Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

06.06.2020
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


Ջավախքի եւ Թբիլիսիի հայ համայնքների համագործակցությունը

Կարելի է, որպես լավ օրինակ, կիրառել առհասարակ Երեւան-սփյուռք փոխհարաբերություններում

Սամցխե-Ջավախքը, որ սովետական տարիներին ունեցել է ոչ վատ կրթական համակարգ ու կրթական հաստատություններ, ԽՍՀՄ փլուզումից հետո հայտնվել էր բարձիթողի վիճակում, ինչի հետեւանքով անկում էր ապրել նաեւ նրա կրթական համակարգը։ Անհետացել էր նաեւ կրթության հանդեպ մարդկանց հետաքրքրությունը, ուսում ստանալու ձգտումը, որը շատ ավելի վտանգավոր է ու դժվար հաղթահարելի։ Արդյունքում ջավախահայերը չէին տիրապետում ոչ միայն վրացերենին, այլեւ գրական հայերենին։
Դեռ երկու հազարական թվականների կեսերին Վրաստանը սկսեց ավելի նպատակային քաղաքականություն վարել ազգային փոքրամասնությունների շրջանում վրացերենի ուսուցման մակարդակը բարձրացնելու ուղղությամբ։ Սկսեց ակտիվորեն լեզվի տներ կառուցել փոքրամասնություններով բնակեցված շրջաններում, ինչին հաջորդեց Թբիլիսիի պետական բուհեր ընդունվել ցանկացող, սակայն վրացերենին լավ չտիրապետող ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների համար հատուկ ծրագրի ներդրումը կրթական համակարգում։ Ըստ դրա՝ ջավախահայ ուսանողները մեկ տարի հաճախում էին նախապատրաստական կուրսերի, այնուհետեւ՝ չորս տարի բակալավրիատ։ Նախաձեռնությունը օգտակար էր, իրեն էլ կարծես արդարացրեց, որովհետեւ Թբիլիսիում ուսանող ջավախահայերի թիվը մի քանի տարում կտրուկ ավելացավ։ Նկատենք, որ այդ հանգամանքը խոսում է այն մասին, որ վրացական միջավայրին ինտեգրվելու պահանջ ջավախահայության շրջանում, այնուամենայնիվ, կար։
Առավել հետաքրքիր էր, որ Թբիլիսիում գտնվելիս, երբ շփվեցի այնտեղ կրթություն ստացող ջավախահայ երիտասարդների հետ, հուրախություն եւ ի զարմանս ինձ, պարզեցի, որ նրանց պատրաստվածության ընդհանուր մակարդակը գերազանցում է Երեւանում ուսանող ջավախահայ երիտասարդների ընդհանուր մակարդակին։ Բայց այդ մասին՝ ավելի ուշ։
Մենք նաեւ գիտենք, որ Թբիլիսիում ունենք հայ համայնք, որը վերջին հարյուրամյակում գնալով թուլացել է, կանգնել իր դեմքը, ինքնությունը կորցնելու ու թվաքանակով եւս զրոյանալու խնդրի առջեւ։ Ու այս երեւույթի դեմ պայքարող, Վիրահայոց թեմին կից գործող «Հայարտուն» կազմակերպության գործունեության առարկան հենց հայ համայնքի ինքնության պահպանումն է, որը նա անում է ջավախահայ երիտասարդների միջոցով։ Այսինքն, Թբիլիսիի հայ համայնքի կրտսեր սերնդին կրթող, հայկական լեզու ու մշակույթ սովորեցնող խմբակներում գործունեություն են ծավալում Ջավախքից Թբիլիսի մեկնած ուսանողները։
Թբիլիսին տալիս է գիտելիք ջավախահայերին, վերջիններս էլ տալիս են իրենց մշակույթն ու կոլորիտը Թբիլիսիի հայ համայնքին։ Մի կողմից, թվում է, թե Ջավախքը իր ոչ այնքան զարգացած ենթակառուցվածքներով, հանրային կյանքով ու մշակույթով տալու ու ասելու բան չունի մայրաքաղաքին կամ հայությանը, թվում է, թե հայ ինքնության պահպանման հոգսը առավելապես Երեւանի ուսերին է ընկած, սակայն գործնականում ջավախահայը հայապահպանության մի շատ կարեւոր օղակում կարողանում է ռեալ խնդիր լուծել, ինչը չի կարողանում անել Երեւանը։
Ինչն է այստեղ ուշադրության առավել արժանի։ Եթե մենք այս իրավիճակը ենթարկենք քաղաքական մոդելավորման եւ ստանանք որոշակի երեւույթների կոնցեպտուալ մոդել, ապա կկարողանանք այն կիրառել հայկական սփյուռքի տարբեր համայնքներում։
Հայաստան—սփյուռք անդադար տարփողվող համագործակցությունը կամ դրա անհրաժեշտությունը վերացական հասկացությունների շուրջ չպետք է կառուցվեն, դրանք պետք է լինեն ռեալ, կշռադատված ու երկուստեք ձեռնտու համագործակցության տիպեր, որտեղ բոլոր կողմերը միմյանց տալու բաներ են ունենում։ Հայաստանը սնում է մշակույթով, ազգայինով, իսկ սփյուռքը՝ նորարարությամբ ու տեխնոլոգիաներով։
Վիրահայ համայնքների ներսում ընթացող գործընթացները հետաքրքիր են եւ կիրառելի բազմաթիվ այլ հայ համայնքներում, ինչպես նաեւ Երեւան—սփյուռք հարաբերություններում։
Դավիթ ՊԵՏՐՈՍՅԱՆ
Քաղաքագետ

05-10-2019





05-06-2020
Սեւանա լիճն այս տարի եւս կկանաչի
Միայն համալիր միջոցառումները կփրկեն Սեւանի էկոհամակարգը

Սեւանի էկոհամակարգը ...


05-06-2020
Վարակը չպետք է ազգային սպառնալիք դառնա
Կմտցվեն մուտքի եւ ելքի լրացուցիչ սահմանափակումներ

Պաշտոնական տվյալների ...


05-06-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 596 նոր դեպք․ ապաքինվել է 45, մահացել 7 քաղաքացի
Հայաստանում հունիսի 5-ին, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային ...


05-06-2020
Սուտ
Միգուցե, յուրաքանչյուրը կմտածի այս մասին եւ իր համար ...


05-06-2020
345 հանրային ծառայողներ նորակառույց բնակարաններ կունենան
Գործադիրը հաստատեց այդ բնակարանների վաճառքի կարգը

Բնակարանային շինարարությունը ...


05-06-2020
Սուսերամարտ՝ բացասական եւ դրական հույզերի միջեւ
Մշակութային թերապիա եւ առողջություն

Կյանքը բոլոր ժամանակներում եղել ...


05-06-2020
Ճամփաբաժան
Կենսոլորտը պետք է պաշտպանվի, եւ նրա պաշտպանվելու հետեւանքները ...



05-06-2020
Խաչիկ Դաշտենցի կենսագրական ոչ հայտնի մանրամասները
Նորերս լույս տեսած «Կորուսյալ երկրի ...

05-06-2020
Երես առած երեխայի լուրջ քմահաճույքը
Թատրոնը նրա համար զուտ թամաշա չդարձավ, ...

05-06-2020
Հետահայաց վերլուծության փորձ
Թե ինչպես Կիեւում մայդանը դարձավ ...

05-06-2020
Սխալ հաշվարկի հետեւանքը
Արագ շախմատի Եվրոպայի անդրանիկ առցանց առաջնության ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +13... +15
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO