Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

24.10.2019
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


Դժվար է այսօր առանց լրատվամիջոցների օգնության կողմնորոշվել

Հարցազրույց «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի գլխավոր խմբագիր Արթուր ՂԱՐԱԳՅՈԶՅԱՆԻ հետ

–Պարոն Ղարագյոզյան, այսօր մարդիկ տեղեկատվություն ստանում են գրեթե վազքի մեջ, հընթացս։ Արդյո՞ք ավարտվում է թերթի ժամանակաշրջանը։
–Թերթի առաջացման պատմությունն անմիջականորեն կապված է մարդկության զարգացման եւ տեղեկատվության ստացման ու տարածման կենսական անհրաժեշտության հետ։ Տեղեկատվության տարածումն առավել պահանջարկված դարձավ պետականության ձեւավորումից հետո, երբ իշխանություններն իրենց «ասելիքը» տեղ հասցնելու խնդիր ունեին։
Գրերի գյուտից հետո տեղեկատվության տարածման ձեւն ու բովանդակությունը դարձան ավելի արագ հասանելի, ավելի գրավիչ ու ուսուցողական։
Այսօր, իհարկե, աշխարհը խելահեղորեն մտել է էլեկտրոնային լրահոսի հորձանուտ, ուր այլեւս այնքան էլ չեն կարեւորվում տեղեկատվության աղբյուրը, իսկությունը, աշխարհագրությունը (վայրը), ժամանակը եւ, որ ոչ պակաս կարեւոր է, գրագիտությունը։  
Թյուր կարծիք չստեղծվի, թե փորձում եմ նսեմացնել էլեկտրոնային հաղորդակցման դերը՝ ամենեւին։ Այդ միջոցը անչափ օգնում է նաեւ տպագիր մամուլի աշխատանքների արդյունավետ կազմակերպմանը։ Պարզապես պետք է էլեկտրոնային հաղորդակցման մեթոդները լինեն դյուրամարս, մայրենիով եւ գրագետ։
–Ի վերջո, համացա՞նց, թե՞ թուղթ։
–Երկուսն էլ։ Անգամ բարձր զարգացած երկրներում էլեկտրոնային լրատվամիջոցներին զուգահեռ իր դիրքերը դույզն ինչ չի զիջում տպագիր մամուլը։ Որովհետեւ թե՛ հասարակությունը, թե՛ իշխանությունները (որոնք ստեղծում են բարենպաստ միջավայր) գիտակցում են դրա կարեւորությունն ու առանձնահատկությունը։
Այն, ինչ կապված է էլեկտրոնի հետ, ցանկացած պահի կարող է խաթարվել, անջատվել, արգելափակվել, ուժգնանալ եւ թուլանալ, այրել համակարգեր եւ, վերջապես, ինքնայրվել, ինքնաոչնչացվել, ուղղորդվել՝ բարիքից վերածվելով կործանարար չարիքի։
Տպագիր մամուլն այսօր էլ ունի իր անվիճելի առավելություններն ու միայն իրեն բնորոշ առանձնահատկությունները, իսկ վերը թվարկված կատակլիզմների պարագայում այն դառնում է պարզապես անփոխարինելի։ Հատկապես անհաստատ խաղաղության, արտաքին եւ ներքին գերփխրուն կայունության պայմաններում։
–Ո՞րն է թերթի առաքելությունը։
–Կոնկրետ մեր մամուլի, մասնավորապես մեր թերթի առջեւ, բացի հիմնական առաքելությունից, խնդիր է դրված կերտել եւ ներկայացնել ազգի բարոյական նկարագիրը, համատարած խրթինաբանության ֆոնին ներկայացնել կապակցված եւ գրագետ հայերեն… հայության մի հատվածին զերծ պահել տառաճանաչությանը սպառնացող վտանգից։
Ինչ վերաբերում է թերթի բուն առաքելությանը, ապա այն օրվա հարափոփոխ տեղեկատվության եւ մնայուն արժեքները կրելը, պահպանելը եւ փոխանցելն է ոչ միայն օրվա ընթերցողին, այլեւ հաջորդ սերունդներին։
–Ի՞նչ ենք գերադասում. տպագիր մամո՞ւլ, թե...
–Տպագիր մամուլը, ի տարբերություն էլեկտրոնային հաղորդակցման միջոցների, որոնք առավելապես ներկայացնում են սենսացիոն, ճչացող վերնագրեր (ո՛չ բովանդակություն), խնդիրները եւ դրանց լուծումները ներկայացնում է համակարգված եւ պատասխանատու։ Ինչո՞ւ պատասխանատու. որովհետեւ, ի տարբերություն էլեկտրոնային լրատվամիջոցների, թերթում տպագրվածը չես կարող ջնջել կամ հեռացնել կայքից։ Այդ համակարգվածությունն ու պատասխանատվությունը տասնապատկվում են, երբ լրատվամիջոցը պետական է։
Մենք մեծ կարեւորություն ենք տալիս երկրի զարգացման առանցքային ոլորտների առաջնակարգ մասնագետների տեսակետների համակարգված ներկայացմանը հանրամատչելի լեզվով։ Թերթը կդառնա յուրօրինակ խորհրդական։ Մեծ տեղ է հատկացվում տնտեսական վերլուծություններին, իրավական թեմաներին, մշակութային միջավայրին, ազգային ներկապնակին, հոգեւոր արժեքներին, բարոյական նկարագրին, առողջապահությանը, բանականության ու մարդասիրության հիմնախնդիրներին, երիտասարդությանը հուզող հարցերին, ճաշակ ձեւավորող համամարդկային արժեքներին… Խնդիր է դրված, որ վաղվա «Հայաստանի Հանրապետություն» թերթում յուրաքանչյուրը, անկախ իր տարիքից, մասնագիտությունից եւ նախասիրություններից, գտնի իրեն հետաքրքրող հարցերի պատասխանները, հոգեհարազատ թեմաները։
–Հոգեբանները եզրակացրել են, որ ամեն օր թերթ ընթերցող մարդիկ իրենց զգում են հասարակության լիարժեք անդամ։
–Իհարկե, աշխարհում կատարվող այսրոպեական իրադարձությունների իրազեկման առումով համացանցն ու հեռուստատեսությունը անգերազանցելի են, սակայն տպագիր խոսքն է մնում գիտելիքի հիմնական աղբյուր, օգնում ճանաչել եւ գնահատել կյանքը, հասկանալ հասարակական հարաբերությունների օրենքները։ Տպագիր մամուլի դերը մեծ է հատկապես մարդու բարոյական եւ սոցիալական ձգտումների ձեւավորման, հասարակական վարքի յուրացման առումով։
Ակադեմիական եւ համալսարանական հանրույթի համար գիտական հրատարակություններից, հանդեսներից հետո գերադասելի է տպագրվել օրաթերթերում։
Թերթերն ու հանդեսները նաեւ առանձնանում են նրանով, որ կարողանում են ստուգել տեղեկատվության իսկությունը, դրանով իսկ հայտնվելով շահեկան վիճակում համացանցային աղբյուրների համեմատ։ Թղթային լրատվամիջոցները, մատակարարելով հավաստի եւ վստահելի տեղեկատվություն, աստիճանաբար դառնում են առավել հարմարավետ միջոց ընթերցողների համար եւ պարտավոր են պահպանել ավանդական որակյալ հոդվածների մատակարարի՝ իրենց վերապահված դերը։
Ի վերջո բոլոր լրատվամիջոցներն ունեն նաեւ էլեկտրոնային տարբերակ, կայք։ Եվ որպես ապագայի ոսկե օրենք եմ ասում՝ վաղվա ստուգված տեղեկատվությունն ավելի գերադասելի է, քան այսօրվա չստուգված ինֆորմացիոն հեղեղատը։ Նույնիսկ ամենակիրթ մարդու համար դժվար է այսօր առանց լրատվամիջոցների օգնության կողմնորոշվել եւ ընկալել հասարակական հակասական գործընթացները, կազմակերպել իր հետագա գործունեությունն ու ընդունել պատասխանատու որոշումներ։

09-10-2019





23-10-2019
Հայաստանը զբոսաշրջային քարտեզի վրա
Ինչպիսի քայլեր են արվում մեր երկրի վարկանիշը բարձրացնելու ...


23-10-2019
Հովհաննես Թումանյանի «բարի ուժի» փիլիսոփայությունը
Լիակատար ներումը հնարավոր է դարձնում «սիրելը»

Մինչ հայոց ...


23-10-2019
Ներքաղաքական կյանքն ընթանում է բնականոն հունով
Խորհրդարանական ուժերը՝ տեղական իրադարձությունների մասին

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am


Ինչպիսի՞ն է ...


23-10-2019
Թյուրքալեզու երկրների հավաք՝ Մերձավոր Արեւելքն ու Կովկասը վերահսկելու օրակարգով
Համաթուրքական համերաշխության ներքին անհամերաշխությունը

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Պետք է խոսել ...


23-10-2019
Սառույց հալեցնելու աղի փոխարեն կերակրի՛ աղ օգտագործեք
Եթե, իհարկե, թանկ է առողջությունը

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Գաղտնիք հայտնաբերած ...


23-10-2019
Քրդերը մնացել են մենակ թուրքական թնդանոթների դեմ
Հասկանալի չէ, թե երբ քրդերը կազատվեն թուրքական իշխանության ...


23-10-2019
Բիզնես... կարմիր գծերին
Երեւանի փողոցներում՝ հատկապես կենտրոնում, կարմիր գծերին հաճախ կարելի է ...



23-10-2019
Վաշինգտոնն ու Մոսկվան ասացին իրենց խոսքը. ո՞րն է լինելու լուծումը
Եվ ինչ նոր սադրանքների կդիմի ...

23-10-2019
Գինու արտահանումն աճել է
Հայկական արտադրանքը կներկայացվի ...

23-10-2019
«Դրախտի դարպասը»՝ Արցախի էկրանին
Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am



23-10-2019
Ռազմական խաղերում Հայաստանն ունի 1 մեդալ
Եվս մի քանիսի ակնկալիք

USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +25... +27

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO