Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

06.06.2020
ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ


Համահայկական եւ համաեվրոպական օրակարգով՝ ԵԽԽՎ-ում

Եվ կրկին Ադրբեջանի ահաբեկչական բնույթի մասին

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


ԵԽԽՎ նստաշրջանի չորրորդ մասի աշխատանքներին մասնակցելու համար սեպտեմբերի 29-ին Ստրասբուրգ էր մեկնել ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակությունն ամբողջ կազմով՝ չորս մշտական եւ չորս փոխարինող անդամները։ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԵԽԽՎ—ում հայաստանյան պատվիրակության անդամ Տաթեւիկ Հայրապետյանը «ՀՀ»—ի հետ զրույցում նշեց, որ բավականին հետաքրքիր եւ հաջող էր նստաշրջանը, որի ընթացքում պատվիրակության անդամներից յուրաքանչյուրը արել է իր աշխատանքը։ «ԵԽԽՎ—ում կամ միջազգային այլ հարթակներում իշխանություն— ընդդիմություն տարբերություններ չկան։ Կա պետական շահ, որն առաջ է մղում մեզանից յուրաքանչյուրը»,–ընդգծեց Տ. Հայրապետյանը։
Մեր պատվիրակության անդամները ելույթ են ունեցել ամենաբազմազան թեմաների շուրջ, անդրադարձել են ոչ միայն Արցախի հիմնախնդրին եւ դրա հետ կապված հարցերին, այլեւ խոսել են համաեվրոպական եւ միջազգային օրակարգի մեջ տեղավորվող թեմաներից։ ԵԽԽՎ—ում որպես կողմնակի միջոցառում (side event) զրուցակիցս կարեւորեց հատկապես Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանի մասնակցությունը «Արդյո՞ք մարդու իրավունքները համընդհանուր են. «գորշ գոտիների» մոռացված մարդիկ» խորագրով միջոցառմանը, որը կազմակերպվել էր հայաստանյան պատվիրակության նախաձեռնությամբ։ Քննարկման մյուս հիմնական բանախոսն է եղել ԵԽԽՎ նախկին փոխնախագահ, Ֆրանսիա—Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի նախկին ղեկավար Ռընե Ռուքեն։ «Ներկայացվել են առկա խնդիրները, ինչպես նաեւ «գորշ գոտիներում» մարդկանց իրավունքները չանտեսելու եւ նրանց հետ աշխատելու կարեւորությունը»,–ասաց պատգամավորը։ Միջոցառմանը ներկա են գտնվել ԵԽԽՎ պատգամավորներ, փորձագետներ, դիվանագետներ, հայ համայնքի ներկայացուցիչներ։ Թեեւ ադրբեջանական կողմից երկու հոգի, որոնք պատվիրակության անդամ չէին, փորձել են բողոքի ակցիա կազմակերպել, սակայն հայկական կողմը սադրանքի չի ենթարկվել։
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանն իր ելույթում կարեւոր քայլ էր համարել Արցախի մարդու իրավունքների պաշտպանի մուտքը ԵԽԽՎ եւ նման օրակարգով հայկական պատվիրակության նախաձեռնությունը Արցախում մարդու իրավունքների խնդիրները եվրոպական օրակարգ բերելու առումով։
Ն. Զոհրաբյանը անդրադարձել է նաեւ սեպտեմբերի 8—ին Արցախում կայացած ՏԻՄ ընտրություններին։ «Իր անկախությունը հաստատելուց հետո Արցախում տեղի են ունեցել համապետական եւ տեղական ինքնակառավարման բազմաթիվ ընտրություններ, որոնք ապացուցել են Արցախի ժողովրդի՝ իրենց երկրի ժողովրդավարական զարգացման եւ մարդու իրավունքների հանդեպ հարգանքը։ Ես կրկին ստիպված եմ օգտագործել Մարդու իրավունքների հռչակագրի լեզուն եւ բոլորիս հիշեցնել, որ որեւէ անձ՝ անկախ իր բնակության վայրի կամ երկրի քաղաքական, իրավական կարգավիճակից, չի կարող խտրականության ենթարկվել»,–ասել է պատգամավորը՝ կոչ անելով ԵԽ—ին չանտեսել Արցախում տեղի ունեցող ժողովրդավարական գործընթացները եւ աջակցել Արցախի ժողովրդին՝ կատարելագործելու իր օրենքներն ու ժողովրդավարական ինստիտուտները։ «Դրանից շահելու է մարդը։ Իսկ մարդն ավելին է, քան ցանկացած փաստաթուղթ եւ կարգավիճակ»,–հավելել է նա։
Տաթեւիկ Հայրապետյանն անդրադարձել է սպորտում ատելության դրսեւորումներին, որոնք Ադրբեջանի պարագայում կրկնվում են։ ԵԽ քարտուղարություն էր ներկայացվել բանաձեւ՝ սպորտում ատելության խոսքը բացառելու համար, սակայն տարբեր հանգամանքներից ելնելով, քարտուղարությունը որոշել էր այն ներկայացնել ոչ թե որպես բանաձեւ, այլ որպես գրավոր հայտարարության տեքստ։ «Այդուհանդերձ, ատելության դրսեւորումը կրկնվեց այս անգամ ՀՀ շախմատի կանանց չեմպիոն Մարիա Գեւորգյանի հետ կապված, երբ վերջինս չկարողացավ մասնակցել Թուրքիայում անցկացվող մրցումներին՝ ադրբեջանական պատվիրակության պահանջի պատճառով։ Հենրիկ Մխիթարյանի եւ Մարիա Գեւորգյանի դեպքերը հաշվի առնելով՝ նպատակահարմար գտա այդ մասին մատնանշել, որպեսզի հաջորդ անգամ, երբ մենք նման նախաձեռնությամբ հանդես գանք, եվրոպացի գործընկերները հասկանան, թե ինչու ենք անում, եւ որ դա ինքնանպատակ չէ։ Կան հստակ փաստեր, որոնք մեզ պարտադրում են դիմելու նման քայլերի»,–մեզ հետ զրույցում ասաց պատգամավորը։
«Իմ քայլը» խմբակցության անդամ Սոս Ավետիսյանն իր ելույթում անդրադարձել է «Ահաբեկչության զոհերին պաշտպանելու եւ աջակցելու մասին» ԵԽ պատգամավոր Մարիետտա Կարամանլիի զեկույցին՝ նշելով, որ ահաբեկչության զոհի պաշտպանությունը, ինչպես նաեւ աշխարհի ցանկացած մասում դրա դեմ պայքարը շարունակում է մնալ համաշխարհային մարտահրավերներից մեկը բոլոր պետությունների համար։
Այս համատեքստում հայաստանյան պատվիրակության անդամը հիշել է նաեւ Ռամիլ Սաֆարովի կողմից հայ սպային՝ Գուրգեն Մարգարյանին ՆԱՏՕ—ի խաղաղապահ առաքելությունն իրագործելու ժամանակ կացնով սպանելու դեպքը եւ Ադրբեջանի կողմից պետական մակարդակով մարդասպանին հերոսացնելու փաստը, ինչը, Ավետիսյանի բնորոշմամբ, պետության կողմից ահաբեկչության հովանավոր հանդիսանալու վառ օրինակ է։ «Պատերազմը հաճախ օգտագործվում է որպես ծխածածկույթ ահաբեկչական գործողությունները կոծկելու համար։ Դժբախտաբար, սա այն դեպքն էր, երբ 2016—ին Ադրբեջանը ագրեսիայի ենթարկեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, եւ այս անօրինական ռազմական գործողության ընթացքում ԼՂՀ խաղաղ բնակիչները կտտանքների եւ խոշտանգման ենթարկվեցին, որը չուներ ոչ մի ռազմական նպատակ»,–ասել է նա իր ելույթում։
Ադրբեջանի կողմից ահաբեկչական գործողություններ կատարելու եւ ԵԽԽՎ ամբիոնից ժողովրդավարական արժեքներից խոսելու անթույլատրելիության մասին խոսել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ Ադրբեջանին համեմատելով ահաբեկչական խմբավորման՝ Իսլամական պետության հետ՝ հիշեցնելով 3 տարի առաջ Թալիշի խաղաղ բնակչության հանդեպ ցուցաբերած առանձնակի դաժան եւ անմարդկային վերաբերմունքը։ «Մենք խնդիր ունենք ահաբեկչության սահմանման հետ։ Ի՞նչ նկատի ունեք ահաբեկչության զոհ ասելով։ Հայաստանի քաղաքացիները, որ գիշերը չեն կարողանում քնել ադրբեջանական հարձակումների պատճառով, ահաբեկչության զո՞հ են, թե՞ ոչ։ Պե՞տք է արդյոք խոսենք նրանց մասին եւս»,–ասել է պատգամավորը՝ հավելելով, որ ահաբեկչությունն ու ահաբեկչական հարձակումները, խաղաղ բնակչությանը սպանելն ու գլխատելը, մարդկանց իրենց դաշտերում աշխատել չթողնելը, հարձակումները երեխաների եւ ընտանիքների վրա Ադրբեջանի զինված ուժերի ամենօրյա համակարգված գործողություններն են։

05-10-2019





05-06-2020
Սեւանա լիճն այս տարի եւս կկանաչի
Միայն համալիր միջոցառումները կփրկեն Սեւանի էկոհամակարգը

Սեւանի էկոհամակարգը ...


05-06-2020
Վարակը չպետք է ազգային սպառնալիք դառնա
Կմտցվեն մուտքի եւ ելքի լրացուցիչ սահմանափակումներ

Պաշտոնական տվյալների ...


05-06-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 596 նոր դեպք․ ապաքինվել է 45, մահացել 7 քաղաքացի
Հայաստանում հունիսի 5-ին, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային ...


05-06-2020
Սուտ
Միգուցե, յուրաքանչյուրը կմտածի այս մասին եւ իր համար ...


05-06-2020
345 հանրային ծառայողներ նորակառույց բնակարաններ կունենան
Գործադիրը հաստատեց այդ բնակարանների վաճառքի կարգը

Բնակարանային շինարարությունը ...


05-06-2020
Սուսերամարտ՝ բացասական եւ դրական հույզերի միջեւ
Մշակութային թերապիա եւ առողջություն

Կյանքը բոլոր ժամանակներում եղել ...


05-06-2020
Ճամփաբաժան
Կենսոլորտը պետք է պաշտպանվի, եւ նրա պաշտպանվելու հետեւանքները ...



05-06-2020
Խաչիկ Դաշտենցի կենսագրական ոչ հայտնի մանրամասները
Նորերս լույս տեսած «Կորուսյալ երկրի ...

05-06-2020
Երես առած երեխայի լուրջ քմահաճույքը
Թատրոնը նրա համար զուտ թամաշա չդարձավ, ...

05-06-2020
Հետահայաց վերլուծության փորձ
Թե ինչպես Կիեւում մայդանը դարձավ ...

05-06-2020
Սխալ հաշվարկի հետեւանքը
Արագ շախմատի Եվրոպայի անդրանիկ առցանց առաջնության ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +13... +15
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO