Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

06.06.2020
ՍՈՑԻՈՒՄ


800 չեռնոբիլցու՝ ամենամսյա դրամական օգնություն

Արտոնություններից կօգտվեն նաեւ նրանք, ովքեր կամավոր են այնտեղ մեկնել

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


1986թ. ապրիլի 26-ի Չեռնոբիլի ԱԷԿ-ի վթարը մարդկության խոշորագույն տեխնածին աղետներից մեկն էր։ Այդ ժամանակ ՀԽՍՀ-ից շուրջ 3000 հայորդիներ մասնակցեցին այդ աղետի հետեւանքները վերացնելու գործին։ Նրանցից 400-ը մահացել են արդեն։ 1600-ից ավելին տարբեր հաշմանդամություն ունեն։ ԱՊՀ համարյա բոլոր երկրները վաղուց ընդունել են ՉԱԷԿ—ի մասնակիցների սոցիալական պաշտպանությանն առնչվող օրենք, բացառություն է Հայաստանը։
Բայց այնպես չէ, որ ոչինչ չի արվել։ ՉԱԷԿ—ի վթարի հետեւանքների վերացմանը մասնակցած այն անձինք, որոնք եղել են ԽՍՀՄ—ի զինված ուժերում պարտադիր զինվորական ծառայության ընթացքում կամ կանչվել են զինվորական վարժական հավաքների, «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքով հավասարեցվել են զինծառայողներին եւ ունեն որոշակի իրավունքներ, այդ թվում՝ ամենամսյա պարգեւավճար ստանալու, իսկ կամավոր հիմունքներով Չեռնոբիլ մեկնած անձինք, մեր կառավարության 2004թ. մարտի 14—ի որոշմամբ, օգտվում են միայն պետական պատվերի շրջանակում անվճար բժշկական օգնություն եւ սպասարկում ստանալու իրավունքից։ Բացի այդ՝ ԱԺ կայքի արխիվը նայելիս գտա «ՉԱԷԿ—ի վթարի եւ այլ միջուկային աղետների հետեւանքներից տուժած քաղաքացիների սոցիալական պաշտպանության մասին» օրենքի նախագիծը (Պ—1059—19.09.2016—ՍՀ—010/0)։
Ինչեւէ, հիմա կառավարությունը «ՉԱԷԿ—ի վթարի եւ այլ միջուկային աղետների հետեւանքներից տուժած քաղաքացիների սոցիալական պաշտպանության մասին» օրենսդրական նախաձեռնությամբ է հանդես գալիս, եւ նախագիծը քննարկման է դրված իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում (մինչեւ սեպտեմբերի 16—ը)։
Պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ «այս օրինագիծը նպատակ ունի վերականգնել սոցիալական արդարությունը եւ միասնական մոտեցում ցուցաբերել բոլոր տուժած քաղաքացիներին՝ հատկապես կարեւորելով կամավորության սկզբունքը։ Ներկայում Հայաստանում հաշվառված է նշված կատեգորիային պատկանող շուրջ 800 մարդ, որից 300—ը՝ քաղաքացիական անձինք, որոնց համար որեւէ սոցիալական երաշխիք սահմանված չէ (տեղեկատվությունը՝ ըստ «Հայաստանի Չեռնոբիլ» հասարակական կազմակերպության (ըստ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության)։ Միաժամանակ, որեւէ իրավական ակտով սահմանված չեն նաեւ «Մայակ» արտադրական միավորման վթարի հետեւանքների վերացման աշխատանքներին մասնակցած անձանց իրավունքները։ Հայաստանում նրանց թիվը 10—ն է։
Հիմա՝ ինչ կարգավորում է առաջարկվում։ Պաշտոնական պարզաբանումը հետեւյալն է. սոցիալական երաշխիքներ է սահմանում նաեւ քաղաքացիական անձանց համար, որոնք Չեռնոբիլ են մեկնել կամավորական հիմունքներով եւ աշխատանքային պայմանագրով, «ինչն ավելի խրախուսելի եւ գնահատանքի արժանի հանգամանք է»։ Օրենքի նախագծով նախատեսվել է նաեւ ամենամսյա դրամական օգնություն, որի չափը սահմանվել է նվազագույն կենսաթոշակի տրամաբանությամբ։
Այլ կերպ՝ 800 անձ կստանա ամենամսյա դրամական օգնություն։ Որոշակի արտոնություններից կօգտվեն նաեւ այն քաղաքացիական անձինք, որոնք Չեռնոբիլ են մեկնել կամավորական հիմունքներով։ Արտոնություններ կունենան նաեւ չեռնոբիլցիների երեխաները, որոնք ծնվել են ճառագայթահարված ծնողներից եւ դրանով պայմանավորված՝ ձեռք բերել որոշակի հիվանդություններ։
Ի դեպ, քանի որ խոսքը ոչ միայն Չեռնոբիլի ԱԷԿ—ի վթարից տուժածների, այլեւ այլ միջուկային աղետների հետեւանքներից տուժած քաղաքացիների սոցիալական պաշտպանության մասին է, հավելենք, որ նշված օրինագծի իմաստով տուժած անձինք են համարվում նաեւ այն զինծառայողներն ու զինապարտները՝ զորակոչված հատուկ վարժական հավաքների, ինչպես նաեւ ոստիկանության, պետանվտանգության անձնակազմերի աշխատակիցները, որոնք 1957—1958 եւ 1959—1961 թվականներին անմիջապես մասնակցություն են ունեցել 1957թ. «Մայակ» արտադրական միավորման վթարի հետեւանքների վերացման աշխատանքներին։
Սահմանվում է, որ չեռնոբիլցիները իրավունք ունեն 1. ամենամյա անվճար բժշկական հետազոտման՝ համապատասխան մասնագետների ներգրավմամբ։ 2. Պետպատվերի շրջանակում անվճար բուժօգնություն եւ սպասարկում ստանալու։ 3. Բժշկի հատուկ դեղատոմսով՝ արժեքի 50 տոկոս զեղչով դեղեր ձեռք բերելու։ 4. Անվճար առողջարանային ուղեգրեր ստանալու։ 5. Հայաստանի տարածքում անվճար օգտվելու պետական ընդհանուր օգտագործման ներքաղաքային ուղեւորատար տրանսպորտից (բացառությամբ՝ միկրոավտոբուսների եւ մարդատար տաքսի ավտոմեքենաների), Երեւանի մետրոպոլիտենից։
Եթե օրենսդրական այս նախաձեռնությունը ԱԺ—ն հաստատի, ապա այն ուժի մեջ կմտնի 2020թ. հունվարի 1—ից։
Բնականաբար, պետբյուջեում լրացուցիչ ծախսերի անհրաժեշտություն կառաջանա, որի չափը այս պահի դրությամբ դեռ չի գնահատվել։ Շահառուների ճշգրտված թվաքանակով եւ ամենամսյա դրամական օգնության չափով պայմանավորված՝ պահանջվող ֆինանսական միջոցների չափի ու աղբյուրի հարցը կքննարկվի լրացուցիչ։

17-09-2019





05-06-2020
Սեւանա լիճն այս տարի եւս կկանաչի
Միայն համալիր միջոցառումները կփրկեն Սեւանի էկոհամակարգը

Սեւանի էկոհամակարգը ...


05-06-2020
Վարակը չպետք է ազգային սպառնալիք դառնա
Կմտցվեն մուտքի եւ ելքի լրացուցիչ սահմանափակումներ

Պաշտոնական տվյալների ...


05-06-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 596 նոր դեպք․ ապաքինվել է 45, մահացել 7 քաղաքացի
Հայաստանում հունիսի 5-ին, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային ...


05-06-2020
Սուտ
Միգուցե, յուրաքանչյուրը կմտածի այս մասին եւ իր համար ...


05-06-2020
345 հանրային ծառայողներ նորակառույց բնակարաններ կունենան
Գործադիրը հաստատեց այդ բնակարանների վաճառքի կարգը

Բնակարանային շինարարությունը ...


05-06-2020
Սուսերամարտ՝ բացասական եւ դրական հույզերի միջեւ
Մշակութային թերապիա եւ առողջություն

Կյանքը բոլոր ժամանակներում եղել ...


05-06-2020
Ճամփաբաժան
Կենսոլորտը պետք է պաշտպանվի, եւ նրա պաշտպանվելու հետեւանքները ...



05-06-2020
Խաչիկ Դաշտենցի կենսագրական ոչ հայտնի մանրամասները
Նորերս լույս տեսած «Կորուսյալ երկրի ...

05-06-2020
Երես առած երեխայի լուրջ քմահաճույքը
Թատրոնը նրա համար զուտ թամաշա չդարձավ, ...

05-06-2020
Հետահայաց վերլուծության փորձ
Թե ինչպես Կիեւում մայդանը դարձավ ...

05-06-2020
Սխալ հաշվարկի հետեւանքը
Արագ շախմատի Եվրոպայի անդրանիկ առցանց առաջնության ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +13... +15
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO