Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

24.10.2019
ՊՆ


Հանգիստ ապրելու համար՝ մի՛շտ կատարելագործված

Հոկտեմբերի 20-ից մինչեւ նոյեմբերի 30-ը վարժական հավաքներ են լինելու

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Վարժական հավաքներ են լինելու։ Երեկվա նիստում որոշեց կառավարությունը, հարցն էլ ներկայացրեց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։
Ըստ այդմ, հայտարարվեց պահեստազորի առաջին խմբի առաջին կարգում հաշվառված շարքային, ենթասպայական եւ սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ՝ 40 օր ժամկետով՝ 2019թ. հոկտեմբերի 20—ից մինչեւ նոյեմբերի 30—ը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց՝ արդյո՞ք այս վարժանքներն ընթացիկ զորավարժությունների հետ կապ ունեն, դրանց տրամաբանական շարունակությո՞ւնն են, թե՞ ոչ։ «Դրանք տարբեր են»,—ի պատասխան համառոտեց Դավիթ Տոնոյանը։ Նիկոլ Փաշինյանն էլ հավելեց. «Վարժանքները պլանային իրադարձություններ են։ Ասել ենք, որ այն զորավարժությունները, որ իրականացվում են, եւ բազմաթիվ այլ ծրագրեր, աննախադեպ են»։ Ապա շեշտեց. «Բայց դա ոչ մի կերպ կապված չէ արտաքին փոփոխության հետ, այլ աշխատանքի ծավալների հետ է կապված»։
Թյուրըմբռնումների տեղիք չտալու համար պաշտպանության նախարարը պարզաբանեց, որ նախկինում նախարարի որոշումներով էին իրականացվում վարժանքները, սակայն Սահմանադրության եւ օրենսդրական փոփոխություններով պայմանավորված, այս տարի բոլոր վարժանքներն իրականացվում են կառավարության որոշմամբ. «Բայց դա ունի լավ կողմ եւս, որ հրապարակային է գործընթացը ու թափանցիկ»։
Վարժական հավաքները հայտարարվում են պահեստազորում հաշվառված քաղաքացիների ռազմական ունակությունները կատարելագործելու, մասնագիտական վերապատրաստման, մասնագիտական պատրաստման, բարձրագույն կրթություն ունեցող ենթասպայական կազմից պահեստազորի սպաներ պատրաստելու նպատակով։
Նախարարը տեղեկացրեց, որ վարժական հավաքներին կներգրավեն ընդհանուր թվով 316 քաղաքացու, որոնցից 220–ը՝ շարքային կազմի, 12—ը՝ ենթասպայական կազմի, 84—ը՝ սպայական կազմի պահեստազորայիններ։
Վարժական հավաքներում կներգրավվեն հրթիռահրետանային մասնագիտություններով՝ 159 պահեստազորային, որոնցից 82 պահեստազորային՝ 2019թ. նոյեմբերի 12—18—ը ներառյալ, 8 պահեստազորային՝ նոյեմբերի 12—21—ը ներառյալ, 47 պահեստազորային՝ նոյեմբերի 14—20—ը ներառյալ, 22 պահեստազորային՝ նոյեմբերի 19—28—ը ներառյալ։
Վարժանքներում կներգրավվեն նաեւ հակաօդային պաշտպանության մասնագիտություններով՝ 6 պահեստազորային՝ նոյեմբերի 18—24—ը ներառյալ, կապի մասնագիտություններով՝ 23 պահեստազորային՝ նոյեմբերի 6—12—ը ներառյալ, հետախուզական մասնագիտություններով՝ 95 պահեստազորային, որոնցից 44 պահեստազորային՝ հոկտեմբերի 22—31—ը ներառյալ, 6 պահեստազորային՝ նոյեմբերի 19—25—ը ներառյալ, 45 պահեստազորային՝ նոյեմբերի 19—28—ը ներառյալ, նաեւ տեխնիկական մասնագիտություններով՝ 33 պահեստազորային՝ նոյեմբերի 4—10—ը ներառյալ։
Դարձյալ թյուրըմբռնումների տեղիք չտալու համար հանրությանը տեղեկացնենք։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջին տարիներին ՀՀ զինված ուժերը համալրվել են նոր սպառազինությամբ ու ռազմական տեխնիկայով, անհրաժեշտություն է պահեստազորայինների մասնագիտական պատրաստվածության որակի բարձրացումը՝ պահեստազորում կուտակելով համապատասխան զինվորական հաշվառման մասնագիտություն ունեցող պահեստազորայինների։ «Բացի այդ, անհրաժեշտ է, որ զինված ուժերում ունենանք մարտունակ ստորաբաժանումներ՝ համալրված բարձր մասնագիտական պատրաստվածությամբ եւ ռազմաուսուցված պահեստազորայիններով։ Այս նպատակով ՀՀ զինված ուժերի զորամասերում իրականացվում են պահեստազորայինների ռազմական հմտությունների կատարելագործման, վերապատրաստման եւ պատրաստման վարժական հավաքներ, ու զորքերն աստիճանաբար համալրվում են ավելի պատրաստված եւ անհրաժեշտ զինվորական հաշվառման մասնագիտություն ունեցող պահեստազորայիններով»,–բացատրեց Դավիթ Տոնոյանը։
Եվ միաժամանակ հստակեցրեց. այս գործընթացը կրում է շարունակական բնույթ, եւ հետագա տարիներին կընդգրկվեն նոր ստորաբաժանումներ ու նոր պահեստազորայիններ։
Այլ կերպ՝ ուզու՞մ ենք հանգիստ ու խաղաղ ապրել, միշտ պետք է պատրաստ լինենք պատերազմի՝ հմուտ ու կատարելագործված։

04-10-2019





23-10-2019
Հայաստանը զբոսաշրջային քարտեզի վրա
Ինչպիսի քայլեր են արվում մեր երկրի վարկանիշը բարձրացնելու ...


23-10-2019
Հովհաննես Թումանյանի «բարի ուժի» փիլիսոփայությունը
Լիակատար ներումը հնարավոր է դարձնում «սիրելը»

Մինչ հայոց ...


23-10-2019
Ներքաղաքական կյանքն ընթանում է բնականոն հունով
Խորհրդարանական ուժերը՝ տեղական իրադարձությունների մասին

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am


Ինչպիսի՞ն է ...


23-10-2019
Թյուրքալեզու երկրների հավաք՝ Մերձավոր Արեւելքն ու Կովկասը վերահսկելու օրակարգով
Համաթուրքական համերաշխության ներքին անհամերաշխությունը

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Պետք է խոսել ...


23-10-2019
Սառույց հալեցնելու աղի փոխարեն կերակրի՛ աղ օգտագործեք
Եթե, իհարկե, թանկ է առողջությունը

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Գաղտնիք հայտնաբերած ...


23-10-2019
Քրդերը մնացել են մենակ թուրքական թնդանոթների դեմ
Հասկանալի չէ, թե երբ քրդերը կազատվեն թուրքական իշխանության ...


23-10-2019
Բիզնես... կարմիր գծերին
Երեւանի փողոցներում՝ հատկապես կենտրոնում, կարմիր գծերին հաճախ կարելի է ...



23-10-2019
Վաշինգտոնն ու Մոսկվան ասացին իրենց խոսքը. ո՞րն է լինելու լուծումը
Եվ ինչ նոր սադրանքների կդիմի ...

23-10-2019
Գինու արտահանումն աճել է
Հայկական արտադրանքը կներկայացվի ...

23-10-2019
«Դրախտի դարպասը»՝ Արցախի էկրանին
Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am



23-10-2019
Ռազմական խաղերում Հայաստանն ունի 1 մեդալ
Եվս մի քանիսի ակնկալիք

USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +25... +27

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO