Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

06.06.2020
ԶԱՆԱԶԱՆ


Սպորտը ԵԱՏՄ-ում. մրցումներից մինչեւ խնդիրներ

Վերջին տարիներին Եվրասիական տնտեսական միությունում, ի թիվս այլ բնագավառների, նկատվում է նաեւ մարզական համագործակցություն հաստատելու եւ զարգացնելու միտում։ Անգամ առանձին մարզաձեւերից անցկացվում են ԵԱՏՄ առաջնություններ եւ գավաթի խաղարկություններ, իսկ անդամ երկրների մարզական ֆեդերացիաների միջեւ ծավալվում է փոխգործակցություն։ Երբեմնի կապերը վերականգնելու փորձեր են ձեռնարկվում։ Մարզական հարցերը նույնիսկ քննարկվում եւ արտացոլվում են կազմակերպության համաժողովների եւ վեհաժողովների ամփոփիչ արձանագրություններում։ Այս հրապարակմամբ կանդրադառնանք դրանցից մեկին, որն առավել մեծ հասարակական հնչեղություն է ստացել։ Առավել եւս, որ մեր տեղեկություններով այն քննարկվելու է նաեւ այսօր Երեւանում անցկացվելիք ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստում։ Խոսքը միությանն անդամակցող երկրներում կազմակերպության անդամ մյուս երկրների մարզիկների լեգեոների կարգավիճակի խնդրի մասին է։ Հայաստանում այն կապում են մեծամասամբ ֆուտբոլի հետ, բայց դա, իհարկե, մոլորություն է. հարցը վերաբերում է բոլոր մարզաձեւերին։
Խիստ ուշագրավ է նաեւ, որ խոսվում է գերազանցապես Ռուսաստանում այդ մարզիկների լեգեոներ լինելու մասին, մինչդեռ ԵԱՏՄ—ին անդամակցում են նաեւ Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը եւ Ղրղզստանը։ Անցյալ տարվա դեկտեմբերին ԵԱՏՄ դատարանը նույնիսկ հատուկ եզրակացություն ներկայացրեց այդ առնչությամբ։ Դրանում նշված է, որ ԵԱՏՄ—ի մասին պայմանագրի 97—րդ հոդվածի 2—րդ կետի համաձայն միության անդամ երկրները միմյանց նկատմամբ չեն սահմանում եւ չեն կիրառում սահմանափակումներ, որոնք իրենց օրենսդրությամբ նախատեսված են աշխատանքի ազգային շուկան պաշտպանելու համար։ Դատարանը եզրակացրել է, որ աշխատանքային գործունեություն իրականացնող պրոֆեսիոնալ մարզիկների նկատմամբ պայմանագրի նշված պահանջը չիրականացնելը ԵԱՏՄ շրջանակներում աշխատանքային ռեսուրսների միասնական շուկայի ձեւավորման նպատակին հասնելու խոչընդոտ է։ Նշվում է նաեւ, որ անդամ պետությունները պարտավոր են կատարել այդ որոշումը, իսկ չհամաձայնելու դեպքում կարող են վիճարկել սահմանված կարգով։ Սակայն, Ռուսաստանի սպորտի նախարարությունն առաջարկեց ֆուտբոլում եւ հոկեյում լեգիոներ չհամարել բելառուսներին, բայց զուտ այն պատճառով, որ նրանք Ռուսաստանի եւ Բելառուսի միութենական պետության քաղաքացիներ են։
Խնդիրն առանձնակի արծարծվեց Հայաստանում՝ այն էլ միայն ֆուտբոլի առնչությամբ։ Մյուս մարզաձեւերի ներկայացուցիչները կարծես հետաքրքրված չեն դրանով։ Անշուշտ, սահմանափակման վերացումը որոշակի արտոնություն կտա ռուսական ակումբներում հաստատվելու ձգտող հայ ֆուտբոլիստներին եւ, միաժամանակ, կվերացնի այդ երկրի քաղաքացիներով մեր հավաքական թիմերը համալրելու խոչընդոտը։ Ենթադրվում է, որ հատկապես ռուսաստանցի հայ ֆուտբոլիստներն այլեւս մտավախություն չեն ունենա, որ Հայաստանի ընտրանիներում ընդգրկվելով՝ ինքնաբերաբար կվերածվեն լեգիոների եւ կբախվեն ռուսական ակումբներում մասնագիտական գործունեություն ծավալելու սահմանափակումներին։ Իրականում, այդ խնդիրն այնքան էլ միանշանակ չէ։ Նախ, դժվար է պնդել, որ կարգավիճակի վերացման դեպքում ռուսական ֆուտբոլային ակումբները գրկաբաց կընդունեն հայ խաղացողներին։ Եթե նույնիսկ այդպես լինի, ապա ոչ ոք չի կարող երաշխավորել, որ դա չի վտանգի Հայաստանի առաջնության մակարդակը եւ, նույնիսկ, անցկացումը, քանզի կարող է սկսվել ֆուտբոլիստների զանգվածային արտահոսք։ Նաեւ փաստ չէ, որ այդ դեպքում Ռուսաստանի հայերն աներկբա կհամաձայնեն միանալ Հայաստանի հավաքականներին։ Ի դեպ, այնքան էլ պարզ չէ, թե ինչու մերոնք նույն տարբերակները չեն քննարկում նաեւ ԵԱՏՄ մյուս երկրների վերաբերյալ։ Իսկ լավ, որակյալ խաղացողները ցանկացած դեպքում պահանջված կլինեն ոչ միայն Ռուսաստանում, այլեւ ցանկացած այլ երկրում։ Վառ օրինակ է Հենրիխ Մխիթարյանը, որը, չլինելով ԵՄ անդամ պետության քաղաքացի, ամրապնդվել եւ դրսեւորել է իրեն գերմանական, անգլիական, հիմա էլ՝ իտալական ֆուտբոլում։ Այնպես որ, կարգավիճակը էական գործոն եւ խոչընդոտ չէ, եթե աշխատողը կամ մարզիկն ունեն համապատասխան որակավորում։
Թեմայի ավարտին նշենք, որ հաջորդ տարվա օգոստոսի 20-27-ը Կազանում նախատեսվում է անցկացնել ԱՊՀ առաջին մարզական խաղերը, որի ծրագրում լինելու է 18 մարզաձեւ։

Հրայր ՆԱԶԱՐՅԱՆ

01-10-2019





05-06-2020
Սեւանա լիճն այս տարի եւս կկանաչի
Միայն համալիր միջոցառումները կփրկեն Սեւանի էկոհամակարգը

Սեւանի էկոհամակարգը ...


05-06-2020
Վարակը չպետք է ազգային սպառնալիք դառնա
Կմտցվեն մուտքի եւ ելքի լրացուցիչ սահմանափակումներ

Պաշտոնական տվյալների ...


05-06-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 596 նոր դեպք․ ապաքինվել է 45, մահացել 7 քաղաքացի
Հայաստանում հունիսի 5-ին, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային ...


05-06-2020
Սուտ
Միգուցե, յուրաքանչյուրը կմտածի այս մասին եւ իր համար ...


05-06-2020
345 հանրային ծառայողներ նորակառույց բնակարաններ կունենան
Գործադիրը հաստատեց այդ բնակարանների վաճառքի կարգը

Բնակարանային շինարարությունը ...


05-06-2020
Սուսերամարտ՝ բացասական եւ դրական հույզերի միջեւ
Մշակութային թերապիա եւ առողջություն

Կյանքը բոլոր ժամանակներում եղել ...


05-06-2020
Ճամփաբաժան
Կենսոլորտը պետք է պաշտպանվի, եւ նրա պաշտպանվելու հետեւանքները ...



05-06-2020
Խաչիկ Դաշտենցի կենսագրական ոչ հայտնի մանրամասները
Նորերս լույս տեսած «Կորուսյալ երկրի ...

05-06-2020
Երես առած երեխայի լուրջ քմահաճույքը
Թատրոնը նրա համար զուտ թամաշա չդարձավ, ...

05-06-2020
Հետահայաց վերլուծության փորձ
Թե ինչպես Կիեւում մայդանը դարձավ ...

05-06-2020
Սխալ հաշվարկի հետեւանքը
Արագ շախմատի Եվրոպայի անդրանիկ առցանց առաջնության ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +13... +15
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO