Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

25.01.2020
ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ


«Արցախյան հարցի լուծման հեռանկար դեռեւս չի երեւում»

Մեր ամենակարեւոր խնդիրն այսօր պատերազմական իրադրությանը պատրաստ լինելն է

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


Ղարաբաղյան շարժման սկզբից հիմնախնդիրն ստացել է միջազգային բնույթ։ Իրանից եւ Ռուսաստանից բացի՝ 1992 թվականից հակամարտության կարգավորման միջնորդի դեր է ստանձնել նաեւ ԵԱՀԿ—ն։ Արցախի հարցում գերտերություններն իրենց շահերից ելնելով են քաղաքականություն թելադրում, ինչի հետեւանքով տուժում է մեր ժողովուրդը։
Արցախյան հակամարտության կարգավորման գործընթացի շուրջ «ՀՀ»—ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց Երեւանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի դեկան, պատմական գիտությունների դոկտոր Էդիկ Մինասյանը։ Այնուամենայնիվ, վերջինս գտնում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբին արցախյան հարցի կարգավորման գործում վստահելը Հայաստանի կողմից ճիշտ դիրքորոշում է. «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ արցախյան հարցի շուրջ բանակցային գործունեությունը, որոշակի քաղաքականություն մշակելու միտումները չափազանց կարեւոր են մեզ համար։ Մինսկի խմբին վստահելը ճիշտ է։ Իսրայելն էլ երկար ժամանակ արաբական երկրների հետ պատերազմական դրության մեջ էր եւ հարցը լուծեց իր օգտին։ Հարկավոր է երկար պահպանել ստատուս—քվոն, դա հարցի լուծման հնարավորություն կտա»։
Պատմաբանի խոսքով՝ արցախյան հարցի կարգավորման գործընթացում Թուրքիային եւ Ադրբեջանին ձեռնտու չէ ԵԱՀԿ Մինսկի խմբի խառնվելը։ Հիշեցնում է՝ երբ Թուրքիան ուզում էր մասնակցություն ունենալ բանակցային գործընթացին, Մինսկի խումբը արգելեց նրա մուտքը Ադրբեջանի նկատմամբ ունեցած կողմնակալ վերաբերմունքի համար. «Այո, Մինսկի խումբը արցախյան հարցում վճռական չի գործում, պետք է նաեւ նկատել, որ խմբի լինել կամ չլինելը չի խանգարում Ադրբեջանին ամեն րոպե պատերազմական դրություն ստեղծել։ Ադրբեջանը պատրաստ է պատերազմի, բայց Մինսկի խումբը զսպող մեխանիզմի պես մի բան է։ Բանակցությունների այս հարթակում հայկական կողմը միշտ տարբերակ է առաջարկում, Ադրբեջանը մերժում է։ Իմ կարծիքով, բանակցային գործընթացի լրջություն այս պարագայում դժվար է պատկերացնել։ Արցախյան հարցի լուծման հեռանկար այսօր դեռեւս չի երեւում»,—կարծում է Էդիկ Մինասյանը։
Բանակցություններն, ըստ նրա, դեռ կշարունակվեն, իսկ Ադրբեջանի ղեկավարությունը քանի դեռ ռազմատենչ տրամադրություններ ունի եւ Արցախն էլ համարում է իր բաղկացուցիչ մասը, չի գնա որեւէ զիջումների։ Թեեւ գերտերությունները ձգձգում են բանակցությունները, բայց միանգամից չլուծելու պարագան, Մինասյանի կարծիքով, մեզ ձեռք է տալիս։ «Իհարկե, մարդիկ են զոհվում, իրադրություն է փոխվում, բայց մենք հստակ գիտենք, որ Ադրբեջանի գլխավոր պահանջը Արցախն իր սեփականությունը դարձնելն է։ Նա ձգտում է այս հարցը լուծել նաեւ ռազմական միջոցներով։ Իսկ եթե կրկին փորձ անի, մեր գլխավոր խնդիրներից մեկը պիտի լինի Հայաստանի կողմից Արցախի անկախության ճանաչումն ու ռազմական անմիջական միջամտությունը։ Այսօրվա մեր ամենակարեւոր, գլխավոր խնդիրը ռազմական միջոցներով զինվելն ու պատերազմական իրադրությանը պատրաստ լինելն է։ Ադրբեջանը ամեն վայրկյան պատերազմ կարող է սանձազերծել»,—նկատեց նա։
Որպես ռազմական դաշնակից՝ Մինասյանը շատ է կարեւորում Ռուսաստանի դերակատարումը զենք, զինամթերք մատակարարելու առումով։ Նրա հիշատակմամբ՝ Ռուսաստանը առաջիններից մեկն էր, որ ճանաչեց Հայաստանի անկախությունը, որից հետո երկու երկրների միջեւ փորձ էր արվում վերականգնել հայ—ռուսական նախկին կապերը։ «Այդ կապերի ամրապնդման ընթացքում երկկողմանի հանաձայնագրեր էին հաստատվում։ Այսօր էլ ռուսական ռազմաբազան տեղակայված է Հայաստանում՝ Գյումրիում, Թուրքիայի հետ սահմանի մոտ։ Այս իմաստով Ռուսաստանը մեզ համար կարեւոր դաշնակից է։ Պայմանագրեր ունենք Հունաստանի, Իրանի, այլ երկրների հետ, Հայաստան—ՆԱՏՕ համագործակցությունը քաղաքական առումներով նույնպես մեծ նշանակություն ունի մեզ համար։ Բայց, այնուամենայնիվ, պետք է նկատել, որ ոչ մի պետություն հենց այնպես ինչ—որ երկրի համար հարցեր չի լուծում։ Նա նաեւ ունի իր ազգային շահը»,–հավելեց պատմաբանը։

03-10-2019





24-01-2020
Ինչու՞ է Մատենադարանն աշխատանքի ընդունել պարսկուհու
Լեզվի խիստ անհրաժեշտությունը եղել էր մեկ էլ պարսից ...


24-01-2020
Արտահերթ ընտրությունների կանխատեսելի ընթացքը
ԵԽԽՎ-ում կքննարկվի Ադրբեջանում քաղբանտարկյալների վերաբերյալ նախնական զեկույցը

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am




24-01-2020
1.65 մլրդ դրամի արտոնություն կաթնամթերք արտադրող ընկերությանը
Իրանից 11 մլրդ դրամի կաթնային սերուցք ներմուծելու համար

Արմենուհի ...


24-01-2020
«Հուլիսի 1-ից որեւէ ցույց չի լինելու՝ անկախ ամեն ինչից»
Վարչապետն անդրադարձավ սպանդանոցների խնդրին

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Սպանդանոցների թեման օրակարգից ...


24-01-2020
Պոլիէթիլենային պարկերի ու տոպրակների վաճառքը օրենքի ուժով կարգելվի
Որ 15 րոպե գործածելուց հետո 400 տարի չկեղտոտենք ...


24-01-2020
Գրականագիտությունը, գրականությունը, ժամանակը
Հայ գրականությունը խուսափում է իրականությունից

Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am


Անշուշտ, ...


24-01-2020
Նոր ազդակ՝ երկկողմ կապերի հետագա ընդլայնմանը
Քննարկել են հայ-նիդերլանդական հարաբերությունների զարգացման հեռանկարները

Վարչապետ Նիկոլ ...



24-01-2020
Նոր փոփոխությունը՝ ի շահ տնտեսավարողների
Հանրային սննդի ոլորտում ծառայություն ...

24-01-2020
Կարպի ներկայացումների ժամանակ մարդիկ ծիծաղից «ուշագնաց» էին լինում
Հայ թատրոնը հունվարի 23-ին տոնեց Կարպ ...

24-01-2020
Դպրոցական առարկայական օլիմպիադայի շրջանային փուլը
Հունվարի 14-ից Քաշաթաղի շրջանի ...

24-01-2020
Եվրոպայի առաջնությունը կտա հիմնական հարցերի պատասխանները
Հունահռոմեական ոճի հայ ըմբիշները տարբեր կարգի 8 ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +1... +3
ցերեկը +7... +9

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO