ՓԱՍՏԱԲԱՆԻ ԱՆԿՅՈՒՆ
Ինչպե՞ս գրանցել իրավաբանական անձ
Ներկայացնում է ՀՀ փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբան Աշոտ Խլոյանը
Իրավաբանական անձի պետական գրանցման համար դիմողը փաստաթղթերը ներկայացնում է գործակալություն թղթային կրիչի վրա անձամբ կամ անհրաժեշտ տեղեկատվությունը եւ համապատասխան էլեկտրոնային փաստաթղթերը համացանցի միջոցով տեղեկատվական համակարգ մուտքագրելու միջոցով։ Անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը գործակալություն ներկայացնելուց ոչ ուշ, քան երկու աշխատանքային օրվա ընթացքում գործակալությունը պետք է կատարի համապատասխան պետական գրանցումը։ Առանձին կազմակերպական—իրավական ձեւ ունեցող իրավաբանական անձանց վերաբերյալ համապատասխան օրենքներով կամ այլ օրենքներով կարող են սահմանվել պետական գրանցման այլ ժամկետներ։ Եթե անձը օրենքով նախատեսված կարգով ներկայացնում է նմուշային փաստաթղթեր, ապա իրավաբանական անձի գրանցումն իրականացվում է անմիջապես։ Իրավաբանական անձի փաստաթղթերի ուսումնասիրությունից հետո պետական գրանցումը մերժելու հիմքեր չհայտնաբերելու դեպքում գործակալությունում տեղեկատվական համակարգի միջոցով պետական միասնական գրանցամատյանում գրառվում են օրենքով սահմանված տեղեկությունները։ Տեղեկատվական համակարգը գրանցվող իրավաբանական անձին օրենքով նախատեսված կարգով ինքնաշխատ կերպով շնորհում է գրանցման համարը, հարկային մարմնի տրամադրած՝ հարկ վճարողի հաշվառման համարը եւ սոցիալական վճարների պարտավորությունների անձնական հաշվի քարտի համարը։ Իրավաբանական անձը ստեղծված է համարվում պետական գրանցման պահից։ Իրավաբանական անձի պետական գրանցումը հավաստվում է միասնական պետական գրանցամատյանից տրված քաղվածքով, որն ուղարկվում է անձի տրամադրած էլեկտրոնային փոստի հասցեով, ինչպես նաեւ հասանելի է դառնում համացանցում՝ տեղեկատվական համակարգում համապատասխան ծածկագիրը մուտքագրելու պայմանով։ Քաղվածքը պետք է պարունակի նշված անձին վերաբերող, միասնական պետական գրանցամատյանում գրառված ամբողջ տեղեկատվությունը, ինչպես նաեւ քաղվածքը տրամադրելու ամսաթիվը։ Անձի պահանջով անձին կարող է տրվել քաղվածքի արտատպումը (պատճենը), այդ դեպքում պատճենի իսկությունը հավաստվում է պատճենի վրա դրված՝ գործակալության համապատասխան աշխատակցի ստորագրությամբ։ Գրանցումը կատարելու հետ միաժամանակ իրավաբանական անձի կանոնադրությունում գրառվում են իրավաբանական անձի գրանցման համարը եւ գրանցման տարին, ամիսը, օրը, որը հավաստվում է գործակալության էլեկտրոնային ստորագրությամբ կամ գործակալության համապատասխան աշխատակցի ստորագրությամբ։
Պատրաստեց Վ. ՍԱՐԳՍՅԱՆԸ v.sargsyan@hhpress.am
25-10-2019
|

փակել >>
|