Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

24.10.2019
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ


Անպտղությամբ տառապող զույգերը կօգտվեն աջակցությունից

Ինչո՞վ է պետությունը նրանց ձեռք մեկնում

Լուսինե ՆԱԶԱՐՅԱՆ
l.nazaryan@hhpress.am


Ինչպես «ՀՀ»-ն նախորդ համարներից մեկում նշել էր, վերարտադրողական առողջության բարելավման նպատակով ՀՀ առողջապահության նախարարությունն այս տարվանից միջոցառումներ է նախատեսել։
ՀՀ կառավարության որոշմամբ, առաջին անգամ ընդունվել եւ հաստատվել է մի նախագիծ, որով նախատեսվում են վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական միջոցառումներ իրականացնել անպտղությամբ տառապող զույգերի համար։ Ի՞նչ է ենթադրում ծրագիրը, որքանո՞վ է այն իրատեսական՝ օգնելու կանանց մայրանալու հարցում, ովքե՞ր իրավունք ունեն օգտվելու պետության աջակցությունից։
ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի մոր եւ մանկան առողջության պահպանման վարչության մայրական եւ վերարտադրողական առողջության պահպանման բաժնի պետ Գայանե Ավագյանը «ՀՀ»—ի հետ զրույցում տեղեկացրեց, որ ծրագրի ներդրման նպատակով այս տարվա համար արդեն բյուջից հատկացվել է շուրջ 210 մլն դրամ։
Հայաստանում այս պահին կա վերարտադրողական տարիքի շուրջ 483 հազար 300 կին, որոնցից 14,9 տոկոսը անպտուղ են։ Նրանց մեծ մասը անզավակ են եւ երբեւէ հղիություն չեն ունեցել։ Այս տարվա տվյալներով, անպտուղ կանանց նախատեսվող թիվը 71 հազար է, որից ժամանակակից հետազոտությունների եւ բուժման կարիք ունեն 42 հազարը, իսկ վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կարիք՝ 28 հազարը։ Սերմնավորման կարիք ունեն կանանցից 15 736—ը, իսկ արտամարմնային բեղմնավորման՝ 12 825 կին։
Նախկինում այս ցուցանիշներում ընդգրկված զույգերը կարողացել են օգտվել վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից կամ սեփական միջոցներով, կամ որոշ կազմակերպությունների («Հայ մանուկ», «Արագիլ» եւ այլն) աջակցությամբ։ Արդյունքում, վերջին 5 տարիներին օժանդակ տեխնոլոգիաների՝ ներարգանդային սերմնավորման եւ արտամարմնային բեղմնավորման ներդրման շնորհիվ լույս աշխարհ է եկել ավելի քան 4 հազար երեխա։
«Պետության մասնակցությամբ նմանատիպ ծրագիր 3 տարի առաջ իրականացվել է սահմանամերձ բնակավայրերում, ինչի արդյունքում առանց տարիքային սահմանափակման աջակցություն է տրվել 35 զույգի։ Այժմ շահառուների թիվը մի փոքր սահմանափակել ենք եւ դարձրել նպատակային, որպեսզի կարողանանք ավելի բարձր արդյունք ստանալ։ Բնականաբար, չենք կարող արտամարմնային բեղմնավորման ենթակա բոլոր զույգերին աջակցել, հուսով ենք, որ հետագա տարիներին շարունակական կլինի պրոցեսը, եւ աջակցության գումարը կավելանա»,–նշեց Գայանե Ավագյանը՝ մանրամասնելով, թե որ զույգերն են հատկապես օգտվելու օժանդակությունից։
Շահառուները պետք է համապատասխանեն օրենքով նախատեսված չափորոշիչներին։ Զույգերից որեւէ մեկը պետք է պարտադիր ունենա ՀՀ քաղաքացիություն, իսկ ամուսնությունը պետք է գրանցված լինի օրենսդրությամբ սահմանված կարգով։ Զույգերը պետք է ներկայացնեն արդեն հետազոտության ենթարկված ռեպրոդուկտոլոգիական եզրակացություն, անպտղությունը հավաստող բժշկական քաղվածք։ Ամուսիններից մեկը պետք է ունենա զինվորական ծառայության կարգավիճակ։ Ծրագրում կարող են ներառվել նաեւ այն ամուսնական զույգերը, որոնք զինվորական ծառայության ընթացքում կորցրել են որդուն, ինչի դեպքում կնոջ տարիքը չպետք է գերազանցի 42—ը։ Շահառու կարող են լինել նաեւ այն զույգերը, որոնցից մեկն ունի հաշմանդամության կարգավիճակ, սակայն եթե այդ կարգավիճակում կինն է, ապա նրա հաշմանդամությունը չպետք է հակասի կամ վտանգի ծննդաբերությունը։
Պոտենցիալ շահառու դառնալու համար նախատեսված է հետազոտությունների ցանկ, որոնք պետք է պարտադիր դիմումի հետ ներկայացվեն համապատասխան բժշկական կազմակերպություն։ Ծրագիրը որոշ սահմանափակումներ է կիրառել նաեւ տարիքային առումով։ Կնոջ տարիքը չպետք է գերազանցի 35—ը։ Գայանե Ավագյանը տարիքային շեմի սահմանումը հետեւյալ կերպ է մեկնաբանում. «Եթե դիմումը ներկայացնելու պահին կինն արդեն 35 տարեկան է, ապա կարող է առաջիկա տարիներին դեռ հերթագրման փուլում լինել։ Այսինքն, հերթագրման ժամկետում չպետք է տարիքը հատի 38—ը։ 35 տարեկանից բարձր կանանց պարագայում վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու արդյունավետությունն արդեն խիստ ընկնում է»։ Նշենք, որ այն դեպքում, երբ արտամարմնային բեղմնավորումն արդյունավետ չընթանա եւ առաջին փորձից ձախողվի, ապա երկրորդ փորձը կատարվելու է արդեն պետության կողմից 50 տոկոս համաֆինանսավորմամբ։
Ի դեպ, Երեւանում այսօր գործում է վերարտադրողականությամբ եւ պտղաբերությամբ զբաղվող 6 կենտրոն, որոնցից ներկա պահին պետական պատվերի հայտ է ներկայացրել 5—ը, որոնցում, ըստ զրուցակցիս, ներդրվելու է պետպատվերի ծառայություն։ Շահառուն կարող է գնալ այդ կենտրոններից որեւէ մեկը, դիմում ներկայացնել։ Նշենք, որ փոխնակ մոր ծառայությունը ներառված չէ ծրագրում։
Ինչ վերաբերում է վիճակագրությանը, ապա 2000 թ. Հայաստանում անպտղության ցուցանիշը կազմել է 31,9 տոկոս, մինչդեռ այժմ այդ ցուցանիշը 14, 9 տոկոս է։

08-10-2019





23-10-2019
Հայաստանը զբոսաշրջային քարտեզի վրա
Ինչպիսի քայլեր են արվում մեր երկրի վարկանիշը բարձրացնելու ...


23-10-2019
Հովհաննես Թումանյանի «բարի ուժի» փիլիսոփայությունը
Լիակատար ներումը հնարավոր է դարձնում «սիրելը»

Մինչ հայոց ...


23-10-2019
Ներքաղաքական կյանքն ընթանում է բնականոն հունով
Խորհրդարանական ուժերը՝ տեղական իրադարձությունների մասին

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am


Ինչպիսի՞ն է ...


23-10-2019
Թյուրքալեզու երկրների հավաք՝ Մերձավոր Արեւելքն ու Կովկասը վերահսկելու օրակարգով
Համաթուրքական համերաշխության ներքին անհամերաշխությունը

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Պետք է խոսել ...


23-10-2019
Սառույց հալեցնելու աղի փոխարեն կերակրի՛ աղ օգտագործեք
Եթե, իհարկե, թանկ է առողջությունը

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Գաղտնիք հայտնաբերած ...


23-10-2019
Քրդերը մնացել են մենակ թուրքական թնդանոթների դեմ
Հասկանալի չէ, թե երբ քրդերը կազատվեն թուրքական իշխանության ...


23-10-2019
Բիզնես... կարմիր գծերին
Երեւանի փողոցներում՝ հատկապես կենտրոնում, կարմիր գծերին հաճախ կարելի է ...



23-10-2019
Վաշինգտոնն ու Մոսկվան ասացին իրենց խոսքը. ո՞րն է լինելու լուծումը
Եվ ինչ նոր սադրանքների կդիմի ...

23-10-2019
Գինու արտահանումն աճել է
Հայկական արտադրանքը կներկայացվի ...

23-10-2019
«Դրախտի դարպասը»՝ Արցախի էկրանին
Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am



23-10-2019
Ռազմական խաղերում Հայաստանն ունի 1 մեդալ
Եվս մի քանիսի ակնկալիք

USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +25... +27

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO