Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

17.11.2019
ԱՇԽԱՐՀ


Կշեռքի ո՞ր նժարն է ներքեւում

Թուրք-սիրիական ճգնաժամի լուծումներն ու շահեկան կողմերը

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am


Նախօրեին Սոչիում կայացած Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահների բանակցությունը տեւել է ավելի քան 6 ժամ։ Այդ հանդիպման ժամանակ, թուրքագետ Հայկ Գաբրիելյանի խոսքերով, ըստ էության, ոչ մի արտասովոր պայմանավորվածություն ձեռք չի բերվել։ «ՀՀ»-ի հետ զրույցում նա նշեց. «Կարելի է ասել՝ գրեթե նույն պայմանավորվածություններն են, ինչ ԱՄՆ—ի հետ»։ Նրա խոսքերով, Սոչիի հանդիպումից 3 եզրահանգում պետք է անել՝ Թել Աբյադից Ռաս Ալ Այն գոտին 32 կմ խորությամբ վերահսկելու է թուրքական զորքը։ Դրանից արեւմուտք եւ արեւելք՝ Քամիշլիից բացի, 10 կմ խորությամբ վերահսկելու են ռուսներն ու թուրքերը համատեղ։ Իսկ ահա, նրա բնորոշմամբ, շատ կարեւոր՝ երրորդ կետը հետեւյալն է՝ Սիրիայի քրդերը ամբողջովին դուրս են մղվում Եփրատ գետից արեւմուտք ընկած հատվածից։
Հ. Գաբրիելյանը ԱՄՆ—ի ու Ռուսաստանի պայմանավորվածությունները համադրելով՝ Էրդողանի խոշոր հաղթանակի մասին է բարձրաձայնում, քանի որ կարողացավ Սիրիայի քրդերին զրկել Թուրքիայի համար սպառնալիք լինելուց. «Այդ առումով, դա նաեւ Էրդողանի հաղթանակն է ԱՄՆ—ի ու Ռուսաստանի նկատմամբ, որովհետեւ 2015 թ. Սիրիայի քրդերի ռազմական հաջողությունները, տարածքային ձեռքբերումները Էրդողանին ստիպել են 3 խոշոր զիջում անել ԱՄՆ—ին։ 2016—ին էլ, երբ Էրդողանը ներողություն խնդրեց Պուտինից, դրանում գլխավոր դեր են խաղացել ոչ թե Ռուսաստանի տնտեսական պատժամիջոցները Թուրքիայի նկատմամբ, որոնք թեեւ գործում արդյունավետ էին, այլեւ հիմնական դեր են խաղացել Սիրիայի քրդերի ռազմական հաջողությունները։ Էրդողանը ներողություն խնդրեց Պուտինից, որպեսզի ստանա նրա արտոնությունը՝ Սիրիա մտնելու համար։ Էրդողանը հասավ նրան, որ Սիրիայի քրդերը տարածաշրջանում լծակ, գործոն չեն, եւ նրանց միջոցով ոչ ոք չի կարող ազդել Թուրքիայի վրա»։
Թուրքագետը նշում է նաեւ, որ Սիրիայի քրդերը 2015—2016 թթ., երբ ռուս—թուրքական հարաբերությունները սրված էին, կարելի է ասել, ճակատագրական պահը բաց թողեցին։ Բայց մյուս կողմից էլ նկատում է՝ հարցն այն է, որ Թուրքիան ԱՄՆ—ից եւ Ռուսաստանից պահանջում է կշեռքի մի նժարին դնել իրենց, մյուսին՝ սիրիայի քրդերին ու հասկանալ՝ ումից ավելի շատ օգուտ ունեն։ Թուրքագետն արձանագրում է. «Բնականաբար, երկու երկրներն էլ թուրքական կողմից ավելի շատ օգուտ կարող են ստանալ՝ տարբեր առումներով։ Դրա համար նախընտրում են թուրքական լծակը»։ Ըստ նրա, Սիրիայի քրդերը էլի չհասկացան, որ իրենք պարզապես օգտագործվում են տարածաշրջանային գերտերությունների ու ԱՄՆ—ի կողմից։ Ասում է՝ նրանք սխալ գնահատեցին ժամանակը։
Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանն էլ, ամփոփելով վերջին զարգացումը, ընդգծեց, որ այնպիսի լուծում է գտնվել, որով Թուրքիան իր համար ռազմավարական նշանակություն ունեցող չեզոք տարածք կունենա Սիրիայի հետ սահմանին։ «Այն կվերաբնակեցնի Սիրիայի էթնիկ թուրք քաղաքացիներով, ովքեր պատերազմի տարիներին, որպես փախստական, հանգրվանել էին Թուրքիայի տարածքում։ Ռուսաստանն այնտեղ կտեղակայի խաղաղապահ զորքեր կամ ռազմական ոստիկանության զորքեր, ինչպես իրենք են ներկայացնում։ Կողմերը պայմանավորվել են Սիրիայի տարածքային ամբողջականության պահպանման շուրջ, ինչը չափազանց կարեւոր է։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել նաեւ, որ Ասադը շարունակելու է մնալ Սիրիայի նախագահ, եւ որ ամենակարեւորն է՝ ԱՄՆ—ն իր զորքերը դուրս է բերելու Սիրիայից»,— նշեց նա՝ ավելացնելով, որ ժամանակ է տրվել, որպեսզի քրդերը հեռանան այն տարածքներից, որոնք Թուրքիան ռազմական օպերացիայի ճանապարհով վերահսկողության տակ է վերցնում։
Ս. Սարգսյանի խոսքերով, ըստ էության, բոլոր կողմերը, բացառությամբ քրդական կողմի, բավարարված են։ Նրա դիտարկմամբ, սա պատմական այնպիսի փուլ է, երբ կողմերը ավելի քան երբեւէ մոտ են քաղաքացիական պատերազմի ավարտին ու խաղաղության հաստատմանը։
Միջազգայնագետը կարծում է, որ հրադադարը տեւական ժամանակ կպահպանվի. «Գոնե որոշում կա կայացված՝ համատեղ ուժերով ոչնչացնելու «Իսլամական պետության» մնացորդները»։ Ընդգծելով, որ «Իսլամական պետությունը» մարդկության պատմության ամենաազդեցիկ եւ ամենահզոր ահաբեկչական կազմակերպությունն է, միեւնույն ժամանակ մեր զրուցակիցը նկատում է, որ այն բավականին թուլացել է՝ թե ԱՄՆ—ի, թե ՌԴ—ի ու այլ պետությունների կողմից պարբերաբար ենթարկվելով հարձակումների։ «Հիմա իրավիճակն այս առումով այլ է։ Կարծում եմ՝ միասին պետք է պայքարեն «Իսլամական պետության» եւ այլ ահաբեկչական խմբավորումների դեմ, որպեսզի գան ընդհանուր հայտարարի»,– նշեց Ս. Սարգսյանը՝ ավելացնելով, որ այսօր, առավել քան երբեւէ, սիրիական քաղաքացիական պատերազմի ավարտը մոտ է թվում։
ԱՄՆ ներկայացուցիչների կողմից բարձրացվող հարցերի մասով, թե Սիրիայի շուրջ Ռուսաստանի ու Թուրքիայի շփումը վտանգավոր է, կամ՝ նրանց պայմանավորվածություններում բազմաթիվ բաց տեղեր կան՝ միջազգայնագետը նշեց, որ Միացյալ Նահանգներում ոչ բոլորն են ողջունել նախագահ Թրամփի՝ Սիրիայից զորքերը դուրս բերելու որոշումը, գոնե այս փուլում համարելով՝ որ դա կարող է դավաճանություն դիտարկվել քրդերի կողմից։ Այս տարիների ընթացքում քրդերը պայքարել են Միացյալ Նահանգների թշնամիների դեմ՝ ի դեմս «Իսլամական պետության»։ Բայց Սարգսյանը հիշեցնում է, որ տարիներ առաջ, երբ Դոնալդ Թրամփը դեռեւս նախագահի թեկնածու էր, հստակ ձեւակերպել էր իր մոտեցումները՝ ասելով, որ չի պատրաստվում ամերիկյան զինվորականների կյանքը վտանգել այլ պետությունների, շարժումների, զինված խմբավորումների պայքարի արդյունքում։ Ս. Սարգսյանն ասում է՝ սա հստակ մոտեցում է, որի մասին Թրամփը բազմիցս նշել է, եւ զարմանալու որեւէ բան որեւէ կողմի համար չկա։

24-10-2019





16-11-2019
Հայաստանի հավակնոտ հայտը ռազմարդյունաբերության ոլորտում
Ոլորտին հատկացվող գումարը հաջորդ տարի կկազմի 6.3 մլրդ ...


16-11-2019
Իրանի տնտեսարդյունաբերական ազատ եւ հատուկ գոտիները
Նպաստավոր պայմաններ են ապահովում հատկապես օտարերկրացի ներդրողների համար

Էմմա ...


16-11-2019
Ինչ ստացավ Անկարան Վաշինգտոնից եւ ինչ կստանա Մոսկվայից
Հայկական հարցը՝ միջազգային վերադասավորումների համապատկերում

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Մեր ենթադրությունների ...


16-11-2019
Ձկնարտադրությունից մինչեւ սեւ խավիար
Արցախի ձկնկիթն առաջին անգամ կարտահանվի Եվրոպա

Լուսինե ՆԱԶԱՐՅԱՆ
l.nazaryan@hhpress.am


Առաջնագծից ...


16-11-2019
ՊԵԿ-ը 253 միլիոն դրամի խախտում է արձանագրել
Կառույցն անցում է կատարում իրավախախտումների դեմ պայքարի նոր ...


 
16-11-2019
IPSE DIXIT
«Նախանձ» մենք համարում ենք մարդկային բնույթի այն ստորությունը, որը ...


 
16-11-2019
Հորդորակ
Հայերեն ընդունելի համարժեքներ ունեցող օտար բառերից խուսափելու մասին




16-11-2019
Ինչն է գրավում զբոսաշրջիկներին մեր երկրում
Քննարկման փուլում է ոլորտի զարգացման ...

16-11-2019
Մանկապարտեզների ու դպրոցների սնունդը
Ի՞նչ խնդիրներ կան, որո՞նք են չիմացության ...

16-11-2019
Հայաստանում աճում է սուսերամարտի նկատմամբ հետաքրքրությունը
Հանգստյան օրերին Նորագավիթի սուսերամարտի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +25... +27

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO