Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

14.11.2019
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ


Հիվանդանոցային ծառայությունների ծանրաբեռնվածությունը կնվազի

Բուժօգնություն կկարողանան կազմակերպել նաեւ պոլիկլինիկաները

Լուսինե ՆԱԶԱՐՅԱՆ
l.nazaryan@hhpress.am


Սուր շնչառական վարակների ակտիվացում այս ժամանակաշրջանում դիտվում է հատկապես մանկահասակ երեխաների շրջանում, ինչն էլ հիվանդանոցներում մանկական բաժանմունքների ծանրաբեռնվածության պատճառ է դառնում։
Շատ անգամ հոսպիտալացման ենթակա երեխաների թիվն ավելին է լինում, քան նախատեսված հիվանդասենյակները։ Առաջնային ամբուլատոր օղակները համապատասխանաբար ուղեգրում են երեխային բուժհաստատություն՝ համապատասխան հետազոտում ու բուժում անցնելու նպատակով, սակայն վարակի տարածման թեժ շրջանում հիվանդանոցային ծառայությունների ծանրաբեռնվածությունը մայրիկների շրջանում հաճախ խուճապի ու անհանգստության պատճառ է դառնում։
Ուստի Երեւանի քաղաքապետի նախաձեռնությամբ այս տարվա բյուջեի «Առողջապահական կազմակերպությունների համար բժշկական սարքավորումների ձեռք բերում» ծրագրի շրջանակներում ձեռք են բերվել սարքավորումներ, որոնք հնարավորություն կտան առաջնային բուժօգնություն ցուցաբերել մանկահասակներին նաեւ ամբուլատոր օղակներում։ Ծրագրի նպատակը սուր շնչառական վարակների թվաքանակի սեզոնային ավելացումների ժամանակ հիվանդանոցային ծառայությունների ծանրաբեռնվածության իջեցումն է։
Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության պետ Կամսար Բաբինյանը «ՀՀ»—ի հետ զրույցում նշեց, որ օրեր առաջ գիտաուսումնական սեմինար է կազմակերպվել սուր շնչառական վարակների ախտորոշման եւ վարման արդիական հարցերը քննարկելու նպատակով, որին մասնակցել են պոլիկլինիկական բուժհաստատությունների թերապեւտներ, մանկաբույժներ, ընտանեկան բժիշկներ։
«2018—2019 թթ. ընթացքում շուրջ 300 մանկական ամբուլատոր—քարտերի ուսումնասիրություններ ենք անցկացրել այն պացիենտների շրջանում, ովքեր սուր շնչառական վարակներով են հիվանդացած եղել, եւ դրանցում մի շարք բացթողումներ ու խնդիրներ ենք ի հայտ բերել։ Այդ ամենի մասին քննարկվել է օրեր առաջ կայացած գիտագործնական կոնֆերնասի ժամանակ։ Մեր բժիշկներին եւս մեկ անգամ ավելի մասնագիտորեն ներկայացվեցին այդ խնդիրները, եւ կոչ արեցինք նրանց ավելի զգոն լինել»,–ասաց Կամսար Բաբինյանը։
Գնված սարքավորումները՝ պուլսօքսիմետրերը եւ ինհալատոր—նեյբուլայզերները ներդրվելու են Երեւանի քաղաքապետարանի ենթակայության տակ ներառված 50 ամբուլատոր օղակներում, որոնց միջոցով շատ երեխաներ կկարողանան ինհալացիոն թերապիա ստանալ, հնարավոր կլինի առաջնային բուժօգնություն կազմակերպել՝ զգալիորեն թեթեւացնելով երեխայի շնչառական վիճակը։
Այս սարքավորումների գործածումը զերծ կպահի սուր շնչառական վարակներով հիվանդ երեխաներին հետագա բարդություններից եւ էապես կկրճատի ծանր վիճակով հոսպիտալացվող երեխաների թիվը։ Կամսար Բաբինյանը նկատեց, որ նախորդ տարի այս ժամանակաշրջանում սուր շնչառական վարակներով հոսպիտալացման եւ դիմելիության մեծ հոսք է եղել բուժհաստատություններում, ինչն էլ նոր միջոցառումներ ձեռնարկելու անհրաժեշտություն է առաջացրել։ Նոր սարքավորումները պոլիկլինիկաներում թույլ կտան կազմակերպել ինչպես բուժման թերապիա, այնպես էլ ճշգրտորեն գնահատել երեխայի առողջական վիճակը՝ թթվածնի հագեցվածության մակարդակը, սրտի աշխատանքը՝ լրացուցիչ ազդակ հաղորդելով բժիշկներին ճշգրիտ ախտորոշման համար։
Իսկ մասնագետները, ինչպես միշտ, նշում են, որ սուր շնչառական վարակները սովորաբար անցնում են առանց լրացուցիչ բուժման, միայն համապատասխան խնամքի օգնությամբ։ Մարդու օրգանիզմը մեկ կամ առավելագույնը երկու շաբաթում ունակ է գործի դնել վիրուսի դեմ պաշտպանիչ սեփական մեխանիզմները եւ վերականգնել ֆունկցիաները, որոնք խախտվել էին վիրուսի հետեւանքով։
Անկողնային ռեժիմ, հանգիստ քուն եւ շատ հեղուկ (ավելի լավ է մրգային հյութ կամ օշարակ)՝ օգտակար են օրգանիզմի համար եւ կարող են նպաստել շուտ ապաքինմանը։

25-10-2019





13-11-2019
Կարո՛ղ ենք տալ «հայկական ջրային դարաշրջանի» մեկնարկը
Մեզ մնում է ճիշտ կառավարել մեր պաշարները

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am




13-11-2019
Երախտիքի տո՞ւրք արժանավորներին, թե՞...
Ինչպես ենք պատվում եւ հավերժացնում մեր անվանիների հիշատակը

Լիանա ...


 
13-11-2019
ԱՌՁԵՌՆ ԱՌԱԾԱՆԻ
«Ես աղա, դու աղա,
բա մեր աղունն ո՞վ աղա»



 
13-11-2019
Վաղվա քաղաքի թաքնված դեմքը
Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am


Ընդունված է կարծել, թե հին հույներին է ...


13-11-2019
Մենք հարյուր մեկ տարեկան ենք…
Հետաքրքիր մանրամասներ գործակալության «ծննդի» եւ առաջին քայլերի մասին



13-11-2019
Նիկոլ Փաշինյանը եւ Աննա Հակոբյանը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ում
Աշխատանքային այցով Փարիզում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա ...


13-11-2019
«Հնարավորությունների տոնավաճառ»
Բաց հարթակ գործատուների եւ աշխատանք փնտրողների միջեւ




13-11-2019
Շեմը հեշտ է, ուսուցումն անվճար՝ անկախ առաջադիմությունից
Նպատակային ուսուցումն իր առաքելությունն ...

13-11-2019
Ակնայում հայկական նոր խաչքար է հայտնաբերվել
Այն իրեղեն ապացույց է՝ ընդդեմ պատմության ...

13-11-2019
Տարածաշրջանը՝ համաշխարհային շահերի բախման թատերաբեմ
Երբ միջազգային օրակարգն ուրվագծվի, ...

13-11-2019
Հայկական վոլեյբոլն աննախանձելի վիճակում է
Բեկումնային կարող է լինել Վրաստանի հետ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +25... +27

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO