Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

24.10.2019
ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ


Կունենանք ՀՀ պատմության մեջ ամենամեծ պետական բյուջեն

Որոնք են հաջորդ տարվա բյուջեի թիրախային ուղղությունները

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


Առաջիկայում Ազգային ժողովը քննարկելու է ՀՀ պատմության ամենամեծ բյուջեն թե դրամային, թե դոլարային արտահայտությամբ։ Կառավարությունը սեպտեմբերի 30—ի նիստում հավանության արժանացրեց 2020 թ. պետական բյուջեի նախագիծը, որով պետբյուջեի եկամտային մասը կազմելու է 1 տրլն 697 մլրդ դրամ կամ 3.56 միլիարդ դոլար, իսկ ծախսային մասը՝ 1 տրլն 880 մլրդ դրամ։ Այս տարվա պետբյուջեի համեմատ եկամտային մասն ավելանալու է 13 տոկոսով, իսկ ծախսայինը՝ 14 տոկոսով։
«Նման ռեկորդային ծավալի բյուջե հնարավոր է եղել ապահովել հասարակության եւ պետության լավ համագործակցության արդյունքում, այն է՝ ստվերի կրճատման բարձր տեմպ, կոռուպցիայի դեմ պայքար եւ տնտեսական աճ։ Այս երեքը միասին ապահովել են մեր պետական բյուջեի մեծությունը։ Միեւնույն ժամանակ մենք ունենք որոշակի արդար բաշխվածություն, երբ մի ձեռքով վերցնում, իսկ մյուսով ապահովում ենք արդար բաշխվածություն, որը կրկին վերադառնում է տնտեսություն։ Զինվորականների, ոստիկանների, փրկարարների, ուսուցիչների, բժիշկների աշխատավարձերի բարձրացման շնորհիվ ավելացած գումարը նրանք ծախսելու են, եւ արդյունքում այդ գումարը նորից մտնելու է տնտեսության մեջ։ Սա անընդհատ ընդլայնվող տնտեսական ցիկլ է»,–նման կարծիք հայտնեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Գեւորգ Պապոյանը «ՀՀ»—ի հետ զրույցում։
Հաջորդ տարվա բյուջեի նախագծով նախատեսվում է էականորեն ավելացնել առողջապահական, կրթական եւ սոցիալական պաշտպանության ոլորտներին հատկացվող միջոցների չափը։ Պետությունը մի քանի ուղղություններով սոցիալական կարեւոր աշխատանքներ է կատարում, մասնավորապես՝ նախատեսվում է նվազագույն աշխատավարձը դարձնել 68 հազար դրամ։ Պապոյանը նշեց, որ այդ հարցի շուրջ քննարկումներ են ընթանում եւ միգուցե վերջնարդյունքում մի քանի հազար դրամի տարբերությամբ, բայց, այնուամենայնիվ, 20—23 տոկոսով նվազագույն աշխատավարձը կբարձրանա։ Երկրորդ կարեւոր սոցիալական ուղղությունը՝ 10 տոկոսով հանրապետության 560 հազար կենսաթոշակառուների կենսաթոշակի բարձրացումն է, ընդ որում՝ առանց բացառության բոլորինը։ Երրորդ ուղղությունը՝ երեխաների համար տրվող միանվագ օգնության գումարի ավելացումն է. երկար տարիներ շեշտը դրվում էր երրորդ եւ չորրորդ երեխաների վրա։ Այսօր կանգնած ենք դեմոգրաֆիկ խնդրի առջեւ, եւ պետությունը պատրաստվում է աջակցել զույգերին նաեւ առաջին եւ երկրորդ երեխաների դեպքում՝ առաջինի համար գումարն ավելացնելով վեց, իսկ երկրորդի դեպքում՝ երկու անգամ։ Արդյունքում առաջին եւ երկրորդ երեխաների համար միանվագ օգնությունը կդառնա երեք հարյուր հազար դրամ։
Հաջորդ տարվանից աջակցություն կցուցաբերվի մարզերում երիտասարդ ընտանիքներին բնակարանների ապահովման գործում։ Նրանց կտրամադրվեն ցածր տոկոսադրույքով եւ պետական համաֆինանսավորմամբ բնակարաններ։ Նպատակն այն է, որ մարզերում նորաստեղծ ընտանիքները բնակարանային խնդիրներ չունենան։
Կավելանա նաեւ մինչեւ երկու տարեկան երեխայի խնամքի համար արձակուրդում գտնվող ծնողին տրվող նպաստը՝ 18000 դրամից դառնալով 25500 դրամ։ Իսկ մարզերում այդ գումարը կտրվի բոլորին, այդ թվում՝ չաշխատող ծնողին կամ խնամողին։ Պատգամավորի համոզմամբ, նման մոտեցումն արդար է, քանի որ մարզերում մարդիկ հաճախ գրանցված աշխատանք չունեն, մինչդեռ զբաղված են այգիների եւ հողի մշակման աշխատանքներում։ «Նրանք նույնպես արժեք են ստեղծում։ Սա կնպաստի նաեւ մարզերի համաչափ զարգացմանը»,–ընդգծեց զրուցակիցս։
Առողջապահության ոլորտին հատկացվող միջոցները նախագծի համաձայն կազմելու են 110.9 մլրդ դրամ, ինչը ընթացիկ տարվա բյուջեով սահմանվածից ավելի է շուրջ 21 տոկոսով։ Կրթության ոլորտին հատկացվելիք միջոցները 2020 թ. նախագծով կազմելու են 162.9 մլրդ դրամ, որը 2019—ի համեմատ ավելի է 15 տոկոսով։ Իսկ սոցիալական պաշտպանությանն ուղղվելիք միջոցները կազմելու են 489.4 մլրդ դրամ, ինչը ընթացիկ տարվա համեմատ ավելի է 10 տոկոսով։ Միեւնույն ժամանակ ավելի քան 40 տոկոսով նախատեսվում է ավելացնել բնակարանային շինարարությանն ուղղվելիք միջոցները, որի շրջանակներում պետք է լուծվեն երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած ընտանիքների բնակարանային ապահովման խնդիրները։
Բյուջեի նախագծով նախատեսվում է ավելի քան 2 անգամ ավելացնել ճանապարհաշինարարությանն ուղղվող միջոցների ծավալը։ Եթե 2019 թ. բյուջեով այս ուղղությամբ սահմանված էր 57.5 մլրդ դրամ, ապա 2020 թ. նախատեսվում է հատկացնել 124.4 մլրդ դրամ։ Նախագծով էապես՝ ավելի քան 3.3 անգամ ավելանալու են նաեւ Հայաստանում ոռոգման համակարգերի կառուցման, վերակառուցման եւ բարելավման համար հատկացվելիք միջոցները։ 2019 թ. այս ուղղությամբ սահմանվել է 17.2 մլրդ դրամ, 2020—ին կդառնա 58.2 մլրդ դրամ։
Որպես սոցիալական պետություն հիմնական ծախսերն այս ուղղությամբ են, չնայած դրան՝ մեծ ուշադրություն է դարձվում պաշտպանական ոլորտին, քանի որ գտնվում ենք այնպիսի տարածաշրջանում, որ պարտավոր ենք ունենալ «նորմայից» ավելի մեծ եւ ռազմականացված բանակ։ «Մենք աշխարհի ամենառազմականացված երկրներից մեկն ենք, հետեւաբար մեր պետական բյուջեի ծախսերի մի զգալի հատվածը ուղղում ենք այստեղ։ Այս տարի եւս կավելանան պաշտպանունակության բարձրացմանն ուղղված ծախսերը, որը մեր պետության անվտանգության երաշխիքներից է»,–նշեց պատգամավորը։
Անդրադառնալով այն քննադատություններին, որ ծախսային մասով թերակատարում կա, Պապոյանը նշեց, որ այդ առումով վերաիմաստավորման գործընթաց է գնում եւ հույս հայտնեց, որ հաջորդ տարվանից «կսովորեն արդյունավետ ծախսելու եւ աշխատելու նրբությունները»։

02-10-2019





23-10-2019
Հայաստանը զբոսաշրջային քարտեզի վրա
Ինչպիսի քայլեր են արվում մեր երկրի վարկանիշը բարձրացնելու ...


23-10-2019
Հովհաննես Թումանյանի «բարի ուժի» փիլիսոփայությունը
Լիակատար ներումը հնարավոր է դարձնում «սիրելը»

Մինչ հայոց ...


23-10-2019
Ներքաղաքական կյանքն ընթանում է բնականոն հունով
Խորհրդարանական ուժերը՝ տեղական իրադարձությունների մասին

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am


Ինչպիսի՞ն է ...


23-10-2019
Թյուրքալեզու երկրների հավաք՝ Մերձավոր Արեւելքն ու Կովկասը վերահսկելու օրակարգով
Համաթուրքական համերաշխության ներքին անհամերաշխությունը

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Պետք է խոսել ...


23-10-2019
Սառույց հալեցնելու աղի փոխարեն կերակրի՛ աղ օգտագործեք
Եթե, իհարկե, թանկ է առողջությունը

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Գաղտնիք հայտնաբերած ...


23-10-2019
Քրդերը մնացել են մենակ թուրքական թնդանոթների դեմ
Հասկանալի չէ, թե երբ քրդերը կազատվեն թուրքական իշխանության ...


23-10-2019
Բիզնես... կարմիր գծերին
Երեւանի փողոցներում՝ հատկապես կենտրոնում, կարմիր գծերին հաճախ կարելի է ...



23-10-2019
Վաշինգտոնն ու Մոսկվան ասացին իրենց խոսքը. ո՞րն է լինելու լուծումը
Եվ ինչ նոր սադրանքների կդիմի ...

23-10-2019
Գինու արտահանումն աճել է
Հայկական արտադրանքը կներկայացվի ...

23-10-2019
«Դրախտի դարպասը»՝ Արցախի էկրանին
Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am



23-10-2019
Ռազմական խաղերում Հայաստանն ունի 1 մեդալ
Եվս մի քանիսի ակնկալիք

USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +25... +27

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO