Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

24.10.2019
ՍՈՑԻՈՒՄ


Հարկադիր վերադարձած ՀՀ քաղաքացիներին պետությունը կաջակցի

Առաջնահերթություն կտան նախ բազմազավակ ընտանիքներին

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Հայաստանի Հանրապետության միգրացիոն հոսքերում վերադարձի առավել ինտենսիվ հոսքեր սկսել են ձեւավորվել 2002-2007թթ.։ Տարիներ շարունակ Հայաստանում սահմանահատումների սալդոն բացասական է եղել եւ միայն 2004-2006թթ., այնուհետեւ՝ 2018թ. է արձանագրվել սահմանահատումների դրական սալդո։
Այս մեջբերումը «ՀՀ վերադարձող քաղաքացիների վերաինտեգրմանն ուղղված առաջնային աջակցության պետական ծրագրից» է, որ այժմ քննարկման է դրված (մինչեւ հոկտեմբերի 17—ը)։ Եթե ծրագիրն ընդունվի, վերադարձողները պետական օժանդակություն կստանան (նախագիծը մշակել է տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության միգրացիոն ծառայությունը)։
Հստակեցնենք՝ ըստ նախագծի, առաջնային աջակցություն կտրվի Հայաստան հարկադիր վերադարձող ՀՀ քաղաքացիներին՝ հետագայում նրանց լիարժեք եւ կայուն վերաինտեգրումը ապահովելու նպատակով, ինչպես նաեւ ուղղորդում եւ խորհրդատվություն կտրամադրվի ե՛ւ կամավոր, ե՛ւ հարկադիր վերադարձածներին։ Ամեն դեպքում՝ թիրախային խումբը հարկադիր վերադարձողներն են։ Այսինքն՝ հետընդունման (ռեադմիսիոն) համաձայնագրերի շրջանակներում վերադարձողները, եվրոպական երկրներից, ՌԴ—ից, ԱՄՆ—ից եւ այլ երկրներից արտաքսված ու վտարված ՀՀ քաղաքացիները, ՌԴ—ից դատական կարգով արտաքսված կամ վտարված ՀՀ քաղաքացիները։
Բայց հարկադիր եկածներին աջակցությունը առաջնահերթությամբ է տրվելու։ Այլ կերպ՝ նախ կաջակցեն բազմազավակ ընտանիքներին (4 եւ ավելի երեխաներ ունեցող), տարեցներին (65 տարին լրացած), հաշմանդամություն ունեցող անձանց, առանց ուղեկցության վերադարձած եւ Հայաստանում առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին։
Ծրագրի շահառու կարող են դառնալ առնվազն 1 տարի արտերկրում բնակվելուց հետո ՀՀ վերադարձած այն քաղաքացիները, ովքեր վերադարձից հետո առավելագույնը 3 ամսվա ընթացքում դիմում են ծրագրին՝ աջակցություն ստանալու նպատակով։

Ինչպես է օգնելու

Աջակցությունը 4 ուղղությամբ է լինելու. 1. տեղեկատվական աջակցություն, 2. ժամանակավոր կացարանով ապահովում, 3. առողջապահական խնդիրների լուծման նպատակով վերադարձողների ուղղորդում, 4. խոցելի խմբերի՝ իրենց կարիքներին համապատասխան աջակցություն տրամադրող հաստատություններում տեղավորվելու եւ խնամք ստանալու նպատակով ուղղորդում դեպի համապատասխան կազմակերպություններ։
Գանք ժամանակավոր կացարանի խնդրին։ Բանն այն է, որ որոշ ընտանիքներ նախքան մեկնելը վաճառում են իրենց բնակարանները ճանապարհածախսը եւ այլ կարիքներ հոգալու նպատակով, ուստի վերադառնալով նրանք առաջնահերթ ունենում են կացարանի խնդիր։ Սա մեծագույն խնդիր է հատկապես հարկադիր վերադարձածների շրջանում։ Ուստի պետությունը որոշել է հարկադիր վերադարձած ՀՀ քաղաքացիներին բնակարաններ վարձակալելու համար տրամադրել սուբսիդիա։ Սուբսիդավորումը կլինի 60.000 դրամի չափով եւ 6 ամիս տեւողությամբ։ Ի դեպ, այս ժամանակահատվածն ընդունված չափանիշ է միջազգային դոնոր կազմակերպությունների կողմից իրականացվող ծրագրերում։
Ինչ վերաբերում է առողջապահական խնդիրների լուծման նպատակով վերադարձողներին ուղղորդելուն։ Արտերկրում բուժում ստացած, սակայն Հայաստան վերադարձած քաղաքացիների բժշկական աջակցության հարցը նույնպես շատ հրատապ է, քանի որ վերադարձողների այս խումբը վերադարձից հետո պետք է հայրենիքում շարունակի բուժման կուրսերը, մշտապես ստանա դեղորայք՝ երբեմն բավականին թանկարժեք, ինչը շատ հաճախ հնարավոր չի լինում ֆինանսական խնդիրների պատճառով, իսկ վերաինտեգրման ծրագրերի շրջանակներում դեղորայքը չի կարող անդադար տրամադրվել շահառուին։ Խնդիրն ավելի է բարդանում քրոնիկ, սուր վարակիչ եւ կյանքի համար վտանգավոր հիվանդությունների պարագայում, երբ նման հիվանդներին անհրաժեշտ է թե՛ շուրջօրյա խնամք, թե՛ դեղորայք։ Պետական հիշյալ այս ծրագրի նախագծում նշվում է, որ նշված խմբերի անձանց համար լրացուցիչ ֆինանսական կամ բժշկական սպասարկման (դեղորայքի տրամադրման) հնարավորություն չի նախատեսվում։ Նրանք կարող են իրենց բուժումը շարունակել կամ վճարովի հիմունքներով, կամ էլ օգտվել ՀՀ—ում առկա պետպատվերի հնարավորություններից։
Փոխարենը ծրագիրը նպատակ է դնում կազմակերպել նրանց պատշաճ ուղղորդումը դեպի այդ ծառայություններ՝ թիրախավորելով ըստ հետեւյալ խմբերի. հոգեկան առողջության խնդիրներ ունեցողներին, ՄԻԱՎ—ով կամ ՁԻԱՀ—ով հիվանդներին, տուբերկուլյոզով հիվանդներին, դիալիզի կարիք ունեցողներին, քաղցկեղով հիվանդներին (մանրամասներին կանդրադառնանք, երբ ծրագիրը վերջնականապես կհաստատվի)։
Ինչ է լինելու հարկադիր վերադարձած խոցելի խմբերի հետ։ Վերադառնում են հիվանդ, ծեր ու միայնակ տարեցներ, ովքեր կարիք ունեն ստանալու առաջին անհրաժեշտության աջակցություն։ Այս պարագայում պետությունը պետք է լինի այն մարմինը, որը որոշակիորեն կստանձնի նման մարդկանց առաջին անհրաժեշտության աջակցություն ցուցաբերելու, ինչպես նաեւ նրանց հետագա խնամքի կազմակերպման հարցը։
Հիմա՝ ինչ է անելու պետությունը։ Կազմակերպելու է առանց ուղեկցության վերադարձած անչափահասներին եւ Հայաստանում առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին օդանավակայանում եւ սահմանի այլ անցակետերում դիմավորելու, համապատասխան հաստատություններում տեղավորելու եւ նրանց հետագա խնամքի հարցերը։
Կազմակերպելու է նաեւ 18 տարին լրացած եւ հաշմանդամություն ունեցող, ինչպես նաեւ տարեց անձանց (65 տարին լրացած) համապատասխան խնամքի կենտրոններում տեղավորման հարցերը։

Ինչքան գումարով է օգնելու

Ծրագրի արժեքը 13 մլն 680 հազար դրամ է։ Օգնության կգա պետական բյուջեն։ Ինչպես տեսանք, այն ներառում է միայն ժամանակավոր կացարանի համար անհրաժեշտ միջոցները, քանզի աջակցության մյուս տեսակների համար՝ տեղեկատվական աջակցություն, առողջապահական խնդիրների լուծում, խոցելի խմբերին համապատասխան հաստատություններում տեղավորում, լրացուցիչ ֆինանսներ չեն պահանջվում, դրանք տրամադրվելու են առկա հատկացումների կամ ծրագրերի շրջանակներում։
Հաշվարկն արվել է հետեւյալից ելնելով։ Տարեկան միջին հաշվով Հայաստան հարկադիր վերադառնում են շուրջ 300 անձինք։ Հարկադիր վերադարձողների մի մասը սովորաբար չեն ունենում կացարանի կարիք, որոշ մասն էլ նմանատիպ աջակցություն ստանում է վերաինտեգրման ծրագրերի շրջանակներում (օրինակ, 2018թ. ընթացքում «Հայկական Կարիտաս»—ի կողմից իրականացվող ծրագրերի շրջանակներում 95 ընտանիքից ժամանակավոր կացարան ստանալու կարիք ունեցել է 21—ը, որը կազմում է ծրագրերի շահառուների 22 տոկոսը։ «ERRIN Հայաստան» ծրագրի շրջանակներում 2018թ. նոյեմբերից մինչ 2019թ. հունիս ամիսը տան վարձակալության համար դիմել է 31 անձ, սակայն աջակցություն ստացել է միայն 10 շահառու՝ դիմողների մոտ 32 տոկոսը)։ Այսպիսով, 38 ընտանիքների համար, որը կազմում է վերադարձողների շուրջ 10 տոկոսը, բնակարանների վարձակալության սուբսիդավորման համար տարեկան անհրաժեշտ կլինի 13 մլն 680 հազար դրամ (38 x 60.000 x 6)։
Հարց է ծագում՝ կա՞ արդյոք անհրաժեշտություն պետական ծրագիր ունենալու. տարբեր տվյալներից դատելով՝ այո, քանզի հարկադիր վերադարձողների թիվը շատանում է, եւ դա է հուշում տվյալների վերլուծությունը։ Իբրեւ այդ անհրաժեշտության հիմնավորում՝ ներկայացնենք այդ տվյալները։

Թվային պատկերը՝ իբրեւ վերջաբան

2010—2018թթ. ՀՀ քաղաքացիների կողմից ԵՄ եւ ԵԱԱԸ (Եվրոպական ազատ առեւտրի ընկերակցություն) անդամ պետություններում ներկայացվել է 57.250 ապաստանի հայց։ Ընդհանուր առմամբ, 2010—2018թթ. վերջնական որոշումների հիման վրա ՀՀ քաղաքացիներին շնորհվել է 1,080 փախստականի կարգավիճակ, 1,015 հումանիտար պաշտպանության կարգավիճակ եւ 880 օժանդակ պաշտպանության կարգավիճակ։ Այս ժամանակահատվածի 4 հիմնական նպատակակետ երկրներն են Գերմանիան, Ֆրանսիան, Ավստրիան եւ Բելգիան, որոնք միասին տարեկան ընդունել են ՀՀ քաղաքացի ապաստան հայցողների մոտ 88 տոկոսին։
Վերջին տարիներին ԵՄ անդամ երկրներում անկանոն կարգավիճակում գտնվող ՀՀ քաղաքացիների թվաքանակը զգալիորեն ավելացել է, եւ անկանոն կարգավիճակում գտնվող ՀՀ քաղաքացիների կուտակումներ են առաջացել։ Նրանց վերաբերյալ նաեւ ԵՄ տարածքը լքելու պաշտոնական որոշում է կայացվել, ինչն էլ հանգեցնելու է առաջիկայում նրանց վերադարձի արագացմանը։ Նրանց վերադարձը ձգձգվում է տարբեր հանգամանքների բերումով, սակայն ի վերջո հայտնվելով անկանոն կարգավիճակում (մերժված ապաստան հայցողներ, առանց փաստաթղթերի միգրանտներ եւն)՝ կամավոր կամ հարկադիր վերադառնում են Հայաստան։
Եթե 2015թ. ԵՄ երկրներից ստացվել է 146 հայց, ապա արդեն 2018թ. ստացվել է 1042 հետընդունման՝ ռեադմիսիոն հայց՝ 2077 անձանց վերաբերյալ։ Ռեադմիսիոն հայցեր ուղարկող ԵՄ երկրների թիվը 2014թ. 2—ի փոխարեն (Շվեդիա եւ Լեհաստան) 2018թ. դարձել է 8։ Ընդհանուր առմամբ, 2012—2018թթ. ԵՄ երկրներից եւ ՌԴ—ից ստացվել են 2488 ռեադմիսիոն հայցեր՝ 4889 անձանց մասին։ Վերջին երկու տարիներին ռեադմիսիոն հայցեր ուղարկող առաջատար երկիրը Գերմանիան է, որը 2017թ. ուղարկել է 499 հայց (1022 անձանց մասին), իսկ 2018թ.՝ 681 հայց (1385 անձանց մասին)։ 2019թ. առաջին ութ ամիսների ընթացքում ստացվել է 679 հայց՝ 1376 անձանց մասին, որից 1063 անձանց ՀՀ քաղաքացիությունը հաստատվել է։
Ըստ Եվրոստատի տվյալների, 2017թ. 5350 ՀՀ քաղաքացիների՝ ՀՀ վերադարձնելու վերաբերյալ որոշում է կայացվել, սակայն նրանցից փաստացի վերադարձել է ընդամենը 1470 անձ (24,7 տոկոս)։ 2018թ. 4135 ՀՀ քաղաքացիներ պետք է վերադառնային իրենց ծագման երկիր, որոնցից փաստացի վերադարձել է ընդամենը 2030 անձ։ Ընդհանուր առմամբ, 2009—2018թթ. ԵՄ անդամ պետություններում ընդունվել է 46.945 ՀՀ քաղաքացիների վերադարձնելու մասին որոշում։ Միեւնույն ժամանակ, 2009—2018թթ. ԵՄ անդամ պետություններից փաստացի Հայաստան են վերադարձվել 12.050 ՀՀ քաղաքացիներ։

05-10-2019





23-10-2019
Հայաստանը զբոսաշրջային քարտեզի վրա
Ինչպիսի քայլեր են արվում մեր երկրի վարկանիշը բարձրացնելու ...


23-10-2019
Հովհաննես Թումանյանի «բարի ուժի» փիլիսոփայությունը
Լիակատար ներումը հնարավոր է դարձնում «սիրելը»

Մինչ հայոց ...


23-10-2019
Ներքաղաքական կյանքն ընթանում է բնականոն հունով
Խորհրդարանական ուժերը՝ տեղական իրադարձությունների մասին

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am


Ինչպիսի՞ն է ...


23-10-2019
Թյուրքալեզու երկրների հավաք՝ Մերձավոր Արեւելքն ու Կովկասը վերահսկելու օրակարգով
Համաթուրքական համերաշխության ներքին անհամերաշխությունը

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Պետք է խոսել ...


23-10-2019
Սառույց հալեցնելու աղի փոխարեն կերակրի՛ աղ օգտագործեք
Եթե, իհարկե, թանկ է առողջությունը

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Գաղտնիք հայտնաբերած ...


23-10-2019
Քրդերը մնացել են մենակ թուրքական թնդանոթների դեմ
Հասկանալի չէ, թե երբ քրդերը կազատվեն թուրքական իշխանության ...


23-10-2019
Բիզնես... կարմիր գծերին
Երեւանի փողոցներում՝ հատկապես կենտրոնում, կարմիր գծերին հաճախ կարելի է ...



23-10-2019
Վաշինգտոնն ու Մոսկվան ասացին իրենց խոսքը. ո՞րն է լինելու լուծումը
Եվ ինչ նոր սադրանքների կդիմի ...

23-10-2019
Գինու արտահանումն աճել է
Հայկական արտադրանքը կներկայացվի ...

23-10-2019
«Դրախտի դարպասը»՝ Արցախի էկրանին
Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am



23-10-2019
Ռազմական խաղերում Հայաստանն ունի 1 մեդալ
Եվս մի քանիսի ակնկալիք

USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +25... +27

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO