Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

17.11.2019
ԼՂՀ


Մեկնարկել են մուրացանյան ավանդական օրերը

Գլխավոր շեշտադրումներն ուղղված են գրականության զարգացմանը

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am


Ավանդական դարձած մուրացանյան օրերը (փառատոն) Արցախում գրողի ստեղծագործությունների երկրպագուները 35—րդ անգամ են նշում։ Իսկ տոնակատարություններին, որ մեկնարկել են վիպասանի ծննդավայր Շուշիում՝ նրա մարմարակերտ հուշարձանին ծաղիկների տեղադրմամբ, ներկայացել էին բերդաքաղաքի հասարակության ներկայացուցիչները, պետական այրեր, գրողներ ու գիտնականներ, մանկավարժներ, ուսանողներ։ Այստեղ էր եւ Հայաստանից ժամանած մտավորականների պատվիրակությունը, որի կազմում են ճանաչված գրողներ ու գրականագետներ, արվեստագետներ։
Բացելով հանդիսավոր ցերեկույթը, ԼՂՀ ԳՄ նախագահ Վարդան Հակոբյանն արժեւորեց մեծ գրողի ու գեղագետի ստեղծագործական անցած ճանապարհը՝ ընդգծելով նրա պատմական երկերի դերը սերունդներին հայրենասիրական ոգով դաստիարակելու, հանուն պետականության, ինքնության պահպանման ժողովրդին համախմբելու եւ թշնամու դեմ պայքարելու գործում. «Մուրացանն այն անհատականություններից է, ով լինելով միասնության ու գաղափարների ջատագով, ազգի գոյության հիմքը համարեց բարոյականությունը եւ սերունդներին պատգամեց դասեր քաղել պատմությունից։ Քարոզելով միաբանություն եւ միասնություն, մարդասիրություն, նա ասես քարտեզագրել է մեր ժողովրդի՝ փորձություններով եւ մաքառումներով լի անցնելիք ճանապարհը։ Մուրացանի գործերը մեզ ոգեշնչում, ապրեցնում են, ուսուցանում կյանքի գոյատեւման, պայքարի ճշմարիտ դասեր, որպեսզի երբեք չսխալվենք։ Նրա պատգամները լուսավոր ուղեցույց էին ինչպես Արցախի պատերազմի տարիներին, այնպես էլ այսօր, երբ հանուն գաղափարի, հանուն մեր վերջնական նպատակների իրագործման՝ այսօր դարձյալ միաբանվելու կարիք ունենք։ Այն իրողությունը, որ ամեն տարի Մուրացանն իր շուրջն է հավաքում հայոց աշխարհի մտավորականության լավագույն ներկայացուցիչներին՝ գրողներին, գիտնականներին, մտավորականներին, այդ պահանջը «կիրառելու» լավագույն օրինակներից մեկն է»։
Գրականագետ Արմեն Ավանեսյանի համոզմամբ, մեծ դասականի ստեղծագործություններն այսօր էլ կենսունակ են ու երբեք չեն կորցնում իրենց հնչեղությունը։ Արցախի այսօրվա անկախությունն ու ազատությունը ցրում են բոլոր պատրանքները եւ որպես հոգեւոր սնունդ՝ հագեցնում մարդկանց ծարավը. «Հայրենասիրությունը Մուրացանի մոտ պաճուճված չէ եւ վեր է բոլոր արժեքներից։ Նա իր երկերում քարոզում էր սիրո եւ համերաշխության գաղափարը։ Այդ արժեքները մենք պարտավոր ենք պահպանել, որովհետեւ հենց ընտանիքն է պետության հիմքը»։
Տոնի կապակցությամբ գրչակից ընկերներին ողջունեցին նաեւ բանաստեղծուհի Նվարդ Ավագյանը, գրականագետ Զինաիդա Բալայանը, երիտասարդ բանաստեղծ Սերգեյ Գրիգորյանը եւ ուրիշներ։ Միջոցառումը խորհրդանշվեց եւս մի հաճելի իրադարձությամբ։ Գրական ընտանիքի ղեկավար Վարդան Հակոբյանը հանդիսավոր պայմաններում երիտասարդ երեք ստեղծագործողի Արցախի գրողների միության անդամության տոմսեր հանձնեց։
Շուշիի Ամենափրկիչ Սուրբ Ղազանչեցոց եկեղեցում մոմավառությունից հետո փառատոնի մասնակիցներն ուղեւորվեցին մայրաքաղաք Ստեփանակերտ, ուր «Գրիգոր Նարեկացի» համալսարանի դահլիճում հրավիրվել էր գիտաժողով՝ «Նորը եւ ավանդականը՝ ժամանակակից հայ գրականության մեջ» թեմայով։ Զեկուցումներով հանդես եկան գրականագետներ Արքմենիկ Նիկողոսյանը, Հասմիկ Հակոբյանը, Հովիկ Մուսայելյանը, Կիմ Գաբրիելյանը, Արմեն Ավանեսյանը։ Բանախոսներն անդրադարձան հայ դասական եւ արդի վիպասանության զուգահեռներին ու վիպասանության առանձնահատկություններին, վերլուծության ժամանակ փորձ արվեց բացահայտել արդիականության եւ պատմականության խնդիրը։
Երեկ փառատոնի շրջանակում «Գրիգոր Նարեկացի» համալսարանի Արեւմտահայերենի, հայագիտության գիտահետազոտական կենտրոնում անցկացվեց վարպետաց դաս, որը վարեցին ավագ գրողներն ու գրականագետները։
Ստեփանակերտ

29-10-2019





16-11-2019
Հայաստանի հավակնոտ հայտը ռազմարդյունաբերության ոլորտում
Ոլորտին հատկացվող գումարը հաջորդ տարի կկազմի 6.3 մլրդ ...


16-11-2019
Իրանի տնտեսարդյունաբերական ազատ եւ հատուկ գոտիները
Նպաստավոր պայմաններ են ապահովում հատկապես օտարերկրացի ներդրողների համար

Էմմա ...


16-11-2019
Ինչ ստացավ Անկարան Վաշինգտոնից եւ ինչ կստանա Մոսկվայից
Հայկական հարցը՝ միջազգային վերադասավորումների համապատկերում

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Մեր ենթադրությունների ...


16-11-2019
Ձկնարտադրությունից մինչեւ սեւ խավիար
Արցախի ձկնկիթն առաջին անգամ կարտահանվի Եվրոպա

Լուսինե ՆԱԶԱՐՅԱՆ
l.nazaryan@hhpress.am


Առաջնագծից ...


16-11-2019
ՊԵԿ-ը 253 միլիոն դրամի խախտում է արձանագրել
Կառույցն անցում է կատարում իրավախախտումների դեմ պայքարի նոր ...


 
16-11-2019
IPSE DIXIT
«Նախանձ» մենք համարում ենք մարդկային բնույթի այն ստորությունը, որը ...


 
16-11-2019
Հորդորակ
Հայերեն ընդունելի համարժեքներ ունեցող օտար բառերից խուսափելու մասին




16-11-2019
Ինչն է գրավում զբոսաշրջիկներին մեր երկրում
Քննարկման փուլում է ոլորտի զարգացման ...

16-11-2019
Մանկապարտեզների ու դպրոցների սնունդը
Ի՞նչ խնդիրներ կան, որո՞նք են չիմացության ...

16-11-2019
Հայաստանում աճում է սուսերամարտի նկատմամբ հետաքրքրությունը
Հանգստյան օրերին Նորագավիթի սուսերամարտի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +25... +27

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO