Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

23.11.2019
ՄԱՐԶԵՐ


Յուրաքանչյուր հայ պետք է կարողանա սեփական քրտինքով սեփական հացը վաստակել

Ճանաչված բարերար ու գործարար Հրաչյա Պողոսյանի օրինակը կարող է ոգեշնչել արտերկրում գտնվող մեր հայրենակիցներին

Նախորդ տարի մարզի Ագարակ համայնքում, գյուղի վերածննդի 10—ամյակին նվիրված տոնական միջոցառումների շրջանակում, հիմնվել է կարի ֆաբրիկա, որի բացման հանդիսավոր արարողությանը մասնակցում էր նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Կառավարության ղեկավարը նախ մասնակցել է կարի ֆաբրիկայի բացմանը։ Այն հիմնվել է գործարար Հրաչյա Պողոսյանի կողմից։ Վարչապետի խոսքով՝ այս օրը առանձնահատուկ է, որովհետեւ քաղաքացիները միմյանց աչքերի մեջ նայում են հպարտությամբ, սիրով, որովհետեւ ազնիվ են միմյանց նկատմամբ։

«Սանկտ Պետերբուրգում հանդիպման ժամանակ ծանոթացա Հրաչյա Պողոսյանի հետ՝ հայ գործարարների հետ հանդիպման ընթացքում։ Երբ խոսում էինք Հայաստանի զարգացման մոդելի մասին, թե ինչպես պետք է զարգանա Հայաստանը, եկանք եզրակացության, որ կառավարության հիմնական դերն է՝ ստեղծել հնարավորություններ, որպեսզի գործարարները Հայաստանում ներդրումներ անեն։ Պարոն Պողոսյանը խոստացավ, որ ներդրում կանի Ագարակում, այն մարդիկ, ովքեր ասում են եւ անում, իրենց խոսքի տերն են, մեր ամենակարեւոր գործընկերներն են, նրանք, ովքեր կարող են ոչ միայն բարեգործություն անել, այլ հնարավորություն ստեղծել, որ յուրաքանչյուր հայ կարողանա սեփական քրտինքով սեփական հացը վաստակել»,–ասել է վարչապետը՝ հավելելով, որ անկախությունից ի վեր սա առաջին արտադրամասն է, որ բացվել է Ագարակում։ Կառավարության ղեկավարը հույս է հայտնել, որ այս փոքր արտադրամասը կմեծանա եւ այլ արտադրամասեր կստեղծվեն։
Այո, Հրաչյա Պողոսյանն արձագանքելով վարչապետի կոչին՝ նոր ներդրումների արդյունքում հարազատ Ագարակ համայնքում հիմնել է կարի ֆաբրիկա՝ ստեղծելով գրեթե երեք տասնյակ նոր աշխատատեղ։
Ընթացքի մեջ են ֆաբրիկայի նոր արտադրամասի կառուցման աշխատանքները։ Նախատեսվում է ընդլայնման արդյունքում աշխատատեղերի թիվը հասցնել 100—ի։ Արտադրանքն առայժմ իրացվելու է տեղական շուկայում, սակայն ծրագրեր կան կազմակերպել նաեւ արտահանում։
Այնուհետեւ վարչապետը մասնակցել է Ագարակի կենտրոնում գտնվող «Արարատ—73» ֆուտբոլային թիմի հաղթանակի 40—ամյակին նվիրված հուշակոթողի մոտ կազմակերպված ծառատունկին։ Ագարակի հրապարակը վերանվանվել է «Արարատ—73»՝ վերջինիս հաղթանակի 45—ամյակի առթիվ։ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Ագարակը մեր երկրի գյուղատնտեսական կարեւոր կենտրոններից է, որին կառավարությունը պետք է ապահովի ջրով, առաջարկի նոր տեխնոլոգիաներ եւ լավ մթնոլորտ՝ աշխատելու համար. «Ոչ ոք ձեզ չի խանգարելու, մենք օգնելու ենք ձեզ, սիրելի ժողովուրդ։ Մեր կառավարությունը, ես՝ ինքս, պետք է հող դառնանք ժողովրդի ոտքերի տակ, որպեսզի մեր վրա հենվելով՝ դուք ոտքի կանգնեք, զարգանաք եւ հզորանաք։
Մեր ժողովուրդը մարդկության առաջամարտիկ ժողովուրդներից մեկն է, որովհետեւ կարողացել է անել մի բան, քաղաքական այնպիսի հեղափոխություն, որը նախկինում երբեք չի արձանագրվել մարդկության հազարամյա պատմության մեջ։ Հայ ժողովուրդը եղել է քաղաքակրթության առաջամարտիկ եւ այսօր վերանվաճել է այդ պատիվը։ Սիրում եմ բոլորիդ, համբուրում եմ բոլորիդ, կեցցե՛ Ագարակը, կեցցե՛ն ագարակցիները, կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը»։
Ի դեպ, Հրաչյա Պողոսյանը միաժամանակ հետաքրքրված է մարզում նոր ներդրումներ կատարելու եւ գործարարությամբ զբաղվելու հնարավորությամբ։ Մասնավորապես, ցանկանում է օգտագործել Ագարակ համայնքի ջրի հարուստ պաշարները եւ հիմնել ջրի արտադրության գործարան։
Աշխատանքներն այժմ ընթացքի մեջ են, կատարվել է հորատում, վերցված փորձանմուշների նախնական եզրակացության համաձայն՝ ջուրը խմելու համար պիտանի է ճանաչվել, իրականացվել է ջրի լաբորատոր կառուցվածքի վերաբերյալ համալիր փորձաքննություն։ Գործարանի բացմամբ Ագարակ համայնքին տնտեսական ակտիվություն կհաղորդվի, համայնքում նոր աշխատատեղեր կստեղծվեն։
Խոսելով այսօր անցկացվելիք գործարար համաժողովի մասին, Հրաչյա Պողոսյանը հույս հայտնեց, որ այն նոր խթան կդառնա մարզի տնտեսական կյանքի աշխուժացման համար եւ կծառայի իր բուն նպատակին. «Ես մի քանի անգամ պատիվ եմ ունեցել մասնակցելու նման միջոցառումների, երբ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգ է ժամանել։
Տեսել եմ, թե որքան մարդ է ցանկանում մասնակցել այդ հանդիպմանը։ Իսկ եթե ցանկանում են հանդիպել, նշանակում է՝ ասելիք ունեն, ցանկություն կա, մտահոգող խնդիր։ Շատերը, ցավոք, չեն տեսնում այդ ճանապարհը, եւ ահա այստեղ մենք պիտի տանք այդ հնարավորությունը, փորձենք օգնել մարդկանց։
Մարդիկ երբ շփվում են, գործակցում միմյանց հետ, ուրեմն ընդհանուր հետաքրքրություններ են առաջ գալիս։ Որքան մեծ լինի այդ շրջանակը, այնքան արդյունքն ավելի մեծ կլինի։ Բիզնեսի առաջին խնդիրն, ինչ խոսք, գումար աշխատելն է, եթե կա նման հնարավորություն, ապա պիտի իրագործել, քանի որ այս գումարն աշխատելով՝ օգտակար ես լինում քո համագյուղացուն, հարազատին եւ, ընդհանուր հաշվով, հայրենի երկրին։ Հնարավոր չէ միանգամից շատ բանի կամ ամեն ինչի հասնել։
Դա ժամանակի խնդիր է, որ պետք է կյանքի կոչվի։ Հնարավոր չէ միանգամից դրա արդյունքը տեսնել, ուստի մեզ մնում է գործել ու լավատես լինել։ Դա նման է այն բանին, որ այսօր ծառ ենք տնկում, ծառը պիտի աճի, մեծանա, հետո միայն բերք տա։ Հավատանք, համբերատար սպասենք, որ այն ծաղկի, բերք տա, եւ մենք կարողանանք պտուղը վայելել։ Ի վերջո, մեր մարզը մեծ պոտենցիալ ունի, եւ դա պետք է լավագույնս օգտագործել, դրա իրացման արդյունավետ ճանապարհներ գտնել...»։

12-10-2019





22-11-2019
«Խաղաղության աստղը՝ Արցախի երկնակամարում»
Նկարահանվում է ֆիլմ աշխարհի միստիկ վայրերի մասին, որում ...


22-11-2019
Բյուրականի աստղազարդ երկինքն ու Արագածի ջրերը
Նոր գաղափարներ՝ զբոսաշրջության զարգացման համար

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am


Բյուրական համայնքի ...


22-11-2019
Կշահեն արագ գործող եւ հավատարիմ դաշնակիցները
Պետք է առավելագույնի հասցնենք մեր դիվանագիտական ու ռազմաքաղաքական ...


22-11-2019
Դեպի միասնական ֆինանսական շուկա
ԵԱՏՄ երկրների օրենսդրությունն այդ ոլորտում կներդաշնակեցվի մինչեւ 2025 ...


22-11-2019
Ադրբեջանից բռնագաղթածները կապահովվեն մշտական օթեւանով
Այս փուլում 112 ընտանիքի խնդիր կլուծվի

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


1988-1992 ...


22-11-2019
Գրքերը կզեղչվեն 40 տոկոսով
Մեկնարկում է Գրքի երեւանյան 3-րդ փառատոնը

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


Հայ ...


22-11-2019
Հանդիպում Սենատում
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Միլանում նախատեսված հանդիպումներից եւ միջոցառումներից հետո ...



22-11-2019
Արախիշի զարմանահրաշ խաչքարը
Այսօրվա Քաշաթաղի մայր գետի՝ Հակարիի 3 մեծ վտակի՝ ...

22-11-2019
Գրապահարանները, որպես տան կահույք, «մոդայիկ» չեն
Իսկ գրքե՞րը...

Թամարա ...

22-11-2019
«Հնարավոր չէ լուծել Լեռնային Ղարաբաղի հարցը առանց ծանր ու հետեւողական ջանքերի, առանց փոխզիջման»
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումներն ...

22-11-2019
ՀՖՖ նախագահն ու գործկոմը դադարեցրեցին իրենց լիազորությունները
Նախորդ նախագահի ընտրությունից 1 տարի եւ 2 ամիս անց ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +25... +27

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO