Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

17.11.2019
ԵՐԵՎԱՆ


Էրեւանցու Երեւանը

Երեւանյան ամեն պատմություն «մի պատառ համուհոտ» ունի

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am


Գյումրեցի, ապարանցի, վանաձորցի...  էրեւանցի, այլ ոչ թե՝ երեւանցի։ Ուշադրություն դարձրե՞լ եք, որ, այսպես ասած, մայրաքաղաքացիներն իրենք իրենց խոսակցականում էրեւանցի են կոչում։ Այդպես երեւի ավելի ջերմ ու «տնական» է հնչում, ու ենթատեքստն էլ սա է՝ «այստեղ եմ ծնվել, այստեղ մեծացել ու այս սառնորակ ջուրն եմ խմում»։
Երեւանի ջուրն ուրիշ է, «համուհոտն» էլ այլ է։ Երեւանն ամեն վայրկյան կարոտելու քաղաք է։ Երեւանյան կարոտը մեծ է հատկապես ավագ սերնդի հոգում։ Այդ սերնդի համար մայրաքաղաքային փողոցներն անգամ դեռ նախկին անուններն են կրում։ Ու նրանցից ճշտված հասցե գտնելը կարող է անվերջ փնտրտուքի վերածվել՝ փողոցների նոր անվանումներին մի տեսակ չեն հարմարվում։ Նրանց համար Սախարովի հրապարակը դեռ Ազիզբեկովի անվան է, Աբովյան փողոցը շարունակում է Աստաֆյան մնալ, Հանրապետությանը՝ Ալավերդյան, ու այդպես շարունակ։ Այդ փողոցներում դեռ «որոնում» են տրոլեյբուսի՝ իրենց երիտասարդությունը հիշեցնող ձայնը, տաքսիների նախկին՝ դեղին գույնը... Այդպիսի «բովանդակությամբ» է նրանց հուշերի քաղաքը։
Իր «բաժին» Երեւանը բավական պատկերավոր է ներկայացրել ՀՀ առողջապահության նախկին նախարար Էմիլ Գաբրիելյանը «Բեկորներ անցյալի հուշերից» գրքում։ 1940—ականների վերջին, ինչպես նա է հիշատակել, հիմնական զբոսավայրը Աբովյանի անվան փողոցն էր։ Մարդիկ քայլում էին դեպի վեր, հետո դեպի վար։ Եթե լավ ֆիլմ էր, ապա «Կինո Մոսկվայի» առաջ էին կուտակվում։ Իսկ այդ տարիներին լավ ֆիլմեր, բժիշկը գրել է,  շատ էին բերում։
Նրա ու ամեն մի երեւանցու երեւանյան պատմության մի պատառ նվիրված է նաեւ Գետառի վարարմանը։ 1947 թ. մայիսյան մի օր մարդաշատ Աբովյանն ամբողջությամբ դատարկվել էր հորդառատ անձրեւի պատճառով։ Անձրեւն այնպես էր գետինը «պատռում», որ անգամ տրամվայներն ու ավտոմեքենաներն էին կանգնել։ Հրապարակն էլ հսկայական լճի էր վերածվել, իսկ ջուրն իր հետ տանում էր այն ամենը, ինչ հնարավոր էր. «Այդ Գետառ գետն էր կատաղել ու դուրս եկել իր հունից՝ ողողելով ու քարուքանդ անելով Երեւանի մի մասը։ Ժողովրդական մի լավ ասույթ կա. «Աստված հեռու պահի նապաստակի քացուց»։ Սա կարծես ասված է հենց Գետառի համար։ Ջրհեղեղը պատճառ էր դարձել մի քանի տասնյակ մարդկանց զոհերի, քանդվել էին բազմաթիվ տներ, ավերվել էին Երեւանի փողոցները»։
Սովետական նշանավոր բանաստեղծ Նիկոլայ Տիխոնովի հուշերն էլ Գաբրիելյանի նկարագրած Երեւանի անցած օրերի մասին են՝ այն ժամանակների, երբ թամանյանական նախագծին հաջորդել էին արդեն շինարարական աշխատանքները՝ քաղաքի գլխին փոշու ամպեր էին, օդն էլ լի էր շինարարական գործիքների աղմուկ—աղաղակով. «Մեզ թվաց, թե քաղաքը գրոհի է ենթարկվել։ Մտանք քաղաքի կենտրոն։ Շուրջբոլորն անսպառ եռանդով աշխատում էին հազարավոր մարդիկ։ Այս ու այնտեղ դեռեւս երեւում էր քանդված տների ներքին պատերի խունացած պաստառը։ Հին պատերը փլչում էին խուլ տնքոցով։ Ամենուրեք երեւում էին ջահել, խանդավառ դեմքեր, վառվող աչքեր։ Կատաղի ճակատամարտն ընդգրկել էր ամբողջ քաղաքը»։
Իսկ մինչ այդ՝ 1860 թվականներին Երեւանը բաղկացած էր մի քանի թաղերից։ «Հին թաղը» կամ Շհարը զբաղեցնում էր ներկայիս Ամիրյան ու Խորենացի փողոցների միջեւ ընկած տարածքն ու շրջակայքը։ «Նոր թաղը» ներկայիս Թումանյանի թանգարանի շրջակայքում էր։ Երեւանի հարավում էր գտնվում Երկաթաղբյուր թաղամասը։ Հնում հիմնականում այդտեղի տուֆն ու բազալտն են օգտագործել, այդ պատճառով կոչվել է նաեւ Քարհանքի թաղ։ Իսկ Ձորագյուղը գրավում էր Հրազդանի ձորի մի հատվածը։ Երեւանի հնագույն թաղերից է նաեւ մեր օրերում պահպանվող Կոնդը։ Ասում են՝ այն հայտնի է եղել նաեւ որպես Ծիրանի թաղ։

19-10-2019





16-11-2019
Հայաստանի հավակնոտ հայտը ռազմարդյունաբերության ոլորտում
Ոլորտին հատկացվող գումարը հաջորդ տարի կկազմի 6.3 մլրդ ...


16-11-2019
Իրանի տնտեսարդյունաբերական ազատ եւ հատուկ գոտիները
Նպաստավոր պայմաններ են ապահովում հատկապես օտարերկրացի ներդրողների համար

Էմմա ...


16-11-2019
Ինչ ստացավ Անկարան Վաշինգտոնից եւ ինչ կստանա Մոսկվայից
Հայկական հարցը՝ միջազգային վերադասավորումների համապատկերում

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Մեր ենթադրությունների ...


16-11-2019
Ձկնարտադրությունից մինչեւ սեւ խավիար
Արցախի ձկնկիթն առաջին անգամ կարտահանվի Եվրոպա

Լուսինե ՆԱԶԱՐՅԱՆ
l.nazaryan@hhpress.am


Առաջնագծից ...


16-11-2019
ՊԵԿ-ը 253 միլիոն դրամի խախտում է արձանագրել
Կառույցն անցում է կատարում իրավախախտումների դեմ պայքարի նոր ...


 
16-11-2019
IPSE DIXIT
«Նախանձ» մենք համարում ենք մարդկային բնույթի այն ստորությունը, որը ...


 
16-11-2019
Հորդորակ
Հայերեն ընդունելի համարժեքներ ունեցող օտար բառերից խուսափելու մասին




16-11-2019
Ինչն է գրավում զբոսաշրջիկներին մեր երկրում
Քննարկման փուլում է ոլորտի զարգացման ...

16-11-2019
Մանկապարտեզների ու դպրոցների սնունդը
Ի՞նչ խնդիրներ կան, որո՞նք են չիմացության ...

16-11-2019
Հայաստանում աճում է սուսերամարտի նկատմամբ հետաքրքրությունը
Հանգստյան օրերին Նորագավիթի սուսերամարտի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +25... +27

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO