Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

17.11.2019
ԼՂՀ


Ձկների անկման դեպք Սարսանգի ջրամբարում

Առայժմ շրջանառվում են ամենատարբեր վարկածներ

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am


Արցախում հասարակական հնչեղություն ստացած՝ Խաչենի ջրամբարում ձկների զանգվածային անկման դեպքը շարունակում է խիստ մտահոգիչ մնալ։ Այն օրից, ինչ այդ մասին ահազանգ է հնչեցվել ֆեյսբուքյան օգտատեր Վ. Դոլուխանյանի կողմից, թեման ակտիվորեն շրջանառվում է նաեւ կառավարությունում, որտեղ իրավասու կազմակերպությունների եւ կառույցների պատասխանատուների մասնակցությամբ խորհրդակցություն էր հրավիրել պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը։
Ներկաների ուշադրությունը հրավիրելով խնդրահարույց հարցի վրա՝ պետնախարարը իրավապահպաններից եւ բնապահներից պահանջել է մանրակրկիտ ուսումնասիրել ձկների անկման պատճառները եւ հանգամանալից տեղեկատվություն ներկայացնել տեղի ունեցածի վերաբերյալ։ Ահազանգի հետքերով անմիջապես Խաչենի ջրամբար է մեկնել փորձագետների խումբը, մի շարք նախարարությունների եւ գերատեսչությունների ներկայացուցիչներ։ Նրանց առաջնահերթ խնդիրն էր բացահայտել ինչպես արձանագրված դեպքի հետ կապված վարկածները, այնպես էլ պարզել, թե ձկների անկումը կարող է, արդյոք, վտանգ ներկայացնել կենդանական աշխարհի, մասնավորապես՝ շրջապատի համար։
Երկու օր տեւած ուսումնասիրությունների ընթացքում մասնագետները փորձանմուշներ են վերցրել ջրից ու անշնչացած ձկներից՝ գյուղնախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության եւ առողջապահության նախարարության՝ պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության լաբորատորիաներում։ Ըստ տեսչության պետ Օֆելյա Հարությունյանի, ջրի մեջ ձկների համար արտառոց վտանգ ներկայացնող որեւէ ցուցիչ չի հայտնաբերվել. «Ջրի պարունակության մեջ քլորիդները, նիտրատները, մնացորդային քլորը եւ մյուս բաղադրիչները համապատասխանել են նորմայի պահանջներին, եւ վտանգավոր տարրեր չեն արձանագրվել։ Քիչ հավանական եմ համարում վարակի տարածման հանգամանքը։ Միեւնույն ժամանակ, չբացառելով շրջանառվող վարկածի հնարավորությունը, վերջնական եզրահանգում պահի դրությամբ չեմ շտապում անել, որովհետեւ դեռ պիտի մանրէաբանական հետազոտություն կատարվի»։ Նա որպես անկման պատճառ, հնարավոր տարբերակ է համարում «թթվածնային քաղցը»։
Ուսումնասիրությունները միջադեպի շուրջ շարունակվում են եւ առաջ են քաշվում տարբեր վարկածներ։ Բնապահպանության եւ բնական ռեսուրսների փոխնախարար Գարի Գրիգորյանի կարծիքով, քանի որ անկումն արձանագրվել է գլխավորապես կարաս տեսակի ձկան մասով, թթվածնային քաղցի պատճառ կարող է դառնալ ոռոգման նպատակով ջրամբարից «հավելյալ» ջրաքանակի օգտագործումը։
Ափսոսանք հայտնելով դեպքի կապակցությամբ՝ գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանը չի կիսում Գ. Գրիգորյանի տեսակետը՝ նշելով. «Տարիներ են եղել, որ սաստիկ շոգի պատճառով ջրամբարում ջրի քանակությունը կտրուկ իջել է, բայց նման խնդիր երբեւէ չի արձանագրվել»։ Նա առավել հնարավոր վարկած է համարում պայթուցիկ միջոցների կիրառմամբ ձկան որսի կազմակերպումը՝ գտնելով, որ հարցը նաեւ իրավական դաշտում պիտի դիտարկվի։ Իսկ ոստիկանությունը բացառում է պայթուցիկի «օգտագործման» հանգամանքը, որովհետեւ նախաքննության ընթացքում ընդհանրապես որեւէ հետք չի հայտնաբերվել։
Ուսումնասիրություններն ու քննարկումներն իրեղեն փաստի վերաբերյալ շարունակվում են, եւ հանձնաժողովը չի շտապում վերջին եզրակացություններն անել։ Քանի որ ջրամբարի ափին շուրջ 9 հազար ձկան կորուստ է հաշվարկվել, մտահոգություն կար, թե որոշ քանակություն, հնարավոր է, վաճառքի հանվի շուկայում։ Ինչպես տեղեկացրել են սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից, հաշվի առնելով վարակի վտանգը՝ համապատասխան կառույցի կողմից հնարավոր բոլոր քայլերը ձեռնարկվել են այն կանխարգելելու համար։ Տեղամասի անասնաբուժական կայանի աշխատողների կողմից տարածքը լիովին ախտահանվել է, սատկած ձկները այրվել են, ոչնչացվել։
Ստեփանակերտ

26-10-2019





16-11-2019
Հայաստանի հավակնոտ հայտը ռազմարդյունաբերության ոլորտում
Ոլորտին հատկացվող գումարը հաջորդ տարի կկազմի 6.3 մլրդ ...


16-11-2019
Իրանի տնտեսարդյունաբերական ազատ եւ հատուկ գոտիները
Նպաստավոր պայմաններ են ապահովում հատկապես օտարերկրացի ներդրողների համար

Էմմա ...


16-11-2019
Ինչ ստացավ Անկարան Վաշինգտոնից եւ ինչ կստանա Մոսկվայից
Հայկական հարցը՝ միջազգային վերադասավորումների համապատկերում

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Մեր ենթադրությունների ...


16-11-2019
Ձկնարտադրությունից մինչեւ սեւ խավիար
Արցախի ձկնկիթն առաջին անգամ կարտահանվի Եվրոպա

Լուսինե ՆԱԶԱՐՅԱՆ
l.nazaryan@hhpress.am


Առաջնագծից ...


16-11-2019
ՊԵԿ-ը 253 միլիոն դրամի խախտում է արձանագրել
Կառույցն անցում է կատարում իրավախախտումների դեմ պայքարի նոր ...


 
16-11-2019
IPSE DIXIT
«Նախանձ» մենք համարում ենք մարդկային բնույթի այն ստորությունը, որը ...


 
16-11-2019
Հորդորակ
Հայերեն ընդունելի համարժեքներ ունեցող օտար բառերից խուսափելու մասին




16-11-2019
Ինչն է գրավում զբոսաշրջիկներին մեր երկրում
Քննարկման փուլում է ոլորտի զարգացման ...

16-11-2019
Մանկապարտեզների ու դպրոցների սնունդը
Ի՞նչ խնդիրներ կան, որո՞նք են չիմացության ...

16-11-2019
Հայաստանում աճում է սուսերամարտի նկատմամբ հետաքրքրությունը
Հանգստյան օրերին Նորագավիթի սուսերամարտի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +25... +27

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO