Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

30.05.2020
ՍՈՑԻՈՒՄ


Երեխայի զարգացումն ու ժամանակակից մուլտֆիլմերը

Ծնողները մտահոգվելու պատճառ ունե՞ն

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am


Մի քանի րոպե լուռ նստելու եւ զբաղվելու հետեւանքը երեխայի՝ ժամանակից ավելի երկար «լռությունն» է լինում։ Մեր օրերում երեխաների հիմնական զբաղմունք հանդիսացող մուլտֆիլմերը նրանց զարգացման, այդ թվում խոսքի հապաղման խնդիր են առաջացնում։
Ժամանակից ուշ խոսելը մեր իրականության մեջ փոքր խնդիր չէ։ Այն բավականին տարածված է։ Միայն թե երբեմն ծնողները համեմատություն անցկացնելով իրենց եւ մեկ այլ հասակակից երեխայի միջեւ, արձանագրելով, որ երկու դեպքում էլ խոսք դեռ չկա՝ երեւույթը նորմալ ու բնական են դիտարկում՝ համոզվելով ու հանգստանալով՝ միայն իրենց երեխան չէ։ Մինչդեռ երեւույթը անհանգստացնող է, այնպես, ինչպես հայալեզու միջավայրում ապրող, բայց մայրենիի փոխարեն օտար լեզվով խոսքեր արտասանող երեխաների խնդիրը։
Իրավիճակի վերաբերյալ Հանրապետական մանկական վերականգնողական կենտրոնի հոգեբան Լիլյա Անթառանյանը մեզ հետ զրույցում ասաց. «Երբ երեխայի խոսքը ձեւավորված չի լինում, ու նրա վրա տարբեր լեզուների ազդեցություն է լինում՝ երեխան չի կողմնորոշվում՝ որ լեզվով ընկալի ու արտաբերի խոսքը, եւ իր ուղեղում «քաոս» է ստեղծվում։ Խոսքի ձեւավորման փուլը բարդ փուլ է»։
Մասնագետը նկատում է նաեւ, որ, բացի այդ, մուլտֆիլմերը շրջապատի հետ շփման խնդիրներ են առաջացնում, որովհետեւ շփման միջոցը դառնում է էկրանը, իսկ մարդկային էմոցիաները, կոնտակտը բացակայում են, ինչը հանգեցնում է շփման խանգարումների։ Ընդ որում, անկարեւոր չէ այն, որ այդ էկրանը հեռախոսի կամ դյուրակիր համակարգչի վրա է, եւ երեխան դիտում է շատ մոտ տարածությունից. «Ստացվում է՝ մուլտֆիլմերի դիտման հետեւանքով շփումը պակասում է, խոսքն էլ ուշ է ձեւավորվում»։
Խոսքից ու կոնտակտից զատ, շատ դեպքերում զբաղմունքի հիմնական միջոց հանդիսացող մուլտֆիլմերը երեխայի ագրեսիվ կամ մեկ այլ վատ երեւույթի դրսեւորման պատճառ են դառնում։ «Պայմանավորված մուլտֆիլմի սցենարով՝ նաեւ վարքի կրկնօրինակում է տեղի ունենում։ Այն, ինչ երեխան տեսնում է մուլտֆիլմում, որպես օրինակ է ընդունում, հերոսները դառնում են նրա համար, այսպես ասած, հեղինակություն, ու իր տեսածն առօրյայում սկսում է վերարտադրել»,—նկատեց հոգեբանը։
Նա խորհուրդ է տալիս ծնողներին երեխաներին առաջարկել տարիքին համապատասխան եւ անպայմանորեն ագրեսիա չպարունակող մուլտեր։ Ասում է՝ նախընտրելի է, որ խոսքի ձեւավորման փուլում գտնվող երեխան դիտի իր միջավայրին համապատասխան լեզվով մուլտֆիլմեր, որի մեջ ավելի շատ խոսք, այլ ոչ թե անընդհատ կրկնվող գործողություն լինի։ Ընդ որում՝ Լիլյան ընդգծում է, որ դրանք պետք է լինեն սահմանափակ տեւողությամբ։ Իսկ դիտման ընթացքում, կարեւոր է, որ ծնողը ընկերակցի երեխային՝ բացատրի, մեկնաբանի։ «Այդ կերպ երեխան կոնտակտից չի կտրվում։ Եթե շփում լինում է՝ մուլտֆիլմերը խնդիր շատ չեն առաջացնում»,–նշեց մեր զրուցակիցն ու ավելացրեց, որ եթե հայերեն խոսքեր կան երեխայի բառապաշարում ձեւավորված, ապա երկրորդ լեզվով արտահայտվող բառերը ուրախանալու առիթ կարող են տալ, բայց եթե ոչ՝ ապա դա արդեն անհանգստացնող է։ Ուրեմն՝ երեխայի աշխարհը մուլտերի աշխարհն է, որտեղ նա ապրում է կոնտակտից կտրված։
Լիլյա Անթառանյանը խնդրո առարկա հանդիսացող հարցը համարում է դարի խնդիր։ Ասում է՝ երեխայի՝ խոսքի զարգացման հապաղման գանգատով իրեն դիմող ծնողների թիվը զգալի է, ինչը նորմալ չէ։

20-09-2019





28-05-2020
Պատմության անիվի հետպտույտը
Եթե ստեղծվեր Միացյալ անկախ Հայաստանը…

1918-20 թթ. ընթացքում ...


28-05-2020
Արտոնյալ վարկեր՝ 25 տոկոս դրամաշնորհով
Հաստատվեց համավարակի տնտեսական հետեւանքների չեզոքացման հերթական միջոցառումը

Գործադիրը ...


28-05-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 442 նոր դեպք, առողջացել է ևս 32 պացիենտ
Հայաստանում մայիսի 28-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային ...


28-05-2020
Մեր ազատությունը Քրիստոսով է
Պատմության ողջ ընթացքում մարդիկ ձգտել են ազատության։ Շատերն են ...


28-05-2020
Հայոց պատմության սպիտակ էջերից
Ռուսների մասնակցությունը 1918 թվականի մայիսյան հերոսամարտերին

Հայ ժողովրդի ...


28-05-2020
Դղյակների գույքահարկն ավելանալու է
Հավանություն տրվեց հարկային օրենսգրքի փոփոխություններին

Կառավարությունը երեկվա նիստում ...


28-05-2020
Լռությունը նույնպես հաղորդակցության ձեւ է
Միայն լռելով կարելի է վերագտնել խոսքի արժեքը

Լռությունը ...



28-05-2020
Տիկնիկային թատրոն-85
Ճանապարհ դեպի մանկություն


28-05-2020
Արցախյան ազատամարտի հերոսներից մեկը
Արցախյան գոյամարտը շատ հերոսներ ծնեց։ Նրանց մի մասն ...

28-05-2020
Հրշեջ նոր մեքենա Կովսականի ՀՓՋ-ին
Մոտ օրերս Քաշաթաղի շրջանի հարավային ...

28-05-2020
Հրանտ Մելքումյանը ճանաչվեց երկրորդը
Հայ շախմատիստները շարունակում են հաջողություններ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +15... +17
ցերեկը +29... +31

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO