Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

24.10.2019
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ


Իսկ «Գումի» շուկայում՝ ինչպես «Գումի» շուկայում

Ամեն աշխատակցի սանգրքույկի առկայությունը պարտադիր է

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am

Մենք պարբերաբար անդրադառնում ենք կառավարությանը ենթակա սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի՝ թարմ մսի վաճառքի կետերում ստուգումներին՝ ներկայացնելով, թե ամբողջ երկրի տարածքում որտեղ ինչ խախտումներ են արձանագրվել։ Ու կարծես մոռացել էինք Երեւանի հայտնի ԳՈՒՄ—ի շուկայի հարակից տարածքի մասին, որտեղ, սպառողը հաստատ կհիշի, որ տարբեր տարիների է՛լ ձիու միս (տավարի մսի անվան տակ), է՛լ անպիտան միս է հայտնաբերվել։ Ինչ վիճակ է հիմա։
Պարզվում է՝ ՍԱՏՄ—ն, մարզերի մսի շուկաների նկատմամբ իրականացվող վերահսկողությանը զուգահեռ, Երեւանի Խորենացի փողոցում գործող մսի իրացման տաղավարներում էլ է անասնահամաճարակային մշտադիտարկում սկսել։ ՍԱՏՄ—ն տնտեսավարողներին հորդորել է պահպանել մսի եւ ենթամթերքի շուկայահանմանը ներկայացվող անասնաբուժասանիտարական անվտանգության եւ հիգիենիկ բոլոր պահանջները ու գործուն քայլեր ձեռնարկել սպանդանոցային ծագման միս ձեռք բերելու համար։ ՍԱՏՄ ղեկավարն ասում է, որ եթե հարկ է, իրենք պատրաստ են տրամադրել անհրաժեշտ մասնագիտական խորհրդատվություն եւ տեղեկատվություն, որպեսզի տնտեսավարողը կարողանա սահմանված ժամկետներում կատարել անցումը սպանդանոցային մսի վաճառքի, ինչպես նաեւ ապահովել մեր բնակչությանը սառնարանային պայմաններում պահվող, անասնաբուժասանիտարական անհրաժեշտ փաստաթղթեր ունեցող, սանիտարահիգիենիկ բավարար պայմաններում վաճառվող մսով։
Ինչպես տեղեկացանք ՍԱՏՄ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Անուշ Հարությունյանից, սեպտեմբերի 16—ից տեսչական մարմնի մասնագետները վաղ առավոտյան, շուկաներում մսի մատակարարման ժամին, ստուգել են ստացվող մսեղիքն ուղեկցող անասնաբուժական փաստաթղթերը։ Այս օրերի ընթացքում եղել են դեպքեր, երբ սպասարկող անասնաբույժի տրամադրած փաստաթուղթը չի համապատասխանել առկա մսեղիքին։ Բոլոր այն դեպքերում, երբ միսը կասկածելի է համարվել, կատարվել է նմուշառում (67 նմուշ) եւ տրվել անասնաբուժասանիտարական փորձաքննության հենց Խորենացու փողոցում տեղակայված շարժական լաբորատորիայում։
Ի դեպ, արձանագրվել է 4 դեպք, երբ վերցված նմուշները պիտանի չեն եղել սննդի համար։ Խոշոր եղջերավոր անասունի միս է եղել, հին է եղել, եւ այդ խմբաքանակները ոչնչացվել են։ Արձանագրվել են նաեւ դեպքեր, երբ միսը տեղափոխվել է մսի տեղափոխման համար չնախատեսված, սանիտարահիգիենիկ պահանջներին չհամապատասխանող մարդատար ավտոմեքենաներով։ Այդ մսեղիքը նույնպես ենթարկվել է անասնաբուժասանիտարական լաբորատոր փորձաքննության։
ՍԱՏՄ—ն վստահեցնում է. մսի շուկայում պարբերական ստուգումները շարունակվելու են, եւ եւս մեկ անգամ տնտեսավարողներին հիշեցնում է. «Միսն ու ենթամթերքն անհրաժեշտ է ստանալ եւ դրանց իրացումն իրականացնել միայն անասնաբուժական ուղեկցող փաստաթղթերի առկայության դեպքում՝ հիգիենիկ պայմաններում։ Վաճառակետերը պետք է ապահովված լինեն բնական եւ արհեստական օդափոխանակությամբ, աշխատանքային պարագաների եւ սարքավորումների մաքրման ու ախտահանման անհրաժեշտ պայմաններով, համապատասխան չափիչ եւ ստուգիչ սարքերով, սառնարաններով։ Մսի հետ շփվող յուրաքանչյուր անձ պարտավոր է պահպանել անձնական հիգիենայի կանոններն ու կրել համապատասխան մաքուր արտահագուստ»։
ՍԱՏՄ—ն ընդգծում է նաեւ՝ յուրաքանչյուր աշխատակցի սանիտարական գրքույկի առկայությունը վաճառքի կետերում պարտադիր է։
Հիշեցնենք, որ ՀՀ օրենսդրությունն ամրագրում է սպանդանոցային մորթի նորմի պարտադիր պահանջը։ Եվ 2020թ. հունվարի 15—ից թարմ մսի սպանդանոցային ծագումը պարտադիր է լինելու սննդի շղթայի բոլոր օպերատորների համար։

02-10-2019





23-10-2019
Հայաստանը զբոսաշրջային քարտեզի վրա
Ինչպիսի քայլեր են արվում մեր երկրի վարկանիշը բարձրացնելու ...


23-10-2019
Հովհաննես Թումանյանի «բարի ուժի» փիլիսոփայությունը
Լիակատար ներումը հնարավոր է դարձնում «սիրելը»

Մինչ հայոց ...


23-10-2019
Ներքաղաքական կյանքն ընթանում է բնականոն հունով
Խորհրդարանական ուժերը՝ տեղական իրադարձությունների մասին

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am


Ինչպիսի՞ն է ...


23-10-2019
Թյուրքալեզու երկրների հավաք՝ Մերձավոր Արեւելքն ու Կովկասը վերահսկելու օրակարգով
Համաթուրքական համերաշխության ներքին անհամերաշխությունը

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Պետք է խոսել ...


23-10-2019
Սառույց հալեցնելու աղի փոխարեն կերակրի՛ աղ օգտագործեք
Եթե, իհարկե, թանկ է առողջությունը

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Գաղտնիք հայտնաբերած ...


23-10-2019
Քրդերը մնացել են մենակ թուրքական թնդանոթների դեմ
Հասկանալի չէ, թե երբ քրդերը կազատվեն թուրքական իշխանության ...


23-10-2019
Բիզնես... կարմիր գծերին
Երեւանի փողոցներում՝ հատկապես կենտրոնում, կարմիր գծերին հաճախ կարելի է ...



23-10-2019
Վաշինգտոնն ու Մոսկվան ասացին իրենց խոսքը. ո՞րն է լինելու լուծումը
Եվ ինչ նոր սադրանքների կդիմի ...

23-10-2019
Գինու արտահանումն աճել է
Հայկական արտադրանքը կներկայացվի ...

23-10-2019
«Դրախտի դարպասը»՝ Արցախի էկրանին
Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am



23-10-2019
Ռազմական խաղերում Հայաստանն ունի 1 մեդալ
Եվս մի քանիսի ակնկալիք

USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +25... +27

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO