Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

30.05.2020
ՍՈՑԻՈՒՄ


Սոցտան բնակիչը տարեկան 144 հազար այլեւս չի մուծի

Նրա փոխարեն դա կանի պետությունը

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Հայաստանում պետական աջակցությամբ ձեւավորված սոցիալական բնակարանային ֆոնդի կացարաններում բնակվող միայնակ կենսաթոշակառուներին նպատակային սոցիալական աջակցություն կտրվի։ Նախատեսվում է այդ կացարաններում բնակվող միայնակ կենսաթոշակառուների սպառած բնական գազի, էլեկտրական էներգիայի եւ ջրամատակարարման վարձավճարները փոխհատուցել պետական բյուջեի միջոցներից։ Երեկ գործադիրը նիստում հավանության է արժանացրել համապատասխան օրինագիծը, որ սահմանված կարգով ԱԺ կուղարկվի։ Եթե հաստատվի, ապա օրենքն ուժի մեջ կմտնի 2020թ. հունվարի 1—ից։
Պետական աջակցությամբ ձեւավորված՝ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ գտնվող սոցիալական բնակարանային ֆոնդի կացարաններում ներկայումս բնակվում է ավելի քան 200 անձ, որոնցից 59—ը միայնակ կենսաթոշակառու են։ Այդ թվում՝ 28 միայնակ կենսաթոշակառու բնակվում է Երեւանում եւ Մարալիկում գտնվող սոցիալական տներում, իսկ 31—ը՝ հատուկ խմբերին դասված որոշակի կատեգորիայի անձանց համար նախատեսված կացարանում («Վետերան» օթեւան)։
Սոցիալական տունն անձին տրամադրում է միայն կացարան, եւ երբեմն էլ որոշ սոցիալական ծառայություններ։ Սակայն կոմունալ ծառայությունների դիմաց վճարում է բնակիչը, որը հոգում է նաեւ իր բոլոր անհրաժեշտ ծախսերը՝ սննդի, հագուստի, կենցաղի հետ կապված։ Տարիների փորձը ցույց է տվել, որ սոցիալական բնակարանային ֆոնդի կացարաններում բնակվող միայնակ կենսաթոշակառուները հիմնականում չեն կարողանում վճարել իրենց սպառած բնական գազի, էլեկտրաէներգիայի եւ ջրամատակարարման վարձավճարները։ Կենսաթոշակը չի բավարարում միաժամանակ եւ ապրելու, եւ կոմունալ ծառայությունների դիմաց վճարելու համար։ Եվ քանի որ չեն կարողանում վճարել, պարբերաբար խնդիրներ են առաջացնում կացարանների տնօրինությունների համար։ Վերջիններս էլ հաճախ բնակիչների պարտքերը մարելու կամ զիջելու խնդրանքով դիմում են ծառայություններ մատուցող կազմակերպություններին, որոնք էլ կամ օգնում են, կամ էլ՝ մերժում (նախարարի ներկայացման համաձայն)։
Ինչեւէ, օրինագծի ընդունման պարագայում սոցիալական աջակցություն կցուցաբերվի նշյալ կացարաններում բնակվող միայնակ կենսաթոշակառուներին միայն, որոնց թիվը, ինչպես ասացինք, 2019թ. մայիսի 30—ի դրությամբ 59 է (ենթակա է փոփոխման)։
Կան նաեւ այն հաշվարկները, թե ինչքան պետք է ծախսի պետբյուջեն։
Ըստ նախնական հաշվարկների (հիմք է ընդունվել վերջին երկու տարվա ընթացքում սպառած բնական գազի, էլէներգիայի եւ ջրի դիմաց վճարված միջինացված ցուցանիշը), յուրաքանչյուր միայնակ կենսաթոշակառու ամսական վճարում է միջին հաշվով 12 հազար դրամ (հստակեցնենք՝ 3 ծառայության համար միասին,—Ա.Մ.), այսինքն՝ տարեկան 144 հազար դրամ։ 59 բնակչի տրվող նպատակային աջակցությունը 8 մլն 496 հազար դրամ կլինի։ Այլ կերպ՝ սոցտան բնակիչը այդ տարեկան 144 հազար դրամը այլեւս չի վճարի։ Նրա փոխարեն դա կանի պետությունը։

13-09-2019





28-05-2020
Պատմության անիվի հետպտույտը
Եթե ստեղծվեր Միացյալ անկախ Հայաստանը…

1918-20 թթ. ընթացքում ...


28-05-2020
Արտոնյալ վարկեր՝ 25 տոկոս դրամաշնորհով
Հաստատվեց համավարակի տնտեսական հետեւանքների չեզոքացման հերթական միջոցառումը

Գործադիրը ...


28-05-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 442 նոր դեպք, առողջացել է ևս 32 պացիենտ
Հայաստանում մայիսի 28-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային ...


28-05-2020
Մեր ազատությունը Քրիստոսով է
Պատմության ողջ ընթացքում մարդիկ ձգտել են ազատության։ Շատերն են ...


28-05-2020
Հայոց պատմության սպիտակ էջերից
Ռուսների մասնակցությունը 1918 թվականի մայիսյան հերոսամարտերին

Հայ ժողովրդի ...


28-05-2020
Դղյակների գույքահարկն ավելանալու է
Հավանություն տրվեց հարկային օրենսգրքի փոփոխություններին

Կառավարությունը երեկվա նիստում ...


28-05-2020
Լռությունը նույնպես հաղորդակցության ձեւ է
Միայն լռելով կարելի է վերագտնել խոսքի արժեքը

Լռությունը ...



28-05-2020
Տիկնիկային թատրոն-85
Ճանապարհ դեպի մանկություն


28-05-2020
Արցախյան ազատամարտի հերոսներից մեկը
Արցախյան գոյամարտը շատ հերոսներ ծնեց։ Նրանց մի մասն ...

28-05-2020
Հրշեջ նոր մեքենա Կովսականի ՀՓՋ-ին
Մոտ օրերս Քաշաթաղի շրջանի հարավային ...

28-05-2020
Հրանտ Մելքումյանը ճանաչվեց երկրորդը
Հայ շախմատիստները շարունակում են հաջողություններ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +15... +17
ցերեկը +29... +31

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO