Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

24.10.2019
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ


Գործընկերության տրամաբանությունը շատ կարեւոր է

Չի կարող տնտեսական հեղափոխությունը լինել մենախոսություն, դա պետք է լինի երկխոսություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ մասնակցել է «Ի՞նչ անել—2. տնտեսական հեղափոխություն՝ ընկալումը եւ գործարկումը» գիտագործնական խորհրդաժողովին՝ նվիրված տնտեսական հեղափոխության իրականացման ուղղությամբ անելիքներին, հայտնում են ՀՀ կառավարության  տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Խորհրդաժողովի շրջանակում ներկայացվել է համանուն գիրքը, որում ամփոփված են ՀՀ առաջատար տնտեսագետների գիտական ուսումնասիրությունների արդյունքներն ու գաղափարները։ Նախորդ՝ 2018 թ. նոյեմբերին կայացած «Ի՞նչ անել—1» խորհրդաժողովը նվիրված էր տնտեսական հեղափոխության գաղափարական եւ հայեցակարգային դրույթներին։
Հանդես գալով ողջույնի խոսքով՝ վարչապետը կարեւորել է այն հանգամանքը, որ հանդիպումների այս շարքը դառնում է ավանդական՝ օրակարգում ունենալով ոչ միայն զուտ տնտեսագիտական, այլեւ հարակից հարցեր եւս։ Նիկոլ Փաշինյանը նկատել է՝ տնտեսագիտական բնույթի քննարկումները կարեւոր են մտագրոհի տեսակետից, քանի որ մեծ էներգիա են տալիս տնտեսական եւ, ընդհանրապես, պետության զարգացման մասին գաղափարներին։ «Կարեւոր է արձանագրել վերջին շրջանում ավելի ու ավելի հաճախ եւ բարձրաձայն հնչող այն տեսակետը, որ տնտեսության մեջ առավել կարեւոր գործոն են դառնում հոգեբանությունը եւ տրամադրությունը։ Ժամանակակից աշխարհում առավել մեծ շեշտադրում է դրվում այս իրողությունների վրա՝ որ հանրային տրամադրությունները, հանրային սպասումները, ակնկալիքները շատ ավելի մեծ տնտեսագիտական նշանակություն ունեն, քան երբեմն ուղղակի չոր թվերը եւ թվերի համադրությունը։ Այս քննարկումները մեզ համար կարեւոր են հենց այդ տրամադրությունների ստեղծման համար։
Մենք անընդհատ շեշտում ենք, որ Հայաստանի տնտեսական զարգացման հիմքում եւ ընդհանրապես զարգացման հիմքում թերեւս արժե տնտեսական զարգացում եւ զարգացում տերմինները չտարանջատել, որովհետեւ դրանք նույն բաներն են։ Հայաստանի Հանրապետության զարգացման հիմքում մենք տեսնում ենք, ինչպես ասել ենք, անհատական ջանքը, անհատի մոտեցումը, ընկալումը, տրամադրությունները։ Այս կարգի քննարկումները շատ կարեւոր են այդ միջավայրը եւ մթնոլորտն ուժեղացնելու, համագործակցության տրամաբանությամբ ամրապնդելու համար, որովհետեւ համագործակցությունը, երկխոսությունն այն կարեւոր գործոններից են, որ ապահովում են այն հոգեբանությունը եւ տրամադրությունը, որոնք իրենց հերթին շատ մեծ ազդեցություն են ունենում տնտեսության վրա։ Կարծում եմ, որ 2019 թ. եւ ընթացիկ տնտեսական իրավիճակը, ցուցանիշները, որոնք ունենք, գալիս են ապացուցելու այս թեզի ճշմարտացիությունը, այն է՝ տրամադրությունը, սպասումները, մթնոլորտը շատ էական նշանակություն ունեն տնտեսական իրավիճակի համար։ Հայաստանում իսկապես տնտեսական գործունեության շատ լավ տրամադրություն է ստեղծվել, եւ մեր հիմնական խնդիրը պետք է լինի այդ տրամադրությունն ամրապնդելը»,–նշել է կառավարության ղեկավարը։ Վարչապետի խոսքով՝ իհարկե, կան կարգավորումների, տնտեսական գործունեության հնարավորություններն ընդլայնելու, տնտեսավարող սուբյեկտների համար հավասար դաշտ ստեղծելու հրամայականներ, որոնք առաջնահերթություն են եւ նաեւ նման քննարկումներում օգտակար՝ հասկանալու առավել ճշգրիտ եւ արդյունավետ ճանապարհը։ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ գիրքը կարդացել է դեռեւս հուլիս ամսին եւ մաղթել արդյունավետ քննարկում։
Խորհրդաժողովի ընթացքում ներկայացվել են զեկուցումներ՝ ՀՀ սոցիալ—տնտեսական զարգացման նոր ուղեգծի տեսլականի, ՀՀ—ում տնտեսական հեղափոխության նախադրյալների, պետական կառավարման որակի, ստվերային տնտեսության ազդեցության, ինստիտուցիոնալ, ագրարային, կրթության, գիտության համակարգերի զարգացման վերաբերյալ։
Վարչապետ Փաշինյանը մի շարք դիտարկումներ է կատարել՝ անդրադառնալով ստվերի դեմ պայքարի ուղղությամբ իրականացվող քայլերին եւ ընդգծելով գործընկերության տրամաբանության կարեւորությունը։ «Այստեղ մենք ունենք ե՛ւ լավ, ե՛ւ վատ նորություններ։ Լավ նորությունն այն է, որ Արժույթի միջազգային հիմնադրամն իր վերջին զեկույցներից մեկում արձանագրել է, որ, որպես ստվերի կրճատման ցուցանիշ, եթե ՀՀ—ում հարկեր—ՀՆԱ ցուցանիշը տարեկան 0.3 տոկոսի շարժ ունենա, դա կհամարվի լավագույն հաջողություն ՀՀ համար։ Այս տարվա կանխատեսումներով կամ այսօրվա վիճակով, մենք հարկեր—ՀՆԱ ցուցանիշը բարելավել ենք մոտավորապես 1.2 տոկոսով, այսինքն՝ ԱՄՀ լավագույն ռեկամենդացիաներից 4 անգամ ավելի։ Իհարկե, տարվա արդյունքներով տեմպը գուցե եւ որոշակի փոփոխություններ կրի, բայց ուզում եմ ասել, որ կան ակնհայտ փաստեր, որոնք վկայում են, որ ստվերի կրճատման հետ կապված աննախադեպ իրավիճակներ ունենք։ Վատ նորություններ էլ կան, որոնք վերաբերում են վարքագծային բաղադրիչին։ Այս տարի Գյումրիում անցկացված Անկախության օրվա տոնակատարությունների շրջանակում Գյումրի այցելել է 15 հազար մարդ, ռեստորաններում, սրճարաններում տեղ չի եղել, ինչը վկայում է, որ շատ մեծ տնտեսական շարժ է եղել։ Հետաքրքրվեցի՝ Գյումրիում սեպտեմբերի 21—ին առեւտուրն ի՞նչ շարժ է արձանագրել։ Ինձ համար անսպասելի իրողություն պարզվեց, որ ՀԴՄ—ները տպվել են նույնքան, որքան նախորդ օրերին։ Ընդամենը առեւտրի ծավալը 10 մլն դրամով մեծացել է, բայց ընդհանուր տպված ՀԴՄ—ների թիվը չի փոխվել։ Սա իրականում շատ վատ նորություն է. ես գործընկերություն ասելով՝ սա նկատի ունեմ։ Իհարկե, այդ օրը Գյումրիի մեր հարգելի գործարարներն իմացել են, որ հարկային ծառայությունն այդ օրը ոչինչ չի անելու։ Կառավարությունն իր գործողություններով այդպիսի մասշտաբային միջոցառում է իրականացրել, որը Գյումրիի բիզնեսի համար մի աննախադեպ հնարավորություն է, որի արդյունքներն մինչ այսօր էլ նկատվում են, բայց այդ բիզնեսն իր կողմից կես քայլ պետք է անի՞, թե՞ կես քայլ պետք է չանի։ Գործընկերության տրամաբանությունը շատ կարեւոր է. չի կարող տնտեսական հեղափոխությունը լինել մենախոսություն, դա պետք է լինի երկխոսություն։ Բայց այս օրինակը վկայում է, որ կառավարության ջանքերին ընդառաջ բիզնեսն առայժմ նույնիսկ կես քայլ չի անում»,–նշել է վարչապետը։ Նրա խոսքով՝ 2019 թ. առաջին 10 ամիսների ընթացքում, նախորդ տարվա նույն ցուցանիշի համեմատ, Հայաստանում 85 մլն հատ ՀԴՄ կտրոն ավելի է տպվել, ինչը վկայում է դրական դինամիկայի մասին։
Իր խոսքում վարչապետն անդրադարձել է նաեւ տնտեսական գործունեության իրականացման գործում մարդկային կապիտալի, ներուժի կարեւորությանը, աշխատանքի շուկային, շուկայական տնտեսությանը եւ մի շարք այլ հարցադրումների։ Խոսելով բիզնես գործունեության կանոնների մասին՝ կառավարության ղեկավարը նշել է, որ պետական կառավարման համակարգի, ինչպես նաեւ բիզնեսի համար սահմանված կանոնները շատ պարզ են. «Իմ կարծիքով՝ այդ կանոնները հետեւյալն են՝
— մի՛ գողացիր, որը վերաբերում է ե՛ւ պետական պաշտոնյային, ե՛ւ բիզնեսին, որովհետեւ այն գործարարը, որը ՀԴՄ չի տպում, գողանում է, ինչպես նաեւ այն պետական պաշտոնյան, որը ՀԴՄ—ով եկած փողի մի մասը գողանում է,
— եղի՛ր առավել արդյունավետ բիզնեսը կառավարելիս եւ պետական միջոցը ծախսելիս,
— եղի՛ր նորարար,
— եղի՛ր համագործակցող»։
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է կառավարության կողմից բիզնես գործունեության համար տրվող հարկային արտոնություններին, այդ թվում նաեւ՝ սահմանամերձ բնակավայրերում, կրթական համակարգի բարեփոխումներին, կառավարություն—բիզնես գործընկերության զարգացմանը եւ այլ թեմաների։
Վարչապետը, արդյունավետ համարելով նման քննարկումները, կարեւորել է դրանց պարբերական կազմակերպումը, ինչպես նաեւ փորձագիտական շրջանակների ներգրավվածության ընդլայնումը՝ նպատակադրում ունենալով ճեղքում ապահովող մտքերի գեներացումը։

10-10-2019





23-10-2019
Հայաստանը զբոսաշրջային քարտեզի վրա
Ինչպիսի քայլեր են արվում մեր երկրի վարկանիշը բարձրացնելու ...


23-10-2019
Հովհաննես Թումանյանի «բարի ուժի» փիլիսոփայությունը
Լիակատար ներումը հնարավոր է դարձնում «սիրելը»

Մինչ հայոց ...


23-10-2019
Ներքաղաքական կյանքն ընթանում է բնականոն հունով
Խորհրդարանական ուժերը՝ տեղական իրադարձությունների մասին

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am


Ինչպիսի՞ն է ...


23-10-2019
Թյուրքալեզու երկրների հավաք՝ Մերձավոր Արեւելքն ու Կովկասը վերահսկելու օրակարգով
Համաթուրքական համերաշխության ներքին անհամերաշխությունը

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Պետք է խոսել ...


23-10-2019
Սառույց հալեցնելու աղի փոխարեն կերակրի՛ աղ օգտագործեք
Եթե, իհարկե, թանկ է առողջությունը

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Գաղտնիք հայտնաբերած ...


23-10-2019
Քրդերը մնացել են մենակ թուրքական թնդանոթների դեմ
Հասկանալի չէ, թե երբ քրդերը կազատվեն թուրքական իշխանության ...


23-10-2019
Բիզնես... կարմիր գծերին
Երեւանի փողոցներում՝ հատկապես կենտրոնում, կարմիր գծերին հաճախ կարելի է ...



23-10-2019
Վաշինգտոնն ու Մոսկվան ասացին իրենց խոսքը. ո՞րն է լինելու լուծումը
Եվ ինչ նոր սադրանքների կդիմի ...

23-10-2019
Գինու արտահանումն աճել է
Հայկական արտադրանքը կներկայացվի ...

23-10-2019
«Դրախտի դարպասը»՝ Արցախի էկրանին
Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am



23-10-2019
Ռազմական խաղերում Հայաստանն ունի 1 մեդալ
Եվս մի քանիսի ակնկալիք

USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +25... +27

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO