Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

18.09.2019
ԱՅԼՔ...


Ինչպե՞ս եւ երբվանի՞ց կպատժվեն օրինազանց վարորդները

Թիվ մեկ խնդիրը ճանապարհային վթարների զոհերը կրճատելն է

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


ԱԺ-ն քննարկում է ճանապարհային երթեւեկության բալային համակարգի ներդրման մասին օրենքի նախագիծը։ «Իմ քայլը» խմբակցության անդամ Արմեն Խաչատրյանից «ՀՀ»—ի թղթակիցը հետաքրքրվեց, թե բալային համակարգի ներդրումը որքանո՞վ է նպաստելու ոլորտում առկա խնդիրների լուծմանը, եւ ի՞նչ մեխանիզմով են պատժելու օրինազանց, անկարգ վարորդներին։ Խաչատրյանը, հարցին ի պատասխան, նախ նշեց, որ ճանապարհատրանսպորտային պատահարների հետեւանքով Հայաստանում գրեթե ամեն օր գրանցվում են անհանդուրժելի թվով զոհեր եւ վիրավորներ։ Ըստ նրա՝ ոլորտը կարգավորելու համար պետք է մի շարք միջոցառումներ իրականացնել։ «Ամենակարեւոր միջոցառումներից մեկը օրենսդրական համապատասխան դաշտի ստեղծումն է, ինչը հնարավորություն կտա կանխարգելելու ճանապարհատրանսպորտային պատահարները։ Այսօրվա պատասխանատվության ենթարկելու գործող վարչական մեթոդները՝ տուգանքները, գրեթե սպառել են իրենց արդյունավետությունը։ Արդյունավետ չեն՝ ցանկալի նպատակի հասնելու համար։ Մի շարք վարորդներ չունեն գույք, ֆինանսական միջոցներ, եւ նրանց ընդհանրապես չեն հետաքրքրում այդ տուգանքները, որովհետեւ չեն վճարում եւ չեն ենթարկվում պատասխանատվության։ Իրենց թույլ են տալիս հարյուրավոր խախտումներ՝ դրանով իսկ վտանգելով երթեւեկությունը։ Մյուս մասն էլ, ունենալով դրամական միջոցներ, հնարավորություններ, առանց դժվարության վճարում են տուգանքները եւ նորից խախտում են երթեւեկության կանոնները։ Այս նախագծով այն վարորդները, որոնք անընդհատ կխախտեն երթեւեկության կանոնները, կհայտնվեն օրենքի թիրախում՝ վտանգելով իրենց վարորդական իրավունքը։ Պարզապես կզրկվեն 6 ամսով տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից»,–մեկնաբանեց Խաչատրյանը։ Նախագծով երթեւեկության կանոնների մոտ 100 խախտում կա արձանագրված, որոնցից 20—ի դեպքում կկիրառվեն տուգանային միավորները։ Եթե սպառվեց 9 բալը, անձը կզրկվի վարելու իրավունքից։ Արագության ռեժիմի գերազանցումը, հանդիպակաց երթեւեկելի գոտի դուրս գալը, ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոցը վարելը, արգելված վայրում կանգառ կատարելը, լուսացույցի արգելող ազդանշանի՝ կարմիր լույսի առկայության դեպքում խաչմերուկ մտնելը եւ բոլոր այն խախտումները, որոնք վթարների պատճառ են հանդիսանում՝ բալավորված են, մնացածը տուգանքի ձեւով է դեռեւս։ Իշխանափոխությունից հետո ճանապարհային ոստիկանության կողմից իրականացված մի շարք մեղմացումներ տուգանքների կիրառման պրակտիկայում բացասական «էֆեկտ» են ունեցել որոշ վարորդների վրա, նկատում է պատգամավորը. «Սկսեցին առիթից օգտվել եւ բազմաթիվ խախտումներ կատարել։ Այդ մեղմացման պրակտիկան միջանկյալ լուծում էր, մինչեւ այս փաթեթները բերելը։ Հիմնական լուծումը տեսնում եմ սույն փաթեթների ընդունմամբ։ Կարծում եմ՝ էական փոփոխություն կլինի մեր երթեւեկության մեջ»,–ասաց Խաչատրյանը՝ համոզված լինելով, որ օրենքը միանշանակ ընդունվելու է։ Առարկություններ այլ խմբակցության ներկայացուցիչների կողմից չի լսել։ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողում միաձայն ընդունվել է։ Օրենքի ընդունումից հետո ուժի մեջ կմտնի 6 ամիս անց՝ պայմանավորված համակարգի ներսում տարվող աշխատանքներով։ «Մի շարք տեխնիկական հարցեր կան, որ դեռ պիտի լուծվեն՝ մինչեւ օրենքի ուժի մեջ մտնելը։ Օրինակ՝ ծրագրատեխնիկական ապահովվածություն ստեղծումը, որ բալերը մեխանիկորեն կհաշվարկի»,–պարզաբանեց Խաչատրյանը։
Կառավարության հեղինակած «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ խորհրդարանին ներկայացրեց ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Հովհաննես Քոչարյանը։ Լրագրողների հետ ունեցած զրույցում Քոչարյանը շեշտեց՝ թիվ մեկ խնդիրը մահերը կրճատելն է. «Մեր անվտանգությանը ռեալ սպառնալիք է, որին պետք չէ «մատների արանքով» նայել։ Տուգանքների բարձրացումը մահերը, զոհերը, վիրավորները չի կանխարգելում, մեզ պետք են նոր գործիքակազմ, նոր հնարավորություններ։ Նոր կարգավորման նպատակը մահերը կրճատելն է, որին հասնելու միջոց ընտրվել է տուգանքների բալային միավոր հասկացությունը»։ Քոչարյանը նույնպես նշեց, որ օրենքը միանգամից ուժի մեջ չի մտնելու։ Վեց ամիս ժամկետ են խնդրել, չեն ուզում շտապել։ «Այդ վեց ամսվա ընթացքում մենք կապահովենք իրավական իրազեկման աշխատանքներ, այնուհետեւ, ըստ հնարավորության՝ ճանապարհների կահավորանքը կբարելավենք եւ իհարկե կապահովենք իրավական քարոզչությունը»,–ասաց փոխոստիկանապետը։ Նախագծի կիրարկման համար կառավարությունը 1 մլրդ դրամից ավելի ֆինանսական միջոցներ է հատկացրել, որպեսզի գործող պարեկային մեքենաներն ապահովվեն համապատասխան տեխնիկական միջոցներով։

11-09-2019





 
18-09-2019
Առասպելի հրապույրը. մեթոդաբանություն
Իշխանությունների հովվերգությունը

Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am


Ըստ երեւույթին պետականություն ունենալը առանձին ...


18-09-2019
Սպիտակի կարի միավորում. երբեմնի փառքի երեկն ու վաղը
Շատ բան կորոշի ներկան

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Խորհրդային տարիներին Սպիտակի ...


18-09-2019
Գործարար մարդու հեղանիշը (հեղանիշ— հեղինակության նիշ, «իմիջ»)
Հիշում եք՝ նախկինում ինչ վերաբերմունք կար «գործարար մարդ» հասկացության ...


18-09-2019
Տպագիր ու էլեկտրոնային միջոցները պետք է զուգահեռ զարգանան
Ինչու գնել թերթ, եթե համացանցում ինֆորմացիայի պակաս չկա

Լիանա ...


18-09-2019
Նոյից հետո առաջին վերելքը Արարատ
Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանը հայտարարել է մրցույթ

Եվրոպական բազմաթիվ ...


18-09-2019
Անվտանգության խորհրդի հերթական նիստը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ երեկ տեղի է ունեցել անվտանգության ...



18-09-2019
Էլեկտրամոբիլներով երթեւեկելը ժամանակի պահանջ է
Բացվել է առաջին արեւային լիցքավորման ...

18-09-2019
Դպրոցը՝ Մերուժան Ստեփանյանի անունով
Անցած տարի «Հայրենասեր» բարեգործական հասարակական ...

18-09-2019
Վերանորոգման եւ հիմնանորոգման աշխատանքներ ամբողջ հանրապետությունում
Տասնյակ տարիներ չվերանորոգված ...

18-09-2019
Հայ թենիսիստի վարպետությունը հրապուրել է ամերիկացիներին
Հայաստանի խոստումնալից թենիսիստներից մեկը՝ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +26... +28

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO