Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

06.06.2020
ԱՅԼՔ...


Փաստաբանի անկյուն

Մեր առօրյա կյանքում հաճախ, անկախ յուրաքանչյուրիս կամքից ու ցանկությունից, հանդիպում ենք այնպիսի խնդիրների, որոնց օրենքի շրջանակում լուծումը իրավական որոշակի իմացություն կամ պարզաբանում է պահանջում։ Պատահում է, որ այդ առումով երբեմն հայտնվում ենք անելանելի թվացող իրավիճակներում, երբ չգիտենք ինչպես վարվել կամ ինչպիսի որոշում ընդունել։
«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը, հաշվի առնելով այս կարեւոր հանգամանքը եւ ելնելով հանրության շրջանում իրավագիտակցությունը բարձրացնելու անհրաժեշտությունից, ՀՀ փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակի հետ համատեղ սկսում է «Փաստաբանի անկյուն» խորագրով հրապարակումների շարքը, ինչը, կարծում ենք, օգտակար ու հետաքրքիր կլինի մեր ընթերցողների համար։ Ընդ որում, դա կարող է լինել ինչպես հարց—պատասխանի տեսքով, այնպես էլ զուտ որպես տվյալ խնդրի հետ կապված պարզաբանում, մասնագիտական խորհրդատվություն կամ մեկնաբանում։

Երեխայի շահերից ելնելով

Ինչպես է կատարվում ամուսնալուծությունը դատարանի միջոցով այն դեպքերում, եթե կողմերից մեկը հրաժարվում է ստորագրել ամուսնալուծության վերաբերյալ որեւէ փաստաթուղթ, եւ ինչպես է որոշվում անչափահաս երեխայի՝ որ ծնողի հետ մնալու հարցը։
Հարցին պատասխանում է հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբան Տաթեւ Շալջյանը։
Ինչպես ամուսնությունը, այնպես էլ ամուսնալուծությունը ենթակա են պետական գրանցման քաղաքացիական կացության ակտերի գրանցում իրականացնող մարմիններում։ Ամուսնալուծության համար ամուսինները պետք է ՔԿԱԳ մարմնում ներկայացնեն համատեղ դիմում, սակայն լինում են դեպքեր, երբ ամուսիններից մեկը հրաժարվում է համատեղ դիմում ներկայացնելուց կամ առհասարակ հրաժարվում է ստորագրել ամուսնալուծության վերաբերյալ ցանկացած փաստաթուղթ։
Նման դեպքերի համար ՀՀ ընտանեկան օրենսգիրքը սահմանել է, որ ամուսնալուծությունն իրականացվում է դատական կարգով, ընդ որում, պետք է նկատի ունենալ, որ ամուսնալուծվելու մասին դատարան ներկայացվող դիմումը ենթակա է վերադարձման, եթե դիմումը ներկայացրել է ամուսինը կնոջ հղիության ժամանակ կամ երեխան ծնվելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, առանց կնոջ համաձայնության։
Ամուսիններից մեկի դիմումով ամուսնալուծության գործեր քննելիս դատարանը իրավունք ունի միջոցներ ձեռնարկել ամուսիններին հաշտեցնելու համար եւ իրավունք ունի գործի քննությունը հետաձգելու՝ հաշտվելու համար ամուսիններին տրամադրելով մինչեւ երեքամսյա ժամկետ։ Այս դեպքում ամուսնալուծությունը կատարվում է, եթե ամուսինները (նրանցից մեկը) պնդում են ամուսնալուծվելու պահանջը։
Դատական կարգով ամուսնալուծվելիս ամուսինները կարող են դատարան ներկայացնել համաձայնություն այն մասին, թե նրանցից ում հետ են ապրելու երեխաները։ Նման համաձայնության բացակայության դեպքում դատարանը պարտավոր է որոշել, թե ամուսնալուծությունից հետո ծնողներից ում հետ պետք է ապրեն երեխաները։
Նշված հարցի լուծման համար դատարանը գործում ներգրավում է համապատասխան խնամակալության եւ հոգաբարձության մարմնին, որն ուսումնասիրության արդյունքում տալիս է խորհրդատվական բնույթի եզրակացություն։ Դատարանը հարցի քննարկման ժամանակ հաշվի է առնում նաեւ տասը տարին լրացած երեխայի կարծիքը։ Ամեն դեպքում, դատարանը պարտավոր է հարցը լուծել՝ ելնելով երեխայի լավագույն շահերից։
Դատական կարգով լուծվող ամուսնության դադարման պահը դատարանի կայացրած վճռի օրինական ուժի մեջ մտնելու պահն է։
Դատարանն ամուսնալուծության մասին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից երեք օրվա ընթացքում պարտավոր է այդ վճռի քաղվածքն ուղարկել ամուսնության պետական գրանցման վայրի քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմին։
Պատրաստեց Վ. ՍԱՐԳՍՅԱՆԸ
v.sargsyan@hhpress.am

02-10-2019





05-06-2020
Սեւանա լիճն այս տարի եւս կկանաչի
Միայն համալիր միջոցառումները կփրկեն Սեւանի էկոհամակարգը

Սեւանի էկոհամակարգը ...


05-06-2020
Վարակը չպետք է ազգային սպառնալիք դառնա
Կմտցվեն մուտքի եւ ելքի լրացուցիչ սահմանափակումներ

Պաշտոնական տվյալների ...


05-06-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 596 նոր դեպք․ ապաքինվել է 45, մահացել 7 քաղաքացի
Հայաստանում հունիսի 5-ին, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային ...


05-06-2020
Սուտ
Միգուցե, յուրաքանչյուրը կմտածի այս մասին եւ իր համար ...


05-06-2020
345 հանրային ծառայողներ նորակառույց բնակարաններ կունենան
Գործադիրը հաստատեց այդ բնակարանների վաճառքի կարգը

Բնակարանային շինարարությունը ...


05-06-2020
Սուսերամարտ՝ բացասական եւ դրական հույզերի միջեւ
Մշակութային թերապիա եւ առողջություն

Կյանքը բոլոր ժամանակներում եղել ...


05-06-2020
Ճամփաբաժան
Կենսոլորտը պետք է պաշտպանվի, եւ նրա պաշտպանվելու հետեւանքները ...



05-06-2020
Խաչիկ Դաշտենցի կենսագրական ոչ հայտնի մանրամասները
Նորերս լույս տեսած «Կորուսյալ երկրի ...

05-06-2020
Երես առած երեխայի լուրջ քմահաճույքը
Թատրոնը նրա համար զուտ թամաշա չդարձավ, ...

05-06-2020
Հետահայաց վերլուծության փորձ
Թե ինչպես Կիեւում մայդանը դարձավ ...

05-06-2020
Սխալ հաշվարկի հետեւանքը
Արագ շախմատի Եվրոպայի անդրանիկ առցանց առաջնության ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +13... +15
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO