Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

30.05.2020
ԶԱՆԱԶԱՆ


Հավաքականը կադրային խնդիրներով է պատրաստվում որոշիչ խաղերին

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը առանց Հենրիխ Մխիթարյանի երեկ սկսեց նախապատրաստությունը Լիխտենշտայնի եւ Ֆինլանդիայի թիմերի հետ Եվրոպայի 2020 թ. առաջնության ընտրական հանդիպումներին։ Մեր ընտրանու ավագը հոկտեմբերի 12—ին եւ 15—ին նախատեսված արտագնա այդ պատասխանատու խաղերը բաց կթողնի «Ռոմայի» կազմում ստացած ազդրի վնասվածքի պատճառով։ Այս անգամ թիմակիցներին չի օգնի նաեւ հենակետային կիսապաշտպան Կառլեն Մկրտչյանը, որն, ինչպես նշվում է, բացակայում է հիվանդության պատճառով։
Հայրենի հավաքականը մայրաքաղաքի Ավան համայնքում գործող ֆուտբոլի ակադեմիայում մեկնարկած ուսումնամարզական հավաքը սկսեց հրավիրված 25 ֆուտբոլիստներից 20—ի մասնակցությամբ։ ՀՖՖ մամլո ծառայության հաղորդմամբ, պաշտպաններ Վարազդատ Հարոյանը («Ուրալ», Ռուսաստան) եւ Արարատ Մոնրոն («Բոյակա Չիկո», Կոլումբիա), կիսապաշտպան Ռումյան Հովսեփյանը («Արդա», Բուլղարիա), հարձակվողներ Սարգիս Ադամյանը («Հոֆենհայմ», Գերմանիա) ու Տիգրան Բարսեղյանը («Կայսար», Ղազախստան) մարզումներին կներգրավվեն այսօրվանից։ Հավաքականի մարզիչների տրամադրության տակ են նաեւ դարպասապահներ Արամ Հայրապետյանը եւ Անատոլի Այվազովը (երկուսն էլ՝ «Ուրարտու»), Հենրի Ավագյանը («Ալաշկերտ») ու Արսեն Բեգլարյանը («Դնեպր», Բելառուս), պաշտպաններ Տարոն Ոսկանյանը եւ Հայկ Իշխանյանը (երկուսն էլ՝ «Ալաշկերտ»), Արման Հովհաննիսյանը («Գանձասար Կապան»), Հովհաննես Համբարձումյանը («Էնոսիս Պարալիմնի», Կիպրոս), Կամո Հովհաննիսյանը («Ժետիսու», Ղազախստան) ու Անդրե Չալըշըրը («Գյոթեբորգ», Շվեդիա), կիսապաշտպաններ Պետրոս Ավետիսյանը («Արարատ Արմենիա»), Արտակ Եդիգարյանը, Արազ Օզբիլիսը եւ Էրիկ Վարդանյանը (երեքն էլ՝ «Փյունիկ»), Արտակ Գրիգորյանը («Ալաշկերտ»), Մարկոս Պիզելին («Ակտոբե», Ղազախստան), Գեւորգ Ղազարյանը (ԱԵԼ, Կիպրոս) եւ Էդգար Բաբայանը («Հոբրո», Դանիա), հարձակվողներ Արթուր Միրանյանը («Փյունիկ») եւ Ալեքսանդր Կարապետյանը («Սոչի», Ռուսաստան)։ Երեւանում մեր ֆուտբոլիստները կմարզվեն մինչեւ հոկտեմբերի 10—ը։
Առաջիկա հանդիպումները հույժ կարեւոր են Հայաստանի հավաքականի համար, քանզի կարող են որոշել մեր թիմի հեռանկարներն ընտրական մրցաշարում։ Իսկ այդ հեռանկարներն առայժմ խիստ հուսադրող են. մեր երկրի գլխավոր թիմը 3—րդ տեղն է զբաղեցնում «J» խմբում՝ 3 միավոր զիջելով ֆիններին։ Ինքնին հասկանալի է, որ հյուսիսցիների նկատմամբ հաղթանակը մեզ կմոտեցնի «Եվրոյի» եզրափակիչ փուլին առաջին անգամ մասնակցելու բաղձալի երազանքի իրականացմանը։ Ընդ որում՝ ցանկալի է, որ այդ հաղթանակը լինի երկու եւ ավելի գոլի առավելությամբ։ Խնդիրն այն է, որ Երեւանում հայ ֆուտբոլիստները Ֆինլանդիայի մարզիկներին զիջել են 0։2 արդյունքով եւ հետագայում՝ միավորների հնարավոր հավասարության դեպքում հաշվի է առնվելու թեկնածուների միջեւ անձնական հանդիպումների ցուցանիշը։ Սակայն մինչ այդ կարեւոր է չսայթաքել խմբի հետնապահ Լիխտենշտայնի հետ մրցավեճում։ Ի դեպ, արդեն իսկ վստահաբար կարելի է ասել, որ վերջինիս հետ խաղին գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը ներկայացնելու է նախորդ հանդիպումներից որոշակիորեն տարբերվող կազմ։ Ճիշտ է, կադրային խնդիրներն առնչվում են կիսապաշտպանության գծին, բայց Մխիթարյանը եւ Մկրտչյանը թիմի առանցքային խաղացողներն են, որոնց շուրջ կառուցվում էր խաղային ընդհանուր մարտավարությունն ու ծրագիրը։ Ամեն դեպքում, մեր մարզիչներն ունեն դաշտի կենտրոնում առաջացած բացը լրացնելու հնարավորություն, որն ընձեռում է նաեւ տեւական ընդմիջումից հետո Պիզելիի վերադարձը Հայաստանի հավաքական։
Ուրախացնում է, թերեւս, այն հանգամանքը, որ սպասվող պատասխանատու հանդիպումներին բարձր տրամադրությամբ է մոտենում հարձակվող Սարգիս Ադամյանը, որը դարձավ գերմանական բունդեսլիգայի առաջնության 7—րդ տուրի գլխավոր հերոսը։ 26—ամյա երեւանցին երկու անգամ գրավելով հանրահայտ Մանուել Նոյերի պաշտպանած դարպասը՝ Մյունխենի «Բավարիայի» հետ արտագնա խաղում 2։1 հաշվով հաղթանակ ապահովեց «Հոֆենհայմին»։ Դրա շնորհիվ արտասահմանյան հեղինակավոր շատ լրատվամիջոցներ մեր հայրենակցին ճանաչեցին ոչ միայն հանդիպման, այլեւ ընդհանրապես մրցափուլի լավագույն խաղացող՝ նրան ընդգրկելով նաեւ տուրի խորհրդանշական հավաքականում։ Նշվում է նույնիսկ, որ «Ալյանց Արենայում» հայ հարձակվողի բենեֆիսը կմնա Զիսհայմ քաղաքը ներկայացնող ակումբի պատմությունում։ Սակայն պետք է հաշվի առնել, որ Ադամյանը լուրջ կախվածություն ունի թիմակիցների գործողություններից եւ, այսպես կոչված, վերջին հարվածի հարձակվող է։ Այդ առումով շատ կարեւոր է, որ Հայաստանի հավաքականում նրա խաղընկերները նկատի ունենան այդ հանգամանքը եւ կարողանան հարվածային դիրք դուրս բերել Սարգսին։ Եթե դա հաջողվի, ապա ամենեւին էլ զարմանալի չի լինի, որ Ադամյանը հավաքականում զարգացնի ակումբի կազմում սկսած գոլային շարքն ու այդքան սպասված ուրախություն պարգեւի բոլորիս։ Այդ դեպքում կկարողանանք արձանագրել նաեւ, որ առաջատարի բացակայությունն այլեւս լուրջ խնդիր չէ Հայաստանի հավաքականի համար։

Հրայր ՆԱԶԱՐՅԱՆ

08-10-2019





28-05-2020
Պատմության անիվի հետպտույտը
Եթե ստեղծվեր Միացյալ անկախ Հայաստանը…

1918-20 թթ. ընթացքում ...


28-05-2020
Արտոնյալ վարկեր՝ 25 տոկոս դրամաշնորհով
Հաստատվեց համավարակի տնտեսական հետեւանքների չեզոքացման հերթական միջոցառումը

Գործադիրը ...


28-05-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 442 նոր դեպք, առողջացել է ևս 32 պացիենտ
Հայաստանում մայիսի 28-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային ...


28-05-2020
Մեր ազատությունը Քրիստոսով է
Պատմության ողջ ընթացքում մարդիկ ձգտել են ազատության։ Շատերն են ...


28-05-2020
Հայոց պատմության սպիտակ էջերից
Ռուսների մասնակցությունը 1918 թվականի մայիսյան հերոսամարտերին

Հայ ժողովրդի ...


28-05-2020
Դղյակների գույքահարկն ավելանալու է
Հավանություն տրվեց հարկային օրենսգրքի փոփոխություններին

Կառավարությունը երեկվա նիստում ...


28-05-2020
Լռությունը նույնպես հաղորդակցության ձեւ է
Միայն լռելով կարելի է վերագտնել խոսքի արժեքը

Լռությունը ...



28-05-2020
Տիկնիկային թատրոն-85
Ճանապարհ դեպի մանկություն


28-05-2020
Արցախյան ազատամարտի հերոսներից մեկը
Արցախյան գոյամարտը շատ հերոսներ ծնեց։ Նրանց մի մասն ...

28-05-2020
Հրշեջ նոր մեքենա Կովսականի ՀՓՋ-ին
Մոտ օրերս Քաշաթաղի շրջանի հարավային ...

28-05-2020
Հրանտ Մելքումյանը ճանաչվեց երկրորդը
Հայ շախմատիստները շարունակում են հաջողություններ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +15... +17
ցերեկը +29... +31

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO