Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

06.06.2020
ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ


«Եվրասիական աշխարհամասի տարանցիկ ներուժը»

Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է միջազգային համաժողովի շրջանակում ընդունված հռչակագիրը

Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստի մասնակիցները՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաեւը, Ղրղըզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը, Իրանի նախագահ Հասան Ռոհանին, Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը եւ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանն այցելել են Երեւանի «Թումո» կենտրոն, որտեղ անցկացվում է «Եվրասիական աշխարհամասի տարանցիկ ներուժը» խորագրով համաժողովը։
Վարչապետը համաժողովի մասնակիցներին շնորհակալություն է հայտնել արգասաբեր աշխատանքի համար եւ հույս հայտնել, որ նրանց հաջողվել է նաեւ վայելել իրենց հանգիստը Երեւանում եւ Հայաստանում։
«Ես լիովին աջակցում եմ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստերի շրջանակում նման միջոցառումների անցկացնման գաղափարին։ Սա հիանալի նախաձեռնություն է, եւ մենք պայմանավորվել ենք նման ֆորումներ անցկացնել յուրաքանչյուր տարի՝ նախագահող երկրում»,–ասել է Նիկոլ Փաշինյանը։
Այնուհետեւ վարչապետ Փաշինյանն ընթերցել է այն հռչակագրի տեքստը, որն ընդունվել է համաժողովի արդյունքների հիման վրա. «Եվրասիական ինտեգրացիայի զարգացման եւ խորացման հարցերին նվիրված «Եվրասիական աշխարհամասի տարանցիկ ներուժը» թեմայով համաժողովի մասնակիցները՝
ընդգծելով պատմականորեն կարճ ժամանակահատվածում համաշխարհային տնտեսության իրավահավասար սուբյեկտի դիրք զբաղեցրած Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) տարանցիկ հնարավորությունների լիարժեք իրականացման անհրաժեշտությունը,
արձանագրելով, որ ԵԱՏՄ երկրների տարանցիկ հնարավորությունների կոոպերացիան, հենվելով որակապես նոր հիմքերի վրա, լրացուցիչ խթան է հանդիսացել տնտեսական համագործակցության խորացման համար եւ դարձել է տնտեսական միավորման հետագա զարգացման կարեւորագույն գործիք,
հատուկ կարեւորելով կայուն եւ արդյունավետ տրանսպորտային կապերի, հյուսիս—հարավ եւ արեւելք—արեւմուտք տրանսպորտային միջանցքների զարգացումը, եւ այս առումով ԵԱՏՄ խորը համագործակցությունը հարեւան երկրների եւ տարածաշրջանային միավորումների հետ, այդ թվում՝ անդրազգային ծրագրերի միջոցով,
հայտարարում են, որ արտաքին գործընկերների եւ միավորումների հետ տնտեսական հարաբերությունների համապարփակ զարգացումը համարում են ԵԱՏՄ—ի հաջող գործունեության հիմնական բաղադրիչներից եւ ամբողջ Եվրասիական մայրցամաքի տարանցիկ ներուժի զարգացման կարեւոր գործոններից մեկը,
աջակցում են ԵԱՏՄ անդամ պետությունների ջանքերին, որոնք շարունակում են իրականացնել համակարգված (համաձայնեցված) տրանսպորտային քաղաքականություն՝ ուղղված համատեղ տրանսպորտային ծառայությունների շուկայի ստեղծմանը եւ միասնական տրանսպորտային տարածքի հետեւողական եւ փուլային ձեւավորմանը մրցակցության, բացության, անվտանգության, հուսալիության, մատչելիության հիման վրա եւ միջազգային բնապահպանական ստանդարտներին համապատասխան,
գոհունակությամբ նշում են, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովը ակտիվ բանակցություններ է վարում շահագրգիռ գործընկերների հետ ԵԱՏՄ—ի եւ մետաքսի ճանապարհի տնտեսական գոտուց զուգակցման շրջանակներում առաջնահերթ ենթակառուցվածքային նախագծերի իրականացման վերաբերյալ, ինչը թույլ կտա միջազգային տրանսպորտային միջանցքներում ստեղծել լոգիստիկ կենտրոնների եւ հանգույցների ժամանակակից համակարգեր, ավելացնել ԵԱՏՄ—ի եւ միության անդամ երկրների տարանցիկ ներուժը, ինչպես նաեւ անդամ պետությունների տարածքներով անցնող միջազգային երթուղիների մրցունակությունը,
նշում են, որ ԵԱՏՄ—ի առեւտրային, տնտեսական եւ ինստիտուցիոնալ ակտիվ փոխգործակցության հաստատումը ՄԱԿ—ի կազմակերպությունների, Հարավարեւելյան Ասիայի ժողովուրդների ասոցիացիայի, Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության, Շանհայի համագործակցության կազմակերպության եւ Անկախ պետությունների համագործակցության հետ կապահովի տարանցիկ եւ լոգիստիկ գործընթացների արդյունավետությունը «Մեծ» Եվրասիայի ամբողջ տարածքում,
նշում են, որ ազատ առեւտրի զարգացումը եւ ներդրումային միջավայրի բարելավումը կարող են դառնալ տարածաշրջանի տարանցիկ ներուժի իրացման շարժիչ ուժ։ ԵԱՏՄ անդամ երկրների եւ Սինգապուրի, Իրանի ու Վիետնամի միջեւ ազատ առեւտրի գոտիների ստեղծումը հիմնարար հիմք է հանդիսանում լոգիստիկ շղթաների եւ շուկայական տնտեսության սկզբունքների զարգացման համար։
Համաժողովի մասնակիցները ողջունում են ԱՊՀ տարածքում համագործակցության նոր ձեւաչափերի ստեղծումը, որի օրինակ է հանդիսանում ԵԱՏՄ—ի եւ ԵԱՏՄ—ում դիտորդի կարգավիճակ ունեցող Մոլդովայի միջեւ համագործակցության մասին հուշագիրը։ Նման ձեւաչափերը կարեւոր դեր են խաղում հարաբերությունների նոր ինստիտուցիոնալացման գործում, ինչը դրական նշանակություն կունենա կողմերի՝ առեւտրային եւ տարանցիկ ներուժի զարգացման համար,
ողջունում են ԵԱՏՄ անդամ պետությունների ջանքերը, որոնք ուղղված են մինչեւ 2025 թվականը ԵԱՏՄ—ի թվային տրանսպորտային միջանցքների էկոհամակարգի ստեղծման հայեցակարգի հետեւողական իրականացմանը, որը նախատեսում է տրանսպորտային եւ լոգիստիկ տեղեկատվական ծառայությունների ստեղծում առաջադեմ թվային տեխնոլոգիաների եւ պլատֆորմային լուծումների հիման վրա, որոնք ապահովում են բեռնափոխադրողների եւ բեռների սեփականատերերի միջեւ արդյունավետ փոխգործակցությունը»։
Այնուհետեւ բարձրաստիճան հյուրերը ծանոթացել են «Թումո» ստեղծարար կենտրոնի գործունեությանը։ Շնորհանդեսը ներկայացրել է կենտրոնի տնօրեն Մարի Լու Փափազյանը։

02-10-2019





05-06-2020
Սեւանա լիճն այս տարի եւս կկանաչի
Միայն համալիր միջոցառումները կփրկեն Սեւանի էկոհամակարգը

Սեւանի էկոհամակարգը ...


05-06-2020
Վարակը չպետք է ազգային սպառնալիք դառնա
Կմտցվեն մուտքի եւ ելքի լրացուցիչ սահմանափակումներ

Պաշտոնական տվյալների ...


05-06-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 596 նոր դեպք․ ապաքինվել է 45, մահացել 7 քաղաքացի
Հայաստանում հունիսի 5-ին, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային ...


05-06-2020
Սուտ
Միգուցե, յուրաքանչյուրը կմտածի այս մասին եւ իր համար ...


05-06-2020
345 հանրային ծառայողներ նորակառույց բնակարաններ կունենան
Գործադիրը հաստատեց այդ բնակարանների վաճառքի կարգը

Բնակարանային շինարարությունը ...


05-06-2020
Սուսերամարտ՝ բացասական եւ դրական հույզերի միջեւ
Մշակութային թերապիա եւ առողջություն

Կյանքը բոլոր ժամանակներում եղել ...


05-06-2020
Ճամփաբաժան
Կենսոլորտը պետք է պաշտպանվի, եւ նրա պաշտպանվելու հետեւանքները ...



05-06-2020
Խաչիկ Դաշտենցի կենսագրական ոչ հայտնի մանրամասները
Նորերս լույս տեսած «Կորուսյալ երկրի ...

05-06-2020
Երես առած երեխայի լուրջ քմահաճույքը
Թատրոնը նրա համար զուտ թամաշա չդարձավ, ...

05-06-2020
Հետահայաց վերլուծության փորձ
Թե ինչպես Կիեւում մայդանը դարձավ ...

05-06-2020
Սխալ հաշվարկի հետեւանքը
Արագ շախմատի Եվրոպայի անդրանիկ առցանց առաջնության ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +13... +15
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO