Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

23.10.2019
ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ


Առեւտուրը սահմաններ չի ճանաչում

Տարածաշրջանի տնտեսական եւ քաղաքական շահերի բախման հետեւանքները

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


Բուլղարիայում նոյեմբերի 19-21-ը կանցկացվի Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի Գլխավոր ասամբլեան։ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության, ՍԾՏՀ ԽՎ—ի պատվիրակության անդամ Արտակ Մանուկյանը «ՀՀ»—ի հետ զրույցում նշեց, որ տնտեսական մասով քննարկումները նվիրված են լինելու ֆինանսական գործիքներին, եւ այդ համատեքստում առաջարկում է դիտարկել, թե ինչպիսի ուղեցույցներ կան սեւծովյան տնտեսական համագործակցության անդամ երկրներում կրիպտոարժույթների կամ թվային ֆինանսական ակտիվների մասով, ինչպիսին են վերաբերմունքը եւ օրենսդրական կարգավորումներն աշխարհում տեղի ունեցող այդ միտումների վերաբերյալ։ Նշենք, որ պատգամավորը վերջերս շրջանառության մեջ է դրել «Թվային ֆինանսական ակտիվների մասին» օրենքի նախագիծը, որի ընդունման անհրաժեշտությունը տեսնում է թվային տեխնոլոգիաների զարգացման ընթացքով պայմանավորված, այդ թվում նաեւ՝ ֆինանսական ոլորտում։
Մյուս կարեւոր թեման, որի ուղղությամբ որոշակի գաղափարներ եւ առաջարկներ է պատրաստվում ներկայացնել Մանուկյանը, վերաբերում է տարածաշրջանում զբոսաշրջության հոսքերի մեծացմանը։ Սակայն այդ թեմաները դեռ պետք է ընթացակարգեր անցնեն մինչեւ կդառնան զեկուցումներ։ Նման հարցերում կարեւոր դերակատարություն ունի խորհրդարանական դիվանագիտությունը։ Եթե հարցը բավականաչափ զարգանում եւ լուծում է պահանջում, ապա պատգամավորների շահերից է բխում, որպեսզի ակտիվ դերակատում ունենան իրենց երկրներում այդ խնդիրները բարձրաձայնելու եւ լուծումներ գտնելու համար։ «Սա այն հարթակն է, որտեղ մշտապես պետք է մյուսներին ցույց տանք, թե ինչով ենք ձեռնտու որպես գործընկեր։ Եթե այդպես չվարվենք, ապա կկորցնենք պահը եւ այն զբոսաշրջիկին, որը գալիս է տարածաշրջան։ Ինչպես մենք, այնպես էլ վրացի եւ թուրք գործընկերները պետք է հետաքրքրված լինեն, որ մենք տարածաշրջանն ամբողջությամբ վաճառենք զբոսաշրջիկին, այլ ոչ թե երկրները՝ առանձին—առանձին։ Եթե մի երկրից մյուսը տեղաշարժվելու համար բարդություններ ենք ստեղծում, ապա, ըստ էության, փոխում ենք զբոսաշրջիկի տպավորություններն ամբողջ տարածաշրջանի մասին։ Թուրքիան հավակնում է լինել աշխարհի զարգացած զբոսաշրջային ուղղություններից մեկը. եթե հիմա առաջատար տասնյակում է, ապա նպատակ ունի ընդգրկվել հնգյակում։ Այս պարագայում յուրաքանչյուր զբոսաշրջիկ նրա համար պոտենցիալ հնարավորություն է մեծացնելու իր մասնաբաժինը»,–մանրամասնեց զրուցակիցս։
Խոչընդոտների վերացումը կարեւոր է ոչ միայն տարածաշրջանի երկրների տնտեսության, այլեւ զբոսաշրջիկների եւ տուրօպերատորների համար։ Բիզնեսի տեսանկյունից հեռանկարային չէ, երբ ծախսեր են արվում, գովազդում տարածաշրջանը եւ միեւնույն ժամանակ կանգնում արհեստական խոչընդոտների առջեւ։ Հայկական կողմն առաջարկում է օրինակ՝ ազգությամբ ոչ հայ զբոսաշրջիկների համար կիրառել հեշտացված ընթացակարգեր սահմանը հատելու ժամանակ, օրինակ՝ Գյումրիից։ «Սա քաղաքական դիրքորոշման հետեւանք է, իսկ մենք խոսում ենք տնտեսական հարթակի մասին, որտեղ կարեւորվում են տնտեսական խնդիրները,–նկատեց Մանուկյանը, ապա հավելեց.–Զբոսաշրջիկին հետաքրքիր չեն Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ եղած պարտավորությունները, նա ծախսեր է անում, գալիս տարածաշրջան։ Իսկ մենք որպես պատգամավորներ պետք է ունենանք բավարար կամք եւ այն գիտակցումը, որ առեւտուրը սահմաններ չի ճանաչում եւ բիզնեսի համար արհեստական խոչընդոտներ ստեղծելով միայն բարդացնում ենք իրավիճակը»։
Թե որքանով է առեւտրային հարաբերությունների դյուրինացումը ձեռնտու երկուստեք՝ թե Հայաստանի, թե Թուրքիայի համար, զրուցակիցս նշեց, որ, օրինակ, Բաքու—Թբիլիսի—Կարս երկաթգիծը Եվրոպա գնացող ամենակարճ ուղին է։ Մյուս կողմից՝ եթե հաշվի ենք առնում այն հանգամանքը, որ անիվները եւս փոխարինվում են, իսկ ճանապարհի երկարությունը խնդրահարույց է հատկապես շուտ փչացող ապրանքների տեսանկյունից, ապա այս հարցի լուծումը լուրջ տնտեսական բաղադրիչ է ներկայացնում։ «Չմոռանանք դիտարկել նաեւ այս երեք երկրների միջեւ առեւտրաշրջանառության ծավալները։ Եթե մեծացնում ենք տնտեսական բաղադրիչը, ապա մեծացնում ենք նաեւ երկրների երկուստեք վստահությունը եւ համագործակցությունը։ Տնտեսական այս հարթակը ենթադրում է սեւծովյան ավազանի երկրների համար տնտեսական հետաքրքրությունների մեծացում, իսկ դրան պետք է հետեւեն կոնկրետ քայլեր, հակառակ դեպքում ինչո՞ւ ենք անդամակցում մի հարթակի, որտեղ կան խնդիրներ, եւ որոնք պատրաստ չենք լուծել։ Ինչ խոսք, սա շատ զգայուն հարթակ է, քանի որ մասնակից բոլոր երկրները մեկը մյուսի հանդեպ տարածքային պահանջներ կամ այլ չլուծված խնդիրներ ունեն»,–նկատեց նա։
ՍԾՏՀ անդամ պետություններից միայն երեքի՝ Թուրքիայի, Ադրբեջանի, Ալբանիայի հետ մեր երկիրը չունի երկկողմ համաձայնագրեր։ Դեռեւս սեպտեմբերին Թուրքիայի Գիրեսուն քաղաքում տեղի ունեցած ՍԾՏՀ ԽՎ տնտեսական, առեւտրի, տեխնոլոգիական եւ բնապահպանական հարցերի հանձնաժողովի 53—րդ նիստի ժամանակ անդրադարձ է եղել առեւտրային համեմատական առավելությունների վերհանմանը եւ դրա համատեքստում կրկնակի հարկումից խուսափելու եւ բիզնես հետաքրքրությունը մեծացնելու անհրաժեշտությանը։ Հայկական պատվիրակության հիմնական ուղերձն այն էր, որ Հայաստանը բաց է եւ սեւծովյան ավազանի գրեթե բոլոր երկրների հետ իրականացնում է բաց քաղաքականություն եւ ունի կնքված երկկողմ համաձայնագրեր. «Միայն երեք երկրներ են, որոնք չեն միանում Հայաստանի պարզած ձեռքին։ Եթե Ադրբեջանի դեպքում հասկանալի է պատճառը, չկա այդ երկրի հետ առեւտրաշրջանառություն, ապա վիճակագրությունը ցույց է տալիս, որ Թուրքիայի հետ առնվազն Հայաստանը բավականին մեծ ծավալի առեւտուր է իրականացնում՝ շուրջ 250 մլն դոլարի չափով։ Հիմնականւմ ներմուծում ենք, սակայն այդ առեւտուրն իրականացվում է արհեստական խոչընդոտներով, այսինքն՝ անցնում ենք վրացական սահմանը, հետո արդեն՝ թուրքական։ Մինչդեռ Թուրքիան ասում է, որ Հայաստանի հետ առեւտուր չունի։ Նման մոտեցումը հակասում է սեւծովյան ավազանի ոգուն եւ առավել եւս այն թեմատիկային, որն ընտրված էր քննարկման համար»։
2020 թվականի մարտին Տիրանայում տեղի է ունենալու ՍՏԾՀ ԽՎ—ի տնտեսական, առեւտրի, տեխնոլոգիական եւ բնապահպանական հարցերի հանձնաժողովի նիստը։ Մանուկյանը նշեց, որ պատրաստ է հարցադրումներ անել մասնավորապես Ալբանիայի մասով։ Չնայած մեր երկու երկրների միջեւ առեւտրաշրջանառությունը մեծ չէ, սակայն անհրաժեշտ է քննարկումներ ունենալ, որպեսզի քաղաքական առումով կառավարությունները քայլեր ձեռնարկեն։ «Բիզնեսի միջոցով է հնարավոր մեր ազդեցությունը որպես գործոն էլ ավելի մեծացնել նմանատիպ որոշումներում, ինչպիսին Բաքու—Թբիլիսի—Կարս երկաթգիծն է։ Տարածաշրջանը գրավիչ հնարավոր է դարձնել ընդհանուր հարթակ ստեղծելու, այլ ոչ թե իրար դեմ պայքարելու ճանապարհով»,–ընդգծեց պատգամավորը։

08-10-2019





23-10-2019
Հայաստանը զբոսաշրջային քարտեզի վրա
Ինչպիսի քայլեր են արվում մեր երկրի վարկանիշը բարձրացնելու ...


23-10-2019
Հովհաննես Թումանյանի «բարի ուժի» փիլիսոփայությունը
Լիակատար ներումը հնարավոր է դարձնում «սիրելը»

Մինչ հայոց ...


23-10-2019
Ներքաղաքական կյանքն ընթանում է բնականոն հունով
Խորհրդարանական ուժերը՝ տեղական իրադարձությունների մասին

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am


Ինչպիսի՞ն է ...


23-10-2019
Թյուրքալեզու երկրների հավաք՝ Մերձավոր Արեւելքն ու Կովկասը վերահսկելու օրակարգով
Համաթուրքական համերաշխության ներքին անհամերաշխությունը

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Պետք է խոսել ...


23-10-2019
Սառույց հալեցնելու աղի փոխարեն կերակրի՛ աղ օգտագործեք
Եթե, իհարկե, թանկ է առողջությունը

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Գաղտնիք հայտնաբերած ...


23-10-2019
Քրդերը մնացել են մենակ թուրքական թնդանոթների դեմ
Հասկանալի չէ, թե երբ քրդերը կազատվեն թուրքական իշխանության ...


23-10-2019
Բիզնես... կարմիր գծերին
Երեւանի փողոցներում՝ հատկապես կենտրոնում, կարմիր գծերին հաճախ կարելի է ...



23-10-2019
Վաշինգտոնն ու Մոսկվան ասացին իրենց խոսքը. ո՞րն է լինելու լուծումը
Եվ ինչ նոր սադրանքների կդիմի ...

23-10-2019
Գինու արտահանումն աճել է
Հայկական արտադրանքը կներկայացվի ...

23-10-2019
«Դրախտի դարպասը»՝ Արցախի էկրանին
Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am



23-10-2019
Ռազմական խաղերում Հայաստանն ունի 1 մեդալ
Եվս մի քանիսի ակնկալիք

USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +25... +27

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO