Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

16.11.2019
ԵՐԵՎԱՆ


Մաքրություն պահանջել պետք է, բայց ինքներս էլ անելիք ունենք

Խնդրի լուծման հիմքում նաեւ աղբ թափելու «մշակույթն» է

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am


Երեւանի փողոցներում նոր աղբամաններ են տեղադրված։ Դրանք ոչ թե մետաղական են, այլ պլաստմասսե, որովհետեւ, ինչպես Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանն է մեկնաբանել, մետաղականի համեմատ պլաստմասե նյութովը կրկնակի էժան է. «Մենք խնդիր ունենք ամբողջ քաղաքը փակելու։ Չէինք կարող բերել մետաղական ու միայն քաղաքի մի մասում տեղադրել»։
Քաղաքում աղբահանության խնդրի կարգավորումն արդեն նկատելի է, թեեւ քաղաքացիները դեռեւս շարունակում են աղբամաններում կուտակված ու դրանցից թափվող աղբի լուսանկարներ հրապարակել սոցցանցերում՝ մինչեւ աղբահանության խնդրի կարգավորումը կհասնի նաեւ այդ հատվածներ։ Բայց որպեսզի խնդրի լուծումն ամբողջական լինի, եւ նորից հին վիճակին չվերադառնանք, ինքներս էլ մեր գիտակցության մեջ պետք է որոշակի փոփոխությունների գնանք։
Այսպես, աղբամաններից օգտվելու «մշակույթին» հատկապես այս պայմաններում պետք է մեծ ուշադրություն դարձնել։ Որքան էլ հորդորվում է՝ նոր աղբամանների խուփերը փակ պահել, միեւնույն է, պատահում են տարրաներ, որոնք բացվել ու այդպես էլ մնացել են։
Նոր աղբամանները քիչ թե շատ երկար կծառայեցվեն նաեւ մեր շնորհիվ, եթե մի քանի մետր հեռավորության վրա շշերով լի տոպրակը չնետենք դրանց մեջ, աղբամանները փակենք զգուշությամբ՝ երկու մատի ծայրով բռնելու ու դա աղմուկ—աղաղակով, ասել է թե՝ հարվածով անելու փոխարեն։ Իսկ շրջակայքի գարշահոտից խուսափելու համար մտածենք աղբի «բաղադրության» մասին ու փաթեթավորումը նախատեսենք այնպես, որ դրանից հոսող հեղուկն ու մյուս բաղադրիչները տարրայի մեջ չլցվեն։ Բնակչության հատուկ խմբի համար էլ պետք է նշենք, որ աղբամաններն արդեն, փաստորեն, դատարկ էլ են պատահում։ Հետեւաբար չպետք է զլանալ, դրանց մի քանի քայլ մոտենալ ու աղբը տարրայի մեջ դնել, ոչ թե դրսից հենել։
Մեկ այլ խնդիր է նաեւ աղբի տեսակավորումը։ Ճիշտ է՝ դրան դեռեւս աստիճանաբար ենք մոտենում, բայց ամբողջական անցում կատարելու դեպքում չի բացառվում, որ, օրինակ, շիշն այդպես էլ չհայտնվի նախատեսված տարրայում, որովհետեւ մարդիկ իրենց տանը, ասենք, մի քանի տոպրակ չեն պահի՝ աղբը տեսակավորելու համար։ Ընդ որում՝ շատերի համար անգամ տարօրինակ է, որ աղբը պետք է տեսակավորել ու ոչ թե ամբողջը «զզվելով» նետել ընդհանուր աղբամանի կամ աղբարկղի մեջ։

10-09-2019





16-11-2019
Հայաստանի հավակնոտ հայտը ռազմարդյունաբերության ոլորտում
Ոլորտին հատկացվող գումարը հաջորդ տարի կկազմի 6.3 մլրդ ...


16-11-2019
Իրանի տնտեսարդյունաբերական ազատ եւ հատուկ գոտիները
Նպաստավոր պայմաններ են ապահովում հատկապես օտարերկրացի ներդրողների համար

Էմմա ...


16-11-2019
Ինչ ստացավ Անկարան Վաշինգտոնից եւ ինչ կստանա Մոսկվայից
Հայկական հարցը՝ միջազգային վերադասավորումների համապատկերում

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Մեր ենթադրությունների ...


16-11-2019
Ձկնարտադրությունից մինչեւ սեւ խավիար
Արցախի ձկնկիթն առաջին անգամ կարտահանվի Եվրոպա

Լուսինե ՆԱԶԱՐՅԱՆ
l.nazaryan@hhpress.am


Առաջնագծից ...


16-11-2019
ՊԵԿ-ը 253 միլիոն դրամի խախտում է արձանագրել
Կառույցն անցում է կատարում իրավախախտումների դեմ պայքարի նոր ...


 
16-11-2019
IPSE DIXIT
«Նախանձ» մենք համարում ենք մարդկային բնույթի այն ստորությունը, որը ...


 
16-11-2019
Հորդորակ
Հայերեն ընդունելի համարժեքներ ունեցող օտար բառերից խուսափելու մասին




16-11-2019
Ինչն է գրավում զբոսաշրջիկներին մեր երկրում
Քննարկման փուլում է ոլորտի զարգացման ...

16-11-2019
Մանկապարտեզների ու դպրոցների սնունդը
Ի՞նչ խնդիրներ կան, որո՞նք են չիմացության ...

16-11-2019
Հայաստանում աճում է սուսերամարտի նկատմամբ հետաքրքրությունը
Հանգստյան օրերին Նորագավիթի սուսերամարտի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +25... +27

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO