Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

24.10.2019
ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ


Հայաստանի շահերը հետապնդենք նաեւ ԵԱՏՄ—ի ծավալումներում

Երեւանում կայացել է Բարձրագույն եվրասիական տնտեսական խորհրդի նիստը

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Անդրադառնալով Եվրասիական տնտեսական միության բարձրագույն խորհրդի նիստին՝ կարեւորել ենք այս եւ նմանատիպ միջազգային բարձր մակարդակի միջոցառումները, քանի որ դրանք իրապես վերարժեւորում են Հայաստանի տեղն ու դերը տարածաշրջանում եւ, առհասարակ, միջազգային ասպարեզում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւս սա նշանակալից միջոցառում որակեց՝ ողջունելով ԵԱՏՄ պետությունների ղեկավարներին եւ հյուրերին։
Հայաստանի վարչապետի խոսքով, ինչպես նախկինում, այսօր էլ մեր երկիրը ձգտում է առավելագույն չափով արդյունավետ մասնակցություն ունենալ ԵԱՏՄ—ում, միաժամանակ ջանքեր է գործադրում համագործակցության մեխանիզմների կատարելագործման ու ինտեգրացիոն միջավայրի արդյունավետ համգործակցության համար։ Նա կարեւորեց, որ մասնակցում են նաեւ Իրանի եւ Սինգապուրի ղեկավարները, որոնց հետ ազատ առեւտրի ռեժիմ սահմանելու ուղղությամբ աշխատանքներ են տարվում։ «Սերտ համագործակցության արդյունքում մեզ հաջողվեց առավել ընդլայնել միության աշխարհագրությունը, ինչի շնորհիվ այսօրվա հանդիպումը ձեռք է բերում առանձնահատուկ նշանակություն»,– ընդգծեց Նիկոլ Փաշինյանը։
Դիտարկում է արել նաեւ ռուսաստանյան «ՌԻԱ նովոստին»՝ ընդգծելով, որ Երեւանում ԵԱՏՄ գագաթնաժողովը կմտնի պատմության մեջ։ «Սինգապուրի հետ եզակի համաձայնագիր, Իրանի համար պատմական իրադարձություն եւ Արեւմուտքի ցավոտ արձագանքը Սերբիայի կողմից իր արեւելյան գործընկերների հետ պայմանագրերին։ ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի բացումն արդեն իսկ շատ նորություններ է բերում։ Երեւանում կայանալիք գագաթնաժողովին ուշադրությունը սեւեռվել է եւս մեկ պատճառով՝ ԵԱՏՄ—ն շուտով կդառնա 5 տարեկան»։
Արտերկրի լրատվամիջոցները եւս անդրադարձել են ԵԱՏՄ—ի գործունեությանը՝ նշելով, որ այս տարի Հայաստանի մայրաքաղաքում հավաքվել են ոչ միայն միության անդամ երկրները, այլեւ Մոլդովայի նախագահը, որի երկիրը նախորդ տարի ստացավ դիտորդի կարգավիճակ ԵԱՏՄ—ում, Սինգապուրի վարչապետն ու Իրանի նախագահը։
Ընդգծվել է Վլադիմիր Պուտինի այցը, քանի որ Հայաստանի դաշնակից երկրի նախագահի նախորդ ուղեւորությունը Երեւան տեղի է ունեցել գրեթե 3 տարի առաջ՝ 2016թ.՝ ՀԱՊԿ գագաթնաժողովին։ Ռուսական ԶԼՄ—ներն ընդգծել են նաեւ Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի աշխատանքներին մասնակցելու ընթացքում Պուտինի՝ Հայաստանի վարչապետի ու Իրանի նախագահի հետ երկկողմ հանդիպումների փաստը։
Երեկ կայացած ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստի օրակարգում ընդգրկված էր 19 հարց, որոնցից 3—ը քննարկվեց նեղ, իսկ 16—ը՝ ընդլայնված կազմով։ Նեղ կազմով նիստի ընթացքում քննարկվեցին Եվրասիական տնտեսական ֆորումին, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահությանն ու անձնակազմին, ԵԱՏՄ անդամ երկրներ ներկրվող ապրանքների մաքսատուրքերին առնչվող հարցերը։ Ընդլայնված կազմով նիստում քննարկվեցին ԵԱՏՄ 2018թ. բյուջեի կատարողականը, ԵԱՏՄ 2020թ. բյուջեն եւ տրանսպորտի ու էներգետիկայի ոլորտում օրենքների հարաբերակցությունը, ԵԱՏՄ միասնական ֆինանսական շուկայի կազմավորման հայեցակարգը, ԵԱՏՄ ներքին մի շարք փոփոխություններ եւ Բարձրագույն խորհրդի հաջորդ նիստի անցկացման վայրը։
Կարեւոր իրադարձություններից էր ԵԱՏՄ—Իրան ազատ առեւտրի մասին ժամանակավոր համաձայնագրի ստորագրումը։ Ղազախստանի մայրաքաղաքում երկարատեւ բանակցություններից հետո Երեւանում կնքվեց այդ համաձայնագիրը։
Նշենք, որ առաջիկայում Աստանայում կկայանան աշխատանքային հանդիպումներ ԵԱՏՄ անդամ պետությունների եւ Իրանի միջեւ ժամանակավոր ազատ առեւտրի գոտու ստեղծման մասին, ինչպես նաեւ ԵԱՏՄ եւ Չինաստանի միջեւ առեւտրատնտեսական համագործակցության մասին համաձայնագրերի տեքստերի վերջնական տեխնիկական շտկման վերաբերյալ։ Կարեւորվում է նաեւ ազատ առեւտրի համաձայնագրի ստորագրումը Սինգապուրի ու ԵԱՏՄ—ի միջեւ։
Տեղեկացնենք, որ արդեն հոկտեմբերին ուժի մեջ կմտնի նաեւ Չինաստանի հետ համաձայնագիրը։ Փաստաթուղթը կհեշտացնի առեւտրի ընթացակարգերը եւ կխթանի այլ նախագծերի իրականացումը, մասնավորապես, չինական «Մեկ գոտի, մեկ ճանապարհը»։
Նկատի ունենանք. ԵԱՏՄ—ն ընդլայնում է իր գործունեությունը։ Սերբիայի հետ ազատ առեւտրի մասին համաձայնագիրը նախատեսվում է ստորագրել հոկտեմբերի վերջին։ 2019թ. նախատեսվում է նաեւ ԵԱՏՄ—ի ու Եգիպտոսի միջեւ ազատ առեւտրի մասին համաձայնագրի ստորագրումը, որի բանակցությունները սկսվել են 2018—ից, բայց երբ կսկսվի իրական աշխատանքը, դեռեւս պարզ չէ։ Իսրայելի հետ եւս համաձայնեցվում են ազատ առեւտրի ռեժիմի ստեղծման վերաբերյալ համաձայնագրերը։ Իսրայելի վարչապետի հետ հանդիպման ժամանակ Ռուսաստանի նախագահը նշել է, որ գործընթացը պետք է արագացվի։ Ակնկալվում է, որ համաձայնագիրը կնպաստի առեւտրի խոչընդոտների վերացմանը, էլեկտրոնային առեւտրի զարգացմանը։
Հաշվի առնենք նաեւ, որ եթե ԵՄ—ն իր տարածքային գործունեությամբ առավելապես եվրոպական կառույց է (Արեւմուտքից միայն ԱՄՆ—ն ու Կանադան են համագործակցում), ապա ԵԱՏՄ—ն, լինելով եվրասիական կառույց, ավելի մեծ ծավալներ է վերցնում՝ դուրս գալով Եվրոպայի ու Ասիայի սահմաններից։ ԵԱՏՄ—ի հետ ցանկություն ունեն համագործակցելու Հարավային Ամերիկայի ու Աֆրիկայի երկրներ։ Եվ այս առումով է, որ մենք կարեւորում ենք Հայաստանի դերը ԵԱՏՄ կառույցում, որտեղ մեր երկիրը պետք է նաեւ նախաձեռնություններով հանդես գա՝ արժեւորելու համար այն դերը, որն ունի կառույցում։
Հասկանալի է, որ ԵԱՏՄ ծավալումը քաղաքական խնդիրներ է հետապնդելու։ Ուստի Հայաստանը պետք է կարողանա ճիշտ գործել՝ փոխլրացնող արտաքին քաղաքականությունը օգտագործելով։ Որպեսզի խորացնի հարաբերությունները տարբեր քաղաքական, տնտեսական եւ հոգեւոր ու մշակութային արժեքների կրող երկրների հետ՝ դրանք ի նպաստ Հայաստանի շահերի օգտագործելով։ Երեկ ասածիս նմանօրինակ դեպքն արձանագրվել է. Հայաստանի վարչապետը Սինգապուրի, Իրանի եւ Մոլդովայի նախագահների հետ քննարկել է երկկողմ շահերին առնչվող տարաբնույթ հարցեր։ Մոլդովայի ղեկավարի հետ անդրադարձ է եղել Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, ինչպես նաեւ Մերձդնեստրի հետ կապված իրավիճակին։ Կողմերն ընդգծել են հակամարտությունների խաղաղ կարգավորման կարեւորությունը՝ տարածաշրջանային կայունության, անվտանգության եւ զարգացման համատեքստում եւ փոխադարձ աջակցություն հայտնել այդ գործընթացում։
Պետք է շեշտենք, որ ԵԱՏՄ գագաթնաժողովի ընթացքում Պուտին—Ռոհանի երկկողմ հանդիպումը Երեւանում նույնպես կարեւոր է՝ հաշվի առնելով երկու երկրների ազդեցությունը միջազգային ասպարեզում։
Վերջում փակագծերում կարեւոր մի հավելում անենք. ԵԱՏՄ խորհրդի նիստում հայկական կողմը բարձրացրել է Լարսում առկա խնդիրը։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի կողմից մինչեւ նիստի օրակարգով նախատեսված հարցերի քննարկումն արտահերթ հարց է բարձրացվել՝ կապված «Վերին Լարս» անցակետում հերթերի ու տրանսպորտային միջոցների կուտակման խնդրի հետ։ Նշվել է, որ այս խնդիրը խոչընդոտ է Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ներքին շուկայի զարգացման ու խթանման համար, եւ անհրաժեշտ է համապատասխան միջոցառումներ ձեռնարկել դրանք վերացնելու ուղղությամբ։
Իբրեւ ամփոփում այս կարգի միջոցառումների. Երեւանը ամեն ինչ պետք է անի, որ հանդես գա ոչ միայն որպես ԵՄ—ԵԱՏՄ կապող օղակ (ինչը թույլ է տալիս մեր երկրի աշխարհագրական դիրքը), այլեւ հանդես գա աշխարհաքաղաքական նախաձեռնություններով՝ Հայաստանի մայրաքաղաքը դարձնելով ԵՄ—ԵԱՏՄ բանակցությունների միջնորդ կենտրոնատեղի։

02-10-2019





23-10-2019
Հայաստանը զբոսաշրջային քարտեզի վրա
Ինչպիսի քայլեր են արվում մեր երկրի վարկանիշը բարձրացնելու ...


23-10-2019
Հովհաննես Թումանյանի «բարի ուժի» փիլիսոփայությունը
Լիակատար ներումը հնարավոր է դարձնում «սիրելը»

Մինչ հայոց ...


23-10-2019
Ներքաղաքական կյանքն ընթանում է բնականոն հունով
Խորհրդարանական ուժերը՝ տեղական իրադարձությունների մասին

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am


Ինչպիսի՞ն է ...


23-10-2019
Թյուրքալեզու երկրների հավաք՝ Մերձավոր Արեւելքն ու Կովկասը վերահսկելու օրակարգով
Համաթուրքական համերաշխության ներքին անհամերաշխությունը

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Պետք է խոսել ...


23-10-2019
Սառույց հալեցնելու աղի փոխարեն կերակրի՛ աղ օգտագործեք
Եթե, իհարկե, թանկ է առողջությունը

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Գաղտնիք հայտնաբերած ...


23-10-2019
Քրդերը մնացել են մենակ թուրքական թնդանոթների դեմ
Հասկանալի չէ, թե երբ քրդերը կազատվեն թուրքական իշխանության ...


23-10-2019
Բիզնես... կարմիր գծերին
Երեւանի փողոցներում՝ հատկապես կենտրոնում, կարմիր գծերին հաճախ կարելի է ...



23-10-2019
Վաշինգտոնն ու Մոսկվան ասացին իրենց խոսքը. ո՞րն է լինելու լուծումը
Եվ ինչ նոր սադրանքների կդիմի ...

23-10-2019
Գինու արտահանումն աճել է
Հայկական արտադրանքը կներկայացվի ...

23-10-2019
«Դրախտի դարպասը»՝ Արցախի էկրանին
Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am



23-10-2019
Ռազմական խաղերում Հայաստանն ունի 1 մեդալ
Եվս մի քանիսի ակնկալիք

USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +25... +27

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO