Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

17.11.2019
ԱՇԽԱՐՀ


Անկարան հայտարարեց «Խաղաղության ակունք» գործողության դադարեցման մասին

Թուրքերը բավարարված չեն, եւ նոր ներխուժումը չի բացառվել

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Վաշինգտոնի ու Մոսկվայի վերջին բանակցությունները Անկարայի հետ, ի վերջո, ազդարարեցին թուրք—սիրիական ռազմական հակամարտության ավարտը։ Մեր կարծիքով՝ միայն զինադադարը, քանի որ, ինչպես նշել ենք մեր նախորդ համարում, Թուրքիան հասավ միայն իր նվազագույն նպատակին. ստեղծվում է «անվտանգության գոտի»։ Իսկ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նորօսմանական նկրտումները չեն բավարարվել։ Նա ձգտում էր իր ծավալապաշտական ծրագրերի առաջին քայլը իրականացնել՝ զավթելով Սիրիայի տարածքի մի մասը, որտեղից նաեւ քրդերին կհեռացներ։ Հայտնի է, որ Սիրիայի քրդերը համագործակցում են Թուրքիայի քրդերի հետ՝ Քրդական բանվորական (աշխատավորական) կուսակցության շրջանակներում, որի առաջնորդ Աբդուլլա Օջալանը երկար ժամանակ է, ինչ բանտարկված է, սակայն քրդական ռազմական եւ քաղաքական հակամարտությունը թուրքերի դեմ չի դադարում։
Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն հայտարարել է Սիրիայի հյուսիս—արեւելքում «Խաղաղության ակունք» գործողության դադարեցման մասին։ Սակայն նշել է, որ գործողությունն ավարտված չէ, եւ անհրաժեշտության դեպքում պատրաստ են վերսկսելու ռազմական գործողությունները։
Սա այն է, ինչի մասին նշեցինք. Անկարան բավարարված չէ, թվում է՝ հասավ իր նպատակին, սակայն այդպես չէ։ Պիտի համաձայնենք այն տեսակետին, որ արտահայտել են մի շարք վերլուծաբաններ, այն է՝ Թուրքիան կփորձի որոշ ժամանակ անց անվտանգության գոտին իրենով անել։ Եվ չի բացառվում, որ դա կանի հենց գերտերությունների հետ ինչ—ինչ հարցերի շուրջ համաձայնության գալով։ Իհարկե, սա տեսակետ է, սակայն մտահոգող։ Անշուշտ, Սիրիան Ռուսաստանի դաշնակիցն է, բայց Մոսկվան ու Վաշինգտոնը երկար ժամանակ է՝ հակամարտում են Թուրքիային «սեփականացնելու» համար։
Անկարան կհետեւի, որ քրդերը հեռանան «անվտանգության գոտուց», որպեսզի կարողանա իր հետագա նպատակներին հասնել ավելի դյուրին։ Եվ Թուրքիայի ՊՆ—ն արդեն հայտարարել է քրդերի դուրս գալու մասին։
Ինչպես խոստացել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Վաշինգտոնն արդեն հայտարարել է Թուրքիայի նկատմամբ սահմանված պատժամիջոցների կասեցման մասին։ Միաժամանակ Սպիտակ տունը ակնկալում է, որ Թուրքիայի իշխանությունները կհրաժարվեն ռուսական զենքից, մասնավորապես՝ կդադարեն գնել C–400—ը եւ կվերադառնան ՆԱՏՕ—ի զինատեսակների գործածմանը։ Այլապես վերստին կբացառվի Անկարայի մասնակցությունը F—35—երի կործանիչների ծրագրին։
ԱՄՆ—ի նախագահը կարծես այս իրավիճակին էր սպասում, որ դադար լինի թուրք—սիրիական հակամարտությունում, որպեսզի կրկին հայտարարի, թե ԱՄՆ—ը պատրաստ է Իրանի դեմ պատերազմին, «եթե Թեհրանը հերթական անգամ սադրանք կատարի Պարսից ծոցում»։ Նշել է, որ այս պահին պատերազմին առավել պատրաստ են, քան երբեւէ։ Թեհրանից էլ հնչել է նույն պատասխանը, որ Իրանը պատրաստ է պաշտպանել իր սահմանները՝ արժանի հակահարված տալով ցանկացած հակառակորդի։ Իհարկե, Հայաստանի համար սա անցանկալի զարգացում է, ինչպիսին Թուրքիայի ներխուժումն էր Սիրիա։ Եվ ավելին՝ իրանա—ամերիկյան հակամարտությունը Հայաստանին կարող է զրկել իր հարավային սահմանի տարանցիկ լինելու կարգավիճակից՝ դրանից բխող աննպաստ հետեւանքներով։
Թե ինչ նպատակներով է ԱՄՆ—ի պաշտպանության նախարարն Իրաքում այս օրերին, ենթադրել կարելի է միայն։ Հակաահաբեկչական պայքարը դեռ շարունակվում է եւ, չի բացառվում, նաեւ այս պատճառով։ Սակայն Իրաքն ու Իրանը սահմանակից են եւ տարիներ առաջ իրանա—իրաքյան 8—ամյա պատերազմից հետո այնքան էլ լավ հարաբերություններ չունեն։ Հնարավոր է, որ նախարար Մարք Էսփերը Իրաքում է, քանի որ Սիրիայում տեղակայված ամերիկյան զորքերը հատել են Իրաքի սահմանը՝ դեպի քրդական Դոհուկի շրջան։ Սիրիայի հյուսիսից ամերիկյան ամբողջ զորքը շարժվելու է դեպի Իրաքի հյուսիս–արեւմուտք՝ այնտեղից ԱՄՆ վերադառնալու համար։
Սիրիայի հարցով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտեւը, խոսելով Սիրիայի հակամարտության մասին, հայտնել է, որ Աստանայի ձեւաչափով հաջորդ հանդիպումը նախատեսվում է նոյեմբերի կեսերին։ Այն հետաձգվել էր, քանի որ սեպտեմբերի 16—ին կայացել էր Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իրանի նախագահների եռակողմ գագաթնաժողովը։
ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչը նշել է, որ որոշումը կայացրել է Սիրիայի հարցով ՄԱԿ—ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Գեյր Պեդերսոնը։ Մոսկվան հույս ունի, որ Թուրքիայի ռազմագործողությունը Սիրիայի հյուսիսում բացասաբար չի ազդի ոչ Սիրիայի իշխանության ու ընդդիմության, ոչ էլ Գեյր Պեդերսոնի՝ հոկտեմբերի 30—ին Ժնեւում Սիրիայի հարցով սահմանադրական կոմիտեի շրջանակներում հանդիպելու որոշման վրա։ ՄԱԿ—ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը դեռ սեպտեմբերին էլ հայտնել է, որ Սահմանադրական կոմիտեն արդեն կազմված է։
Իսկ հոկտեմբերի 23—ից թուրքական գործողությունից դուրս գտնվող գոտի են մտցվել ՌԴ ռազմական ոստիկանության աշխատակիցները եւ Սիրիայի զինծառայողները. հայտնել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ Առաջիկա օրերին ռազմական ոստիկաններ եւ տեխնիկա կտեղափոխվի Սիրիա։ Մոսկվան եւ Անկարան համատեղ պարեկություն կսահմանեն Սիրիայում թուրքական ռազմական գործողության տարածքին կից գոտում։ Սա Դամասկոսում հաջողություն են համարում, քանի որ Սիրիան իսլամական ահաբեկիչների դեմ երկարատեւ պայքարից հետո դադարի կարիք ուներ, ինչն ապահովվեց Սոչիի ռուս—թուրքական բանակցություններում։
Սոչիում ձեռք բերված ռուս—թուրքական համաձայնությունները դրական ազդեցություն են ունեցել նաեւ Սիրիայի հայության անվտանգության առումով։ «Ուրախ եմ արձանագրել, որ Սիրիայի հարցով Սոչիում ձեռք բերված համաձայնությունները անդրադարձան նաեւ այն հարցերին, որոնք առնչվում են Սիրիայի հայության անվտանգությանը, եւ որոնց վերաբերյալ քննարկումներ էի ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Սա ընդգծում է հայ—ռուսական հարաբերությունների ռազմավարական—դաշնակցային բնույթը։ Մենք շարունակում ենք հետեւել Սիրիայում տեղի ունեցող զարգացումներին, շարունակում ենք մեր հումանիտար առաքելությունը եւ մեր աջակցությունը քաղաքացիական բնակչությանը»,– ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Այս օրերին ՄԱԿ—ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանն էլ հանդիպում ունեցավ հումանիտար հարցերով ՄԱԿ—ի գլխավոր քարտուղարի տեղակալ եւ ճգնաժամային իրավիճակներում աջակցության համակարգող Մարկ Լոուքոքի հետ։ Քննարկվել են ռազմական ներխուժման հումանիտար հետեւանքների, այդ թվում՝ մարդկային կորուստների եւ քաղաքացիական բնակչության տեղահանման մասին հարցերը։ Մեր երկրի ներկայացուցիչը ընդգծել է ռազմական գործողությունների հետեւանքով սիրիահայ համայնքի եւ ազգային ու կրոնական այլ փոքրամասնությունների համար առաջացած սպառնալիքները, մասնավորապես՝ ինքնության հողի վրա հանցանքների ու զանգվածային ոճրագործության վտանգը։ Վերահաստատվել է մեր երկրի պատրաստակամությունը՝ շարունակելու մարդասիրական օգնություն ցուցաբերել Սիրիայի բարեկամ ժողովրդին։

25-10-2019





16-11-2019
Հայաստանի հավակնոտ հայտը ռազմարդյունաբերության ոլորտում
Ոլորտին հատկացվող գումարը հաջորդ տարի կկազմի 6.3 մլրդ ...


16-11-2019
Իրանի տնտեսարդյունաբերական ազատ եւ հատուկ գոտիները
Նպաստավոր պայմաններ են ապահովում հատկապես օտարերկրացի ներդրողների համար

Էմմա ...


16-11-2019
Ինչ ստացավ Անկարան Վաշինգտոնից եւ ինչ կստանա Մոսկվայից
Հայկական հարցը՝ միջազգային վերադասավորումների համապատկերում

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Մեր ենթադրությունների ...


16-11-2019
Ձկնարտադրությունից մինչեւ սեւ խավիար
Արցախի ձկնկիթն առաջին անգամ կարտահանվի Եվրոպա

Լուսինե ՆԱԶԱՐՅԱՆ
l.nazaryan@hhpress.am


Առաջնագծից ...


16-11-2019
ՊԵԿ-ը 253 միլիոն դրամի խախտում է արձանագրել
Կառույցն անցում է կատարում իրավախախտումների դեմ պայքարի նոր ...


 
16-11-2019
IPSE DIXIT
«Նախանձ» մենք համարում ենք մարդկային բնույթի այն ստորությունը, որը ...


 
16-11-2019
Հորդորակ
Հայերեն ընդունելի համարժեքներ ունեցող օտար բառերից խուսափելու մասին




16-11-2019
Ինչն է գրավում զբոսաշրջիկներին մեր երկրում
Քննարկման փուլում է ոլորտի զարգացման ...

16-11-2019
Մանկապարտեզների ու դպրոցների սնունդը
Ի՞նչ խնդիրներ կան, որո՞նք են չիմացության ...

16-11-2019
Հայաստանում աճում է սուսերամարտի նկատմամբ հետաքրքրությունը
Հանգստյան օրերին Նորագավիթի սուսերամարտի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +25... +27

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO