Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

06.06.2020
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ


Ինչու է սեղմված գազի գինը տարբեր

ՏՄՊՊՀ-ն ուսումնասիրություններ է անում

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) նախագահ Գեղամ Գեւորգյանին կառավարության երեկվա նիստից հետո լրագրողները վառելիքի մանրածախ շուկային առնչվող հարցեր ուղղեցին։
ՏՄՊՊՀ նախագահը նախ ասաց, որ այդ շուկայում խնդիրները տեսանելի են անզեն աչքով, շատ ավտոլցակայաններ չեն պահպանում օրենքի նորմերը, եւ ապա հստակեցրեց, որ իր գլխավորած կառույցը զբաղվում է միայն տնտեսական մրցակցության հարցերով։ Ուսումնասիրություններ են կատարվում արդեն 3 ամիս, եւ հանձնաժողովի գործունեության նպատակն այն է, որ տնտեսական պրոցեսներն ընթանան առանց ցնցումների։ Եվ որ իրենք չեն կարող ներխուժել շուկա, այլ միայն կարող են ուղղորդել ընկերություններին եւ բացառել անբարեխիղճ մրցակցությունը։
Անդրադարձ եղավ բենզինի գներին։ Դրանք կախված են միջազգային գներից, Հայաստանի պարագայում՝ Ռուսաստանի գներից եւ տրանսպորտային ծախսից։ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ համաձայնագրով Ռուսաստանը մատակարարում է 150 հազար տոննա բենզին հարկերից ազատված գներով։ Այդ ծավալը բաշխվում է հայկական երեք հիմնական ներմուծողների միջեւ։ Եթե շուկայում Իրանից կամ այլ երկրներից վառելիք հայտնվի, գնային տարբերությունը կզգացվի շատ արագ։
Հարց է ծագում՝ իսկ կա՞ն արհեստական խոչընդոտներ Վրաստանի տարածքում Հայաստան վառելիք ներմուծելիս։ Բանախոսը հայտնեց, որ չի կարող տվյալներ հրապարակել։
Ինչ վերաբերում է մեր երկրի ամբողջ տարածքում սեղմված գազի գնի տարբերությանը։ Դա հարցեր է առաջացնում։ Շուկայի ուսումնասիրությունները շարունակվում են, եւ նոր փորձագետներ են ներգրավվում։ Գ. Գեւորգյանի խոսքով՝ պետք է հասկանալ, թե ինչպես է ստացվում, որ ՀՀ մի մարզում գազի գինը տարբերվում է մեկ այլ մարզի գազի գնից։ Անհրաժեշտ է ուսումնասիրություն անցկացնել եւ պարզել պատճառները։
Գանք շաքարի ներմուծմանը։ Ըստ ՏՄՊՊՀ նախագահի, կարեւոր է ոչ թե այն, թե ինչքան շաքար են ներմուծում փոքր ընկերությունները, այլ այն, թե ինչպիսին է նրանց բաժինը շուկայում։ Ըստ այդմ՝ փոխվել է փոքր ընկերությունների կողմից ներկրվող շաքարի բաժնի տոկոսային հարաբերակցությունը։ Այլ կերպ, ինչպես վստահեցնում է Գեղամ Գեւորգյանը, «Ալեքս Գրիգ» ընկերության բաժինը շուկայում նվազել է 20 տոկոսով։
Վերջին մեկ տարվա ընթացքում «Ալեքս Գրիգ» ընկերությունը նվազեցրել է շաքարավազի գինը։ Արդյո՞ք դա դեմպինգ չէ։ Ի պատասխան բանախոսը պարզաբանեց. «Շաքարավազի գնի իջեցումը դեմպինգի պատճառով տեղի չի ունեցել։ Այն տատանվում է բորսայում առկա գնի շուրջ։ Ուրախալին այն է, որ այս շուկայում հայտնվում են նաեւ այլ ներկրողներ»։
Ինչ վիճակ է ոգելից խմիչքի շուկայում։ ՏՄՊՊՀ—ն հետազոտություններ է կատարում, եւ խախտումներ այդ ոլորտում կան։ Օրինակ, երբ բրենդային ընկերության շշում վաճառում են այլ ապրանք, եւ դա վերաբերում է ինչպես հայկական կոնյակին, այնպես էլ ներկրվող այլ ոգելից խմիչքներին։
Հետազոտություններ են արվում տեխնիկայի շուկայում եւս։ Բջջային օպերատորները եւ որոշ ընկերություններ վաճառում են մի քանի ապրանք, եւ դրանց մի մասը նրանց համար զրոյական եկամտաբերություն ունի։ Օրինակ, բջջային օպերատորը կարող է վաճառել հեռախոս եւ ինտերնետ, բայց ընկերության համար դրանցից մեկի եկամուտը կարող է զրոյական լինել։ Բայց այս խնդիրն ամբողջ աշխարհում կա։
Ստուգումներ են անցկացվելու Հայաստան ներկրված բոլոր տեսակի ապրանքների շուկայում (ինչպես նաեւ բրենդային հագուստների, որպեսզի բրենդի անունից կեղծ ապրանք չներկրվի)։

04-10-2019





05-06-2020
Սեւանա լիճն այս տարի եւս կկանաչի
Միայն համալիր միջոցառումները կփրկեն Սեւանի էկոհամակարգը

Սեւանի էկոհամակարգը ...


05-06-2020
Վարակը չպետք է ազգային սպառնալիք դառնա
Կմտցվեն մուտքի եւ ելքի լրացուցիչ սահմանափակումներ

Պաշտոնական տվյալների ...


05-06-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 596 նոր դեպք․ ապաքինվել է 45, մահացել 7 քաղաքացի
Հայաստանում հունիսի 5-ին, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային ...


05-06-2020
Սուտ
Միգուցե, յուրաքանչյուրը կմտածի այս մասին եւ իր համար ...


05-06-2020
345 հանրային ծառայողներ նորակառույց բնակարաններ կունենան
Գործադիրը հաստատեց այդ բնակարանների վաճառքի կարգը

Բնակարանային շինարարությունը ...


05-06-2020
Սուսերամարտ՝ բացասական եւ դրական հույզերի միջեւ
Մշակութային թերապիա եւ առողջություն

Կյանքը բոլոր ժամանակներում եղել ...


05-06-2020
Ճամփաբաժան
Կենսոլորտը պետք է պաշտպանվի, եւ նրա պաշտպանվելու հետեւանքները ...



05-06-2020
Խաչիկ Դաշտենցի կենսագրական ոչ հայտնի մանրամասները
Նորերս լույս տեսած «Կորուսյալ երկրի ...

05-06-2020
Երես առած երեխայի լուրջ քմահաճույքը
Թատրոնը նրա համար զուտ թամաշա չդարձավ, ...

05-06-2020
Հետահայաց վերլուծության փորձ
Թե ինչպես Կիեւում մայդանը դարձավ ...

05-06-2020
Սխալ հաշվարկի հետեւանքը
Արագ շախմատի Եվրոպայի անդրանիկ առցանց առաջնության ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +13... +15
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO