Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

18.09.2019
ԼՂՀ


Հոբելյանական համերգ՝ նվիրված հայոց մեծերին

Շուշիի «Վարանդա» երգչախումբը շուրջ երեք տասնամյակ հիացնում է հանդիսատեսին

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am


Աշնան առաջին օրերին Շուշիի «Վարանդա» երգչախումբը, որպես ստեղծագործական յուրահատուկ հաշվետվություն, իր ունկնդիրներին ներկայանում է համերգային նոր ծրագրով։ Այս անգամ ավանդույթը չխախտվեց, եւ Ստեփանակերտի մշակույթի եւ երիտասարդության պալատի մեծ դահլիճում կայացավ կոլեկտիվի ելույթը։ Տարին հոբելյանական է, եւ այն նվիրված էր հայոց մեծերից երեքի՝ Կոմիտասի, Հովհաննես Թումանյանի եւ Լեւոն Շանթի ծննդյան 150—ամյակին։
Երգչախմբի կազմն այնքան է ընդլայնվել նորեկներով, որ վեց տասնյակից ավելի մանկական, պատանեկան ու երիտասարդական խմբերը մի կերպ տեղավորվեցին բեմում։ Իսկ համերգը, բնականաբար, «թիավարում» էր «Վարանդայի» հիմնադիրն ու կնքահայրը, գեղարվեստական ղեկավար, խմբավար, ճանաչված երաժիշտ Զաքար Քեշիշյանը (դաշնակահար՝ Նելլի Սարգսյան)։ Այն սկսվեց Կոմիտասի հանրահայտ «Հայր մեր» ստեղծագործությամբ։ Ու երեխաների վարդ—շուրթերից «կյանք տուր մայրիկիս, կյանք տուր հայրիկիս» սրտեր կեղեքող խոսքերն աղոթքի պես տարածվեցին դահլիճով մեկ՝ արժանանալով երաժշտասերների ջերմ ընդունելությանը։ Իրար են հաջորդում Կոմիտասի «Ով մեծասքանչ դու լեզու», «Կաքավիկ», «Գովեա՜ Երուսաղեմ», «Տեր», «Անձրեւ եկավ», «Զար—զընգը», «Էլ—ել» (փոխադրումը՝ Իվան Վարդանյանի), «Խումար», «Երկնքի աստղեր», «Սեւ ա չոբանի շունը» գործերն ու հայկական ժողովրդական երգաշարը (մշակումը՝ Ստեփան Շաքարյանի)։
Ապա համերգի անբաժան մաս են կազմում Հովհաննես Թումանյանի խոսքերով գրված ու մեր ժողովրդի մեջ լայն տարածում գտած «Ամպի տակից», «Համբարձում յայլա» (երաժշտությունը՝ Տիգրանյանի) ստեղծագործությունները՝ պատանեկան ու երիտասարդական երգչախմբերի կատարմամբ, որին ձայնակցում է գրեթե ողջ դահլիճը։ Հատվածներ են հնչում «Անուշ» օպերայից։
Հատկանշական է, որ անցած 27 տարիներին շուրջ երեք տասնյակ համերգային ծրագրեր են իրականացվել՝ երաժշտասերներին հրամցնելով հայ եւ օտար դասականների ժամանակակից կոմպոզիտորների եւ ժողովրդական ավելի քան 500 խմբերգեր։ Կոլեկտիվի երգացանկը հարստացվել է հայազգի հեղինակների 106 նոր երգերով։ Ըստ որում, «Վարանդան» ելույթներ է ունեցել ոչ միայն Արցախում եւ Հայաստանում, այլեւ Լիբանանում, եվրոպական մի շարք երկրներում։ Ինքը՝ երգչախմբի ղեկավարը, սրնգահար է, դուդուկահար, ով դասախոսում է Լիբանանի պետական կոնսերվատորիայում, «Հայկազյան» համալսարանում եւ Համազգայինի «Բարսեղ Կանաչյան» քոլեջում։ Զ. Քեշիշյանը բազմիցս հյուրախաղերով հանդես է եկել Ավստրալիայի, Ֆրանսիայի, Հունաստանի, Եգիպտոսի, Սիրիայի, Լիբանանի եւ Կիպրոսի մի շարք քաղաքներում, տարբեր փառատոներում արժանացել դափնեկրի կոչման։
Երգչախմբի ղեկավարը խոր ցավ է ապրում ավարտվող տարում ունեցած անդառնալի կորստի համար։ «Ծաղիկ հասակում կյանքից ողբերգաբար հեռացել են երգչախմբի տաղանդավոր սաներ Սիփան Ավետիսյանն ու Արեւիկ Պողոսյանը», որոնց հիշատակին դասականներից եւ ժամանակակից երգահաններից երեքական ստեղծագործություններ կատարվեցին։ «Ինձ համար տրտմություն է նաեւ Երեւանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի երկարամյա ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Իվան Վարդանյանի ու երգահան Ստեփան Շաքարյանի կորուստը, որոնց հետ ակտիվորեն համագործակցել եմ եւ երգչախմբի երգացանկում մշտապես ունեցել եմ նրանց ստեղծագործությունները։ Պատահական չէ, որ այս անգամ եւս, որպես հարգանքի տուրք, համերգի ժամանակ հնչեցին նրանց ստեղծագործություններից»,–ասում է Զ. Քեշիշյանը։
Կոլեկտիվի հիմնադիրն ու գեղարվեստական ղեկավարը խորհրդանշական է համարում նաեւ կոմպոզիտորներ Տիգրան Մանսուրյանի ու Ռոբերտ Ամիրխանյանի ծննդյան 80—ամյակների առիթով «Երեւան» եւ «Երազ իմ, երկիր հայրենի» երգերի ընդգրկումը համերգային ծրագրում։ Ու երբ «Վարանդան» ողջ անձնակազմով պիտի կատարեր Ռ. Ամիրխանյանի հայտնի ստեղծագործությունը, Զաքար Քեշիշյանը մի պահ հայացք ձգելով դահլիճին, հարցրեց, թե երգչախմբի նախկին անդամներից, արդյոք, ներկա գտնվողներ կա՞ն։ 17 երիտասարդ մայրեր բարձրացան տեղերից եւ սիրով միացան կոլեկտիվին՝ նոր էներգիա եւ շուք հաղորդելով համերգին։ Գեղարվեստական ղեկավարը հուզմունքից եւ հպարտությունից «գլուխը կորցրած», նույնպես սկսեց ձայնակցել իր սաներին։
Ստեփանակերտ

11-09-2019





17-09-2019
Մեդալներ եւ ուղեգրեր՝ աշխարհի առաջնությունում
Արթուր Ալեքսանյանը չկարողացավ մասնակցել եզրափակիչին, սակայն մեզ համար ...


17-09-2019
Շենգենյան գոտու մուտքի արտոնագրի ստացման գործընթացում փոփոխություն չի եղել
Փաստաթղթերի ուսումնասիրման ժամկետների երկարաձգումը զուտ տեխնիկական է

Լուսինե ՆԱԶԱՐՅԱՆ
l.nazaryan@hhpress.am




17-09-2019
ԱՌՁԵՌՆ ԱՌԱԾԱՆԻ
«Անունը կա, ամանում չկա»

Սա սովորաբար ասում ենք, ...


 
17-09-2019
Մուտք
Ինչպես խուսափել անհարմար իրավիճակներից

Մեր կյանքը լի է ...


17-09-2019
Թուրքիան վտանգ է ո՛չ միայն տարածաշրջանի համար
Արցախի խնդիրը՝ թուրք-ադրբեջանական ծրագրերում

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Ինչպես միշտ, այնպես ...


17-09-2019
«Հայաստանը կարող է ունենալ ժամանակակից պղնձաձուլարան»
Ասում է «Թեղուտ» ՓԲԸ գործադիր տնօրեն Կարեն Ղազարյանը

Լիանա ...


17-09-2019
Ի՞նչ պայմաններում են պահվում դատապարտյալները
Խաղամոլության «դեմն առնելու» լավագույն տարբերակն աշխատանքն է

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am





17-09-2019
Քանակի նվազում, որակի բարձրացում
Քայլեր են արվում վարչական դատարանների ...

17-09-2019
«Արցախը ժողովրդավարության զարգացման լավագույն օրինակն է Հարավային Կովկասում»
Միջազգային գիտաժողովն ամփոփեց ...

17-09-2019
Հուսիների հարձակումը մեծացրել է լարվածությունը Միջին Արեւելքում
Կրկին ամերիկյան եւ իրանական կողմերը ...

17-09-2019
Հայաստանի լրագրողները Լիտվայի ֆուտբոլային մրցաշարում գրավել են 2-րդ տեղը
Հայաստանի լրագրողների ֆուտբոլի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +37... +39

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO