Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

23.11.2019
ՄԱՐԶԵՐ


Պետական աջակցության ծրագրերը քայլ առ քայլ դառնում են առավել հասցեական

Իսկ առողջ եւ աշխատունակ քաղաքացիների համար պետք է լինի մեկ ճանապարհ՝ լավ ապրելու համար աշխատել

Արագածոտնի մարզպետ Դավիթ Գեւորգյանի հետ «ՀՀ»—ի հարցազրույցի բուն շարժառիթը «Իմ քայլը»՝ հանուն Արագածոտնի մարզի» համաժողովի անցկացումն է։ Պատեհ առիթն օգտագործելով՝ մարզի ղեկավարի հետ մեր զրույցը ծավալել ենք նաեւ մարզի ընդհանուր իրավիճակի, ձեռքբերումների ու հաջողությունների, արված ու արվելիք աշխատանքների, զարգացման ծրագրերի ու հեռանկարային քայլերի շուրջ։

Մարզը եւ մարզային կյանքը ինչով են նշանավորվել, ինչ հաջողություններ կան

Մեր պատմական հուշարձանների թվագրումներն ինքնին նշանավոր են դարձնում Արագածոտնի մարզը, եւ կռահելով, որ հետագա հարցադրումները վերաբերելու են տնտեսությանը, ներդրումային քաղաքականությանն ու սոցիալ—տնտեսական իրավիճակին, ցանկանում եմ այս հարցի շրջանակներում ներկայացնել, թե ինչով է, գլոբալ տեսանկյունից, նշանավոր Արագածոտնի մարզը։ Նախ եւ առաջ նշեմ, որ մարզում տեղակայված է 5 խոշոր գիտահետազոտական կառույց։
Բյուրականի աստղադիտարանը, ռադիոֆիզիկայի եւ էլեկտրոնիկայի ինստիտուտը, ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտը, «Տրանզիստոր» գիտարտադրական միավորումը, օպտիկական անկյունային եւ գծային տեղաշարժի չափիչների գիտարտադրական միավորումը վկայում են մարզի գիտական ներուժի եւ մարզում տնտեսության գիտական ճյուղերի զարգացվածության աստիճանի մասին։ Անհերքելի է, որ Բյուրականի աստղադիտարանը բացառիկ է ոչ միայն Հայաստանում, այլեւ աշխարհին ճանաչելի է դարձնում Հայաստանը եւ, մասնավորապես, Արագածոտնի մարզը։
Եթե խոսեմ մարզի նշանավոր լինելու մասին պատմական տեսանկյունից, ապա կառանձնացնեմ այն, որ մարզը Հայաստանին երեք հոգեւոր առաջնորդ է տվել՝ կաթողիկոսներ Ներսես Աշտարակեցի, Հովհաննես Կարբեցի եւ Հովհաննես Եղիպատրուշեցի։ Միջնադարի հայ պատմիչ Ղազար Փարպեցին ծնունդով Փարպի գյուղից է։ Մարզում խնամքով պահպանվել է հայ թագավորական միակ դամբարանը։ Եթե անդրադառնամ ազգապահպանության գործում մարզի դերակատարմանը, ապա պետք է նշեմ, որ Հայաստանի պետականության պահպանման համար մղվող երեք հզոր ճակատամարտից մեկը՝ Բաշ–Ապարանի հերոսամարտը, տեղի է ունեցել մեր մարզում։
Ի դեպ, մարզի ժողովուրդը էթնիկ առումով յուրահատուկ է։ 2 ազգային հերոս ունենք՝ Թաթուլ Կրպեյան եւ Գեղազնիկ Միքայելյան։ Այստեղ են ծնունդ առել Գեւորգ Էմինը, Վարդգես Պետրոսյանը, Մուշեղ Գալշոյանը եւ այլ մեծանուն գրողներ, որոնց ստեղծագործությունները սերունդներ են կրթում։
Մեր մարզն աչքի է ընկնում նաեւ մարդասիրական դրսեւորումներով։ Այստեղ է եզդիական համայնքի ճնշող մեծամասնությունը։ Ազգային փոքրամասնությունները մշտապես արժանանում են մարզային իշխանությունների ուշադրությանը։
Մարզի ներկայիս պատկերի, առաջիկա ծրագրերի մասին կխոսեմ հետագա հարցադրումների շրջանակներում եւ, կարեւորելով ձեռքբերումները, ցանկանում եմ նշել, որ մեր հաջողությունները դեռ առջեւում են։ Ինչպես նշել եմ դեռ ամիսներ առաջ մեկ այլ հարցազրույցում՝ որքան բացառիկ էր մեր հեղափոխությունը, այնքան բացառիկ է լինելու մեր երկիրը, եւ ես շարունակելու եմ անել ամեն ինչ, որպեսզի բացառիկ դառնա նաեւ մեր մարզը։

Սոցիալ—տնտեսական իրավիճակի բարելավման առաջնահերթությամբ

Առաջին հերթին նշեմ, որ լայն ծավալի աշխատանքներ են տարվում սոցիալ—տնտեսական ուղղություններով, եւ տարեցտարի կավելանան ենթակառուցվածքների զարգացմանը միտված աշխատանքները։
2018 թ. ընթացքում մարզի 17 համայնքում իրականացվել է 449 մլն հազար դրամ ընդհանուր արժեքով համայնքների տնտեսական եւ սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 24 սուբվենցիոն ծրագիր։ Ընթացիկ տարում կառավարություն—մարզպետարան—համայնքներ սերտ համագործակցության արդյունքում հաստատվել է մարզի 57 սուբվենցիոն ծրագիր, որոնք կիրականացվեն 32 համայնքում։ 2019—ին իրականացվելիք ծրագրերի համար հատկացվել է ընդհանուր 1.8 մլրդ դրամ։ Այսպիսով, այդ ծրագրին մասնակից համայնքների թիվն աճել է 15—ով, ծրագրերի թիվը՝ 33—ով, իսկ ֆինանսավորումը՝ 1.3 մլրդ դրամով։
2019 թ. կառուցվել է 52,5 կմ ճանապարհ, 175 կմ գիշերային լուսավորության ցանց, կառուցվել եւ վերանորոգվել է 135 կմ ջրագիծ։ Ի դեպ, Արագած լեռան հիմնական մասն Արագածոտնի մարզի տարածքում է, եւ լեռը մի քանի ուղղությամբ ահռելի պոտենցիալ ունի, որը, մեծ հաշվով, մինչեւ օրս չի օգտագործվել։ Խոսքը, մասնավորապես, ձմռանն այնտեղ կուտակվող մեծ ծավալների ձյան եւ ձնհալի ժամանակ դրանից գոյացած ահռելի ջրային պաշարների մասին է, որը պետք է ամբարել նոր կառուցվող ջրամբարներում եւ արհեստական լճերում։ Այսպիսով, կկարողանանք էականորեն լուծել թե՛ մեզ, թե՛ ամբողջ մարդկության համար ռազմավարական նշանակություն ունեցող ջրի խնդիրը։ Ունենք ամենաբարձր որակի ջրով բնական բազմաթիվ աղբյուրներ, ինչը մարզը գրավիչ է դարձնում ջրի արտադրության տեսանկյունից։
Թե՛ Արագածը, թե՛ մարզում գտնվող մյուս լեռները՝ Աշտարակի, Ապարանի, Թալինի եւ Արագածի տարածաշրջաններում, չափազանց գրավիչ են լեռնադահուկային ձմեռային տուրիզմի զարգացման տեսանկյունից, ինչպես նաեւ էքստրեմալ տուրիզմի, էկոտուրիզմի եւ տուրիզմի այլ ուղղությունների համար։
Ժամանակակից գյուղատնտեսության զարգացման համար մարզն ունի էական պոտենցիալ, ինչի ուղղությամբ հաջողված ծրագրեր արդեն իսկ կան, եւ մոտ ապագայում ներդրումներն էականորեն կավելանան։
Մարզի առանձնահատկություններից է նաեւ այն, որ այստեղ հնարավոր է գտնել գրեթե բոլոր բնակլիմայական գոտիները, ինչով էլ պայմանավորված՝ նրա տարբեր հատվածներն ունեն իրենց առանձնահատկությունները եւ զարգացման տարբեր հնարավորություններ։

Ավանդույթներ եւ նորարարության զարգացման հեռանկարներ

Աշտարակի տարածաշրջանն ունի գինեգործության հարուստ պատմություն, լավ ավանդույթներ, եւ այստեղ մեծ թափով զարգանում է գինեգործությունը։ Աշտարակն ունի բոլոր հնարավորությունները Հայաստանի երկրորդ Արենին դառնալու համար։ Նշեմ, որ գինեգործությունը զարգանում է 2 ուղղությամբ. թե՛ խոշոր գործարանների, թե՛ տնայնագործների մասով՝ վերջիններիս արտադրանքի որակն էականորեն բարելավելով։
Աշտարակում լավ զարգացում ունի նաեւ չրագործությունը, որի բարձր որակը թույլ է տալիս դրա հիմնական մասն արտահանել։ Արդեն իսկ հիմնվել են մրգերի, հիմնականում խնձորի ժամանակակից ինտենսիվ այգիներ, եւ այս ոլորտում տարեցտարի էական աճ է գրանցվում։ Թե՛ ինտենսիվ եւ թե՛ ավանդական եղանակով մշակվող այգիների բերքի մեծ մասն արտահանվում է։
Ապարանի եւ Թալինի տարածաշրջաններն ունեն խոշոր եւ մանր եղջերավոր անասնաբուծության զարգացման լավ հնարավորություններ։ Մի քանի ներդրումային ծրագրեր արդեն իսկ ընթացքի մեջ են։ Խոսքը ժամանակակից ամենաբարձր չափորոշիչներին համապատասխան տնտեսություններ հիմնելու մասին է։ Մարզում գնալով աճում են թե՛ հատապտուղների, թե՛ միրգ—բանջարեղենի, թե՛ հատկապես ծաղիկների ջերմատնային տնտեսությունները։
Ինչպես արդեն առիթ ունեցա նշելու, մարզում առկա է շատ լուրջ գիտական—կրթական պոտենցիալ, ինչը հնարավորություն է տալիս զարգացնելու ուղղությունը գիտելիքահեն տնտեսության եւ արդյունաբերության ոլորտում։ Առաջիկայում հնարավորություն կունենանք ներկայացնելու նոր ձեռնարկություններ եւ ծրագրեր այս ուղղությամբ։
Մինչ այժմ մարզը մեծ հաշվով ներգրավված չի եղել տեղեկատվական տեխոնոլոգիաների ոլորտում, սակայն այս տարվանից արդեն սկսվում են վեբ ծրագրավորման եւ «Python» ծրագրավորման լեզվի դասընթացներ, եւ, հուրախություն բոլորիս, դիմորդների շատ մեծ ակտիվություն կա։ Տեղեկատվական տեխնոլոգիաների հետ կապված մի մեծ գաղափար ունենք մարզում իրագործելու, որի մասին առավել մանրամասն կխոսեմ առաջիկայում։
Այսպիսով, կարող եմ փաստել, որ մարզում գյուղատնտեսության, զբոսաշրջության, արդյունաբերության, տեղեկատվական տեխնոլոգիաների եւ տնտեսության այլ ճյուղերի մասով կան արդեն իսկ գրանցված հաջողություններ, միաժամանակ կա մեծ ներուժ, որն ամենօրյա աշխատանքով վերածվում է արդյունքի։

Հոգեւոր-մշակութային կյանքի առանձնահատկությունները եւ առաջիկա ծրագրերը

Մարզում կան 5-րդ դարի եւ դրանից հետո կառուցված բազմաթիվ եկեղեցիներ, պատմամշակութային հուշարձաններ, ինչը մարզը գրավիչ է դարձնում կրոնական, պատմամշակութային տուրիզմի համար։ Այդ ուղղությամբ էլ ունենք հաջողություններ, եւ կան շատ մոտ ապագայում իրականացվելիք ծրագրեր։
Այժմ տարբեր հուշակոթողներ են վերականգնվում, ինչը միանշանակ կնպաստի մարզում հոգեւոր—մշակութային կյանքի աշխուժացմանը։ Ցանկանում եմ հատկապես կարեւորել Ամբերդի եւ Դաշտադեմի ամրոցները։ Վերջինիս մասով կա լուրջ պոտենցիալ, որը հնարավոր կլինի օգտագործել ամրոցի վերջնական վերականգնումից հետո։ Դաշտադեմի ամրոցի փուլային վերականգնումն ընթացքի մեջ է։ Պատմամշակութային միջավայրում Օշականի եկեղեցին եւ այնտեղ գտնվող Մեսրոպ Մաշտոցի գերեզմանը մեծապես նպաստում են թե՛ մշակութային կյանքի, թե՛ զբոսաշրջության զարգացմանը։
Ինչպես քիչ առաջ նշեցի, մարզում է գտնվում թագավորական միակ դամբարանը։ Արշակունիների դամբարանի խնամքն ու հոգածությունն էական նշանակություն ունեն, քանի որ այն մեր հազարամյակների մշակույթի իրական վկայություններից մեկն է։ Պատմական հուշարձանների, մշակութային կոթողների մասին կարելի է անվերջ հիշել՝ հաշվի առնելով, որ Արագածոտնը մշակութային արժեքների առումով առաջատարների շարքում է։ Ցանկանում եմ մարզի հոգեւոր—մշակութային կյանքից մի կարեւոր փաստ առանձնացնել. 5—րդ դարի, ինչպես նաեւ վաղ միջնադարյան եկեղեցիների շարքում բազմաթիվ են այս պահին գործող եկեղեցիները։
Մշակութային կյանքի աշխուժացման տեսանկյունից կարեւորում եմ համայնքներում կառուցված մշակույթի տներն իրենց բուն նպատակին վերադարձնելու ուղղությամբ տարվող աշխատանքները։ Այս առումով նախատեսված ծրագրեր եւս կան, որոնք առաջիկայում կիրագործվեն։

Ներդրումային իրավիճակը եւ այդ ուղղությամբ տարվող աշխատանքը

Մարզպետ նշանակվելու առաջին պահից մարզի 2 կարեւոր խնդիրներից մեկը համարել եմ սոցիալ—տնտեսական իրավիճակի բարելավումը։ Հենց առաջին օրվանից նախաձեռնել եմ տարբեր հանդիպումներ թե՛ մարզում գործունեություն ծավալող տնտեսավարողների, թե՛ հնարավոր ներդրողների հետ՝ ամեն մեկի նկատմամբ անհատական մոտեցում ցուցաբերելով։ Ինձ առաջին հերթին հետաքրքրում է, թե ինչ խնդիրների են հանդիպում գործարարները, ինչ են ակնկալում կառավարությունից եւ մարզպետարանից։ Ծանոթանալուց հետո հնարավորությունների եւ օրինականության շրջանակներում դրանց լուծումներ են տրվում։ Մի բան հաստատ է, որ թավշյա, ոչ բռնի հեղափոխությունից հետո մարզում աճել են ներդրումները, եւ դրանց հետ կապված հետաքրքրությունները։ Ցանկանում եմ նշել նաեւ, որ որոշակիորեն փոխվել են ներդրումների ուղղվածությունները։

Ակնկալիքները «Իմ քայլը»՝ հանուն Արագածոտնի մարզի» ֆորումից

«Իմ քայլը»՝ հանուն Արագածոտնի մարզի» ներդրումային համաժողովի նպատակն է ներկայացնել մարզում արդեն իսկ հաջողություններ գրանցած կոնկրետ տնտեսավարողների օրինակները եւ ծավալների ընդլայնման ծրագրերը։ Նաեւ, իհարկե, թե մարզում ինչ ներդրումային ծրագրեր են իրականացվելու նոր տնտեսավարողների կողմից։ Ֆորումի ժամանակ կներկայացվեն մարզում առկա հնարավորությունները տարբեր ուղղություններով, ինչպես նաեւ ներդրումային նոր գաղափարները։
Համաժողովին կներկայացվի շուրջ 30 գործարար ծրագիր, միջոցառումը կուղեկցվի մարզի լավագույն արտադրանքի էքսպո ցուցադրությամբ։
Պետություն—մասնավոր հատված փոխգործակցության արդյունավետ ապահովումն ինձ համար առանցքային նշանակություն ունի, եւ պատրաստ եմ իմ լիազորությունների շրջանակներում ամեն կերպ աջակցել ներդրումային ծրագրերի ու նախաձեռնությունների իրականացմանը։
Համաժողովը եւս մեկ կապող օղակ կդառնա կառավարություն—գործարար համայնք հարաբերություններում։ Քննարկումների եւ փորձի փոխանակման միջոցով քայլ կարվի աջակցել մարզում իրականացվող ներդրումային ծրագրերին, ստեղծել նոր գործարար կապեր, բացահայտել բիզնես ոլորտում առկա խնդիրներն ու մշակել դրանց լուծման մեխանիզմները։

Սոցիալական ուղղությամբ ձեռնարկվող քայլեր

Կարեւորում ենք, անշուշտ, սոցիալական ոլորտների բարելավումը։ Մարզպետարանի ջանքերով կազմվել է մարզի աղքատության քարտեզը, եւ դրան համապատասխան, ելնելով տարածքների աղքատության ցուցանիշից, կիրականացվեն սոցիալ—տնտեսական բազմաբնույթ ծրագրեր։ Աղքատության հաղթահարման համար մի գաղափար, մոտեցում կներկայացնենք բիզնես ֆորումի ժամանակ։
Կարող եմ, ի վերջո, նշել, որ այդ ծրագրերի հիմնական ուղղվածությունը լինելու է այն, ինչի մասին տարբեր առիթներով խոսել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Յուրաքանչյուր մարդ հենց ինքը պետք է որոշի բարելավել իր սոցիալական վիճակը եւ հիմնական ջանքերը գործադրի մտավոր ու ֆիզիկական աշխատանքի միջոցով։ Իսկ մենք՝ կառավարությունը եւ տարբեր տնտեսավարողներ, կարող ենք միայն օգնել ու աջակցել նրանց այդ հարցում։
Պետական աջակցության ծրագրերը քայլ առ քայլ դառնում են առավել հասցեական, իսկ առողջ եւ աշխատունակ քաղաքացիների համար պետք է լինի մեկ ճանապարհ՝ լավ ապրելու համար աշխատել։

12-10-2019





22-11-2019
«Խաղաղության աստղը՝ Արցախի երկնակամարում»
Նկարահանվում է ֆիլմ աշխարհի միստիկ վայրերի մասին, որում ...


22-11-2019
Բյուրականի աստղազարդ երկինքն ու Արագածի ջրերը
Նոր գաղափարներ՝ զբոսաշրջության զարգացման համար

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am


Բյուրական համայնքի ...


22-11-2019
Կշահեն արագ գործող եւ հավատարիմ դաշնակիցները
Պետք է առավելագույնի հասցնենք մեր դիվանագիտական ու ռազմաքաղաքական ...


22-11-2019
Դեպի միասնական ֆինանսական շուկա
ԵԱՏՄ երկրների օրենսդրությունն այդ ոլորտում կներդաշնակեցվի մինչեւ 2025 ...


22-11-2019
Ադրբեջանից բռնագաղթածները կապահովվեն մշտական օթեւանով
Այս փուլում 112 ընտանիքի խնդիր կլուծվի

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


1988-1992 ...


22-11-2019
Գրքերը կզեղչվեն 40 տոկոսով
Մեկնարկում է Գրքի երեւանյան 3-րդ փառատոնը

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


Հայ ...


22-11-2019
Հանդիպում Սենատում
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Միլանում նախատեսված հանդիպումներից եւ միջոցառումներից հետո ...



22-11-2019
Արախիշի զարմանահրաշ խաչքարը
Այսօրվա Քաշաթաղի մայր գետի՝ Հակարիի 3 մեծ վտակի՝ ...

22-11-2019
Գրապահարանները, որպես տան կահույք, «մոդայիկ» չեն
Իսկ գրքե՞րը...

Թամարա ...

22-11-2019
«Հնարավոր չէ լուծել Լեռնային Ղարաբաղի հարցը առանց ծանր ու հետեւողական ջանքերի, առանց փոխզիջման»
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումներն ...

22-11-2019
ՀՖՖ նախագահն ու գործկոմը դադարեցրեցին իրենց լիազորությունները
Նախորդ նախագահի ընտրությունից 1 տարի եւ 2 ամիս անց ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +25... +27

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO