Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

13.12.2019
ԶԱՆԱԶԱՆ


Հայաստանն ունեցավ օլիմպիական մեկ ուղեգիր եւ սպասում է երկրորդին

Գերմանական Շտուտգարտում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի 49—րդ առաջնությունում երեւանցի Արթուր Դավթյանն իրավունք նվաճեց երրորդ անգամ անընդմեջ մասնակցելու օլիմպիական խաղերին։ Հայաստանին օլիմպիական եւս մեկ ուղեգիր կարող է ապահովել Արթուր Թովմասյանը, որը պահպանում է նաեւ մրցանակակիր դառնալու հնարավորությունը։
Եվ այսպես, համաշխարհային ստուգատեսում 27—ամյա Արթուր Դավթյանին հաջողվեց լուծել հիմնական խնդիրը եւ որակավորվել օլիմպիական խաղեր։ Ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանի անձնական սանը տղամարդկանց անհատական բազմամարտում 156 մասնակիցների պայքարում գրանցեց 37—րդ արդյունքը։ Բազմամարտի եզրափակիչից նրան բաժանեց առնվազն 0,7 միավոր, սակայն պարզվեց, որ ընդհանուր առմամբ վաստակած 80,898 միավորը բավարարում է օլիմպիական հավաստագիր ստանալուն։ Բազմամարտի արդյունքներով նման պատվի արժանացած 12 մարզիկների ցանկում մեր հայրենակիցը 9—րդն է։ Դրանով Դավթյանն ավարտեց ելույթներն այս առաջնությունում, քանզի չանցավ նաեւ առանձին վարժությունների եզրափակիչ։ Մասնավորապես, իր ուժեղագույն մրցաձեւում՝ հենացատկերում, նա 13,666 միավորով 25—րդն էր։ Նրան միայն 0,9 նիշ չբավարարեց բաղձալի ութնյակում ընդգրկվելու համար։ Ազատ վարժություններում Դավթյանը նույնքան միավորով 62—րդն էր, նժույգթափի վրա (13,466)՝ 33—րդը, օղակների վրա (13,800)՝ 36—րդը, զուգափայտերի վրա (12,633)՝ 140—րդը, իսկ պտտաձողի (12,800)՝ 99—րդը։ Ակնհայտ է, որ Արթուրը ցածր տեղեր է զբաղեցրել այն վարժություններից, որոնցում կատարելագործվելու հնարավորություններ Հայաստանում չկան՝ մարզումային նորմալ պայմանների բացակայության պատճառով։ Սակայն, մյուս կողմից, ճիշտ չէ այդ հանգամանքին վերագրել նրա գրաված համեստ տեղերը, քանզի բուն աշխարհի առաջնությանը մեր մարմնամարզիկները պատրաստվել են միջազգային չափանիշներին համապատասխանող Թբիլիսիի մարզադահլիճում։ Այնտեղ են նրանք մարզվել նաեւ գարնանը՝ Եվրոպայի առաջնությունից առաջ։
Տղամարդկանց Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը «ՀՀ»—ի հետ զրույցում այսպես մեկնաբանեց սանի մասնակցությունը. «Արդյունքը պայմանավորված է ոչ այնքան մեր մարզիկի ելույթի որակով, որքան նրանով, որ բեռնաթափել էինք նրա վարժությունները, որպեսզի կարողանան բազմամարտում պայքարել օլիմպիական ուղեգրի համար եւ նվաճել այն։ Իսկ մենք հաշվարկել էինք, թե մոտավորապես քանի միավոր է պետք դրա համար եւ համապատասխան առաջադրանքով Արթուրին ուղղորդել մրցակցության։ Ուրախ եմ, որ մեր հաշվարկներն արդարացան, եւ ունեցանք բաղձալի ուղեգիրը։ Ինչ վերաբերում է հենացատկերի եզրափակիչ չանցնելուն, ապա ասեմ, որ, իհարկե, վատ չէր լինի, եթե ստացվեր։ Սակայն եթե Արթուրը միայն այդ վարժությունից ուղեգիր նվաճեր՝ օլիմպիական խաղերում էլ իրավունք կունենար հանդես գալ այդ մրցաձեւում։ Իսկ դա այնքան էլ ցանկալի տարբերակ չէ եւ չի արտահայտում մեր հավակնությունները»։
Հավաքականի մարզիչը նշեց նաեւ, որ թիմակցի հաջողությունը կրկնելու, նաեւ գերազանցելու հնարավորություն ունի օղակների վրա վարժության եզրափակիչ փուլ անցած Արթուր Թովմասյանը։ Մեր զրուցակցի խոսքերով՝ այդ մրցաձեւում մեր առաջատարների խնդիրը փոքր—ինչ հեշտացել է, քանզի եզրափակիչ անցած 8 մարզիկներից 3—ն արդեն ունեն օլիմպիական ուղեգրեր։ Ըստ այդմ՝ Թովմասյանից պահանջվում է շրջանցել մնացած երեք ուղեգրերին հավակնող հինգ մարմնամարզիկներից 2—ին։ Դժվար է ասել, թե որքանով է լուծելի խնդիրը՝ հաշվի առնելով, որ մեր մարզիկը վերջին՝ 8—րդ տեղից է անցել եզրափակիչ։ Ճիշտ է, նրա չափ միավորներ է վաստակել նաեւ գերմանացի Նիկ Քլեսինգը (14,566)։ Նշենք, որ եզրափակիչում հանդես գալուն ընդհուպ մոտ էր նաեւ 35—ամյա Հարություն Մերդինյանը, որը վաստակելով 14,133 միավոր՝ հանգրվանեց 13—րդ հորիզոնականին։ Նրան կես նիշ չբավարարեց անցնելու վճռական փուլ։ Այդպիսով՝ մնում է սպասել Թովմասյանի մասնակցությամբ հոկտեմբերի 12—ին նախատեսված եզրափակիչ փուլին։
Դե, իսկ կանանց մրցումներում Հայաստանի միակ ներկայացուցիչ Անահիտ Ասադուրյանը չորս վարժություններից ստացած գնահատականների հանրագումարով հաշվարկվող անհատական բազմամարտում վաստակելով 42,965 միավոր՝ 174 մասնակիցների հաշվարկում գրավեց 161—րդ տեղը։ Նրա արդյունքը շուրջ 10 միավորով ցածր էր եզրափակիչ փուլ անցած վերջին՝ 24—րդ մարզուհու ցուցանիշից։ Նախնական տվյալներով՝ 16–ամյա հայուհու արդյունքը բավարար չէ օլիմպիական ուղեգիր նվաճելու համար, սակայն դա կպարզվի միայն առաջնության ավարտին կատարվելիք վերջնահաշվարկից հետո։ Նշենք միայն, որ զուգափայտերի վրա վարժությունում Ասադուրյանը 9,766 միավորով 205 մարմնամարզուհիներից 184—րդն էր, հավասարակշռության գերանի վրա (9,833)՝ 176—րդը, ազատ վարժություններում (11,400)՝ 157–րդը։

Հրայր ՆԱԶԱՐՅԱՆ

09-10-2019





13-12-2019
Արդարացվա՞ծ է, արդյոք, պետության կողմից 131.4 մլն եվրո գումարի վարկ վերցնելը
Որ ուղղություններով կծախսվեն բյուջետային աջակցության համար տրամադրված գումարները

Լուսինե ...


13-12-2019
Ի՞նչ են փաստում վերջին միասնական քննությունները
Աշխատանք կատարելու անհրաժեշտություն կա հատկապես միջնակարգ դպրոցներում

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am




13-12-2019
Աշխարհի վերաձեւման ընթացքը կփոփոխի նաեւ միջազգային կառույցները
Հայկական դիվանագիտության անելիքները՝ ԱՄՆ-ՌԴ հակամարտ եւ ԵՄ չեզոք ...


13-12-2019
Կրկին արտոնություններ ու կրկին միլիոնների
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


«ԷՅ ԲԻ ՍԻ Տեքստիլ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը ...


13-12-2019
Կգար հայրենիք, եթե կարողանար ապրել այստեղ իր արվեստով
Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


Մեր հայրենակից, ֆրանսահայ ճանաչված տենոր Ռուբեն Էլբակյանը, ...


13-12-2019
Արեւելքի եւ հայ արվեստի մերձեցման գաղտնիքները
ՀԱՊ-ում բացվեց «Արեւելքը եւ հայ արվեստը» ցուցահանդեսը

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am



13-12-2019
Հանրակրթության նոր չափորոշիչները միտված են քննական մտածողության զարգացմանը
Հաջորդ ուսումնական տարում այն կփորձարկվի հանրապետության մարզերից մեկում

Լուսինե ...



13-12-2019
Բակունցն ընդունեց թումանյանական դավանանքը
Այն է՝ լեզվի գործին հաստատ ազգային դրոշմ ...

13-12-2019
Տարեվերջին մեդալները համալրվում են
Մրցաշրջանի վերջին օրերին հայ մարզիկները ...

13-12-2019
Զինծառայությունից խուսափածներին ժամկետ տրվեց մինչեւ դեկտեմբերի 31-ը
Պարտքը կատարածները չպետք է անարդար ...

13-12-2019
Առանց մեղադրական դատավճռի
Ապօրինի ծագում ունեցող գույքի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +1... +3
ցերեկը +7... +9

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO