Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

18.09.2019
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


Անհրաժեշտ անդրադարձ

Ի պատասխան ՀՀ առողջապահության նախարարության տարածած պարզաբանման

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am


«ՀՀ»-ի՝ «Նվերներ պապիլոմավիրուսի հետազոտության համար» վերտառությամբ հրապարակման վերաբերյալ երեկ ՀՀ առողջապահության նախարարությունը պարզաբանում է տարածել, որում մասնավորապես նշված է. «Ի պատասխան «Ինչո՞ւ են պապիլոմավիրուսի հետազոտության ժամանակ նվերներ տվել» վերտառությամբ հոդվածի, որտեղ նշվում է, թե «ՀՀ նախարարությունից բանավոր զրույցում նվերի հանգամանքը հերքել են, իսկ գրավոր հարցմանը չեն պատասխանել», տեղեկացնում ենք, որ հարցմանը գրավոր պատասխանվել է դեռեւս սույն թվականի սեպտեմբերի 2—ին թիվ ՎՀ/12805—19 գրությամբ թղթային առաքմամբ, որտեղ մասնավորապես նշվել է, որ առողջապահության նախարարության եւ ՖԱՅԴԵՔ կորպորացիայի միջեւ 2018 թվականի օգոստոսի 20—ին ստորագրվել է «Փոխըմբռնման հուշագիր», եւ նշված հետազոտություններն իրականացվում են «ՖԱՅԴԵՔ» Արմենիայի կողմից։ Պարզաբանում ստանալու համար անհրաժեշտ է դիմել «ՖԱՅԴԵՔ» Արմենիա կազմակերպությանը»։
Արձագանքելով պարզաբանմանը՝ նշենք, որ հոդվածը վերնագրված էր «Նվերներ պապիլոմավիրուսի հետազոտության համար», այլ ոչ թե «Ինչո՞ւ են պապիլոմավիրուսի հետազոտության ժամանակ նվերներ տվել»։ Պարզաբանման մեջ նշված վերնագիրը ոչ թե թերթում հրապարակված հոդվածի, այլ կայքերի տարածած նյութի անոնսի վերնագիրն է։ Սա հիմք է տալիս եզրահանգելու, որ նախարարության ներկայացուցիչները կարդացել եւ պարզաբանում են տարածել ոչ թե թերթում նյութի ամբողջական տարբերակը կարդալով, որտեղ մեր ուղարկած հարցման վերաբերյալ մանրամասներ կան նշված, այլ ընդամենը որեւէ կայքում տեղադրված հոդվածից առանձնացված փոքրիկ մակերեսային տեղեկատվություն աչքի անցկացնելով։
Իսկ ինչ վերաբերում է պարզաբանման մեջ ընդգծված՝ սեպտեմբերի 2—ին թիվ ՎՀ/12805—19 գրությամբ թղթային առաքմամբ մեզ ուղարկված գրավոր պատասխանին՝ թերթի խմբագրությունը 10.09.2019թ. դրությամբ, որեւէ նման թղթային առաքում չի ստացել։ Բայց թղթային առաքմամբ պայմանավորված մեկ այլ ուշագրավ հանգամանք էլ կա։ Մենք ՀՀ առողջապահության նախարարություն գրավոր հարցումն արել ենք էլեկտրոնային տարբերակով։ Եվ այս դեպքում առողջապահության նախարարությունից պատասխանները պետք է ստանայինք նույն տարբերակով, այն է՝ էլեկտրոնային, այլ ոչ թե թղթային առաքմամբ։ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հիմնադիր նախագահ Շուշան Դոյդոյանը մեր խնդրանքով պարզաբանելով իրավիճակը՝ հղում անելով ՀՀ կառավարության 1204 որոշմանն ու «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքին՝ նշեց. «Եթե ձեր կողմից չի նշվել, որ ձեզ թղթային տարբերակն է պետք՝ իրենք պարտավոր էին ձեզ պատասխանել այն տարբերակով, որով իրենց դիմել եք։ Դիմողն ինքն է որոշում՝ իրեն որ տարբերակն է հարմար։ Եթե չի նշվել, թե էլեկտրոնային ենք դիմում, բայց մեզ պատասխանեք թղթային, ուրեմն՝ իրենք չեն կարող որոշել ու այդ տարբերակով պատասխանել։ Մինչեւ այդ տարբերակով պատասխաններն ուղարկելը պետք է լրատվամիջոցից ճշտեին՝ հարմա՞ր է այդ տարբերակը, հետո միայն ուղարկեին»։
«ՀՀ»—ի հետ ոչ միայն պատասխաններն ուղարկելու տարբերակը չի համաձայնեցվել, այլեւ հավուր պատշաճի պատասխան չի տրվել գրավոր հարցման պատասխանները ստանալու մասին մեր պարբերաբար արվող հարցումներին։
Այսպես, առաջին անգամ գրավոր հարցերն ուղարկվել են նախարարության էլեկտրոնային փոստին հուլիսի 30—ին, որից հետո նույն տարբերակով մեզ պատասխանել են, որ պատասխանները տրամադրելու համար անհրաժեշտ է 30 օր ժամանակ։ Այնուհետեւ նախարարության ներկայացուցիչը հեռախոսազրույցում, օրինակ, պապիլոմավիրուսի ստուգման ժամանակ նվեր տալու հանգամանքը հերքել է։ Եվ զրույցի արդյունքում բանավոր համաձայնության ենք եկել առավել փաստարկված հարցեր ուղարկելու։ Բայց ի պատասխան մեր գրավոր խնդրանքին՝ նախորդ գրավոր հարցումն անվավեր համարելու մասին, նախարարությունից տեղեկացրին. «Հարգելի «ՀՀ»—ի թղթակից Թամարա Մուրադյան, տեղեկացնում ենք, որ Ձեր հուլիսի 30—ի հարցմանն արդեն իսկ պատասխանվել է թիվ ՎՀ/12805—19 ելից համարով 05.08.19թ., ուստի այն անվավեր համարել չենք կարող։ Իսկ եթե ունեք այլ հարցում, ապա առաջարկում ենք այն ուղարկել ՀՀ առողջապահության նախարարի անունով եւ ստորագրված տարբերակով»։ Ուղարկված պատասխանում, սակայն, խոսվում էր միայն մինչեւ 30 օր ժամկետում տեղեկատվություն տրամադրելու մասին։ Որոշ ժամանակ անց՝ սեպտեմբերի 4—ին, ճշտելու համար, պե՞տք է նոր հարցում անել, թե՞ արդեն ուղարկվածի պատասխանին սպասենք՝ սեպտեմբերի 5—ին դարձյալ նույն պատասխանը ստացանք, որ պատասխաններն արդեն ուղարկվել են։ Մեկ այլ՝ «Կրկնակի» վերնագրված հաղորդագրությամբ էլ, նորից տեղեկացնում էին 30—օրյա ժամկետի անհրաժեշտության մասին։ Այստեղ պետք է ուշադրություն դարձնել, որ երեկվա պարզաբանման մեջ նշվում է պատասխանները սեպտեմբերի 2—ին ուղարկած լինելու հանգամանքի մասին, մինչդեռ սեպտեմբերի 5—ին գրում են, որ պատասխանելու համար լրացուցիչ ժամանակ է պետք։
Նյութը հրապարակելուց մեկ օր առաջ եւս զանգահարեցինք՝ փորձելով կապ հաստատել գործը կատարողի հետ՝ մեկ անգամ եւս պարզաբանում ստանալու համար։ Կատարողը տեղում չէր։ Եվ մեր փոխանցած համարին մինչեւ տվյալ աշխատանքային օրվա ավարտը որեւէ զանգ չեղավ։
Հետաքրքիր է, որ պարզաբանման մեջ նշված փոքրիկ տեղեկատվությունը մեզ տրամադրելու եւ նշված կազմակերպություն ուղղորդելու համար կառույցի աշխատակիցներից պահանջվել է 30 օր ժամանակ։
Մի բան էլ՝ ծրագրի տեղայնացման վայր դարձած, պետական հաստատություն համարվող, ասենք, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում տեղի ունեցածի մասին տեղեկատվություն ստանալու համար ինչո՞ւ պետք է դիմել մասնավոր կամ միջազգային կազմակերպության, այլ ոչ թե պետական կառույցի, այս դեպքում՝ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը։

11-09-2019





17-09-2019
Մեդալներ եւ ուղեգրեր՝ աշխարհի առաջնությունում
Արթուր Ալեքսանյանը չկարողացավ մասնակցել եզրափակիչին, սակայն մեզ համար ...


17-09-2019
Շենգենյան գոտու մուտքի արտոնագրի ստացման գործընթացում փոփոխություն չի եղել
Փաստաթղթերի ուսումնասիրման ժամկետների երկարաձգումը զուտ տեխնիկական է

Լուսինե ՆԱԶԱՐՅԱՆ
l.nazaryan@hhpress.am




17-09-2019
ԱՌՁԵՌՆ ԱՌԱԾԱՆԻ
«Անունը կա, ամանում չկա»

Սա սովորաբար ասում ենք, ...


 
17-09-2019
Մուտք
Ինչպես խուսափել անհարմար իրավիճակներից

Մեր կյանքը լի է ...


17-09-2019
Թուրքիան վտանգ է ո՛չ միայն տարածաշրջանի համար
Արցախի խնդիրը՝ թուրք-ադրբեջանական ծրագրերում

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Ինչպես միշտ, այնպես ...


17-09-2019
«Հայաստանը կարող է ունենալ ժամանակակից պղնձաձուլարան»
Ասում է «Թեղուտ» ՓԲԸ գործադիր տնօրեն Կարեն Ղազարյանը

Լիանա ...


17-09-2019
Ի՞նչ պայմաններում են պահվում դատապարտյալները
Խաղամոլության «դեմն առնելու» լավագույն տարբերակն աշխատանքն է

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am





17-09-2019
Քանակի նվազում, որակի բարձրացում
Քայլեր են արվում վարչական դատարանների ...

17-09-2019
«Արցախը ժողովրդավարության զարգացման լավագույն օրինակն է Հարավային Կովկասում»
Միջազգային գիտաժողովն ամփոփեց ...

17-09-2019
Հուսիների հարձակումը մեծացրել է լարվածությունը Միջին Արեւելքում
Կրկին ամերիկյան եւ իրանական կողմերը ...

17-09-2019
Հայաստանի լրագրողները Լիտվայի ֆուտբոլային մրցաշարում գրավել են 2-րդ տեղը
Հայաստանի լրագրողների ֆուտբոլի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +37... +39

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO