Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

06.06.2020
ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ


Գյումրիի տնակների հարցն ինչպե՞ս է լուծվելու

Կադաստրի պետական կոմիտեն մի բան է առաջարկում, քաղաքաշինության կոմիտեն՝ մեկ այլ բան

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, դեռեւս 2018 թվականի դեկտեմբերի 7—ին Գյումրիում կայացած կառավարության արտագնա նիստի ժամանակ հանձնարարվել էր ընդհանուր հաշվառում անել աղետի գոտու բոլոր բնակավայրերում՝ հասկանալու համար ներկայիս իրավիճակը, բնակարանային խնդիրների ծավալներն ու պետության պարտավորությունները։
Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասյանյանը, «ՀՀ»—ի հետ զրույցում անդրադառնալով ընթացիկ աշխատանքներին եւ բնակարանային խնդրի լուծման ժամկետներին, ասաց, որ բոլոր գյումրեցիների բնակարանային խնդիրները ամբողջապես լուծելու համար դեռեւս պետք է հստակեցվի, թե ի՞նչ տարբերակով է հարցին վերջնական հանգուցալուծում տրվելու։ Նրա խոսքով, տնակների հարցը շատ արագ կլուծվի, եթե կառավարությունը պետական բյուջեից մեծ գումարներ հատկացնի։ «Քաղաքական որոշումը հստակ է՝ պետք է ձերբազատվենք տնակներից։ Վարչապետի հանձնարարականով աշխատանքները դեռեւս ընթանում են։ Միայն Գյումրիում այս պահին 2800 տնակ ունենք։ Տնակների վերաբերյալ ունենք բովանդակային վերլուծություն, թե այդքանից որոնցում կա բնակիչ, ի՞նչ իրավիճակ է, տնակի մե՞ջ են ապրում, չե՞ն ստացել բնակարան, պատճառը ո՞րն է։ Այս պահին բովանդակային քննարկում է ընթանում։ Մոտ տասը օր առաջ վարչապետի մոտ կրկին աշխատանքային քննարկում եղավ։ Մտածում են, թե վերջնականորեն ինչից սկսեն։ Տարբեր առաջարկություններ կան։ Կադաստրի պետական կոմիտեն այլ բան է առաջարկում, քաղաքաշինության կոմիտեն՝ այլ։ Վերջնական առաջարկությունների է սպասում կառավարությունը, որպեսզի ընդհանուր քննարկումներից հետո որոշում կայացնի, թե ե՞րբ, քանի՞ տարում, որքա՞ն բնակչի կկարողանան բնակարաններ տալ»,—մանրամասնեց Բալասանյանը։
Վարչապետի մոտ տեղի ունեցած հերթական աշխատանքային քննարկման ժամանակ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը զեկուցել էր, որ 2008—2020 թվականների ծրագրով դեռեւս մնում է 557 ընտանիքի բնակարանային պայմանների բարելավման խնդիր։ 2018 թվականի բյուջեով հատկացված 460 մլն դրամով բնակարանով ապահովվել է 44 ընտանիք։ 2019թ. տվյալ ծրագրի շրջանակում հատկացվել է 560 մլն դրամ, որի շրջանակում կլուծվի 60 ընտանիքի խնդիր։ 2020թ. նախատեսվում է լուծում տալ 453 ընտանիքի բնակարանային խնդրի։ Նրանցից 280—ը գտնվում են Լոռու, 149—ը՝ Շիրակի, 24—ը՝ Արագածոտնի մարզերում։ Վերմիշյանը նաեւ նշել էր, որ կատարված աշխատանքների արդյունքում աղետի գոտու տարածքում հաշվառվել է 6 հազար 536 տնակ, որոնք օգտագործվում են որպես բնակարան։ Դրանցից 3500—ը գտնվում է Շիրակի մարզում, 2845—ը՝ Լոռիում, 51—ը՝ Արագածոտնում։ Քննարկվել են նաեւ բնակարային, վթարային շենքերի, քաղաքաշինական այլ խնդիրների լուծման, աղետի գոտում շինարարության ոլորտի խթանման հնարավորություններն ու տարբերակները։
Նիկոլ Փաշինյանը կարեւորել է Գյումրին, Վանաձորը եւ մյուս բակավայրերը տնակներից ազատելու խնդիրը՝ նշելով, որ քաղաքները պետք է զարգանան քաղաքաշինական հատակագծերի տրամաբանությամբ։ Նա շեշտել է, որ կառավարությունը խնդիր է դնում լուծում տալ աղետի գոտու խնդրին։ Գյումրիի քաղաքապետը՝ անդրադառնալով սեպտեմբերի 21—ին ՀՀ անկախության հռչակման 28—րդ տարեդարձը Գյումրիում նշելու իրողությանը, ասաց, որ ինքը շատ դրական է գնահատում քաղաքների համաչափ զարգացման ուղղությամբ տարվող աշխատանքները։ «Օրինակ՝ գեղեցի՞կ չէ՞ր, որ մեր քաղաքում տոնվեց ՀՀ անկախության 28—ամյակը։ Այդպիսով կարողացանք մեծ ակտիվություն հաղորդել Գյումրիին։ Միայն Գյումրիի խնդիրը չէ, այլ այն, որ կարողանանք հավասարաչափ զարգացման գործընթաց ապահովել մեր երկրում, մեգապոլիսի գաղափարից դուրս գալ։ Այս միտքը տարիներ շարունակ եղել է իմ հիմնական ելույթների առանցքում։ Իսկ դրա համար, իմ համոզմամբ, անհրաժեշտ է ինստիտուտներ, նախարարություններ, պետական կառույցներ տեղափոխել մարզեր, ինչպես օրինակ՝ արեց մեր հարեւան Վրաստանը, ընդհուպ Քութայիսի տեղափոխեց նաեւ Ազգային ժողովը։ Այսօր անկախության տոնը մեզ մոտ նշելով՝ շատ կարեւոր քայլ է արել»,–մեկնաբանեց Գյումրիի քաղաքապետը։

24-09-2019





05-06-2020
Սեւանա լիճն այս տարի եւս կկանաչի
Միայն համալիր միջոցառումները կփրկեն Սեւանի էկոհամակարգը

Սեւանի էկոհամակարգը ...


05-06-2020
Վարակը չպետք է ազգային սպառնալիք դառնա
Կմտցվեն մուտքի եւ ելքի լրացուցիչ սահմանափակումներ

Պաշտոնական տվյալների ...


05-06-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 596 նոր դեպք․ ապաքինվել է 45, մահացել 7 քաղաքացի
Հայաստանում հունիսի 5-ին, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային ...


05-06-2020
Սուտ
Միգուցե, յուրաքանչյուրը կմտածի այս մասին եւ իր համար ...


05-06-2020
345 հանրային ծառայողներ նորակառույց բնակարաններ կունենան
Գործադիրը հաստատեց այդ բնակարանների վաճառքի կարգը

Բնակարանային շինարարությունը ...


05-06-2020
Սուսերամարտ՝ բացասական եւ դրական հույզերի միջեւ
Մշակութային թերապիա եւ առողջություն

Կյանքը բոլոր ժամանակներում եղել ...


05-06-2020
Ճամփաբաժան
Կենսոլորտը պետք է պաշտպանվի, եւ նրա պաշտպանվելու հետեւանքները ...



05-06-2020
Խաչիկ Դաշտենցի կենսագրական ոչ հայտնի մանրամասները
Նորերս լույս տեսած «Կորուսյալ երկրի ...

05-06-2020
Երես առած երեխայի լուրջ քմահաճույքը
Թատրոնը նրա համար զուտ թամաշա չդարձավ, ...

05-06-2020
Հետահայաց վերլուծության փորձ
Թե ինչպես Կիեւում մայդանը դարձավ ...

05-06-2020
Սխալ հաշվարկի հետեւանքը
Արագ շախմատի Եվրոպայի անդրանիկ առցանց առաջնության ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +13... +15
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO