Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

23.10.2019
ԶԱՆԱԶԱՆ


Երկու հայորդի՝ առաջին եռյակում

Գոռ Մինասյանը դարձավ աշխարհի փոխչեմպիոն, իսկ Ռուբեն Ալեքսանյանը՝ բրոնզե մեդալակիր

Թայլանդում ավարտված ծանրամարտի աշխարհի առաջնության վերջին օրը Հայաստանի հաշվին գրանցվեց 3 արծաթե եւ 2 բրոնզե մեդալ, ինչը մեդալային ընդհանուր հաշվարկում մեր երկրին ապահովեց 4—րդ, իսկ երկամարտի գումարով նվաճած մրցանակների քանակով 3—րդ հորիզոնականը։ Գոռ Մինասյանը երկրորդ տարին անընդմեջ դարձավ աշխարհի փոխչեմպիոն, իսկ Ռուբեն Ալեքսանյանն առաջին անգամ հռչակվեց համաշխարհային ստուգատեսի մրցանակակիր։
Աշխարհի առաջնությունն ավանդաբար ամփոփվեց գերծանր քաշայինների պայքարով։ Հսկաների մրցավեճին մեր երկրից ներգրավված էին երկու մարզիկներ, որոնցից կային մրցանակային իրական սպասելիքները։ Մրցանակային, բայց ոչ չեմպիոնության, քանզի 109 կիլոգրամից բարձր քաշային կարգում տակավին անգերազանցելի է մնում վրացի Լաշա Տալախաձեն, որը դարձավ աշխարհի քառակի չեմպիոն՝ իր նվաճած բարձրագույն տիտղոսների քանակը հասցնելով 9—ի։ Թեպետ Հայաստանի հավաքականի մարզիչները դեռ տարիներ առաջ հայտարարել էին, որ հարեւան երկրի ներկայացուցչին հասնելն ու անցնելը ամենեւին էլ անիրական չէ, սակայն մեր դյուցազուններին առայժմ չի հաջողվում նույնիսկ մոտենալ նրան։ Այնպիսի տպավորություն է, որ մերոնք մրցակցությունը սկսում են արդեն համակերպված լինելով երկրորդական դերին։ Ի՞նչ է դա՝ նախապես անձնատուր լինել, թե՞ օբյեկտիվ իրականություն, որն անիմաստ է վիճարկել։ Ամեն դեպքում՝ երկուսն էլ վկայում են այն մասին, որ մերոնք պարզապես պատրաստ չեն գրոհելու չեմպիոնական բարձունքը։ Ամենայն հավանականությամբ, ամեն ինչ հանգում է սեփական ուժերը իրատեսորեն գնահատելու գործոնին։
Ինչեւէ, մեր գերծանր քաշայինների պայքարն առայժմ սահմանափակվում է ավելի շատ սեփական օրգանիզմի, քան մրցակցի հետ։ Գոռ Մինասյանը թեկուզ դանդաղ, բայց շարունակաբար բարելավում է արդյունքները, մինչդեռ Ռուբեն Ալեքսանյանի մոտ ցուցանիշների ճահճացում է նկատվում։ Ճիշտ է, նա վերջապես դարձավ աշխարհի առաջնության մրցանակակիր, սակայն նրա մոտ հեռանկարային աճի ուղիներ գոնե այս պահին չեն նշմարվում։ Դրանում համոզվելու համար բավական է հետեւել մեծահասակների ասպարեզում Ռուբենի ցուցանիշների շարժին։ Դրան դեռ կանդրադառնանք, իսկ առայժմ ներկայացնենք մրցահարթակում ծավալված իրադարձությունների ընթացքը։
Եվ այսպես, Մինասյանը կայուն եւ կարեւորը՝ արդյունավետ կատարեց բոլոր 6 մոտեցումները եւ օրինաչափորեն ավելի բարձր դասվեց մրցաշարային աղյուսակում։ Պոկում վարժությունը գյումրեցին սկսեց 200, ավարտեց 212 կգ արդյունքով՝ միջակայքում բարձրացնելով նաեւ 207 կգ կշռող ծանրաձողը։ Դա նրան ապահովեց փոքր արծաթե մեդալ, բայց նաեւ կրկին կանխորոշեց չեմպիոնի կոչման համար պայքարի ելքը։ Տալախաձեն առաջ անցավ 8 կիլոգրամով. 220 կգ—ն այս վարժության համաշխարհային ռեկորդ էր։ Իսկ ահա Ալեքսանյանը միայն գերճիգերով խուսափեց 0 ստանալուց. նա երկու անհաջող փորձից հետո երրորդ մոտեցմամբ վերջապես իր կամքին ենթարկեց 192 կգ կշռող ծանրաձողը ու հանգրվանեց 6—րդ հորիզոնականին։ Ի դեպ, համանման արդյունք գրանցեց բրազիլացի Ֆերնանդո Սարայվա Ռեյսը, որն անձնական ավելի թեթեւ քաշի շնորհիվ արարատցի ծանրորդից մեկ աստիճանով բարձր տեղ գրավեց։
Իսկ ահա հրում վարժությանը Ալեքսանյանն ավելի լավ մասնակցեց եւ կարողացավ ընդգրկվել մրցանակային եռյակում, քանզի բրոնզե մեդալին իրական այլ հավակնորդներ պարզապես չնշմարվեցին։ Փորձ ձեռնարկեց միայն թուրքմեն Հոջմուհամետ Տոյչիեւը, բայց նրա ներուժը բավարարեց 242 կգ բարձրացնելուն։ Ռուբենը երկրորդ մոտեցմամբ իր ցուցանիշը հասցրեց 245 կիլոգրամի (մինչ այդ բարձրացրել էր 241 կգ) եւ ապահովելով այս վարժության եւ երկամարտի բրոնզե մեդալը՝ երրորդ փորձը չձեռնարկեց։ Մինասյանն էլ իր հերթին կայուն հաջորդականությամբ իր անվան դիմաց գրանցեց 237, 243 եւ 248 կգ ու բավարարվեց արծաթե մեդալով։ Առաջին տեղին հավակնելը պարզապես անհնար էր, քանզի Տալախաձեն դարձյալ հրաշքներ էր գործում։ Իսկ վերջին մոտեցմամբ առհասարակ հրեց 264 կգ քաշով ծանրաձողը՝ 4 կիլոգրամով բարելավելով այս տարվա Եվրոպայի առաջնությունում իր հեղինակած աշխարհի ռեկորդը։ Միաժամանակ, նա 8 կիլոգրամով ավելացրեց դարձյալ իրեն պատկանող երկամարտի համաշխարհային ռեկորդը, որն արդեն հավասար է 484 կգ—ի։ Երկու վարժությունների ընդհանուր արդյունքով պատվո պատվանդանին նրա կողքին կանգնեցին Մինասյանը (460 կգ) եւ Ալեքսանյանը (437 կգ)։
Ինչ վերաբերում է մեր մարզիկների արդյունքներին, ապա Մինասյանը գրանցեց իր մարզական կենսագրությունում առայժմ լավագույն արդյունքը։ Նա 1 կիլոգրամով բարելավեց պոկում վարժության 2017 թվականի ցուցանիշը եւ 3 կգ—ով հրում մրցաձեւում՝ աշխարհի անցյալ տարվա առաջնությունում գրանցած արդյունքը։ Երկամարտի արդյունքն էլ ավելացրեց ամբողջ 10 կիլոգրամով։ Իսկ Ալեքսանյանը պոկեց 3 կգ—ով պակաս, քան այս տարվա Եվրոպայի առաջնությունում՝ կրկնելով 2015 թվականի արդյունքը։ Հրումում կրկնեց 2016—ի օլիմպիական խաղերի եւ այս տարվա եվրոպական ստուգատեսի ցուցանիշը, որը միեւնույն է 1 կգ—ով պակաս է 2014 թվականի նրա լավագույն արդյունքից։ Իսկ երկամարտում նրա արդյունքը 3 կգ—ով պակաս է անձնական ռեկորդից։
Այսքանը վերլուծական մասով։ Այս առաջնությունում Հայաստանը երկամարտում ունեցավ 2 չեմպիոն, 1—ական արծաթե եւ բրոնզե մեդալակիր։ Դա 3—րդ արդյունքն է Չինաստանից (18) եւ Հյուսիսային Կորեայից (9) հետո։ Ընդհանուր մեդալների քանակով ու որակով (4—ական ոսկե, արծաթե եւ բրոնզե) մենք 4—րդն ենք։ Առջեւում են Չինաստանը (53), ԿԺԴՀ—ն (24) եւ Վրաստանը (7, որից 5—ը ոսկե)։ Մնում է հիշեցնել, որ Թայլանդում չեմպիոն դարձան Հակոբ Մկրտչյանը (89 կգ) եւ Սիմոն Մարտիրոսյանը (մինչեւ 109 կգ)։
Հրայր ՆԱԶԱՐՅԱՆ

28-09-2019





23-10-2019
Հայաստանը զբոսաշրջային քարտեզի վրա
Ինչպիսի քայլեր են արվում մեր երկրի վարկանիշը բարձրացնելու ...


23-10-2019
Հովհաննես Թումանյանի «բարի ուժի» փիլիսոփայությունը
Լիակատար ներումը հնարավոր է դարձնում «սիրելը»

Մինչ հայոց ...


23-10-2019
Ներքաղաքական կյանքն ընթանում է բնականոն հունով
Խորհրդարանական ուժերը՝ տեղական իրադարձությունների մասին

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am


Ինչպիսի՞ն է ...


23-10-2019
Թյուրքալեզու երկրների հավաք՝ Մերձավոր Արեւելքն ու Կովկասը վերահսկելու օրակարգով
Համաթուրքական համերաշխության ներքին անհամերաշխությունը

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Պետք է խոսել ...


23-10-2019
Սառույց հալեցնելու աղի փոխարեն կերակրի՛ աղ օգտագործեք
Եթե, իհարկե, թանկ է առողջությունը

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Գաղտնիք հայտնաբերած ...


23-10-2019
Քրդերը մնացել են մենակ թուրքական թնդանոթների դեմ
Հասկանալի չէ, թե երբ քրդերը կազատվեն թուրքական իշխանության ...


23-10-2019
Բիզնես... կարմիր գծերին
Երեւանի փողոցներում՝ հատկապես կենտրոնում, կարմիր գծերին հաճախ կարելի է ...



23-10-2019
Վաշինգտոնն ու Մոսկվան ասացին իրենց խոսքը. ո՞րն է լինելու լուծումը
Եվ ինչ նոր սադրանքների կդիմի ...

23-10-2019
Գինու արտահանումն աճել է
Հայկական արտադրանքը կներկայացվի ...

23-10-2019
«Դրախտի դարպասը»՝ Արցախի էկրանին
Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am



23-10-2019
Ռազմական խաղերում Հայաստանն ունի 1 մեդալ
Եվս մի քանիսի ակնկալիք

USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +25... +27

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO