Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

27.09.2020
ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ


Ջուրը գողանում են, անունը դնում՝ ջրի կորուստ

Գույքագրելով հողատարածքները՝ կկանխեն նաեւ ջրի գողությունը

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանի ներկայացրած «Ջրօգտագործողների ընկերությունների եւ ջրօգտագործողների ընկերությունների միությունների մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը, որով առաջարկվում է «Ջրօգտագործողների ընկերությունների եւ ջրօգտագործողների ընկերությունների միությունների մասին» ՀՀ օրենքում ամրագրել մատակարարված ոռոգման ջրի դիմաց բացառապես անկանխիկ ձեւով վճարում կատարելու ջրօգտագործողի պարտականությունը։ Ակնկալվում է, որ այս փոփոխությունը թույլ կտա խուսափել հնարավոր անճշտություններից, ինչպես նաեւ հաշվի առնելով այն հանգամանքը, որ անկանխիկ գործառնությունները ենթակա են առավել հեշտ կարգով վերահսկման, կապահովվի ՋՕԸ—երի գործունեության թափանցիկությունը՝ նվազագույնի հասցնելով կոռուպցիոն ռիսկերը։
«ՀՀ»—ի հետ զրույցում Սերգեյ Բագրատյանը նշեց, որ խնդրին հրատապ կերպով անդրադառնալու անհրաժեշտությունն առաջացել է հենց գյուղացիների դժգոհությունները հաշվի առնելով։ Մարզեր կատարած այցելությունների ընթացքում պարզվել է, որ բազմաթիվ գյուղացիներ դատական քաշքշուկների մեջ են՝ ջրի վարձի մեծ կուտակումների հետեւանքով։ «Պարզվում է գյուղացիները ժամանակին կանխիկ վճարումներ են արել, որի դիմաց ստացել են համապատասխան փաստաթուղթ առ այն, որ վճարում իսկապես կատարվել է։ Սակայն խնդիրը առաջացել է երեքից—հինգ տարի անց, երբ դատարանից ջրի վարձի ծանուցագիր է եկել։ Վճարման մասին փաստող անդորրագիրը չպահպանելու հետեւանքով չեն կարողացել փաստել, որ վճարումը ժամանակին կատարել են։ Գյուղացիները խնդրեցին օգնել իրենց։ Գտա այս տարբերակը, որ այլեւս կանխիկ գումարով ջրի վարձ որեւէ մեկը իրավունք չունենա ընդունելու»,—հստակեցրեց պատգամավորը։ Բոլոր գյուղերում կան փոստային բաժանմունքներ, ուստի վճարում հնարավոր է կատարել նաեւ փոստի միջոցով։ Բայց, ենթադրենք, այնքան հեռավոր գյուղ է, որ նույնիսկ փոստ չունի։ «Այդ դեպքում, երբ նախկինում ջրբախշը բերում է վճարման մասին համապատասխան կտրոն, այսուհետ կբերի բանկային անդորրագիր։ Այդ պահանջը դնելու դեպքում այլեւս ոչ մի խնդիր չի առաջանում։ Ցանկացած դեպքում բանկից կարող ենք հանել վճարման մասին տվյալները։ Բանկի եւ փոստի միջոցով կատարված վճարումը համակարգով մուտքագրվում է տվյալ ընկերության ջրի վարձի դիմաց։ Բանկային համակարգի միջոցով ընկերությունը ցանկացած ժամի կարողանում է հանել քաղվածքը, որն էլ հիմք է դառնում դատարանում առ այն, որ քաղաքացին վճարել է։ Անդորագիրը կորցնելը տվյալ դեպքում որեւէ դեր չի կարող խաղալ»,—պարզաբանեց Բագրատյանը։
Փոփոխությունը վերաբերում է միայն ոռոգման ջրին։ Վճարման խնդիրը փոքրիշատե համարենք, որ լուծված է։ Սակայն ոլորտում դեռեւս օրակարգային մի շարք հարցեր մնում են անլուծելի։ Մասնավորապես, ամռան սեզոնին, ջրի սակավության պատճառով հողագործությամբ զբաղվող գյուղացին փաստի առաջ է կանգնում։ Գյուղեր կան, որ ոռոգման ջուր ամիսը մեկ—երկու անգամ են ունենում։ Իսկ այս խնդրին ի՞նչ լուծում է նախատեսված հարցին ի պատասխան, Բագրատյանը շեշտեց՝ լուծումը համակարգային է, որի մի բաղկացուցիչը այս օրենքով կարգավորվում է։ Տրամաբանական շարունակությամբ հաջորդ օրենքն, ըստ պատգամավորի, պետք է վերաբերի հողատարածքների գույքագրմանը, որի առկայության դեպքում այլեւս չեն կարողանա խաբեությամբ աշխատել, կամ «ձախ» ջուր տալ տնտեսավարողին։ «Խնդիրն այն է, որ ջուրը գողանում են եւ դրա անունը դնում՝ ջրի կորուստ։ Մեծ այգիներ ունեցող տնտեսավարողները շատ դեպքերում ջուրօգտագործող ընկերությունների հետ պայմանավորվում են ցույց չտալ ամբողջ հողատարածքը, որպեսզի կարողանան քիչ գումարով ջուրը ստանալ։ Սա երկուստեք էլ ձեռնտու է, մեկը քիչ է վճարում, մյուսը «ձախ» գումարներ է աշխատում։ Եթե այս երկրորդ քայլով էլ կարողանանք ամբողջությամբ գույքագրել ոռոգվող տարածքները, այդպիսով կվերացնենք ջրի գողության դեպքերը։ Իսկ եթե ջուրը չգողացվի, բոլորին էլ կհասնի»,—ընդգծեց Բագրատյանը։
Այսպիսով՝ յուրաքանչյուր ամսվա ընթացքում մատակարարված ոռոգման ջրի դիմաց վճարը կատարվելու է ընկերության համապատասխան հաշվին՝ բանկային, փոստային կամ այլ փոխանցման ձեւով, մուտքագրման եղանակով, մինչեւ այդ ամսվան հաջորդող ամսվա 15—ը։ Սույն օրենքն ուժի մեջ կմտնի 2020 թվականի հունվարի 1—ից։

12-09-2019





26-09-2020
Կտրուկ քայլ՝ տեղական արտադրությունը պաշտպանելու համար
Արգելվում է Հայաստանի համար ռազմավարական նշանակության սեւ եւ գունավոր ...


26-09-2020
Ճնշում է գործադրվում Կիպրոսի վրա
ԱՄՆ-ը պնդում է այլեւս չարգելափակել Բելառուսի նկատմամբ ԵՄ-ի պատժամիջոցների ...


26-09-2020
Իդլիբը՝ Մոսկվայի ու Անկարայի միջեւ
Ստատուս-քվոն պահպանվում է

Մոսկվան ու Անկարան որոշում են ...


26-09-2020
Էներգախնայողությունը` էներգիայի նոր աղբյուր
Ինչ ներուժ ունի Հայաստանը եւ ինչ քայլեր է ձեռնարկում ...


26-09-2020
Նա՝ մեր անլռելի զանգակատունը
Սերմ էր, որ ընկնելու էր հողի մեջ, որպեսզի հողը ...


26-09-2020
Հումանիտար ականազերծման կենտրոն՝ Արցախում
Հիմնադիրներն արցախյան պատերազմի մարտական սպաներն են

Երկրորդ ամիսն ...


26-09-2020
Ինչպես ենք մենք վայելում Աստծուն
Որպեսզի ընդունենք Աստծուն, մենք պարտավոր ենք դեմքով շրջվել դեպի ...



26-09-2020
«Հայաստանի հետ պետք չէ խոսել ուժի եւ սպառնալիքի լեզվով»
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում ...

26-09-2020
Դավիթ Տոնոյանը ՌԴ-ում ներկա է «Կովկաս-2020» զորավարժության հիմնական փուլին
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ...

26-09-2020
ՀՀ նախագահը շնորհավորել է «Ավրորա» մրցանակաբաշխության 5-ամյակը
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ...

26-09-2020
Արոնյանը ձգտում է եզրափակիչ
Լեւոն Արոնյանը երկրորդ հաղթանակը տանելով ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +16... +19
ցերեկը +24... +26

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO