Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

24.10.2019
ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ


Սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտությունը

«Կրկին փորձիր» մոտեցումն ընդունելի չէ

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


Հեղափոխությունից հետո կրկին արդիական դարձավ սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտության հարցը, առավել եւս, որ մշտապես նշվել է, թե Սահմանադրությունը փոփոխվում է տվյալ պահին իշխող ուժի նպատակահարմարությունից ելնելով եւ չի արտահայտում ժողովրդի կամքը։
Արդարադատության նախարարության կողմից շրջանառության մեջ դրված «Դատական եւ իրավական բարեփոխումների 2019—2023 թվականների ռազմավարությունը եւ դրանից բխող գործողությունների ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծով նախատեսվում է 2020 թվականի առաջին եռամսյակում ստեղծել սահմանադրական բարեփոխումների հանձնաժողով, որը կքննարկի սահմանադրական բարեփոխումներ իրականացնելու հարցը եւ կներկայացնի սահմանադրական փոփոխությունների նախագիծ։
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Տարոն Սիմոնյանի դիտարկմամբ, նախատեսվող սահմանադրական փոփոխությունները կարող են պայմանավորված լինել մի քանի գործոններով, մասնավորապես, նախորդի ժամանակ ժողովրդի կամքը չի արտահայտվել, խնդիրներ են եղել ինչպես հանրաքվեի կազմակերպման, այնպես էլ լեգիտիմության առումով։ Հաջորդ նախադրյալն այն է, որ 2015 թվականի սահմանադրական փոփոխությունները չեն համապատասխանում առկա կենսապայմաններին, պետական կառուցվածքին, պետաիրավական համակարգին։ «Մենք ունենք իրավական իրականություն, որը մի հարթություն է, եւ իրական իրականություն, որը բոլորովին այլ հարթություն է, եւ այս երկուսն իրար չեն համապատասխանում։ Ինչ խոսք, անհամապատասխանության որոշակի տոկոս թույլատրելի է, քանի որ իրավունքի միջոցով զարգանում կամ փորձ է արվում զարգացնել հասարակությանը, սակայն այս մակարդակի շեղումն անհասկանալի եւ անթույլատրելի է։ Ահա, այս երկու հիմնական պատճառներն են, որոնք հաշվի առնելով՝ կարելի է նախաձեռնել սահմանադրական փոփոխություններ,– «ՀՀ»—ի հետ զրույցում ասաց պատգամավորը, ապա շարունակեց.–Մյուս կողմից, եթե մենք փոփոխություններ ենք նախաձեռնում քաղաքական նպատակահարմարությամբ պայմանավորված, ապա կարող ենք իրավական սխալների դաշտ մտնել։ Այդպիսով, ավելի լավ արդյունք չենք կարողանա ակնկալել եւ կունենանք այն արդյունքը, ինչն ունեցանք 2015—ին»։
Այդ ամենից հետեւում է, որ երկրի հիմնական իրավական փաստաթղթում փոփոխություններ իրականացնելիս պետք է զգուշություն ցուցաբերել, որովհետեւ որքան էլ այն թերություններ ունենա, միեւնույն է՝ սխալ է կարճ ժամանակահատվածում փոփոխության ենթարկել ամբողջ իրավունքի համակարգի հիմքում դրված փաստաթուղթը։ Սիմոնյանի խոսքով, 2005 թվականի սահմանադրական փոփոխությունների ժամանակ դեռեւս ամբողջությամբ կյանքի չէին կոչվել 1995 թվականի սահմանադրության դրույթները, իսկ 2015—ի փոփոխությունները տեղի ունեցան այն պայմաններում, երբ չէին կատարվել 2005 թ. սահմանադրությամբ նախատեսված օրենսդրական փոփոխությունների կեսն անգամ։
Սահմանադրությունն իրավական փաստաթուղթ է, որն ունի քաղաքական, սոցիալական, հոգեբանական, մշակութային, կրոնական բովանդակություն, հետեւաբար չի կարելի միայն քաղաքական գործոնով պայմանավորված փոփոխել նաեւ մնացած ոլորտների հետ կապված հարաբերությունների իրավակարգավորումը։ Փոփոխությունները մշակելիս կարեւորվում է անաչառ եւ մասնագիտական մոտեցումը խնդրին։
Մայր օրենքը ներկա զարգացումներին համապատասխանեցնելու, ինչպես նաեւ պետության զարգացման ուղենիշ դարձնելու համար պատգամավորն առաջարկում է փոփոխությունները սկսել կառավարման համակարգից։ Թեեւ ի սկզբանե նա դեմ է եղել խորհրդարանական համակարգի ներդրմանը, սակայն դեմ կարտահայտվի, եթե կտրուկ վերադառնանք նախագահական մոդելին, քանի որ սահմանադրականության հարց առաջ կգա։ «Կառավարման հետ կապված նման հիմնարար հարցերը չենք կարող հաճախակի ենթարկել փոփոխությունների «Կրկին փորձիր» մոտեցումից ելնելով։ Մենք ավելի խորը պետք է գնանք եւ հասկանանք, որ երբ սխալմամբ, բայց ընտրվել է այս համակարգը, ապա ինչպես կարող ենք ստանալ սրա լավագույն տարբերակը, որն արդյունավետորեն կապահովի հասարակական կյանքի կազմակերպումն ու կառավարումը, ինչպես նաեւ ազգային ներուժի դուրսբերումն ու ճիշտ օգտագործումը»,–ասաց Սիմոնյանը։
Միեւնույն ժամանակ որքան էլ փորձ արվի փոփոխությունների ենթարկել փաստաթուղթը, ամենաառաջնային հարցերից է մնում սահմանադրականության մշակույթի ներդնումը։ «Մենք չենք կարող շարունակ փաստաթուղթ փոխել եւ սպասել, որ մեր կյանքը կլավանա։ Պետական կառավարման բոլոր ինստիտուտները բոլոր մարդկանցով պետք է ամենօրյա աշխատանք տանեն հասարակության հետ, որպեսզի թղթի վրա գրվածը չմնա թղթի վրա, այլ մտնի մարդկանց կյանք։ Մարդիկ իրենք պետք է զգան դրա անհրաժեշտությունը, ոչ թե պարտադրվի պետության կողմից։ Իրավունքն է, որ հանդիսանում է մարդկանց պահանջմունքների բավարարման միակ եւ արդյունավետ գործիքը։ Շուրջ երեսնամյա պետություն ենք, ունենք Սահմանադրություն, բայց սահմանադրականություն չունենք, որովհետեւ իրավական կյանքը չի համապատասխանում իրական կյանքին»,–նկատեց Սիմոնյանը։

20-09-2019





23-10-2019
Հայաստանը զբոսաշրջային քարտեզի վրա
Ինչպիսի քայլեր են արվում մեր երկրի վարկանիշը բարձրացնելու ...


23-10-2019
Հովհաննես Թումանյանի «բարի ուժի» փիլիսոփայությունը
Լիակատար ներումը հնարավոր է դարձնում «սիրելը»

Մինչ հայոց ...


23-10-2019
Ներքաղաքական կյանքն ընթանում է բնականոն հունով
Խորհրդարանական ուժերը՝ տեղական իրադարձությունների մասին

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am


Ինչպիսի՞ն է ...


23-10-2019
Թյուրքալեզու երկրների հավաք՝ Մերձավոր Արեւելքն ու Կովկասը վերահսկելու օրակարգով
Համաթուրքական համերաշխության ներքին անհամերաշխությունը

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Պետք է խոսել ...


23-10-2019
Սառույց հալեցնելու աղի փոխարեն կերակրի՛ աղ օգտագործեք
Եթե, իհարկե, թանկ է առողջությունը

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Գաղտնիք հայտնաբերած ...


23-10-2019
Քրդերը մնացել են մենակ թուրքական թնդանոթների դեմ
Հասկանալի չէ, թե երբ քրդերը կազատվեն թուրքական իշխանության ...


23-10-2019
Բիզնես... կարմիր գծերին
Երեւանի փողոցներում՝ հատկապես կենտրոնում, կարմիր գծերին հաճախ կարելի է ...



23-10-2019
Վաշինգտոնն ու Մոսկվան ասացին իրենց խոսքը. ո՞րն է լինելու լուծումը
Եվ ինչ նոր սադրանքների կդիմի ...

23-10-2019
Գինու արտահանումն աճել է
Հայկական արտադրանքը կներկայացվի ...

23-10-2019
«Դրախտի դարպասը»՝ Արցախի էկրանին
Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am



23-10-2019
Ռազմական խաղերում Հայաստանն ունի 1 մեդալ
Եվս մի քանիսի ակնկալիք

USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +25... +27

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO