Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

16.10.2019
ԱՇԽԱՐՀ


Կկրկնվի՞, արդյոք, 2018 թ. դեկտեմբերի սցենարը

Բացառված չէ, որ ԱՄՆ-ն Սիրիայից ուժերը դուրս չբերի

Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ
e.begijanyan@hhpress.am


Նախօրեին Թուրքիան Սիրիայի հյուսիսում ռազմական նոր գործողություններ իրականացնելու նպատակով Աքչաքալա սահմանամերձ քաղաքում մեծ քանակությամբ զրահամեքենաներ է կուտակել։ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Սիրիայի հյուսիսում ռազմական գործողությունների համար նախապատրաստական աշխատանքներն ավարտված են, եւ դրանք սկսվելու են առանց նախազգուշացնելու։
Այդպես էլ թերեւս եղավ։ «Թուրքական զինուժը, «Ազատ սիրիական բանակի» հետ միասին Սիրիայի հյուսիսում սկսեցին «Խաղաղության ակունք» գործողությունը PKK/YPG—ի եւ Իսլամական պետության ահաբեկիչների դեմ»,–երեկ երեկոյան հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը։
«Անադոլու» գործակալության փոխանցմամբ՝ «Թվիթերի» իր էջում Էրդողանը գրել է. «Թուրքիայի նպատակը հարավային սահմանին ահաբեկչական միջանցքը վերացնելն է եւ տարածաշրջանում խաղաղություն ու հանդարտություն հաստատելը։ Թուրքիան պաշտպանում է Սիրիայի տարածքային ամբողջականությունը, տարածաշրջանի ժողովրդին ազատում ահաբեկչությունից։ Մենք կարող ենք սիրիացի փախստականներին վերադարձնել իրենց երկիրը անվտանգ գոտու միջոցով, որը ստեղծում է «Խաղաղության ակունք» գործողությունը։ Մենք արմատախիլ կանենք ահաբեկչական սպառնալիքը Թուրքիայի դեմ»։
Հատկանշական է, որ հոկտեմբերի 7—ին Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, որի ընթացքում, ըստ թուրքական ԶԼՄ—ների, կողմերը քննարկել են Եփրատի արեւելյան շրջանում անվտանգության գոտի ստեղծելու եւ երկկողմ փոխհարաբերությունների հարցերը։ Նշյալ աղբյուրի համաձայն՝ այդ երկրի նախագահության հրապարակած հայտարարության մեջ նշվել է նաեւ, որ Էրդողանը շեշտել է՝ Անկարան խիստ վճռական է Սիրիայի հյուսիսում «ահաբեկչական»՝ քրդական ժողովրդի պաշտպան միավորումների (YPG), Սիրիայի ժողովրդավարական (SDF) ուժերը ոչնչացնելու եւ անվտանգության գոտի ստեղծելու հարցում։ Միաժամանակ դժգոհել է ԱՄՆ—ի հետ այդ հարցի վերաբերյալ ձեռք բերված համաձայնության իրականացումը բյուրոկրատական քայլերով արգելակվելուց։
Սակայն նույն օրը Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ—ն Սիրիայի հյուսիսարեւելյան հատվածից ամերիկյան ուժերը դուրս է բերելու՝ պատճառաբանելով, թե ժամանակն է, որ միջինարեւելյան «զավեշտալի» բախումներից, որոնց մեծամասնությունը ցեղային բնույթ են կրում, հետ կանչել ամերիկացի զինվորներին։ Նա իր թվիթերյան էջում գրել է, թե այժմ ժամանակն է, որ Եվրոպան, Թուրքիան, Ռուսաստանը, Իրանը, Սիրիան, Իրաքը եւ քրդերը մտածեն ստեղծված իրավիճակից դուրս գալու մասին, իսկ ԱՄՆ—ն 7 հազար մղոն հեռու է այդտեղից, եւ եթե դաիշականները մոտենան ԱՄՆ—ին, կոչնչացնեն նրանց։ Հաշվի առնելով, որ ԱՄՆ 2000—2600 զինուժը գլխավորապես հենց այդ տարածքներում է տեղակայված եւ եթե չհեռացվի, ապա թուրքական ուժերի հետ բախումը չի բացառվի։ Բացառված չէ նաեւ, որ հիշյալ հեռախոսազրույցում պայմանավորվածություն է ձեռք բերվել հարձակումը սկսել ամերիկյան ուժերի դուրս բերվելուց հետո։
Թուրքիայի հարձակմանը դեմ են արտահայտվել նրա Աստանայի գործընթացի դաշնակիցները՝ Ռուսաստանն ու Իրանը։ Իրանի ԱԳ նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ եւ շեշտել, որ հարձակումը ոչ միայն չի լուծելու Թուրքայի անվտանգության մտահոգությունների հարցը, այլեւ նյութական ու մարդկային մեծ կորուստների պատճառ է դառնալու, ուստի խստիվ դեմ է։ Իսկ Մոսկվան պահանջել է, որ Թուրքիան հարգի Սիրիայի տարածքային ամբողջականությունը։
Մյուս կողմից ոչ միայն ԱՄՆ գլխավորությամբ հակադաիշական կոալիցիայի անդամ երկրներն են (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա, Կանադա, Դանիա, Լեհաստան եւ այլն) հանդես եկել Թրամփի որոշման դեմ, այլեւ նրա թիմակից կոնգրեսականներ ու քաղաքական գործիչներ։ ՄԱԿ—ում ԱՄՆ նախկին ներկայացուցիչ Նիկի Հեյլին, քննադատելով, նշել է, որ ԱՄՆ չպետք է քրդերին մենակ թողնի, որոնք լուրջ դեր են ունեցել դաիշականներին պարտության մատնելու հարցում։ Նա իր թվիթերյան էջում գրել է, թե քրդերին թողնել, որ մեռնեն՝ մեծ սխալ է։ Այդ գրառումը հրապարակել է «Թուրքիան մեր բարեկամը չէ» հեշթեգով։ Այլ կերպ ասած՝ լուրջ ճնշումների հետեւանքով նախագահ Թրամփը Թուրքիային նախազգուշացրել է, որ եթե չափը անցնի, ԱՄՆ—ն նրա տնտեսությունը կոչնչացնի, իսկ ավելի ուշ հայտնել է, թե Վաշինգտոնը քրդերին մենակ չի թողնի։
Ստեղծված իրավիճակը շատ նման է 2018 թ. դեկտեմբերի իրավիճակին, եթե չասենք նույն սցենարի կրկնությունն է։ Դեկտեմբերի 12—ին Էրդողանը հայտարարել էր, թե այդ երկրի բանակը շուտով ռազմական նոր գործողություններ կսկսի Սիրիայի հյուսիսում՝ Եփրատի արեւելյան հատվածում, ընդդեմ քրդական ժողովրդի պաշտպան միավորումների (YPG)։ Նա ընդգծել էր, որ թուրքական բանակը այդ տարածքները մաքրազարդելու է ահաբեկիչ անջատողականներից։ Իսկ դեկտեմբերի 19—ին հայտնի դարձավ, որ ԱՄՆ—ն մտադիր է զորքերը Սիրիայից դուրս բերել, ինչը Թրամփը պատճառաբանեց Սիրիայում «Իսլամական խալիֆայության» պարտությամբ, նշելով, որ ԱՄՆ զինված ուժերի ներկայությունը պայմանավորված էր դաիշականների դեմ պայքարով։ Թրամփի որոշումն այն ժամանակ էլ արժանացավ ԱՄՆ արեւմտյան դաշնակիցների քննադատություններին, քննադատվեց նաեւ այդ երկրի ներսում։
Բացառված չէ, որ դեպքերը զարգանան նույն սցենարով, եւ ԱՄՆ—ն Սիրիայից ուժերը դուրս չբերի։ Իսկ եթե Թուրքիան սկսի Սիրիայում ռազմական երրորդ գործողությունը, եւ ԱՄՆ—ը չաջակցի քրդերին, ապա նրանք մենակ կմնան Թուրքիայի բանակի դեմ՝ փրկության համար կանգնելով, թերեւս, վատի ու վատթարի միջեւ ընտրության առջեւ։ Հատկանշական է, որ ԱՄՆ—ն եւս, թուրքական ուժերի հետ հնարավոր բախումից խուսափելու նպատակով, հարձակման ճանապարհին հայտնված 50 զինծառայողի հեռացրել է ավելի ապահով վայր։ Դամասկոսը, որ քրդերին մեղադրել է անջատողականության համար, այժմ նրանց կոչ է անում վերադառնալ հայրենիք։
Քրդերը ներքին բախումների ընթացքում կարեւոր դեր ունենալով դաիշականների դեմ պայքարում, այդ ընթացքում ստեղծել են Քրդական ինքնավարություն, որը, ինչպես եւ Իրաքում էր, համեմատած երկրի այլ տարածքների հետ, ավելի ապահով ու բարգավաճ է, սակայն դաիշականների դեմ պատերազմում ավելի քան 11 հազար կորուստ ունեցած քրդերը, կոտորածներից փրկվելու համար կհրաժարվե՞ն, արդյոք, ինքնավարությունից, գործարքի մեջ մտնելով Դամասկոսի հետ։ Թեեւ վերլուծաբաններից ոմանք չեն բացառում նաեւ Թուրքիայի հետ գործարքը նույն կորուստների գնով, սակայն դա այնքան էլ հավանական չէ։ Քանզի Անկարան եթե մինչեւ 2015 թ. Սիրիայում իր նպատակը նախագահ Ասադի իշխանանկությունն էր համարում, ապա դրանից հետո քրդերին եւ մասնավորապես YPG—ին եւ SDF—ին է թիրախ դարձրել։ «Անվտանգության գոտի» ստեղծելու պատրվակով ձգտում է քրդերին հեռացնել սահմանամերձ շրջաններից եւ այդտեղ բնակեցնել 2—3 միլիոն փախստական թուրքմենների ու արաբների, ինչը հայտարարել է իր երկրի անվտանգության հարց։ Վերլուծաբաններից ոմանք էլ հարձակումը պայմանավորում են Թուրքիայի ներքին՝ տնտեսական դժվարություններով։

10-10-2019





15-10-2019
Հայաստանը պետք է նպաստի մի շարք նախագծերում Վրաստանի ինտեգրմանը
Այս մոտեցումը կմեծացնի մեր երկրի դերակատարությունը տարածաշրջանային քաղաքական ...


15-10-2019
Բարեկարգվել է մոտ 140 կմ ճանապարհահատված
Արցախի Քաշաթաղի շրջանում բնակչությանը հուզող հիմնական խնդիրներից է ճանապարհաշինությունը։ ...


15-10-2019
ԳՈՐԾԱՐԱՐ ՎԱՐՎԵԼԱԿԱՐԳ
Կանանց հագուստ

Դասական կոստյում

Ժամանակակից նորաձեւության կարգախոսն է կանացիության եւ ...


 
15-10-2019
Հորդորակ
Հայերեն ընդունելի համարժեքներ ունեցող օտար բառերից խուսափելու մասին

Ներկայացնում ...


15-10-2019
Ֆինանսական վարձակալությամբ՝ նաեւ կաղնեփայտե տարաներ
Էկոնոմիկայի նախարարությունը լիզինգի ծրագրում լրացում է առաջարկում

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am




15-10-2019
Քննարկվել է պետական բյուջետային հատկացումների հայտը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում երեկ քննարկվել է աշխատանքի ...


15-10-2019
Թուրքիան նախապատրաստվել էր հարձակման
Զենքի վաճառքի սահմանափակման մասին հայտարարությունները չեն զսպի Էրդողանի ...



15-10-2019
Աշխարհում տեսակով առաջին փառատոնը կկայանա Երեւանում
Ժամանելու են մեր օրերի լեգենդար ...

15-10-2019
Աշնան ամենաանուշ օրը
Բերքի ավանդական տոնն ...

15-10-2019
Սիրիայի բանակը պատրաստվում է դուրս մղել զավթիչներին
Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ
e.begijanyan@hhpress.am



15-10-2019
Չյուրացված դասի հետեւանքը
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը «Եվրո-2020»-ի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +26... +28

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO