Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

16.10.2019
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ


ՓՄՁ զարգացման թիրախները նախանշված են

Առաջիկա 4 տարում ՓՄՁ ոլորտում ստեղծվելու է 39 հազար աշխատատեղ

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Ի վերջո, փոքր ու միջին ձեռներեցության հատվածի ստեղծածը ի՞նչ կարեւորություն ունի մեր երկրի համար։ Պատասխանը տանք ազգային վիճակագրական ծառայության տվյալներով։
2017թ. ՀՀ—ում գործող տնտեսավարողների թիվը 59 575 է եղել, որից միայն 108—ն են (շուրջ 0.18 տոկոս) դասվել  խոշոր տնտեսավարողների շարքին։ ՓՄՁ—ների 52.1 տոկոսը գործունեություն է ծավալում Երեւանում։ ՀՀ ձեռնարկությունների մեկ աշխատողի ստեղծած ավելացված արժեքը տարեկան կտրվածքով կազմում է շուրջ 9.3 մլն դրամ (մոտ 18.7 հազ. դոլար), խոշոր ընկերություններում այն կազմում է 10.7 մլն դրամ (մոտ 222 հազ. դոլար), իսկ ՓՄՁ—ներում՝ միջինը 8 մլն դրամ (մոտ 16.8 հազ. դոլար)։ Հայաստանում 1000 բնակչի հաշվով ՓՄՁ միջին խտությունը ցածր է, կազմում է 20.1։ ՓՄՁ—ների կեսից ավելին գործունեություն է ծավալում Երեւանում, որտեղ ՓՄՁ—ների խտությունը 1000 բնակչի հաշվով 28.7 է, իսկ մարզերում նույն ցուցանիշը զգալիորեն ցածր է։ Երեւանից դուրս գտնվող ՓՄՁ—ների մեջ աչքի է ընկնում Կոտայքի մարզը, որտեղ գտնվում է ՓՄՁ սուբյեկտների 8 տոկոսը, իսկ ՓՄՁ խտությունը 1000 բնակչի հաշվով 18.9 է։
2018թ. Հայաստանում 1000 բնակչին բաժին ընկնող ստեղծվող ընկերությունների թիվը կազմել է 11.6։ Համաձայն ՀԲ զեկույցի՝ բարձր—միջին եկամուտ ունեցող երկրներում այս ցուցանիշը հասնում է 30—ի։ ՀՀ—ի ցուցանիշը համապատասխանում է ցածր—միջին եկամուտ ունեցող երկրների ցուցանիշին։
2017թ. գերփոքր, փոքր եւ միջին ձեռնարկությունների դերը ընդհանուր ՀՆԱ—ում կազմել է 24.6 տոկոս։ ՀՀ կառավարության ծրագրում տնտեսության եւ, մասնավորապես, ՓՄՁ զարգացման համար կարեւոր ոլորտ նախանշված զբոսաշրջության ոլորտի գլխավոր բաղադրիչ մաս կազմող կացության եւ հանրային սննդի կազմակերպման բաժնում ստեղծված ավելացված արժեքի 98.3 տոկոսը ստեղծվում է ՓՄՁ—ների կողմից։
Մի խոսքով, էկոնոմիկայի նախարարությունը մինչեւ հոկտեմբերի 23—ը քննարկման է դրել ՓՄՁ զարգացման 2020—2024թթ. ռազմավարությունը, որ մշակել է Գերմանական համագործակցության (GIZ) եւ Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության (OECD) գործակցությամբ։ Նախարարությունը վստահ է, որ ՓՄՁ—ն Հայաստանի տնտեսության մրցունակության բարձրացման, կայուն զարգացման ապահովման կարեւորագույն գործոններից է։ Նախարարությունը նաեւ վստահ է, որ կհաջողի, քանզի մեր երկրի ՓՄՁ—ներն ունեն նորարարական գաղափարներ եւ տեխնոլոգիա ընդունելու, ներդնելու ու գեներացնելու բարձր ունակություն, միջազգայնորեն մրցունակ են եւ ներառված ինչպես տարածաշրջանային, այնպես էլ գլոբալ արժեշղթաներում, իսկ մշակույթը, գործարար ու ներդրումային միջավայրը նպաստում են ձեռներեցությամբ զբաղվելուն։
Եվ դրան հասնելու համար թիրախը կա՝ ՓՄՁ—ների արտադրողականության ավելացում։ Մեր ՓՄՁ—ների մեկ աշխատողի ստեղծած ավելացված արժեքը տարեկան կտրվածքով, ինչպես ասացինք, կազմում է 8 մլն դրամ։ Նշված ցուցանիշը գրեթե 2.5 անգամ զիջում է OECD երկրների միջիններին։ Նպատակ ունենալով բարձրացնել Հայաստանի ՓՄՁ—ների մրցունակությունը, այսինքն՝ կրճատել արտադրողականության ճեղքը, եւ ելնելով երկարաժամկետ տնտեսական աճի թիրախից (9.4 տոկոս տարեկան իրական ՀՆԱ—ի աճ)՝ ռազմավարության համար որոշվել են հետեւյալ թիրախները՝ արտադրողականության աճ՝ տարեկան 6 տոկոս, ՓՄՁ—ում զբաղվածների աճ՝ տարեկան 3.2 տոկոս, գլոբալ ձեռնարկատիրության ցուցիչ՝ 40 միավոր։
Արդյունքում, ռազմավարության գործողության ավարտին, ըստ պատկան կառույցի, առկա 2017թ. 8 մլն դրամ մեկ զբաղվածի կողմից ստեղծված ավելացված արժեքի ցուցանիշը կազմելու է 12 մլն դրամ։ Միաժամանակ այդ ժամանակահատվածում ՓՄՁ—ում ստեղծվելու է 39 հազար նոր աշխատատեղ։ Հաշվի առնելով OECD երկրների արտադրողականության աճի ավելի ցածր տեմպերը՝ ակնկալվում է, որ արտադրողականության ճեղքը կնվազի մոտ 20 տոկոսով։ Ակնկալվում է, որ տվյալ աշխատատեղերը բաշխվելու են նորաստեղծ ընկերությունների եւ գործող՝ աճող ընկերությունների միջեւ։
Հիմա՝ ինչից են սկսելու։ Կամ՝ որն է լինելու առաջնային քայլը։ Դա, օրինակ, ֆինանսական ռեսուրսների հասանելիության ավելացումն է։
Ըստ «ՓՄՁ Ֆինանսական ֆորում» կենտրոնի տվյալների՝ Հայաստանում ՓՄՁ ֆինանսական միջոցների բացը ՀՆԱ—ի նկատմամբ կազմում է 10.84 տոկոս, որը համեմատաբար ավելի ցածր է, քան տարածաշրջանի մնացած երկրների համապատասխան ցուցանիշը։ Այդ կենտրոնի կողմից հաշվարկվող մեկ այլ ցուցանիշ՝ «ֆինանսապես սահմանափակված ընկերությունների մասնաբաժինը», Հայաստանի համար բավական բարձր է եւ կազմում է 37.26 տոկոս։ Ըստ «Համաշխարհային մրցունակության համաթվի» 2018թ. տվյալների՝ «ՓՄՁ ֆինանսավորում» ենթահամաթվով 140 երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 81—րդ տեղը, իսկ «Ֆինանսական համակարգի կայունություն» եւ «Ֆինանսական համակարգի զարգացվածություն» ենթահամաթվերում համապատասխանաբար 68—րդ եւ 87—րդ հորիզոնականները։ Համաձայն Եվրոպական ներդրումային բանկի 2016թ. վարկավորման հետազոտության զեկույցի, ՓՄՁ—ների շրջանում ցածր է ժամանակակից ֆինանսական տեխնոլոգիաների եւ գործիքների առկայության ու դրանց միջոցով ֆինանսների ներգրավման առանձնահատկությունների մասին տեղեկացվածության մակարդակը, ինչի հետեւանքով չի ձեւավորվում նման գործիքների նկատմամբ ակտիվ պահանջարկը։
Ըստ էության բացակայում են նաեւ սփյուռքում առկա ֆինանսական ռեսուրսների՝ ՀՀ տնտեսության մեջ ներգրավման պարզ, վստահելի եւ մատչելի մեխանիզմները (այս խնդրին մենք անդրադարձել ենք)։ Մյուս կողմից՝ ֆինանսական ակտիվները հաճախ ուղղվում են պարտքերի մարմանը եւ ոչ կազմակերպության առողջացմանը։
Մնացած խնդիրները թվարկելու իմաստ չկա։ Առավել հետաքրքիրն այն է, թե ինչ լուծում են տալու այս՝ ֆինանսական խնդրին։
Պարզվում է՝ կառավարությունը մտադիր է ավելացնել առկա դրամագլուխը ինչպես միջազգային գործընկերների հետ համատեղ իրականացվող ծրագրերի, այնպես եւ պետական բյուջեի միջոցներով։ Ինչպես նաեւ մտադիր է ավելացնել աջակցության ծրագրերի գործիքակազմը։
Միաժամանակ՝ աշխատելով ֆինանսական շուկայի սուբյեկտների հետ, մշակվելու են ռիսկերի բաշխման սխեմաներ, ինչի արդյունքում մեկ միավոր երաշխավորության դիմաց բանկի կողմից տրամադրվելու է 4 միավոր վարկ, ներկայումս 1։1 հարաբերակցության փոխարեն։ Այլ կերպ՝ ավելացվելու են դրամագլխի միջոցների երաշխավորությամբ տրամադրվող վարկերի ծավալը եւ ծրագրերի գնահատման արդյունավետությունը, քանի որ ծրագիրը գնահատվելու է ե՛ւ բանկի, ե՛ւ պետական աջակցության մարմնի կողմից։
Հասկանալի է, որ ՓՄՁ—ն, որպես իր զարգացման խոչընդոտ, չի կարող չթվարկել հարկային, մաքսային եւ վարչարարական այլ բեռը։
Էկոնոմիկայի նախարարությունը նշում է, որ «կառավարությունը մտադիր է իրականացնել վարչարարական բեռի խորքային գնահատում, վեր հանել բեռի առաջացման հիմքերը, մասնավոր հատվածի հետ քննարկումների արդյունքում մշակել հնարավոր լուծումների փաթեթ եւ փոխադարձ համաձայնությամբ իրականացնել առավել բարձր ազդեցություն ունեցող լուծումները»։
Եթե համապատասխան փաստաթղթի նախագիծը հավանության արժանանա ու հաջողությամբ իրագործվի, ապա, ինչպես ակնկալում է էկոնոմիկայի նախարարությունը, հատկապես մարզերում կայուն եւ մրցունակ փոքր ու միջին ձեռնարկություններ կստեղծվեն ու կզարգանան։

10-10-2019





16-10-2019
Տարեցներն ուզեն-չուզեն՝ 21-րդ դարի հետ պիտի հարմարվեն
Առաջարկվում է պետական կենսաթոշակների անկանխիկ եղանակ

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


«Պետական ...


16-10-2019
Թուրքիան հայտնվել է ճահիճո՞ւմ
Եվ, թերեւս, ստիպված կլինի «արժանապատիվ» նահանջի ելքեր փնտրել

Էմմա ...


16-10-2019
ԳՈՐԾԱՐԱՐ ՎԱՐՎԵԼԱԿԱՐԳ
Կանանց հագուստ

Շրջազգեստ

Որակյալ կտորից էլեգանտ շրջազգեստը հարմար է հագնել ...


16-10-2019
Տաճատ Վարդապետյանի ապագա տունը Էրզրումում է կառուցվելու
Այդ մասին է մտորում, պոեզիա կարդում, բայց շախմատ ...


16-10-2019
Հայ-պորտուգալական կապերն ավելի արագ կհաստատվեն
Առաջին արդյունքներն ակնկալվում են գիտության ոլորտից

Պորտուգալիա-Հայաստան բարեկամության ...


16-10-2019
Հանդիպում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ ...


16-10-2019
ՓԱՍՏԱԲԱՆԻ ԱՆԿՅՈՒՆ
Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ անվան փոխման գրանցման համար, ի՞նչ ...



16-10-2019
...Հետո արվեստը աննկատ դառնում է հարազատ
Երեւանի պարարվեստի պետական քոլեջը 95 ...

16-10-2019
Ժամանակին համընթաց քայլող Մայր բուհը
Այն հիմնադրվեց իբրեւ ճանապարհ դեպի ...

16-10-2019
Պարետային ժա՞մ կհայտարարվի
Թուրքիան փորձում է միասնություն ստեղծել ...

16-10-2019
Մեր գրոսմայստերները նոր հաջողություններ են գրանցել
Հայ շախմատիստները շարունակում են երկրպագուներին ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +26... +28

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO