Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

26.01.2020
ՄԱՅՐ ԱԹՈՌ


Վեհարանը՝ վեհաշուք տեսքով

Վերաբացվեց Ամենայն հայոց կաթողիկոսների նստավայրը

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում երեկ տեղի ունեցավ Ամենայն հայոց կաթողիկոսների նստավայր հանդիսացող վեհարանի վերաբացման արարողությունը։ Մեկ դար առաջ կառուցված հայրապետանիստը՝ գործարար Սամվել Կարապետյանի հովանավորությամբ, կատարյալ տեսքի է բերվել։ Վեհարանը հիմնանորոգվում եւ բարեզարդվում էր դեռեւս 2010 թվականից։
Վերաբացումից հետո առաջին այցելուները լրագրողներն էին, որոնք Մայր Աթոռի թանգարանների եւ արխիվի տնօրեն Ասողիկ աբեղա Կարապետյանի եւ Մայր Աթոռի վարչատնտեսական բաժնի տնօրեն Մուշեղ եպիսկոպոս Բաբայանի ուղեկցությամբ, սրահ առ սրահ ծանոթացան վերանորոգված հայրապետանիստի նոր պայմաններին։ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը՝ ողջունելով ներկաներին, իր խոսքում ասաց. «Սուրբ Էջմիածինը նվիրական սրբավայրն է համայն ժողովրդի, սրբություն սրբոցն է հայոց ազգի։ Դարերի ընթացքին մշտապես մեր ժողովրդի նվիրումով, սիրով, հավատքով վերակառուցվել, բարեզարդվել, շենացել, պայծառացել եւ գեղեցկացել է Ս. Էջմիածինը։ Շնորհակալության խոսք մեր մեծ բարերարին՝ իր ազնիվ հանձնառության համար»։
Վեհափառ հայրապետը նաեւ նշեց, որ եկեղեցական կյանքն ամբողջապես արդյունավետ կազմակերպելու համար դեռ շատ աշխատանքներ ունեն կատարելու, ինչպես նաեւ վերակառուցելու, վերաշինելու այն եկեղեցիներն ու վանքերը, որոնք խոնարված վիճակում են։ «Դրանք նորոգման կարիք ունեն, որպեսզի իրենց առաքելությունը լիարժեքորեն կարողանան իրականացնել մեր ժողովրդի կյանքում»,—ընդգծեց կաթողիկոսը։
Վեհարանի առաջին հարկում՝ ձախ ուղղությամբ հայրապետի ընդունարանն է, աշխատասենյակը, առանձնասենյակը, ճաշասրահը, ինչպես նաեւ թանգարանը։ Թանգարանում ներկայացված են հայ ոսկերչության եւ արծաթագործության բարձրարվեստ եւ բացառիկ ստեղծագործություններ։ Նույն հարկի աջ ուղղությամբ գերագույն հոգեւոր խորհրդի ժողովատեղին է, վեհարանի աշխատակազմի գրասենյակները։ Կենտրոնական հատվածում տեղակայված շքեղ սանդուղքը տանում է դեպի շինության երկրորդ հարկ, ուր հենց կենտրոնական միջանցքում՝ երկու մուտքով բացվում է գանձասրահը, աջ կողմում էլ Մայր Աթոռի ձեռագրատունն է։ Առեղծվածային գեղեցկության շքեղ սրահները գալիս են լրացնելու կաթողիկոսական գրադարանը, գողտրիկ գահասրահը, որտեղ ներկայացվում է Վազգեն Ա կաթողիկոսի օրոք պատրաստված օնիքսե հայրապետական գահն իր նշանակներով։
Վեհարանի վերին հարկաբաժնում կանգնեցված են նաեւ պատմական նշանակության՝ 1308թ. (Նորավանք, գործ՝ Մոմիկ) եւ 1640—ով (Արցախ) թվագրվող երկու բարձրարվեստ խաչքարեր։ Հայրապետանիստին զուգահեռ՝ արեւմտյան կողմից, Կարապետյանների բարերարությամբ կառուցվել է նաեւ հանդիսությունների սրահ, որը վերերկրյա զույգ անցումով կամրջվում է վեհարանին։ Սրահի կամարակապ շրջափակում կառուցվել է Սրբոց Հայրապետաց մատուռը՝ հայկական գեղեցիկ զարդապատկերներով, ավետարանիչների խորհրդանշաններով։ Թմբուկի սյունաշարի վրա պատկերված են տասներկու առաքյալների՝ հասակով մեկ փորագրված հարթաքանդակները։
«Երրորդ շունչը ստացավ վեհարանը՝ շնորհիվ Սամվել Կարապետյանի եւ նրա ընտանիքի։ Այդ շունչը կարող եք զգալ բոլոր սրահներում։ Աղոթքներով եւ այս ամենի բարվոք պահպանությամբ մեր երախտապարտությունը պիտի հայտնենք բարերարին»,–ասաց Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը։ Ասողիկ աբեղա Կարապետյանի խոսքով՝ Հայոց հայրապետն իր գահակալության առաջին իսկ տարիներից մտահոգված է եղել վեհարանի նորոգման խնդրով. «Նա առաջին հերթին Մայր Աթոռի միաբանների կենցաղային պայմանները բարելավեց եւ կառուցեց միաբանական հսկա շենքը, հետո նաեւ բարելավեց Մայր Աթոռի աշխատակիցների կենցաղային եւ աշխատանքային պայմանները։ Եվ այդ «երկունքի» մեջ նրան աջակցության ձեռք մեկնեց բարերար Սամվել Կարապետյանը։ Նախ իրականացվեց վեհարանի վերանորոգումը, ապա հիմքից կառուցվեցին հանդիսությունների սրահն ու Սրբոց Հայրապետաց մատուռը»։ Հանդիսությունների սրահի մասնաշենքի եւ Սրբոց Հայրապետաց մատուռի ճարտարապետն է ակադեմիկոս Հրաչյա Պողոսյանը, իսկ վեհարանի հիմնանորոգման ճարտարապետը՝ Աշոտ Արշակյանը։
Հանդիսությունների սրահի աջ եւ ձախ կողմերում փորագրվել են ազգային եկեղեցական պատմության առանցքային երկու իրադարձության խորհրդապատկերները՝ Ս. Գրիգոր Լուսավորչի տեսիլքով Ս. Էջմիածնի կառուցումը եւ 1441թ. Ամենայն հայոց հայրապետական Աթոռի՝ Սուրբ Էջմիածնում վերահաստատումը։

19-09-2019





25-01-2020
Ճակատամարտ, որը լավ դաս էր թշնամու համար
Քարին տակի հերոսամարտի 28-րդ տարեդարձը

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am


Հունվարի 26-ին ...


25-01-2020
Ադրբեջանի քաղբանտարկյալների հարցը՝ ԵԽԽՎ օրակարգում
Խոշորացույցի տակ կհայտնվի նաեւ Թուրքիան

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


Ստրասբուրգում հունվարի ...


 
25-01-2020
ԱՌՁԵՌՆ ԱՌԱԾԱՆԻ
«Բերնե բերան՝ կելնի գերան

Ասացվածքը պարզում է մարդկային ...


25-01-2020
Գրականագիտությունը, գրականությունը, ժամանակը
Տաղանդավոր գրողներ եւ միջակ գրականություն

Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am


Հնարավոր առարկությունները ...


25-01-2020
Հայ պոեզիայի անլռելի զանգակատունը
Հունվարի 24-ը Պարույր Սեւակի ծննդյան օրն է։ «Պարույր Սեվակ ...


25-01-2020
«Ոստիկանության բարեփոխումների կարեւորագույն նպատակը պետք է լինի ոստիկանություն—քաղաքացի նոր հարաբերությունների հաստատումը»
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ երեկ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում ...


25-01-2020
Քանդակագործի տան ճանապարհի ոդիսական պատմությունը
«Մերօրյա արտառոց իրավիճակներ» շարքից

Օրերս անվանի քանդակագործ Արամ ...



25-01-2020
Ինչպե՞ս կայացավ
32-ամյա Կոմիտասի եւ 29-ամյա Չոպանյանի ...

25-01-2020
Ցանքատարածքների վիճակը մտահոգիչ է
Անցած տարվա հոկտեմբերի վերջին Քաշաթաղի ...

25-01-2020
Կարդարանա՞ն Լիբանանում ճգնաժամը հաղթահարելու հույսերը
«Փրկության խումբը» անցավ ...

25-01-2020
Մենք զբաղված ենք մեր աշխատանքով
Ձգտելով կատարելագործել մեր մարզիկների ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +1... +3
ցերեկը +7... +9

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO