Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

23.11.2019
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ


Համապարփակ լուծում հին խնդիրներին

Հայագիտական առարկաների դասավանդումը դպրոցներում կուժեղացվի

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


Վերջին օրերին «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքի նախագծի որոշ դրույթներ թեժ քննարկումների առիթ դարձան։ Մասնավորապես, ոչ միանշանակ ընդունվեց այն, որ բարձրագույն կրթական հաստատություններում հայոց լեզու, հայ գրականություն եւ հայոց պատմություն առարկաների դասավանդումն այլեւս պարտադիր չի լինի։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը երեկ լրագրողների հետ զրույցում անդրադարձել էր թեմային եւ ափսոսանք հայտնել, որ հաճախ աղմուկն ավելի շատ է, քան իրական քննարկումները։ Նախարարը հորդորել էր հայոց լեզուն, հայ գրականությունը եւ հայոց պատմությունն իրենից չպաշտպանել՝ հիշեցնելով հայագիտական առարկաների բլոկի դասավանդման հետ կապված իր դիրքորոշումը, մասնավորապես այն, որ նա 2010 թ. սկսված «Դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնության հիմնադիրներից մեկն էր։ Ա. Հարությունյանն ընդգծեց, որ այս նախագծի նպատակն է վերոնշյալ առարկաների ուսուցումը խորացնել դպրոցներում։
Եթե նախկինում բուհ ընդունվում էին 16 տարեկանից եւ շատ հաճախ նշում էին, թե դպրոցում տարիքը չի ներում, օրինակ, հայոց պատմությունն ընկալել այն ծավալով, ինչպես հնարավոր է ավելի հասուն տարիքում, ապա այդ հարցին այսօր լուծում է տրվում։ Այսօր արդեն դպրոցները 12—ամյա են, եւ աշակերտներն այն ավարտում են 18 տարեկանում։ «Սրանով մենք ուժեղացնում ենք դպրոցում տվյալ առարկաների դասավանդումը, այսինքն՝ բովանդակությունը փոխվում է այնպես, որ բուհերում դրանց կրկնություն անհրաժեշտ չի լինում։ Գիտելիքի հիմնական պաշարը նրանք ստանալու են դպրոցում եւ արդեն բուհերում մասնագիտական ուղղություններով ավելի շատ առարկաներ են կարողանալու անցնել։ Բուհերն իրենց որոշմամբ կարող են ծրագրերում ունենալ հայագիտական բլոկի առարկաներ. այստեղ որեւէ արգելք չկա»,–պարզաբանեց նախարարը՝ հավելելով, որ ի տարբերություն նախկինի՝ դրույթ են մտցրել, ըստ որի՝ բոլոր բուհ ընդունվողները պարտադիր հանձնելու են հայոց լեզվի քննություն։ Դրանով մեկ անգամ եւս ստուգվելու է ապագա ուսանողի 12—ամյա կրթության ընթացքում ստացած գիտելիքը։ «Այս խնդրին պետք է համապարփակ լուծում տրվի։ Աշխարհն ավելի մոբիլ է դարձել, եւ մեր հնարավորություններն այս առարկաների առումով պետք է լիարժեք իրականացնենք 12—ամյա կրթության ընթացքում»,–ասաց նա։
Վերանայվելու է նաեւ այլ պարտադիր առարկաների դասավանդումը, խոսքը վերաբերում է, օրինակ, իրավագիտությանը, որովհետեւ, նախարարի համոզմամբ, իրավագիտությունը նույնպես պետք է լավ դասավանդվի 12—ամյա դպրոցում, եւ քաղաքացին բուհ ընդունվի արդեն բազային գիտելիքով։
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Աննա Կոստանյանը «ՀՀ»—ի հետ զրույցում նշեց, որ սպասելի էր այդ փոփոխության վերաբերյալ հասարակության լայն շրջանակների կողմից բացասական արձագանքը, սակայն պետք է հաշվի առնել այն, որ ներկայացված նախագծի տարբերակն աշխատանքային է։ «Դա նշանակում է, որ այն վերջնական չէ եւ դեռ որոշակի գործընթաց պետք է անցնի, որի ընթացքում տարբեր հանդիպումների, մասնագիտական քննարկումների ժամանակ փաստաթուղթը կմշակվի եւ կամբողջացվի»,– ասաց պատգամավորը։
Կոստանյանը վաղ է համարում այդ փոփոխություններն արդարացված կամ ոչ արդարացված, իսկ ազդեցությունը՝ դրական կամ բացասական գնահատելը։ Այստեղ անհրաժեշտություն կա հարցն առավել խորությամբ քննարկել կրթական համակարգի տարբեր օղակների հետ՝ սկսած պրոֆեսորադասախոսական կազմից մինչեւ ուսանողություն, որպեսզի հասկանան, թե պարտադիր բաղադրիչն այս տարիների ընթացքում որքանով է խոչընդոտել նեղ մասնագիտական առարկաների դասավանդմանը։ Մյուս կողմից՝ այս հարցը պետք է դիտարկվի այն տեսանկյունից, որ եթե այդ առարկաները պարտադիր չլինեն, ապա ավելի բացասական արդյունքներ կգրանցենք, թե՝ ոչ, կամ ինչպես կփոխվի այս առարկաների հանդեպ հետաքրքրությունը։
Հայագիտական առարկաների մասով առաջընթաց ունենալու համար պատգամավորը կարեւորում է համապատասխան փոփոխությունների կատարումն առաջին հերթին հանրակրթական ոլորտում։ Իսկ ի՞նչ է պետք անել, ինչպիսի՞ մեխանիզմներ են անհրաժեշտ, մասնավորապես, հայոց լեզվի դերի եւ կարեւորության գիտակցումը բարձրացնելու եւ դասավանդման արդյունավետությունը մեծացնելու համար, որպեսզի ամեն տարի հայոց լեզվի քննության նշաձողը չիջնի։ Խնդիրը միայն օրենսդրական բացերը չեն, կան նաեւ այլ հանգամանքներ։ Կոստանյանի կարծիքով, դրանցից է նաեւ հանրակրթական դպրոցներում մանկավարժների պատրաստման եւ վերապատրաստման խնդիրը։ «Պետությունը պետք է իր կողմից մշակվող ռազմավարության մեջ ամրագրի ուսուցիչների որակը բարձրացնելու քաղաքականությունը։ Եթե ուզում ենք ապագայում ունենալ կիրթ, գրագետ քաղաքացի, ապա դրան հասնելու համար անհրաժեշտ է արդեն այսօր քայլեր ձեռնարկել»,–մեկնաբանեց զրուցակիցս՝ նշելով, որ առաջնային են մեթոդաբանական, ծրագրային փոփոխությունները։

18-10-2019





22-11-2019
«Խաղաղության աստղը՝ Արցախի երկնակամարում»
Նկարահանվում է ֆիլմ աշխարհի միստիկ վայրերի մասին, որում ...


22-11-2019
Բյուրականի աստղազարդ երկինքն ու Արագածի ջրերը
Նոր գաղափարներ՝ զբոսաշրջության զարգացման համար

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am


Բյուրական համայնքի ...


22-11-2019
Կշահեն արագ գործող եւ հավատարիմ դաշնակիցները
Պետք է առավելագույնի հասցնենք մեր դիվանագիտական ու ռազմաքաղաքական ...


22-11-2019
Դեպի միասնական ֆինանսական շուկա
ԵԱՏՄ երկրների օրենսդրությունն այդ ոլորտում կներդաշնակեցվի մինչեւ 2025 ...


22-11-2019
Ադրբեջանից բռնագաղթածները կապահովվեն մշտական օթեւանով
Այս փուլում 112 ընտանիքի խնդիր կլուծվի

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


1988-1992 ...


22-11-2019
Գրքերը կզեղչվեն 40 տոկոսով
Մեկնարկում է Գրքի երեւանյան 3-րդ փառատոնը

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


Հայ ...


22-11-2019
Հանդիպում Սենատում
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Միլանում նախատեսված հանդիպումներից եւ միջոցառումներից հետո ...



22-11-2019
Արախիշի զարմանահրաշ խաչքարը
Այսօրվա Քաշաթաղի մայր գետի՝ Հակարիի 3 մեծ վտակի՝ ...

22-11-2019
Գրապահարանները, որպես տան կահույք, «մոդայիկ» չեն
Իսկ գրքե՞րը...

Թամարա ...

22-11-2019
«Հնարավոր չէ լուծել Լեռնային Ղարաբաղի հարցը առանց ծանր ու հետեւողական ջանքերի, առանց փոխզիջման»
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումներն ...

22-11-2019
ՀՖՖ նախագահն ու գործկոմը դադարեցրեցին իրենց լիազորությունները
Նախորդ նախագահի ընտրությունից 1 տարի եւ 2 ամիս անց ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +25... +27

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO