Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

06.06.2020
ՍՈՑԻՈՒՄ


Ի՞նչ պայմաններում են պահվում դատապարտյալները

Խաղամոլության «դեմն առնելու» լավագույն տարբերակն աշխատանքն է

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


Քրեակատարողական համակարգի բարելավման եւ շարունակական զարգացման նպատակով դեռեւս 2017 թ. ՀՀ արդարադատության նախարարության կողմից մշակվել եւ իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հանրային քննարկման է դրվել «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական համակարգում իրավիճակի բարելավման նպատակով 2018—2038 թվականների ռազմավարությունը եւ դրա իրականացման 2018—2038 թվականների միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը (այսուհետեւ՝ նախագիծ), որտեղ մի շարք առանցքային հարցերի կողքին շեշտադրվում է նաեւ պատժի կատարման վայրերի, շենք—շինությունների պայմանների բարելավման հարցը՝ դատապարտյալների եւ կալանավորված անձանց պահման համար անհրաժեշտ պատշաճ պայմանների ապահովման նպատակով։ Նախագծում որպես մտահոգիչ փաստ է արձանագրվում նաեւ ազատազրկման դատապարտված անձանց հասարակության մեջ վերաինտեգրվելու հնարավորությունների եւ երաշխիքների ապահովման արդյունավետ մեխանիզմների բացակայությունը։ Հայաստանում քրեակատարողական համակարգի հաջորդ օրակարգային հարցը բանտարկյալների զբաղվածության, մասնավորապես աշխատանքով ապահովելու խնդիրն է, որի լուծված չլինելը շատ դեպքերում հանգեցնում է խաղամոլության։
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ, իրավաբան Տարոն Սիմոնյանը գտնում է, որ քրեակատարողական հիմնարկների բանտարկյալներին եթե պետությունը կարողանա ապահովել աշխատանքով, զբաղվածության հարցը կլուծվի։ «Անձը չի կարող օրվա 24 ժամից 8—ը քնել, մնացած ժամերը պարապ մնալ։ Պետք է զբաղմունք ունենա։ Եթե աշխատանքով չապահովենք, բանտարկվածները ազատ ժամանակը կսպառեն գրազով խաղերի վրա, ինչն իր հետ «կծնի» այլ հետեւանքներ։ Ոչ թե արգելենք կոնկրետ գործողությունների կատարումը, այլ ստեղծենք նրանց համար աշխատանք, որպեսզի այլ բանով զբաղվելու ժամանակ չունենան»,—«ՀՀ»—ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց պատգամավորը՝ նշելով, որ Հայաստանի միայն մի քանի քրեակատարողական հիմնարկներում է, որ զբաղվածության հարցը քիչ թե շատ լուծված է։ Աշխարհի փորձը մեջբերելիս Սիմոնյանն ասաց, որ, օրինակ, կանանց ուղղիչ հիմնարկներում հագուստ են կարում, հաց են թխում եւ այլն։
«ՀՀ»—ի հետ զրույցում Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ասաց, որ ազատությունից զրկված անձանց վերաբերմունքի փոփոխության հիմքում ընկած է նրանց զբաղվածության հարցը։ «Խոսքը վերաբերում է աշխատանք ունենալուն։ Ընդ որում՝ այնպիսի աշխատանք, որի համար վարձատրություն կստանան։ Բայց նաեւ այնպիսի աշխատանք, որը նրանց մոտ հմտություններ կձեւավորի, որպեսզի հետագայում ազատ արձակվելուց հետո կարողանան հեշտ ինտեգրվել հասարակությանը։ Օրինակ՝ արհեստագործական, փայտամշակման հմտություններ եւ այլն։ Սակայն, ցավոք, այսօր մեր քրեակատարողական համակարգը նման հնարավորություններ չի ապահովում։ Շատ դեպքեր ունենք, երբ ազատությունից զրկված անձը, պատիժը կրելուց հետո վերադառնալով հասարակություն՝ դժվարությամբ է ինտեգրվում»,—նկատեց Թաթոյանը։ Մարդու իրավունքների պաշտպանը շեշտում է՝ այս ամենից զատ, Հայաստանի քրեակատարողական համակարգը դատապարտյալների հետ պատշաճ կերպով սոցիալ—հոգեբանական աշխատանքներ չի տանում. «Այնպես է ստացվում, որ դատապարտյալը օրվա մեծ մասն անցկացնում է խցում, եւ հետագայում պատրաստ չի լինում ազատ արձակման։ Սակայն ստեղծված իրավիճակում մեղավորը ոչ թե նա է, այլ պետությունը։ Դրա հետեւանքով է, որ պայմանական վաղաժամկետ ազատման համակարգը արդյունավետ չի գործում»։ Անդրադառնալով պատժի կրման վայրերի, շենք—շինությունների պայմանների բարելավման հարցին՝ Թաթոյանը նշեց, որ դատապարտյալների եւ կալանավորված անձանց պահման պայմանները վատն են։ Առանձնացրեց միայն «Արմավիր» քրեակատարողական հիմնարկը։ «Արմավիրում ապրելու պայմանները պատշաճ մակարդակի են։ Մնացած հիմնարկներում ունենք մասնակի վերանորոգումներ։ Օրինակ՝ Սեւանում բավականին տարածքներ կան վերանորոգված, մինչդեռ Նուբարաշենում պայմանները բացարձակ չեն համապատասխանում սահմանվող առաջադեմ պահանջներին»,—նկատեց մարդու իրավունքների պաշտպանը։

17-09-2019





05-06-2020
Սեւանա լիճն այս տարի եւս կկանաչի
Միայն համալիր միջոցառումները կփրկեն Սեւանի էկոհամակարգը

Սեւանի էկոհամակարգը ...


05-06-2020
Վարակը չպետք է ազգային սպառնալիք դառնա
Կմտցվեն մուտքի եւ ելքի լրացուցիչ սահմանափակումներ

Պաշտոնական տվյալների ...


05-06-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 596 նոր դեպք․ ապաքինվել է 45, մահացել 7 քաղաքացի
Հայաստանում հունիսի 5-ին, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային ...


05-06-2020
Սուտ
Միգուցե, յուրաքանչյուրը կմտածի այս մասին եւ իր համար ...


05-06-2020
345 հանրային ծառայողներ նորակառույց բնակարաններ կունենան
Գործադիրը հաստատեց այդ բնակարանների վաճառքի կարգը

Բնակարանային շինարարությունը ...


05-06-2020
Սուսերամարտ՝ բացասական եւ դրական հույզերի միջեւ
Մշակութային թերապիա եւ առողջություն

Կյանքը բոլոր ժամանակներում եղել ...


05-06-2020
Ճամփաբաժան
Կենսոլորտը պետք է պաշտպանվի, եւ նրա պաշտպանվելու հետեւանքները ...



05-06-2020
Խաչիկ Դաշտենցի կենսագրական ոչ հայտնի մանրամասները
Նորերս լույս տեսած «Կորուսյալ երկրի ...

05-06-2020
Երես առած երեխայի լուրջ քմահաճույքը
Թատրոնը նրա համար զուտ թամաշա չդարձավ, ...

05-06-2020
Հետահայաց վերլուծության փորձ
Թե ինչպես Կիեւում մայդանը դարձավ ...

05-06-2020
Սխալ հաշվարկի հետեւանքը
Արագ շախմատի Եվրոպայի անդրանիկ առցանց առաջնության ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +13... +15
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO