Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

16.09.2019
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ


Նվերներ պապիլոմավիրուսի հետազոտության համար

Ռիսկային խմբի 16 տարեկանն անվճար հետազոտվելու համար պետք է սպասի 30 տարեկան դառնալուն

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am


Վերջին շրջանում պոլիկլինիկա հրավիրված հատուկ տարիքային խմբի աղջիկները դատարկաձեռն չեն հեռացել։ Նրանք հետազոտության համար մեզի նմուշ են հանձնել ու, որքան էլ զավեշտալի ու տարօրինակ է, դրա դիմաց նվեր են ստացել՝ կոսմետիկ, հիգիենիկ միջոցի տեսքով։ Ընդ որում, մեր տեղեկություններով, անալիզի համար անհրաժեշտ տնից բերված մեզի նմուշը չի ընդունվել։ Այդ ամենի ժամանակ ստորագրման համար նախատեսված թուղթ էլ է տրամադրվել մասնակիցներին, որով, մեզ ասացին՝ ճշգրտվել է երեխային ուղեկցող անձի մասին տեղեկատվությունը։
Թիվ 12 պոլիկլինկայի ներկայացուցիչ Լուսինեն մեզ հետ հեռախոսազրույցում ասաց, որ ծրագիրն իրականացրել է «Ֆայդեք» ֆիրման։ «100 աղջիկ է մասնակցել՝ 48 հոգի 20 տարեկան, 52 հոգի եղել է 17 տարեկան։ Երեխաները մեծ հաճույքով... անգամ խնդրել են, որ ծրագիրը շարունակական լինի, բայց չի եղել»,–տեղեկացրեց պոլիկլինիկայի ներկայացուցիչը։ Նա ավելացրեց նաեւ, որ նպատակը լաբորատոր հետազոտությամբ պապիլոմավիրուսի առկայության ստուգումն է մեզի միջոցով։ Հետազոտությունը Ֆրանսիայում է կատարվելու։ Նա հաստատեց նաեւ մասնակիցներին նվերներ տալու փաստը. «Այո, բոլորը ստացել են»։ Ծրագիրը, պոլիկլինիկայի աշխատակցի տեղեկացմամբ, ավարտվել է։
Նախաձեռնությունը կյանքի է կոչվել նաեւ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի պոլիկլինիկայում։ Մեր տեղեկություններով, ծրագիրն իրականացվել է նաեւ մարզերի առողջության պահպանման առաջնային օղակներում։ Մենք կարող էինք հրապարակել նաեւ ծրագրին մասնակցելու հրավիրված ու դրա շրջանակում նվեր ստացած կամ դրանից հրաժարված աղջիկների խոսքը, բայց երեխաների իրավունքների պաշտպանության որոշ հարցերից ելնելով՝ դրանից զերծ կմնանք։
Ծրագրի վերաբերյալ մանրամասները փորձեցինք ճշտել ՀՀ առողջապահության նախարարությունից։ Սակայն նախարարության ներկայացուցիչը հեռախոսազրույցում, օրինակ, նվեր տալու հանգամանքը հերքեց։ Եվ զրույցի արդյունքում համաձայնության եկանք առավել փաստարկված հարցեր ուղարկել։ Բայց ի պատասխան մեր գրավոր խնդրանքի՝ նախորդ գրավոր հարցումն անվավեր համարելու մասին, նախարարությունից տեղեկացրեցին, որ անվավեր չեն կարող համարել, քանի որ հարցմանն արդեն պատասխանել են։ Իսկ պատասխանում խոսվում էր միայն մինչեւ 30 օր ժամկետում տեղեկատվություն տրամադրելու մասին։ Որոշ ժամանակ անց ճշտելու համար, պե՞տք է նոր հարցում անել, թե՞ արդեն ուղարկվածի պատասխանին սպասենք՝ «Կրկնակի» վերնագրված նույն պատասխանը ստացանք՝ մինչեւ 30 օր ժամկետի մասին։ Այդ ժամկետը, սակայն, արդեն վաղուց է ավարտվել։ Բայց անճշտություններից զերծ մնալու համար երեկ եւս զանգով պատասխանների մասով փորձեցինք ճշտում կատարել՝ տեղեկացնելով, որ պատրաստվում ենք նյութը հրապարակել։ Ի պատասխան՝ ասացին, որ կատարողը մեզ զանգ կտա։ Բայց մինչեւ աշխատանքային օրվա ավարտ այդպես էլ ոչ մի զանգ չստացանք։ Մինչդեռ Երեւանի քաղաքապետարանից ի պատասխան մեր հարցմանն առաջարկել էին դիմել առողջապահության նախարարություն՝ նշելով, որ ծրագիրն իրականացվում է համաձայն ՀՀ առողջապահության նախարարի 14.09.2018թ. «Հայաստանում չպատվաստված անձանց շրջանում մարդու պապիլոմավիրուսային վարակի տարածվածության գնահատման հետազոտություն իրականացնելու մասին» հ.2362—Ա հրամանի դրույթների՝ հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 24—րդ հոդվածի 2—րդ պարբերությունը, ՀՀ վարչապետի 2018 թվականի հունիսի 11—ի թիվ 728—Լ որոշման հավելվածով հաստատված ՀՀ առողջապահության նախարարության կանոնադրության 18—րդ կետի 20—րդ ենթակետը, ինչպես նաեւ առողջապահության նախարարության եւ «Ֆայդեք» կորպորացիայի 2018 թվականի օգոստոսի 20—ի «Փոխըմբռնման հուշագիրը»։
Հ. Գ. Պապիլոմավիրուսի կանխարգելման մասով մեկ այլ տարօրինակ հանգամանք է նկատվում այդ թեմայով թռուցիկներում։
Այսպես, դրանցում նշված են ռիսկային գործոնները՝ սեռական կյանքի սկիզբ վաղ տարիքում՝ միչեւ 16 տարեկան, հղիություն եւ ծննդաբերություն վաղ տարիքում՝ մինչեւ 16 տարեկան։ Բայց արդեն հաջորդ հատվածում, շրջանցելով նշված հանգամանքներով պայմանավորված վաղ տարիքը, մգեցված տառերով ընդգծվում է, որ անվճար հետազոտությունը նախատեսված է 30—60 տարեկան կանանց համար։ Ու այլ պարբերությունում էլ դարձյալ նկատելի կերպով տեղեկացնում են, որ դեպքերի 60 տոկոսից ավելին հայտնաբերվում է հիվանդության վերջին փուլում։

10-09-2019





14-09-2019
Սուրբ Խաչն ուրախության տոն է
Իսկ ննջեցյալների գերեզմաններին այցելում են հաջորդ օրը

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am




14-09-2019
Պետությունը կաջակցի ջերմատնային տնտեսություն կառուցողներին
Ծրագիրը քննարկման փուլում է

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Էկոնոմիկայի նախարարությունը մի ...


14-09-2019
«Պապական խոսքի» վարքակարգավորիչ ներուժը
Հայոց առածանին, որպես անձի, խմբի եւ հանրության վարվելակերպի նմուշների ...


 
14-09-2019
Միայն գիտակցելով անցյալը
Մենք կարող ենք երաշխավորել ազատության ապագան

Դրանով հանդերձ ...


14-09-2019
Ձգտումները ժողովրդավարական են...
Վաղը ժողովրդավարության համաշխարհային օրն է

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


2007թ. աշնանը ...


14-09-2019
Եղել է դեպք, երբ փաստաբանը վարակվել է բանտարկյալից
Կստեղծվեն հատուկ պայմաններ բանտարկյալներին այցելողների համար

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


Ազգային ...


14-09-2019
Պետությունը կաջակցի ջերմատնային տնտեսություն կառուցողներին
Ծրագիրը քննարկման փուլում է

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Էկոնոմիկայի նախարարությունը մի ...



14-09-2019
Թումանյանն ու Կոմիտասը «պաշտում» էին միմյանց
Նրանք հանդիպել են կյանքի տարբեր ...

14-09-2019
Մշակութային, գիտակրթական կենտրոն դառնալու հայտ
Արցախում անցկացվել է հայագիտական ...

14-09-2019
Շահագրգիռ քննարկումներ՝ օրենսդրական փոփոխությունների շուրջ
Նախարարը հանդիպել է քաղաքացիական ...

14-09-2019
Մարմնամարզիկները պատրաստ են արդարացնելու սպասելիքները
Սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնության ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +37... +39

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO