Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

14.11.2019
ԶԱՆԱԶԱՆ


Խնդիրը հանգուցալուծվե՞ց

ՀԱՕԿ-ը հայտարարեց բռնցքամարտի հավաքական ձեւավորելու քայլերի մասին

Դատելով ամենայնից, խորը ճգնաժամում հայտնված հայկական բռնցքամարտում սպասվում են նոր զարգացումներ, որոնք կարող են էապես ազդել իրավիճակի վրա։ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի հաղորդմամբ, Լոզանում գործող մարզական արբիտրաժային դատարանն ընթացք չի տվել ՀԱՕԿ-ի դեմ բռնցքամարտի հանրապետական ֆեդերացիայի հայցին։ Բացի այդ, մեր երկրի օլիմպիական կառույցը նախատեսել է անցկացնել մրցաշար, որի արդյունքներով համալրվելու է ազգային հավաքականը։
Եվ այսպես, ՀԱՕԿ-ի հաղորդագրությունում նշվում է, որ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան այս տարվա օգոստոսի 15-ին միջազգային մարզական արբիտրաժային դատարան ներկայացրած հայցով բողոքարկել է ազգային օլիմպիական կոմիտեին իր անդամակցությունը կասեցնելու վերաբերյալ ՀԱՕԿ—ի ասամբլեայի կայացրած որոշումը։ Շվեյցարիայի Լոզան քաղաքում գտնվող դատարանը գործին ընթացք է տվել օգոստոսի 21—ին։ Իսկ շուրջ մեկ ամիս անց՝ սեպտեմբերի 26—ին դատարանը հայցվորին տեղեկացրել է, որ դեռ չի ստացել բողոքարկման ամփոփագիրը՝ հորդորելով այն, իբրեւ ապացույց, ներկայացնել մինչեւ հոկտեմբերի 3—ը։ ՀԱՕԿ—ը տեղեկացնում է, որ ՀԲՖ—ն մինչեւ նշված ժամկետը չի տրամադրել պահանջվող փաստաթուղթը, ուստի դատարանը դրա հիման վրա չեղյալ է համարել բողոքարկումը՝ հաշվի առնելով, որ պատասխան չի ստացել եւ չի ստեղծվել հանձնաժողով։ Ըստ այդմ, դատարանը հայտարարել է, որ բավարար հիմքերի բացակայության պատճառով Հայաստանի Հանրապետության բռնցքամարտի ֆեդերացիա—Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտե գործի ընթացքը դադարեցվել է։
ՀԱՕԿ—ը նաեւ հայտնում է, որ հաջորդ տարվա ամառային օլիմպիական խաղերից առաջ բռնցքամարտի Հայաստանի ազգային հավաքականը լավագույն մարզիկներով համալրելու եւ օլիմպիադային նրանց հաջող մասնակցությունն ապահովելու նպատակով պատրաստվում է դեկտեմբերի 12—22—ը Երեւանում անցկացնել «Կաշվե ձեռնոց» մրցաշար, հաշվի առնելով, որ ՀԲՖ—ն հեռացված է ՀԱՕԿ—ի կազմից։ Մրցաշարի արդյունքներով համալրված ազգային հավաքականը պատրաստվելու եւ մասնակցելու է Միջազգային օլիմպիական կոմիտեի կազմակերպվող վարկանիշային մրցումներին։ Սպասվող հանրապետական նշանակության մրցաշարը պատշաճ մակարդակով անցկացնելու նպատակով ստեղծվելու է համակարգող խումբ, որն էլ զբաղվելու է կազմակերպչական հարցերով։ Ավելին՝ անաչառ եւ բարձրակարգ մրցավարություն ապահովելու նպատակով նախատեսվում է մրցաշարի սպասարկմանը ներգրավել նաեւ արտասահմանցի մրցավարների։ Համակարգող խումբը կազմված է լինելու ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության եւ ՀԱՕԿ—ի մասնագետներից։
Հատկանշական է, որ ավելի վաղ ՀԲՖ—ն հայտարարել էր նոյեմբերի 17—22—ը, դարձյալ Երեւանում, Հայաստանի մեծահասակների առաջնություն անցկացնելու մասին, որին մասնակցելու են հրավիրվում հանրապետության եւ Արցախի բոլոր բռնցքամարտիկները։ Մասնակցել կարող են 2001 թվականին եւ դրանից հետո ծնված մարզիկները։ Նշվում է, որ սիրողական բռնցքամարտի միջազգային ասոցիացիայի (ԱԻԲԱ) նոր կանոնադրության համաձայն՝ Հայաստանի առաջնությունն առաջին անգամ անցկացվելու է 8 քաշային կարգերում։ Ի դեպ, հոդվածը պատրաստելու պահին ՀԲՖ—ն դեռ պաշտոնապես չէր արձագանքել ՀԱՕԿ—ի հայտարարություններին։
Հրայր ՆԱԶԱՐՅԱՆ

30-10-2019





13-11-2019
Կարո՛ղ ենք տալ «հայկական ջրային դարաշրջանի» մեկնարկը
Մեզ մնում է ճիշտ կառավարել մեր պաշարները

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am




13-11-2019
Երախտիքի տո՞ւրք արժանավորներին, թե՞...
Ինչպես ենք պատվում եւ հավերժացնում մեր անվանիների հիշատակը

Լիանա ...


 
13-11-2019
ԱՌՁԵՌՆ ԱՌԱԾԱՆԻ
«Ես աղա, դու աղա,
բա մեր աղունն ո՞վ աղա»



 
13-11-2019
Վաղվա քաղաքի թաքնված դեմքը
Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am


Ընդունված է կարծել, թե հին հույներին է ...


13-11-2019
Մենք հարյուր մեկ տարեկան ենք…
Հետաքրքիր մանրամասներ գործակալության «ծննդի» եւ առաջին քայլերի մասին



13-11-2019
Նիկոլ Փաշինյանը եւ Աննա Հակոբյանը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ում
Աշխատանքային այցով Փարիզում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա ...


13-11-2019
«Հնարավորությունների տոնավաճառ»
Բաց հարթակ գործատուների եւ աշխատանք փնտրողների միջեւ




13-11-2019
Շեմը հեշտ է, ուսուցումն անվճար՝ անկախ առաջադիմությունից
Նպատակային ուսուցումն իր առաքելությունն ...

13-11-2019
Ակնայում հայկական նոր խաչքար է հայտնաբերվել
Այն իրեղեն ապացույց է՝ ընդդեմ պատմության ...

13-11-2019
Տարածաշրջանը՝ համաշխարհային շահերի բախման թատերաբեմ
Երբ միջազգային օրակարգն ուրվագծվի, ...

13-11-2019
Հայկական վոլեյբոլն աննախանձելի վիճակում է
Բեկումնային կարող է լինել Վրաստանի հետ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +25... +27

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO