Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

22.11.2019
ՊՆ


Նամակ խմբագրությանը

Երբ ծնողը հպարտ է իր զինվոր որդու համար

Յուրաքանչյուր ծնողի համար հպարտություն է արու զավակին Հայաստանի Հանրապետության ազգային բանակ ճանապարհելը...
Ես հպարտ եմ որդուս՝ Լեւուշ Սամսոնյանի համար, որ այսօր հայրենիքի զինվոր է եւ ծառայում է հայոց բանակում։ Ուրախ եմ, որ նրան բախտ է վիճակվել այնպիսի զորամասում անցկացնել զինծառայությունը, որը բոլոր առումներով օրինակելի ու ցուցադրական է եւ ունեցած ձեռքբերումների համար արժանի է ամենաբարձր գնահատականի։
Պետք է, անշուշտ, ընդունել, որ այսօր մեր բանակում առհասարակ բարձր է կարգապահությունը, նկատելիորեն բարելավվել են զինվորի ծառայության եւ մնացած բոլոր պայմանները։ Այդուհանդերձ, որդուս զորամասում ստեղծված կարգ ու կանոնը, զինծառայողների նկատմամբ հրամանատարների ցուցաբերած վերաբերմունքն ու ուշադրությունն առանձնահատուկ են, ինչն էլ ինձ պարտավորեցնում է թերթի միջոցով գոհունակությունս ու շնորհակալությունս արտահայտել բանակային այս ստորաբաժանման հրամանատարության նկատմամբ։
Հարկ է ընդգծել, որ այստեղ ամեն զինվորի նկատմամբ անհատական մոտեցում է ցուցաբերվում, ռազմահայրենասիրական դաստիարակությունը շատ բարձր մակարդակի վրա է։ Ստեղծված է օրինակելի կարգուկանոն, զինվորը զինվոր է, հրամանատարը՝ հրամանատար։ Խստապահանջության հետ մեկտեղ՝ կա փոխադարձ հարգանք, սեր ու նվիրում։ Սա, ընդ որում, ոչ միայն իմ, այլեւ բոլոր այն ծնողների կարծիքն ու գնահատականն է, որոնց որդիների ծառայությունն անցնում է Իջեւանում գտնվող այս զորամասում։ Նրանք բոլորն էլ վստահ ու համոզված են, որ իրենց որդիները հուսալի ու ապահով ձեռքերում են, ուստի եւ անհանգստանալու առիթ կամ պատճառ բնավ չունեն։
Այս ամենն առաջին հերթին, բնականաբար, զորամասի հրամանատար, գնդապետ Թաթուլ Ղազարյանի շնորհիվ է, ով, առանց չափազանցության, իսկական հրամանատար է՝ օժտված բարձրաստիճան զինվորականին վայել լավագույն հատկանիշներով։ Միաժամանակ, շատ մարդկային է, դիմացինին կես խոսքից հասկացող ու ընդառաջող։ Նա ամեն զինվորի վերաբերվում է այնպես, ինչպես իր սեփական երեխային կվերաբերվեր։ Ստեղծված պայմանները, մթնոլորտը յուրաքանչյուր զինվորի տրամադրում են լավ ծառայության ու բարձր արդյունքների, ինչն էլ ակնհայտ է եւ իրավամբ հպարտանալու առիթ է տալիս։ Այս ամենն ինձ լիարժեք իրավունք է վերապահում նաեւ մնացած ծնողների անունից մեկ անգամ եւս շնորհակալություն հայտնել զորամասի հրամանատարությանը՝ ի դեմս Թաթուլ Ղազարյանի։
Փառք ու պատիվ հայոց բանակին, նրա քաջարի, նվիրյալ զինվորներին ու հրամանատարներին...
Սարգիս ՍԱՄՍՈՆՅԱՆ
Զինվորի հայր

11-09-2019





21-11-2019
Երբ հակամարտություններն են ազդեցության լծակներ փնտրում միմյանց դեմ
Ինչպես կազդեն տարածաշրջանային այլ բախումները Հայաստանի վրա

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am




21-11-2019
Արցախում հավերժացրել են բարերարի ու հայրենասերի հիշատակը
Լեւոն Հայրապետյանի բրոնզաձույլ կիսանդրին՝ մայրաքաղաք Ստեփանակերտի սրտում

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am




 
21-11-2019
«Կնկան էրիկը մարդն է, մարդուն էրիկը պարտքն է»
Պարտքի չարաղետ դերի մասին ավելի սպառիչ երեւի դժվար է ...


21-11-2019
Արմենպրեսի «բրենդը»
«Արմենպրեսը», ավելի ստույգ՝ «Հայհեռագործը» կամ ՀՀԳ-ն, մինչ Արտավազդ Խաչիկյանն ...


21-11-2019
Առաքիչի մեքենան
Սկզբում գրեցի վերնագիրն ու մի պահ ընկա հիշողությունների գիրկը...
«Երբ ...


21-11-2019
Հայաստանում ու Հայաստանից դուրս
Սիմֆոնիկ նվագախումբը հանդես կգա համերգներով

Հայաստանի պետական սիմֆոնիկ ...


21-11-2019
Աշխարհին ցույց կտա, թե որքան խորն են մեր արմատները
Օպերային երգիչ Ադամ Բարրոն Հայաստանում կներկայացնի իր նոր ...



21-11-2019
Առաջնային սնունդ. ինչպես տարբերել անորակը որակյալից
Երբ արտադրողը կարողանում է տարբեր ...

21-11-2019
Առեւտրի վայրերը պետք է անվտանգ լինեն
Կրկին «Բարեկամություն» ստորգետնյա ...

21-11-2019
Իրանը մեղադրում է ԱՄՆ-ին եւ Իսրայելին
Բենզինի գնի նկատելի բարձրացումը, իհարկե, ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +25... +27

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO