրքի կազմով։ Դեղինին խփող նախագահական նստավայրի մարմարակերտ պալատին եւ իրար հարվող լեգիտիմ դարպասներին չհասած, բարձրանում է կողքի փողոցի ծուխը, որտեղ իրենց հերոսական աշխատանքային առօրյան են անցկացնում խմբապետ Շավարշին աղոտ հիշեցնող տղերքը։ Փոքր—ինչ ներքեւ երեւում է նույնքան օրինական, սակայն ավելի բարձրուղեշ երկաթակուռ պարիսպը։ Առհասարակ այս փողոցում ամեն ինչ երկաթակուռ է, անգամ փշալարերը։ Ցածում վաճառքի հանվող գրողների միությունն է, որտեղ իրենց վերջին ժողովներն են անցկացնում ազգի մտավորականները՝ 19—րդ դարում ստույգ մահացած «Մահ կամ ազատություն» կարգախոսին ընտելացած հնազանդությամբ։ Բարձրում ծավալվում է Մատենադարանը, բակի արձանների վեհապանծ հայացքը, մեկի ծնկներին բացված մատյան՝ անծանոթ այբուբենի հազիվ նշմարվող նշանագրերով, մյուսի մտախոհ դեմքը եւ թեւատակի կիսաբաց, հազարավոր անգամներ ընթերցումից մաշված «Ողբի» դոշաբագույն էջերը։ Ներքեւում Օհան Դուրյանի փայտիկի չափ ու կշռույթով, սահմանադրական ճանապարհով ընթացող խիտ բազմություն, աղաղակներով մարդկանց ուսերին բարձրացող ոմն։ Մայրամուտի ճառագայթների մեջ երեւում է լեդի Կոքսին ուղեկցող Զորի Բալայանի սիլուետը եւ օդանավակայան շտապող տաքսու թափքից դուրս մնացած ճամպրուկի կողը։
Նալբանդյանի սիգապանծ արձանին հաջորդող մրահոն շենքից ներքեւ երեւում է Ակսել Բակունցի քանդվող տունը։ Աչքդ պտտում՝ դեմ ես առնում գարնանային թեթեւ վերարկուով եւ ձեռնափայտով շվար կանգնած Վարպետի արձանին՝ շուրջը խմբված լոտո խաղացողների քարվաններով։ Սուր եռանկյուն կազմած գծի վրա կարելի է տեսնել երեք սուսերակիր եւ երեքով չորս հովատակ նստած երեք այր՝ երկրի աստվածություններին. Վարդանը, Անդրանիկը, Սասունցի Դավիթը։ Քիչ այն կողմ, մեջքով եկեղեցուն, հայացքը անորոշ հեռուները հառած, մեկուսի կանգնած է իր խելապակաս հերոսին հիշեցնող Գրիբոյեդովը։ Մինչ այդ Խանջյան 27—ը, առաջին հարկում երկար տարիներ փակ մնացած ճաշարանով։ Օպերայից հյուսիս մի պուճուր պուրակ, անհասկանալի դիրքով տեղավորված Մեծը՝ ճիշտ ու ճիշտ Անտունի։ Զուգահեռ փողոցի անկյունում ստեղններին ոչ մի կերպ չհարմարվող, տարիներով եղունգները չկտրած եւ նույնքան անհասկանալի դիրքով, ոչ այն է նստած, ոչ այն է պառկած երաժիշտը։ Օպերայի արեւմտամետ դռների առաջ կա շոկոլադագույն մի այլ արձան, որ մարմնավորում է ուրիշ մաեստրոյի, ով փորձեց ստրուկից Սպարտակ սարքել, որ մեր մեջ մեռնի ստրուկը, եւ չհաջողեց, քանզի Մայր Հայաստան արձանին հարող լանջին «Հավերժ Ռուսաստանի հետ» կարգախոսն է, ներքեւում՝ «օրհնվի էն սհաթը» տողի հեղինակը։
Քաղաքից դուրս, դասականի ծննդավայր տանող ճանապարհին երեւում է պաշտպանության նախարարության շենքը՝ շրջապատված տարածաշրջանի ամենամարտունակ բանակի զինվորներով, ապա՝ «Զինապարտության մասին» նոր օրենքով զորակոչված բակալավրեր, մագիստրոսներ, տեխնիկական գիտությունների թեկնածուներ եւ ապագա Նոբելյան մրցանակակիրներ։ Այստեղ ես հասկանում իմաստնությունը վաղնջական, որ «միայն զենքով կա հայի փրկություն»։

10-09-2019





17-09-2019
Մեդալներ եւ ուղեգրեր՝ աշխարհի առաջնությունում
Արթուր Ալեքսանյանը չկարողացավ մասնակցել եզրափակիչին, սակայն մեզ համար ...


17-09-2019
Շենգենյան գոտու մուտքի արտոնագրի ստացման գործընթացում փոփոխություն չի եղել
Փաստաթղթերի ուսումնասիրման ժամկետների երկարաձգումը զուտ տեխնիկական է

Լուսինե ՆԱԶԱՐՅԱՆ
l.nazaryan@hhpress.am




17-09-2019
ԱՌՁԵՌՆ ԱՌԱԾԱՆԻ
«Անունը կա, ամանում չկա»

Սա սովորաբար ասում ենք, ...


 
17-09-2019
Մուտք
Ինչպես խուսափել անհարմար իրավիճակներից

Մեր կյանքը լի է ...


17-09-2019
Թուրքիան վտանգ է ո՛չ միայն տարածաշրջանի համար
Արցախի խնդիրը՝ թուրք-ադրբեջանական ծրագրերում

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Ինչպես միշտ, այնպես ...


17-09-2019
«Հայաստանը կարող է ունենալ ժամանակակից պղնձաձուլարան»
Ասում է «Թեղուտ» ՓԲԸ գործադիր տնօրեն Կարեն Ղազարյանը

Լիանա ...


17-09-2019
Ի՞նչ պայմաններում են պահվում դատապարտյալները
Խաղամոլության «դեմն առնելու» լավագույն տարբերակն աշխատանքն է

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am





17-09-2019
Քանակի նվազում, որակի բարձրացում
Քայլեր են արվում վարչական դատարանների ...

17-09-2019
«Արցախը ժողովրդավարության զարգացման լավագույն օրինակն է Հարավային Կովկասում»
Միջազգային գիտաժողովն ամփոփեց ...

17-09-2019
Հուսիների հարձակումը մեծացրել է լարվածությունը Միջին Արեւելքում
Կրկին ամերիկյան եւ իրանական կողմերը ...

17-09-2019
Հայաստանի լրագրողները Լիտվայի ֆուտբոլային մրցաշարում գրավել են 2-րդ տեղը
Հայաստանի լրագրողների ֆուտբոլի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +37... +39

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO