Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

18.09.2019
ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ


Նոր մեթոդաբանություն կադաստրային գնահատման համակարգում

Կառնչվի՞ արդյոք նոր համակարգը շարքային քաղաքացու գրպանին

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


ՀՀ Ազգային ժողովը երեկ քննարկեց «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը։ Կառավարության ներկայացրած նախագծի նպատակն է պարզեցնել ընթացակարգերը, միացնել երկու տարբեր բաղադրիչները՝ հող եւ գույք կամ շինություն հասկացությունը եւ հարկումն իրականացնել որպես մեկ ամբողջական գույք։
Առաջարկվող փոփոխությամբ նախատեսվում է շուկայականին մոտարկված ձեւով ունենալ կադաստրային գնահատման համակարգ, որը կկիրառվի անշարժ գույքի ոլորտում թե՛ հարկման, թե՛ օտարման եւ թե՛ այլ դեպքերում։
Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի նախագահ Սարհատ Պետրոսյանի խոսքով, այդ ամենի արդյունքում կունենանք մրցունակ եւ միասնական գնահատման համակարգ, նաեւ կվերանա այսօր գոյություն ունեցող կադաստրային արժեքի եւ շուկայական գնի միջեւ եղած հսկայական եւ անընդունելի տարբերությունը, իսկ պետական եւ համայնքային հողերը կօտարվեն կամ վարձակալության կտրվեն շուկայականին մոտ արժեքով։
Նախագծում կատարվող փոփոխություններից հետո արդեն կառավարության որոշմամբ կֆիքսվեն գույքի բազային արժեքը, ինչպես նաեւ կադաստրային տարածագնահատման գոտիները. ներկայիս 12 գոտու փոխարեն նախատեսվում է ունենալ 20—ը, որոնք կդառնան ավելի թիրախային։ Կառավարությունը սահմանելու է չհարկվող շեմը, դրույքաչափը։ «Այս օրենքի ընդունումը դեռեւս չի նշանակում որեւէ հարկի բարձրացում, ուղղակի մենք սրանով ֆիքսում ենք մի մեթոդաբանություն, որով պետությունը կկարողանա շուկայականին մոտարկված չափով գնահատել անշարժ գույքը»,–ասաց Ս. Պետրոսյանը։
«Իմ քայլը» խմբակցության անդամ Արտակ Մանուկյանը «ՀՀ»—ի հետ զրույցում նշեց, որ այս օրենսդրական նախաձեռնությամբ փորձ է արվում շտկելու այն անհամապատասխանությունը, երբ շքեղ, մեծ եւ ճոխ գույք ունեցողն ու մեկ—երկու սենյականոց բնակարանի սեփականատերը մուծում են գրեթե նույն կարգի գումար։
«Ակնհայտ է, որ սա աղճատված համակարգ է եղել եւ խնդիր է դրված բոլոր հնարավոր գործոնները հաշվի առնելով քաղաքացուն ցույց տալ, թե այս պահի դրությամբ որքան է իր գույքային համալիրի գինը։ Հետագայում ավելի բարձրարժեք գույքի նկատմամբ կլինեն այլ մոտեցումներ՝ պրոգրեսիվ հարկման սխեմաներ եւ այլն։ Դա արդեն այլ քննարկման առարկա է, սակայն մի բան ակնհայտ է, որ երբ կա խեղում, ապա պետք է այդ հարցը կարգավորվի»,–ասաց Մանուկյանը՝ նկատելով, որ այդ խեղումներն առկա են միայն շքեղ առանձնատների դեպքում, մինչդեռ սովորական, շարքային քաղաքացիների պարագայում շոշափելի աղճատվածություն չի նկատվում։ Այսպիսով, առաջին փուլում խնդիր է դրված հնարավորինս նվազեցնել այդ մեթոդաբանական աղճատումները։ Պատգամավորը նշեց, որ հնարավոր է հետագայում, երբ դրվի հարկման գաղափարախոսությունը, հավելյալ բեռ կառաջանա սեփականատերերի համար։
Նոր համակարգը թույլ կտա ակտիվացնել պարապուրդում գտնվող արտադրական եւ ոչ միայն արտադրական գույքային համալիրների շրջանառությանը։ Ներկայումս հսկայական քանակությամբ գույք չի շրջանառվում եւ տնտեսական որեւէ արդյունք չի ապահովում։
Պետության տեսանկյունից նպատակահարմար չէ, որ շինությունը որեւէ կերպ չմասնակցի տնտեսական շրջանառությանը։ Եթե սեփականատերը չնչին վարճավճար է տալիս եւ շահագրգռված չէ որեւէ քայլ ձեռնարկելու, ապա նոր համակարգում նա ստիպված կլինի թեկուզ վարձավճարների տեսքով վերականգնել շինության մաշվածությունը, իսկ եթե չի կարողանում այդ մաշվածությունը վերականգնելուն միտված քայլեր անել, ապա կհանձնի ավելի արդյունավետ կառավարում իրականացնող սեփականատիրոջ, որն էլ կկարողանա հավելյալ արժեք ստեղծել։
Հնարավոր ռիսկերի եւ բացերի մասին խոսելիս, զրուցակիցս նկատեց, որ նախագիծը քննարկվում է առաջին ընթերցմամբ եւ այն կարելի է ավելի բարելավել մինչեւ երկրորդ ընթերցում։ Այս օրենսդրական նախագծով, կադաստրային նոր համակարգն ուժի մեջ կմտնի 2021 թվականի հունվարի 1—ից, եթե ընդունվի առաջին, երկրորդ ընթերցմամբ։ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորը մեկ անգամ եւս շեշտեց, որ այս նախագիծը հարկման հետ կապ չունի, պարզապես քաղաքացին կիմանա, թե տվյալ պահի դրությամբ որքան է իր գույքի արժեքը շուկայում։ «Սա գաղափարական առումով լինելու է այն հենքը, որի վրա ապագայում կառուցվելու են նաեւ սոցիալական արդարության վրա հիմված միտումները»,–ասաց Մանուկյանը։
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Արտյոմ Ծառուկյանի խոսքով, շենքերի, շինությունների, հողամասերի կադաստրային գնահատման այսօրվա գործակիցները, բազային դրույքաչափը իրականությունից հեռու եւ բավականին ցածր են, քանի որ վերջին փոփոխությունը տեղի է ունեցել դեռեւս 2003—ին։ Պետական եւ համայնքային նշանակության հողերը աճուրդի հանելիս կադաստրային արժեքը շուկայականի հետ բավականին տարբերություն է տալիս։ Միեւնույն ժամանակ ընդդիմադիր խմբակցության պատգամավորը առաջարկվող փոփոխության մեջ տեսնում է նաեւ ռիսկեր եւ վտանգներ։ Առաջին հերթին պետք է արձանագրել, որ կադաստրային արժեքի վերանայմանը հաջորդելու է գույքահարկի վերահաշվարկը։ Այդ հարցը մեծ հետաքրքրություն է առաջացնելու քաղաքացիների շրջանում, որոնք փորձելու են հասկանալ, թե այսուհետ որքան գումար են վճարելու իրենց անշարժ գույքի, շինության կամ հողի համար։
Նախագծի համաձայն, էապես փոխվելու են բազային դրույքաչափերը եւ տարածագնահատման գործակիցը. եթե ներկայումս բազային դրույքաչափը 60 հազար դրամ է, ապա կառավարության նախագծով առաջարկվում է 330 հազար դրամ հողերի համար, իսկ շենք—շինությունների մասով՝ միասնական դարձնել 700 հազար այն դեպքում, որ ներկայումս երկաթբետոնի համար 250 հազար է, իսկ քարե շինության համար 230 հազար դրամ։ Ծառուկյանի խոսքով, եթե հաշվի առնվի գոտիավորումը եւ բազային դրույքաչափը, ապա նոր համակարգում երկու սենյականոց բնակարանի համար մոտ 7 հազար դրամի գույքահարկի լրացուցիչ պարտավորություն է առաջանում։ Նման պարագայում առաջնահերթ է դառնում նվազագույն չհարկվող շեմի վերանայում բարձրացման պայմանով։
«Խնդիրը ոչ թե ունեւոր մարդկանցից գումար գանձելն է, ինչը նորմալ եմ համարում, այլ բոլորովին այլ հարթության մեջ է. այսօր կան հազարավոր քաղաքացիներ, որոնք մի քանի ընտանիքով ապրում ենք երկու—երեք սենյականոց բնակարանում, նրանց համար հարկային պարտավորության ավելացումը շոշափելի կդառնա։ Գիտենք, որ երկար տարիներ մեր երկրում սոցիալական բնակարանաշինությունը կամ առհասարակ բնակարանաշինությունը լրջագույն խնդիր է եղել, եթե այս փոփոխությամբ լրացուցիչ պարտավորություններ առաջանա այն խավի համար, որը վճարունակ չէ կամ սոցիալապես անպահով է, բնականաբար չենք կարող կողմ լինել սրան։ Այսօր մենք քննարկում ենք օրենքի մի նախագիծ, որը կադաստրային արժեքի մասով էր, բայց դրա շարունակությունը մենք չեն տեսնում այն առումով, որ վերջնակետը գույքահարկի հաշվարկն է, իսկ կադաստրային արժեքը գիտենք, որ գույքահարկի հաշվարկի բազմապատկիչներից մեկն է»,–ընդգծեց պատգամավորը։
Գոյություն ունեցող անհամապատասխանությունը, ըստ նրա, պետք է կարգավորվի ճիշտ եւ հավասարակշռված մոտեցմամբ, որպեսզի սոցիալապես խոցելի խմբերին չվերաբերվի։ «Չի կարելի կտրուկ վիրահատական մոտեցում ցուցաբերել։ Հաճախ, երբ դրվում է թիրախը, ոչ միշտ է ընտրվում նպատակին հասնելու ճիշտ ճանապարհը։ Համաձայն եմ, որ այսօր կադաստարային արժեքը իրականության հետ համահունչ չէ, բայց միեւնույն ժամանակ պետք է հաշվի առնել բոլոր ռիսկերը՝ ճիշտ կարգավորում տալու համար, իսկ դա սկսվում է ճիշտ պլանավորումից։ Գույքահարկը եւ կադաստրային արժեքը պետք է քննարկվեն մեկ ընդհանուր փաթեթով, այլ ոչ թե առանձին—առանձին»,–նշեց Ծառուկյանը։

12-09-2019





 
18-09-2019
Առասպելի հրապույրը. մեթոդաբանություն
Իշխանությունների հովվերգությունը

Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am


Ըստ երեւույթին պետականություն ունենալը առանձին ...


18-09-2019
Սպիտակի կարի միավորում. երբեմնի փառքի երեկն ու վաղը
Շատ բան կորոշի ներկան

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Խորհրդային տարիներին Սպիտակի ...


18-09-2019
Գործարար մարդու հեղանիշը (հեղանիշ— հեղինակության նիշ, «իմիջ»)
Հիշում եք՝ նախկինում ինչ վերաբերմունք կար «գործարար մարդ» հասկացության ...


18-09-2019
Տպագիր ու էլեկտրոնային միջոցները պետք է զուգահեռ զարգանան
Ինչու գնել թերթ, եթե համացանցում ինֆորմացիայի պակաս չկա

Լիանա ...


18-09-2019
Նոյից հետո առաջին վերելքը Արարատ
Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանը հայտարարել է մրցույթ

Եվրոպական բազմաթիվ ...


18-09-2019
Անվտանգության խորհրդի հերթական նիստը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ երեկ տեղի է ունեցել անվտանգության ...



18-09-2019
Էլեկտրամոբիլներով երթեւեկելը ժամանակի պահանջ է
Բացվել է առաջին արեւային լիցքավորման ...

18-09-2019
Դպրոցը՝ Մերուժան Ստեփանյանի անունով
Անցած տարի «Հայրենասեր» բարեգործական հասարակական ...

18-09-2019
Վերանորոգման եւ հիմնանորոգման աշխատանքներ ամբողջ հանրապետությունում
Տասնյակ տարիներ չվերանորոգված ...

18-09-2019
Հայ թենիսիստի վարպետությունը հրապուրել է ամերիկացիներին
Հայաստանի խոստումնալից թենիսիստներից մեկը՝ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +26... +28

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO